Tag: տաբել

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տուգանք տաբել չվարելու համար

Նարեկ. Հարգելի հաշվապահներ և կադրային գործի մասնագետներ, որո՞նք են աշխատաժամանակի տեղեկագիր` տաբել չվարելու հետևանքները: Կա՞ արդյոք տուգանք, որքա՞ն է այն, կա՞ն արդյոք այլ հետևանքներ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի լրացման հետ կապված

Arevik. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել, ես 1 տարի 3 ամիս գտնվել եմ երեխայի խնամքի արձակուրդում, ինձ փոխարինող աշխատողը տաբել չի լրացրել այդ օրվանից, հիմա ես վերադարձել եմ աշխատանքի ու չգիտեմ ինչ անեմ, որտեղի՞ց կարող եմ գտնել այն օրերը, որ աշխատանքային չեն եղել, տեղը ուրիշ օր ենք աշխատել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կարո՞ղ է աշխատել 6-օրյա գրաֆիկով

Nune. Խնդրում եմ պատասխանեք մի հարցի. կազմակերպությունը կարո՞ղ է աշխատել 6-օրյա գրաֆիկով, և տաբելի մեջ կարո՞ղ եմ նշել բոլոր օրերը 8 ժամով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի լրացման հետ կապված

Ազնիվ. Եթե աշխատողը գրաֆիկով է, ու հունվարի 28-ը իր գրաֆիկով աշխատանքային օր է ընկել, բայց հունվարի 17-ից գնացել է արձակուրդ, հարցս հետևյալն է` ո՞նց լրացնեմ տաբելի մեջ, որ ճիշտ լինի` հունվարի 28-ը փակ դնեմ, թե՞ ուղղակի ա տառը գրեմ: Խնդրում եմ օգնեք` շատ շտապ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի լրացման հետ կապված

Ազնիվ. Հարցս տաբել լրացնելուն է վերաբերվում. եթե աշխատողը տոմսավաճառ է, ով գրաֆիկով է աշխատում, գնում է արձակուրդ, նրա պարտականությունները հրամանով վերապահել եմ գանձապահին և նշել եմ, որ գանձապահը աշխատի տոմսավաճառի գրաֆիկով մինչև աշխատակցի վերադառնալը տոմսավաճառը աշխատում է 10-ից 17-ը, իսկ գանձապահը 9-ից 17-ը, ես սովորաբար գանձապահին տաբելում դնում եմ 7 7 7 7 7 5, իսկ տոմսավաճառին 6 6 փակ փակ 6 6 փակ փակ 6 6 փակ փակ, այսպիսի հաջորդականությամբ, քանի որ տոմսավաճառը աշխատում է 2 օր և 2 օր հանգստանում, իսկ գանձապահը սովորական վեցօրյա է: Ես մտածում եմ գանձապահին տաբելում այդ ընթացքում դնեմ 7 7 1 1 7 7, այդպես ամեն շաբաթ մինչև աշխատակցի վերադառնալը: Խնդրում եմ պատասխանեք` այդպես ճի՞շտ կլինի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողները վարձատրվում են ժամավճարային սկզբունքով

Լյուդմիլա. Բարև ձեզ: Խնդրում եմ հնարավորության դեպքում օգնեք հետևյալ հարցում: Հունվարի 1-ից ունեմ ժամավճարով աշխատողներ: Ինձ կասե՞ք` տոն օրերի համար վճարելու՞ եմ, թե՞ ոչ: Եթե հնարավոր է, համապատասխան հղում արեք, որտեղ կարող եմ գտնել: Արդյո՞ք ժամավճարով և դրույքաչափով աշխատողներին մեկ տաբելում գրեմ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի մատյան վարելու վերաբերյալ

Դավիթ. Բարև ձեզ, խնդրում եմ ասեք` կա՞ արդյոք որևէ իրավական ակտ` աշխատաժամանկի մատյան վարելու վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի տեսչության կողմից իրականացվող ստուգումների վերաբերյալ

Gnel. Արդյո՞ք աշխատանքային տեսչության ստուգումների ակտում արձանագրվում են ներքո խախտումներից. ա) տաբելների սխալ լրացում; բ) աշխատանքային գրքույկի սխալ լրացում; գ) աշխատանքային պայմանագրերի լուծման ժամկետների խախտում:
Accountant.am
Գործընկերներ

Տաբելի լրացում ծրագրում

nara. Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցով: Աշխատում եմ Հ/Ծ-ով, տաբելը հանելուց ամեն անգամ բերում է մնացած աշխատողներին, ովքեր չեն աշխատում, ինչպե՞ս անեմ, որ միայն աշխատողների անունները լինեն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը անհարգելի բացակայել է 15 օր

N.. Եթե աշխատակիցը անհարգելի բացակայել է 15 օր, և վճարվում է ըստ հաճախելության և համապատասխանաբար հարկվում, հիմք հանդիսանու՞մ է լրացված տաբելը ըստ բացակայած օրերի տնօրենի ստորագրությամբ, թե՞ որոշակի այլ հիմքեր պետք է կցել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով

Արմինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Ըստ ՀՀ ԱՕ-ի 147-րդ հոդվածի ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: Փաստորեն, եթե մարտի 8-ը տոնական օր է, ապա մարտի 7-ին տաբելում պետք է նշվի ոչ թե 8, այլ 7 ժամ, և եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ստացվում է, որ մարտ ամիսն ունի 20 աշխատանքային օր և 159 աշխատանքային ժամ, իսկ ապրիլ ամիսն ունի 21 աշխատանաքային օր և 167 աշխատանքային ժամ: Խնդրում եմ ինձ ասացեք` ես ճի՞շտ եմ ամեն ինչ հասկացել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տեղեկագիր վարելու վերաբերյալ

Հարություն. Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված աշխատաժամանակի տեղեկագիր` տաբել չվարելու համար: Եթե վարչական տուգանք, ապա արդյո՞ք հետո պարտադիր պետք է վերականգնվեն տաբելները: Տաբելի վարումը մեր կազմակերպության համար այնքան բարդ ու աշխատատար է և միևնույն ժամանակ` անիմաստ, քանի որ աշխատողները անհարգելի բացականեր չեն ունենում, անկախ ամեն ինչից` յուրաքանչյուր ամիս նույն աշխատավարձն են ստանում, որ համաձայն ենք վարչական տուգանք վճարել տաբել վարելու փոխարեն: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի վարման կարգը հերթափոխով աշխատելու ժամանակ

Արուսյակ. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ բացատրեք տաբելի վարման կարգը հերթափոխով աշխատելու ժամանակ: Օրինակ, աշխատում ենք 2 օր 12 ժամով ցերեկը, հետո 1 օր հանգիստ, այնուհետև` 2 օր 12 ժամով գիշերային հերթափոխ, մեկ օր` հանգիստ: Ինչպե՞ս ձևակերպել ամսվա վերջում գիշերային ժամերը և արտաժամերը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի վճարումը կատարվում է փոխանցումով

Անի. Հարգելի հաշվապահներ, ձեր օգնության կարիք ունեմ: Կազմակերպությունը աշխատողների աշխատավարձի վճարումը կատարում է անկանխիք: Այս դեպքում պե՞տք է տաբելում նշում անել (եթե այո, ապա ինչպե՞ս), թե՞ աշխատանքային պայմանագրում գրել հաշվեհամարը, որին էլ փոխանցվելու է աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ազատ գրաֆիկով աշխատանքի ձևակերպում

Գագիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ազատ աշխատանքային գրաֆիկով աշխատանքը ձևակերպելու համար պե՞տք է արդյոք կնքվի աշխատանքային պայմանագիր: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է արվում: Իսկ աշխատավարձը կարելի՞ է գրել օրինակի համար 20000 դրամ, իսկ աշխատանքային թերթիկում էլ նշել աշխատած քիչ օրերի թիվը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի լրացման վերաբերյալ

Սիրուշ. Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ի միակ աշխատողը տնօրենն է, արդյո՞ք աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր (տաբել) պետք է լրացնել, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր

Լուսինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել` աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր (տաբել) ձևը պարտադիր վարելու՞ ենք, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ազատման դիմում է ներկայացրել

Հռիփսիմե. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատողի պայմանագրային ժամկետը չի լրացել, և նա ազատման դիմում է ներկայացնում գործատուին, ո՞ր հոդվածն է գործում, և մեկ հարց ևս` արդյո՞ք նրա հետ վերջնահաշվարկ կատարելու համար պետք է այդ 1 աշխատողի համար լրացվի առանձին աշխատանքային տաբել:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված

Արման. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված. 1. աշխատաժամանակի տեղեկագիր չվարելու / չլրացնելու համար: 2. աշխատողներին ժամանակին արձակուրդ չուղարկելու համար (արձակուրդի իրավունք ձեռքբերելու տարվանից անցել է 18 ամսվանից ավել ժամանակ, որոշ աշխատողներինը` մի քանի տարի)