Tag: գործուղման թերթիկ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղման փաստաթղթավորում

Lucy.

Եթե գործուղման ծասերը հաշվարկվում են Կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի չափով, ապա արդյո՞ք պարտադիր է գործուղման հրամանների, գործուղման վակայականների և գործուղման ծախսերի հաշվետվությունների կազմումը։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղում արտասահման

Գրիգոր. Բարև Ձեզ: Հարց 1) Հիմնադամը (ԲՈՒՀ) ծրագրեր է իրականացնում, և աշխատակիցները մեկնում են գործուղման արտասահման։ Կարո՞ղ ենք արդյոք օրապահիկը աշխատակիցներին փոխանցել արտարժույթով։ Նշեմ, որ ճանապարհածախսի գումարները վճարում ենք ՀՀ դրամով: Հարց 2) Աշխատակիցը ազատվել է աշխատանքից 2021թ. մարտի 3-ին, ստացել է վերջնահաշվարկ (արձակուրդի փոխհատուցում), այնուհետև 2022թ. օգոստոսի 25-ին դատարանի որոշումով վերականգնվել է աշխատանքի: Դատարանի որոշումը ներկայացվել է կազմակերպութուն 2022թ. սեպտեմբերի 10-ին։ Համաձայն դատարանի որոշման 2021թ. մարտի 3-ից մինչև 2022թ. օգոստոսի 25-ը վճարել են միջին աշխատավարձի չափով, քանի որ որոշումը ուշ է տրվել, աշխատակիցը օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 10-ը աշխատանքի չի ներկայացել: Ի՞նչ փաստաթղթի հիման վրա վճարել աշխատակցի աշխատավարձը 2022թ. օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 10-ը, արդյոք հե՞տ պետք է պահենք աշխատողի արձակուրդի փոխհատուցումը, քանի որ այն արդեն ցույց է տրվել 2021թ. մարտ ամսվա եկամտային հարկի և 2021թ. տարեկան շահութահարկի հաշվետվությունում։ Եթե այո, ՀԾ-ում ինչպե՞ս կատարել հետ պահումը: Շնորհակալութկուն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղում ՀՀ տարածքում

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, 1. եթե աշխատակիցը մեկնել է ՀՀ մարզեր գործուղման, ստացել է միայն հասանելիք 12 000դր., չի գիշերել ոչ մի տեղ, այդ դեպքու՞մ էլ պետք է հաշվետվություն ներկայացնի: 2. Եթե մի քանի աշխատակից է գործուղվում, ամեն մեկի համար առանձին հրաման պետք է գրվի՞: Շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղում արտասահման

Գրիգոր. Բարև Ձեզ: Աշխատակիցը գործուղման է մեկնում արտասահման: Վճարումը կատարել եմ համաձայն 2335-Ն որոշման: Հարց 1՝ գիշերավարձի և օրապահիկի համար ի՞նչ-որ հիիմնավորող փաստաթղթեր են պետք, թե՞ միայն գործուղման վկայականը բավական է շահութահարկի գծով ծախս ճանաչելու համար: Հրաց 2՝ վճարումը կարո՞ղ ենք կատարել արտարժույթով, թե՞ միայն ՀՀ դրամով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի հաշվառման տեղեկագիր

Ջուլիետա. Բարև ձեզ։ Խնդրում եմ պարզաբանեք. աշխատողին գործուղել են 3 օր, ՀՀ ներսում, աշխատավարձի պահպանմամբ, աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրում նշում են «գործուղում»։ Որպես աշխատած ժամեր սյունակում նշում ենք 24 ժա՞մ, թե՞ նշվում է 0։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղում ՀՀ տարածքում

Անի. Խնդրում եմ ուղղություն տալ. 1. եթե աշխատակիցներին գործուղում ենք Շիրակի մարզ, բայց նույն օրը հետ են գալիս, հաշվետվություն գրու՞մ են, եթե միայն օրապահիկն է: Ի՞նչ է անհրաժեշտ գործուղում ձևակերպելու համար: 2. Գործուղվել են 2 աշխատակից ՀՀ Տավուշի մարզ, Իջևան, աշխատանքների կատարման համար, սակայն մնացել են այնտեղ գիշերելու: Հյուրանոցից հաշիվ են դուրս գրել էլեկտրոնային: Ինչպե՞ս վարվել գործուղման հաշվետվության հետ:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղման հրամանի ձև

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, 1. ինձ կարո՞ղ եք ՀՀ տարածքում գործուղման հրամանի ձև և վերադարձի հաշվետվության ձև ուղարկել կամ հղում տալ: 2. Եթե ՍՊԸ-ի տնօրենը նույն ինքը հիմնադիրն է, այլ աշխատակից չունի, ինչպե՞ս տեղեկանք գրել եկամուտների մասով բանկ ներկայացնելու համար: Ինչ-որ հատուկ ձև կա՞: Շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղման վկայական

Անի. Բարև ձեզ: Հարգելի՛ հաշվապահներ, կարո՞ղ եք ինձ գործուղման վկայականի լրացված օրինակ ուղարկել, բայց որ գործուղումը մի քանի օր տևած լինի, այլ ոչ թե մեկ: ani_santrosyan շնիկ yahoo.com Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղում

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, ՀՀ տարածքում գործուղումների հետ կապված ի՞նչ փաստաթղթեր են կազմվում: Գիտեմ, որ պետք է հրաման, գործուղման վկայական և վերջում հաշվետվություն: Գործուղման վկայականի մեջ, եթե մեկնել են ուսումնասիրությունների նպատակով, այլ ոչ թե կոնկրետ վայր, կնքվու՞մ է: Ո՞ր փաստաթուղթը ե՞րբ է կազմվում: Վառելիքի ծախսն ինչպե՞ս ձևակերպել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գործուղում

Անի. Հարգելի՛ հաշվապահներ: ՀՀ տարածք գործուղման ժամանակ ի՞նչ փաստաթղթեր են կազմվում, ի՞նչ է անհրաժեշտ անել: Մեքենայի վառելիքի ծախսն ինչպե՞ս ձևակերպել: Օրապահիկ ինչպե՞ս հաշվարկել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործուղումից վերադառնալուց հետո ներկայացվող հաշվետվությունն ունի ժամանակային սահմանափակում

Գայանե. Բարև Ձեզ: Կխնդրեի պատասխանել գործուղումից վերադառնալուց հետո ներկայացվող հաշվետվությունը և դրան հաջորդող վճարումը ժամանակային սահմանափակում ունե՞ն: Եթե այո, ապա տվյալ ժամանակահատվածը խախտելու համար ի՞նչ պատասխանատվություն է առաջանում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման ծախսերի չափերը նշվու՞մ են արդյոք հրամանում

Անուշ. Բարև ձեզ: Ես այսպիսի հարց ունեմ. աշխատակցի գործուղման հրամանի մեջ որևէ գումար նշվու՞մ է, օրապահիկի կամ գիշերավարձի չափի մասին պե՞տք է նշել, թե՞ ոչ։ Եվ մեկ հարց ևս. գործուղման հրամանի վրա պե՞տք է կազմվի նաև գործուղման վկայական:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տնօրենը մեկնում է գործուղման

Հայկ. Բարև ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում՝ Հարց 1. Մասնավոր ընկերության տնօրենը գործուղման մեկնելիս ի՞նքն է հենց հրաման տալիս իր գործուղման գնալու հետ կապված: Հարց 2. Արդյո՞ք պարտադիր է գործուղման վկայականում որևէ կազմակերպության կնիքի առկայությունը, եթե այն բացակայում է, քանի որ գործուղման նպատակն է ընդհանուր շուկայի ուսումնասիրությունը, և որևէ կոնկրետ կազմակերպություն չի կարող կնիք դնել: