Tag: COVID-19

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տեղեկանքի օրինակ՝ արտակարգ դրությունից տուժած լինելու մասին

Լիլի. Բարև բոլորին։ Կարո՞ղ եք ուղարկել գործատուի կողմից աշխատողին տրված տեղեկանքի օրինակ՝ արտակարգ դրությունից տուժած լինելու մասին։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք ճիշտ կլինի պարապուրդ ձևակերպել

Էլլա. Բարև ձեզ: Շինարարական ընկերության աշխատակիցները ապրիլի 1-ից 12-ը պարետի որոշման համաձայն չեն աշխատել, 13-ից սկսել են աշխատել: Արդյո՞ք ճիշտ կլինի՝ 1-ից 12-ը հարկադիր պարապուրդ ձևակերպենք, համաձայն ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի՝ չվճարվող, և հաշվենք ապրիլի 13-ից 30-ը աշխատած օրերը ու վճարենք:
Accountant.am
ԱյլԱռօրյաՀետաքրքիրՀումոր

Այս ամսվա աջակցության գումարը չի նստել

Հաշվապահ․ Երեկ գործընկերներիցս մեկը զանգեց և ասաց, որ գնացել է բանկ և ստուգել է՝ այս ամսվա աջակցության գումարը չի նստել։ Ասեցի․"Երնեկ քեզ"․․․ :)
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է կատարել փոփոխություն աշխատողների գրանցման հայտերում

Մարինե. Բարև ձեզ: Եթե պարետի կողմից գործունեությունը արգելված է, չենք կարող վճարել աշխատավարձ, արդյո՞ք աշխատողների գրանցման հայտում ինչ-որ փոփոխություն ենք կատարում, թե՞ պարզապես տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը գրում ենք 0:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել գործարքը

Վարդան. Հարգելի կոլեգաներ, կառավարության 5-րդ միջոցառման շահառու ՍՊԸ-ն ստացել է դրամական օգնություն։ Խնդրում եմ հուշել, թե ինչպես գրանցել ՀԾ-ում գործարքը։ Դտ 252 հաշվարկային հաշիվ, կտ ? Շնորհակալ եմ նախապես։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը հանդիսանում է 8-րդ միջոցառման շահառու, սակայն ծրագիրը մերժում է դիմումը

Լիանա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի հարցում: Խոսքը կորոնավիրուսի չեզոքացման հետևանքով 8-րդ միջոցառման մասին է: Մինչև ապրիլի 30-ը ես ուղարկել էի դիմում և մերժվել: Սակայն ապրիլի 30-ին կառավարության որոշման համաձայն ավելացվեցին ևս 13 ոլորտներ, որից մեկին հաստատ համապատասխանում եմ ես: Սակայն այսօր կրկին դիմում ուղարկեցի և պատասխան եկավ՝ «Ձեզ արդեն ուղարկվել է մերժված դիմում»: Խնդրում եմ, պատասխանեք՝ ինչպե՞ս կարող եմ դիմել նոր ավելացած ոլորտների համար, որպեսզի չմերժվեմ, քանի որ համապատասխանում եմ, և որպեսզի նախկինում մերժված դիմումը չպահպանվի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն լուծարվել է, իսկ աշխատակիցը դեռ գրանցված է որպես աշխատող

Գայանե. Բարև ձեզ: 2014թ. լուծարվել է ՍՊԸ-ն, սակայն այսօր պարզվում է, որ կա չազատված աշխատակից, որը չի կարողանում օգտվել սոց. աջակցության 9-րդ միջոցառումից։ Նախկին գործատուն Հայաստանում չի, և կապ ընդհանրապես չկա։ Իսկ չազատված աշխատակիցը ունի երկու անչափահաս երեխա և հանդիսանում է 9-րդ միջոցառման շահառու։ Ի՞նչ պետք է անել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

10-րդ միջոցառման շահառուն չի կարողանում ստանալ աջակցության գումարը

Ռուզաննա. Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող անձը չեզոքացման միջոցառման 10-րդ ծրագրի շահառու է, սակայն բանկը չի վճարում, քանի որ ունի Նուռ քարտի պարտք, ու՞մ կարող եմ դիմել, խնդրում եմ, պատասխանեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արտակարգ դրության պատճառով աշխատակիցը չի կարողանում վերադառնալ աշխատանքի

Հերմինե. Բարև ձեզ: Եթե աշխատողն օգտագործել է իրեն հասնող բոլոր արձակուրդները (վճարվող և չվճարվող արձակուրդները), այսինքն՝ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսվող 60 օրը, ու լրացել է սահմանված ժամկետը, ու պետք է գա աշխատանքի, բայց իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողանում վերադառնալ աշխատանքի՝ ելնելով կարանտինային վիճակից: Նման պարագայում աշխատանքի գալը հնարավոր չի, քանի որ փաստացի աշխատանքի կարիքը չկա... իսկ կա նաև այլ դեպք, նա ուզում է գալ աշխատանքի, բայց լինելով այլ երկրում՝ չի կարողանում վերադառնալ, տվյալ երկիրը սահմանները փակել է: Տվյալ դեպքում գործատուն պե՞տք է ազատի աշխատանքից, թե՞ որևէ այլ լուծում կա:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Պետական աջակցության ո՞ր ծրագրի շահառու է հանդիսանում ԱՁ-ն

Լուսինե. Բարև ձեզ: Ես 2018 թվականից ԱՁ ունեմ, որը զբաղվում է թխվածքի արտադրանքով: 2019թ.-ին եղել եմ ընտանեկան ձեռնարկություն և աշխատել եմ հին ՀԴՄ սարքով և նորի համար մեկ տարուց ավել է դիմում եմ ներկայացրել: Իմ ԱՁ-ն հանդիսանու՞մ է արդյոք հանրային սննդի օբյեկտ, և պետական աջակցության ծրագրերից 8-րդ, թե՞ 10-րդն է ինձ վերաբերում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն

Անուշ Այվազյան. Հարգելի գործընկերներ, եթե միկրոձեռնարկատիրական գործունեություն ծավալող կազմակերպության գործունեությունը չի թույլատրվում, և ապրիլ ամսվա համար աշխատողներին աշխատավարձ չի վճարվել, արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն եկամտային հարկի, սոց. վճարի ու դրոշմանիշային վճարի տեսքով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է վճարվելու աշխատակցին

Անգելինա. Բարև ձեզ: Մի հարց ունեմ. ես գրանցված աշխատող եմ, այս վիրուսի պատճառով մեկ ամիս է տանն եմ, աշխատավարձս օրը 2 500 դրամ է: Կասե՞ք՝ ինչքան պետք է կազմի ինձ հատկացվող գումարը: Նախապես շնորհակալություն:
ՀետաքրքիրՊատմություններ

Ինչպե՞ս կորոնավիրուսի համավարակը կփոխի աշխարհը

Համաշխարհային տնտեսությունը վերջին 30 տարիների ընթացքում մի քանի ճգնաժամ է տեսել, բայց դրանցից ոչ մեկը չի փոխել մեր կյանքն այդքան արագ։ Կորոնավիրուսի համավարակը մեծ արագությամբ քանդում է տրանսպորտային և արտադրական հանգույցները, ստիպում է պետություններին վերադարձնել սահմանները և վերակառուցել հասարակական ինստիտուտները, իսկ դպրոցները և համալսարանները անցնում են հեռավար ուսուցման։ Սա ճանապարհ է դեպի նոր իրականություն, և այս ճանապարհը հեշտ չի լինելու։ Հազարավոր ընկերություններ տեղափոխում են իրենց աշխատակիցներին հեռավար զբաղվածության։ Գրասենյակից դուրս աշխատանքի ընդլայնման միտումները, որոնք դիտվում էին վերջին տարիների ընթացքում, մեկ ակնթարթում դարձան իրականություն միլիոնավոր աշխատողների համար ամբողջ աշխարհում։ Ամենայն հավանականությամբ այս ակամա գլոբալ փորձարկումը հաջողությամբ կպսակվի, ինչը անխուսափելիորեն կբերի աշխատանքի շուկայի մեծ փոփոխությունների։ Աշխատակիցների կրճատման ամենակարևոր հետևանքը լինելու է ծախսերի կրճատումը՝ հնարավոր կլինի կրճատել տարածքի վարձակալության ծախսերը, ինչպես նաև սպասարկող անձնակազմի քանակը (քարտուղարուհիներ, պահպանության աշխատողներ, վարորդներ)։ Տեղի կունենա բիզնեսի կազմակերպման պարզեցում, խոշոր կազմակերպությունների պարզեցում ընդհանրապես և աշխատակիցների վերահսկողության ծախսերի բավականին լուրջ տնտեսում, քանի որ այլևս այդքան կարևոր չեն լինելու գրասենյակ գալու ժամը, ընդմիջման տևողությունը և դրես-կոդը։ Վերահսկվելու են միայն աշխատանքի արդյունքները։ Անցյալի այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կրճատվել են աշխատակիցների աշխատավարձերը

Անի. Համալսարանը իրավու՞նք ունի կարանտինով պայմանավորված իրավիճակում ադմինիստրատիվ աշխատակիցների աշխատավարձը կրճատել՝ համարելով ստեղծված իրավիճակը «պարապուրդ»:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտակարգ դրության պատճառով հնարավոր չէ ձեռք բերել նյութ

Լուսինե. Եթե քաղ. իրավականով թիթեղագործ եմ վարձել, և նյութն էլ իր կողմից է բերված, այդ դեպքում պայմանագրի մեջ պե՞տք է նշվի և՛ աշխատավարձ, և՛ նյութ, քանի որ փակ են խանութները, հաշիվ-ապրանքագրով հնարավոր չէ այս պահին ձեռք բերել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կհամարվի 8-րդ միջոցառման շահառու

Յանա․ Բարև ձեզ: Ուզում էի ճշտել․ աշխատում եմ մասնավոր մանկապարտեզում ժամավճարով։ Այսօր պարզեցի, որ պայմանագիրս քաղաքացիաիրավական է։ 8-րդ կետի շահառու համարվու՞մ եմ, թե՞ ոչ, եթե գրանցված եմ որպես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արտակարգ դրության պայմաններում երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի

Ծաղիկ Սարգսյան. Բարև ձեզ։ Արտակարգ դրության հետ կապված աշխատողներս գտնվում են հարկադիր պարապուրդում։ Աշխատողներից մեկը, ով արդեն մեկ ու կես տարի գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, այժմ ցանկանում է վերադառնալ աշխատանքի։ Խնդրում եմ, ասեք՝ կարո՞ղ եմ այս պայմաններում նրան ընդունել աշխատանքի։
Accountant.am
Նորություններ

Արտակարգ դրության պայմաններում մեղմացվել են չմարված հարկային պարտավորությունների նկատմամբ տույժերը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որն առնչվում է չմարած հարկային պարտավորություններին: "Արմենպրես"-ի փոխանցմամբ`Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 107 կողմ ձայն: Առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերի նվազեցում: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Հիմա առաջարկվում է գրեթե կրկնակի իջեցում՝ սահմանելով 0.04 տոկոս: Գործող կարգավորմամբ, եթե տնտեսավարողը կուտակում է 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն, ապա հարկային մարմնի ղեկավարը կարող է հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու որոշում կայացնել: Նախագծով առաջարկվում է այդ 500 հազար դրամի շեմը բարձրացնել՝ դարձնելով 1 մլն 500 հազար դրամ: Նախագծում երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարվել են որոշակի փոփոխություններ, լրացումներ: Կառավարության առաջարկով փոփոխություն է կատարվել նաև Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում: ՊԵԿ նախագահը հայտնել էր, որ սոցիալական վճարներն ու եկամտային հարկը ներկայացվում են միասնական հաշվարկով, հետևաբար, եթե եկամտային հարկի տույժն իջեցվում է, ապա նույն կերպ պետք է իջեցվի նաև սոցիալական վճարի նկատմամբ հաշվարկվող տույժը: ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկով քննարկվել է նաև, որ տույժերը, որոնք պետք է հաշվարկվեն 0,04 տոկոսի չափով, արտակարգ դրության ընթացքում չհաշվարկվեն, այլ գնան սառեցման ճանապարհով: Այդ հարցը սակայն հանձնաժողովում մերժվել է: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ առաջարկ էր հնչել, որ տույժերի տոկոսադրույքը 0.075-ից 0.04 իջեցումը կիրառվի ոչ թե ապրիլի 21-ից, այլ շատ ավելի վաղ ժամանակաշրջանից: Նրա խոսքով՝ սակայն այդ դեպքում իրագործելիության խնդիր կլինի: Աղբյուր՝ Armenpress.am