Tag: ՔԻՊ

Միջին աշխատավարձի հաշվարկ

Անժելա.

Բարև ձեզ։ Ֆիզ. արձակուրդի գումարը հաշվելիս, երբ 12 ամսվա ընդհանուր եկամտի մեջ կա նաև քաղիրավական կազմակերպությունից ստացած աշխատավարձ, դա նույնպես հաշվու՞մ են որպես եկամուտ, թե՞ ոչ։

Պայմանագրի վաղաժամ խզում

Արևիկ.

Ուկրաինական ՏՏ ոլորտի կազմակերպության հետ ծառայության ՀՀ քաղաքացու կողմից պայմանագիր կնքելու պարագայում ո՞ր երկրի օրենսդրությամբ է ծառայություն մատուցողը հարկվելու։

Խնդրում եմ նաև նշեք՝ ծառայությունների մատուցման պայմանագիրը ծառայություն մատուցողի կողմից վաղաժամ կարո՞ղ է խզվել, թե՞ ոչ։ Եթե այդպիսի կետ նշված չէ պայմանագրում, ապա ծառայություն մատուցողն իրավունք ունի՞ ըստ աշխ. օրենսգրքի, 30 օր առաջ տեղեկացնելով մյուս կողմին, լուծելու պայմանագիրը և դադարեցնելու ծառայությունների մատուցումը։

ՔԻՊ տևողություն

Ռուզաննա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք քաղիրավական պայմանագրով աշխատակիցը համարվում է հաստիքից դուրս աշխատակից, և խնդրում եմ ասացեք՝ ժամկետը մաքսիմում որքա՞ն կարող ենք կնքել։

Եվ խնդրում եմ պատասխանել՝ արդյոք քաղաքացիրավական պայմանագրով աշխատակցին հաշվառվու՞մ է ստաժ։
Կանխավ շնորհակալ եմ։

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Ռուզաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել` բուժաշխատողի պայմանագիրը կարո՞ղ է քաղիրավական պայմանագիր լինել, քանի որ կատարում է պատասխանատու գործ և եթե կարող ենք՝ ինչպե՞ս անցնել աշխատանքայինից քաղիրավական պայմանագրի։ Այսինքն՝ ծանուցում տրամադրելո՞վ, թե՞ այլ ինչ որ գործառույթներ կատարելով։ 2. Քաղիրավական պայմանագրով աշխատակիցների թիվը որքա՞ն պետք է կազմի ընդհանուր աշխատակիցների թվից։ Որքան հասկանում եմ, ոչ ավել 1/3 ընդհանուր աշխատակիցների թվից։ Եվ իրավունք ունե՞նք արդյոք ուղիղ կես կամ կեսից ավելին քաղիրավական աշխատակիցներ ունենալու, այն էլ, եթե խոսքը գնում է բուժհիմնարկի մասին։ Կանխավ շնորհակալ եմ։

Ամենամյա արձակուրդ

Արմինե. Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը 4 ամիս առաջ է քաղիրավականից դարձել աշխատանքային, ես կարո՞ղ եմ նրան արձակուրդ տալ և եթե մյուս աշխատողս ապրիլին է վերադարձել մայրության խնամքից, նրան ևս կարո՞ղ եմ տալ, թե՞ ոչ։ Խոսքս ամենամյա արձակուրդի մասին է։

Կանխիկի սահմանափակումներ

Արտյոմ. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է գյուղ տեխնիկայի ներմուծմամբ և վաճառքով: Գործունեության հասցեն ՀՀ մարզում է: Քաղիրավական պայմանագրի շրջանակներում ունի կնքած 2 պայմանագիր ֆիզ. անձի հետ՝ բեռների դատարկման աշխատանքներ կատարելու: Հարց՝ արդյո՞ք կազմակերպությունը պարտավոր է աշխատանքների կատարման վարձատրությունը կատարել անկանխիկ։

Կարո՞ղ է աշխատողը մեքենա վարձակալել

Արմինե. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել մեկ հարց՝ քաղիրավական պայմանագրով աշխատակցի համար թու՞յլ է տրվում արդյոք վարձակալել ավտոմեքենա՝ իր ծառայությունը լիարժեք կատարելու նպատակով։ Կանխավ շնորհակալ եմ։

ՀԴՄ կտրոն ՀՎՀՀ-ով

Վիգեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀՀ Հարկային օրսենսգրքում նշված է, որ քաղիրավական պայմանագրի շրջանակներում ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց վարձատրության վճարը հաշվառման դրամարկղային մեթոդով է, այսինքն՝ եթե սեպտեմբեր ամսվա վճարը տրվում է հոկտեմբերին, ապա պետք է հոկտեմբերի եկամտային հաշվարկի մեջ ներառե՞լ։ Ճի՞շտ է։ 2. Ըստ ՀՕ 386 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի՝ կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել գնորդի հվհհ-ով կտրոն: Հարց՝ արդյո՞ք 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կարելի է տալ հվհհ-ով հդմ կտրոն։

Գործուղման հետ կապված

Ռուզաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ քաղիրավական պայմանագրով աշխատակցին կարո՞ղ ենք հրաման տալ գործուղման համար, քանի որ քաղիրավական պայմանագրով աշխատակիցը համարվում է ոչ հաստիքով, և՛ ոչ հրամանով, և՛ ոչ էլ աշխատավարձի տաբելում չի գրվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Սալվի. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել, եթե խոհարարի հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր, հրամանագրու՞մ ենք, թե՞ ոչ, և աշխատաժամանակի տեղեկագրում նշվու՞մ է /տաբել/: Նախապես շնորհակալություն:

Հարկային դաշտի ընտրություն

Բարև ձեզ: Կազմակերպությունը մարզում զբաղվելու է դասընթացների կազմակերպմամբ մարքեթինգի ոլորտում, դասավանդողները գրանցված աշխատողներ չեն լինելու, այլ ծառայություն են մատուցելու։ Խնդրում եմ կասեք՝ ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել և արդյո՞ք քաղ. իրավով կարող են դասավանդողները գրանցվել որպես կազմակերպության աշխատողներ։

Ծառայությունների մատուցման պայմանագիր

Սոնա Հայրապետյան. Կազմակերպությունը աշխատում է ՏՏ ոլորտում: Արդյո՞ք կարող է Ա/Ձ-ի հետ կնքել ծառայության պայմանագիր, դա չի՞ համարվի արդյոք քաղիրավական պայմանագիր։

Ծառայությունների մատուցման պայմանագիր

Լիանա. Բարև Ձեզ։ Վճարովի ծառայություններ մատուցելու պայմանագրով աշխատակցի երկրից մեկ ամսով մեկնելու դեպքում ո՞ր օրենքով պետք է առաջնորդվել և ի՞նչ ընթացակարգ է պահանջվում։