Tag: ավտոմեքենա

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք գուրծունեությունը դադարեցրած կազմակերպությունը ավտոմեքենա գնել

Ani. Հարգելի հաշվապահներ, 3 հարց ունեմ: 1. Կարո՞ղ է արդյոք գործունեության դադարի մեջ գտնվող կազմակերպությունը գնել ավտոմեքենա: 2. Եթե չի կարող, ապա ո՞նց վարվել, գործունեության վերսկսում տալ առանց աշխատակից գրանցելու և գնե՞լ ավտոմեքենան: 3. Կազմակերպության վրա գրանցելու համար ի՞նչ տվյալներ և փաստաթղթեր են պետք, որտե՞ղ է անհրաժեշտ դիմել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել մեքենայի գույքահարկի վճարումը առցանց

Անահիտ Համբարձումյան. Բարև Ձեզ, ինձ հետաքրքրում է՝ ինչպե՞ս կատարել մեքենայի գույքահարկի վճարումը առցանց: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մեքենայի գույքահարկի հետ կապված

Գայանե․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում։ Մեքենան ուզում են վաճառել, ուզում եմ հասկանալ գույքահարկը ճիշտ են ասում, թե՞ ոչ: 2001թ. մեքենա է, 254 ձիաուժով, գույքահարկի մասին օրենքում ասվում է հետևյալը. Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը: Այսինքն` 115 500-ի 50 տոկոսը 57 500 է: Երեք տարի գույքահարկ չի մուծվել, այսինքն՝ 3 * 57 750 = 173 250։ Ես սխա՞լ եմ հաշվել, որովհետև մեր մոտի քաղաքապետարանում մոտ 421 000 դրամ ասացին։ Եվ հետո ասացին, որ այդ նվազեցումը չի վերաբերվում մեքենայի գույքահարկին, այլ կարող է վերաբերել տեխ․ զննմանը կամ ԱՊՊԱ -ին։ Շատ եմ խնդրում օրենքի հղումով պատասխանեք։ Նախապես շատ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ փաստաթղտեր են անհրաժեշտ ՌԴ-ից մեքենա բերելու համար

Աննա. Եթե ես գնել եմ մեքենա՝ Մոսկվայում, հայկական համարներով ռուսաստանի քաղաքացուց՝ ինչպե՞ս կարող եմ բերել Հայաստան, ի՞նչ փաստաթղտեր են անհրաժեշտ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ դասակարգիչ կիրառել

Մարինե․ Բարև Ձեզ։ Մեր հիմնական գործունեությունը համարվում է ուղևորափոխադրումը: Վաճառել ենք մեր մեքենաներից մեկը, այսինքն՝ մեր հիմնական միջոցը: Շրջանառության հարկի հաշվարկում մեքենայի իրացման հասույթը ցույց պետք է տանք 16 տողում /այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ/: Խնդրում եմ՝ գրեք այդ գործունեության դասակարգիչը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ավտոմեքենայի վաճառքի դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարի

Անահիտ․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոմեքենայի վաճառքի դեպքում ինչպիսի՞ հարկեր պետք է վճարի։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բեռնատար մեքենա ներմուծելու համար

Վաչե․ Բարև ձեզ։ ՌԴ-ում բեռնատար մեքենա ունեմ, ես ՀՀ քաղաքացի եմ, ցանկանում եմ բերել ՀՀ։ Վճարներ արդյո՞ք կան, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն է պետք ներկայացնել

Հովո. Բարև ձեզ: Ես ունեմ ընկերությունումս գրանցված մեքենա որպես տաքսի և վարձակալության պայմանագրով տվել եմ վարորդին և պայմանագրի մեջ նշել եմ, որ ամսվա արտոնագիրը հանելու եմ ես ու նրան տալու եմ ամսական մինիմում 250 պատվեր, իսկ ինձ ամեն ամիս 80 000 դրամ վարձակալության գումար է վճարելու։ Հիմա ես հարկայինում ի՞նչ հաշվետվություն պիտի տամ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ֆիզիկական անձի պատվերով ներմուծում է մեքենա

Արայիկ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարց ավտոներմուծող կազմակերպությունների վերաբերյալ: Կազմակերպությունը ֆիզիկական անձի պատվերով ներմուծում է մեքենա, ինչպե՞ս է կատարվում փաստաթղթավորումը: Արդյո՞ք գործակալության կամ հանձնակատարի պայմանագիրը հիմք կլինի, որ կազմակերպությունը հարկվի միայն միջնորդավճարից, քանի որ ներմուծման ժամանակ հայտարարագրի մեջ նշվում է որպես ներմուծող կազմակերպության անունը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել գույքահարկը

Հրայր. Բարև ձեզ: Գույքահարկի հաշվարկման մեջ լրացնելու համար պահանջվում է մեքենայի ձիաուժը, իսկ մեքենայի տեխ. անձնագրում գրված չի ձիաուժը, մարդիկ ինչպե՞ս պետք է հաշվարկեն գույքահարկը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոմեքենան շահագործման է հանձնվել այլ անձի

Հարութ. Բարև ձեզ։ Իմ մեքենան ես լիազորագրով տվել եմ ընկերոջս, և նա մեկնել է Ռուսաստան։ Հիմա գույքահարկը գալիս է իմ վրա։ Ինչպե՞ս անել, մեքենան այստեղ չէ և այստեղ չի շահագործվում։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը երրորդ երկրից ավտոմեքենա է ներմուծում

Արայիկ. Բարև ձեզ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և հաճախորդի պատվերով երրորդ երկրից ներմուծում է մեքենա: Հայտարարագրի մեջ որպես ներմուծող գրվում է կազմակերպության անունը: Ինչպե՞ս կատարել փաստաթղթավորումը, որ կազմակերպությունը հարկվի միայն միջնորդային եկամուտների մասով: Ո՞ր իրավական ակտով առաջնորդվել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մեքենայի նվիրատվությունը համարվու՞մ է օտարում

Զորո. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ մեքենայի նվիրատվությունը համարվու՞մ է օտարում և ինչպե՞ս է հարկվում (ո՞ր հոդվածով), եթե ֆիզիկական անձն է նվիրաբերում այլ ֆիզիկական անձի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը վաճառել է ավտոմեքենա

Արայիկ․ Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Կարո՞ղ եք ասել՝ եթե ֆիզիկական անձը 2018թ. հուլիսի 1-ից մինչև 2019թ. հունիս 29-ը ընկած ժամանակահատվածում վաճառել է մեքենա, որպես ձեռնարկատիրական գործունեություն ինչպե՞ս է դիտարկվելու։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հաշվետվություն ներկայացնել

Թ. Եթե մեքենա է ներմուծվել Վրաստանից և Թուրքիայից, մաքսազերծվել է, կա՞ արդյոք հաշվետվություն ներկայացնելու կարիք, թե՞ միայն ԵՏՄ-ին է վերաբերում: