Tag: ֆիզ. անձ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ

Տաթևիկ. ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ֆիզիկական անձից գնել է 220 000 դրամի օգտագործված շինանյութ: Այս դեպքում ինչ պարտավորություններ են առաջանում ՍՊԸ-ի մոտ: Տարեկան Տեղեկություն ֆիզ.անձին վճարած եկամւտների մասին պետք է ներկայացնի ՍՊԸ-ն ,թե ոչ ? Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սոցապ վճարումներ

Սուսաննա. Խնդրում եմ պատասխանեք, եթե ժամանակ առ ժամանակ (Ա/Ձ -ն պայմանագրով (քաղիրավական) գործատուն (Ա/Ձ) վարձում է մատուցող մեկ օրով և վճարում 5 000 դրամ դրա համար), պետք է արդյո՞ք կատարի սոց. ապահովության վճարումներ (մինիմում 7 000 դրամ) տվյալ մատուցողի համար: Եթե կարելի է ավելի մանրամասն կամ օրենքի հոդվածը գրեք: Ես կարդացի Աշխատանքային օրենսգիրքը, այնտեղ չկար ոչինչ 8 ժամյա (մեկ օրվա) աշխատանքային պայմանագրի մասին: Ինչպե՞ս կարելի է վճարել ընդամենը 5 000 դրամ, բայց վճարել սոց. ապահովության 7 000 դրամ, որը նախատեսված է ամսական աշխատավարձի կտրվածքով: Տվյալ դեպքում ֆիզ. անձը աշխատում է մեկ օր, միգուցե կա՞ այլ պայմանագիր մեկ աշխատանքային օրվա վերաբերյալ, որը չի համարվում քաղիրավական պայմանագիր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ձեռքբերում ֆիզ. անձից

Meri. Հարգելի կոլեգաներ խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս, ինչ փաստաթղթային հիմնավորում է պետք, որպեսզի ֆիզ անձից հիմնական միջոցներ և այլ արագամաշ առարկաներ գնելու համար գանձվի ոչ թե 11% այլ 10% եկամտահարկ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառություն

Արմեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք արդյոք թույլատրվում է ֆիզիկական անձից վերցնել փոխառություն ` գումարը դրամարկղի փոխարեն ստանալով միանգամից հաշվեհամարի վրա և որ օրենքնով է կարգավորվում այս գործռույթը?
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նոտարական վավերացում

Հովհաննես. Հարգելի կոլեգաներ խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: 2009 թ-ին ֆիզիկական անձի հետ կնքվել է անշարժ գույքի/տան/ վարձակալության պայմանագիր /3-ամիս/,եկամտահարկը 10-% պահել և վճարվել է պետ. բյուջե,ֆիզիկական անձին վճարումն հիմնավորող փաստաթղթերը կան: Կնքված պայմանագիրը նոտարական վավերացում չունի: Խնդրում եմ ասեք եթե պ/գ-ը նոտարական վավերացում չունի ինչ խնդիր կառաջանա,ասեմ նաև այդ գումարը համախառն եկամտից նվազեցրել եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Տարածքի վարձակալության պայմանագիր

Աննա. Բարև Ձեզ,կարող եք օգնել ինձ մի հարցով,եթե ֆիզ աձի և կազմակերպության միջև կնքվում է տարածքի վարձակալության պայմանագիր, տվյալ դեպքում ֆիզ անձըհանդիսանում է վարձատուն,պետք ` նոտարական հաստատման տալայդ պայմանագիրը,թե ոչ և տվյալ դեպքում գումարից միայն պահվում է 10% եկամտահարկ ?????
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ֆիզ.անձանց գործունեության վերաբերյալ

Ashkhen. Որ օրենքով է կարգավորվում ֆիզ.անձերի գործունեությունը, որոնք Ա/Ձ վկայական չունեն, սակայն ստացել են ՀՎՀՀ եւ ինքնուրույն վճարում են իրենց հարկերը եւ տարեկան հայտարարագիր են ներկայացնում: Նախապես շնորհակալ եմ արձագանքի համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Երկարաժամկետ փոխառություն

Նոնա. Հարգելի կոլեգաներ, կարող է կազմակերպությունը դրամարկղից կանխիկ գումարով երկարաժամկետ փոխառություն տրամադրել, ասենք, նույն կազմակերպության տնօրենին կամ մեկ այլ ֆիզիկական անձի: Կազմակերպությունը ունի կրեդիտորական պարտքեր:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Պարզեցված հաշվարկ ֆիզիկական անձի տարեկան եկամուտների

Մարինե. Ով է կարող օգնեք ինձ լրացնել ''պարզեցվաց հաշվարկ ֆիզիկական անձի տարեկան եկամուտների'' բլանկը: Ես հաշվապահ չունեմ,այդ պատճառով չեմ կարողանում լռացնել.Կասեք ինդզ վոր տողերե ես պետքե լռացնեմ.Ես Ա/Ձ եմ ամիսը 2% եմ մուցում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տարեկան եկամտահարկի պարզեցված հաշվարկ

Albert. Ֆիզ.անձանց եկամուտների տարեկան հայտարագրի, տարեկան եկամտահարկի պարզեցված հաշվարկի 59-րդ տողում գրված է, որ պետք է նշվի` նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը: Նույն հաշվարկի 59-րդ տողը պարզաբանող կետում գրված է, որ տվյալ տողում նշվում է հաշվետու տարում հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարը` որպես եկամտահարկի եռամսյակային գումարների հանրագումար:ԱՁ-ն տարվա ընթացքում, որպես նոր գրանցված ԱՁ, եկամտահարկի եռամսյակային կանխավճարներ չի կատարել, այլ կատարել է միայն նվազագույն եկամտահարկի եռամսյակային կանխավճարներ, որը կազմում է շրջանառության 1%-ը, որին համապատասղանող գումարը`ասենք, 10 միավոր է, իսկ հաշվարկվող նվազագույն տարեկան եկամտահարկի գումարը (շրջանառության 2%-ը) կազմում է 20 միավոր: Հարց`59-րդ տողում, որ գումարն է նշվելու:
Accountant.am
Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր "Փաստաթղթեր" բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Հայտարարություն ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալի և ուղղիչ գործակցի մասին
  • Անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագիր
  • Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկ
  • Ֆիզիկական անձի գույքի և եկամուտների հայտարարագիր
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Փոխառության գումարը վերցված է ֆիզիկական անձից…

Նարինե. Հարցս հետևյալն է, փոխառության գումարը վերցված է ֆիզիկական անձից, ով կապ չունի տվյալ կազմակերպության հետ: Սակայն նորմալ ետ է վերադարձվել գումարը` բանկային փոխանցմամբ, տվյալ ֆիզիկական անձի հհ-ին: Ինչ խնդիրներ կարող են առաջանալ: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Կարճաժամկետ փոխառություն

Zara. Բարեվ բոլորին: Հարցս մի քիչ տարօրինակ կթվա, բայց դե ինչ առած, պետք է հարցնեմ:Կարող է արդյոք ֆիզ. անձը կազմակերպությանը կարճաժամկետ փոխառություն տրամադրել առանց տոկոսի:Եթե հնարավոր է պայմանագրի ձևը կցանկանայի ունենալ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Կարճաժամկետ փոխառություն

NN. Բարեվ բոլորին: Կարող է արդյոք կազմակերպությունը կարճաժամկետ փոխառություն տրամադրել ոչ իրավաբանական անձանց(ենթադրենք ֆիզ. անձի) եվ այդ դեպքում արդյո՞ք պայմանագրի առկայությունը պարտադիր է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի վերաբերյալ…

Լուսինե. Բարև Ձեզ, եթե կարելի է պատասխանել հիմնավորելով...... իրավաբանական անձը ֆիզիկական անձից պայմանագրի հիման վրա ձեռք է բերել ակտիվ.օրինակ 400000 դրամով.....10 տոկոս եկամտահարկը պահվում է ֆիզ անձից թե հաշվարկվում է 400000դրամի նկատմամբ... արդյունքում մենք մատակարարին վճարում ենք 360000 թե 400000....շնորհակալություն պատասխանելու համար
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը նույն ֆիզ. անձի հետ կնքում է 2 պայմանագիր…

Մհեր. Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Եթե կազմակերպությունը նույն ֆիզ. անձի հետ 1 ամիս ինտերվալով կնքում է 2 ծառայության մատուցման պայմանագիր, յուրաքանչյուրի տևողությունը 10 օր, ինչպես պետք է հաշվարկել երկրորդ պայմանագրի եկամտահարկը` աճողական կարգով, թե ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման դեպքում…

Արմեն. Ֆիզիկական անձի հետ որոշակի աշխատանքներ կատարելու համար քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման դեպքում տրվող պայամանագրի գումարը որպես աշխատավարձ արդյոք հաշվարկվում է ինձպես աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում