
Ինչպե՞ս վարվել աշխատանքային պայմանագրի հետ
Անի.
Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետը սահմանված է եղել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը և նա 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի փետրվարի 17-ը ներառյալ գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, 2021 թվականի փետրվարի 18-ից անցնելու է երեխայի խնամքի արձակուդի՝ ինչպե՞ս վարվել նրա աշխատանքային պայմանագրի հետ: Հավելյալ նշեմ, որ այդ ընկերության համար ամեն տարի հաստիքացուցակ է փոխվում և բոլոր աշխատողների պայմանագրի ժամկետը նշվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը, իսկ հաջորդ տարվա հունվարին կնքվում է նոր համաձայնագիր, որով երկարացվում է պայմանագիրը և նշվում մնացած փոփոխությունները:

Մայրության նպաստ
Սուսի.
Բարև Ձեզ: Գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում /երեխան 1,3 տարեկան է/: Ապրիլ ամսից վերադառնում եմ աշխատանքի, սակայն սեպտեմբերից նորից գնում եմ ֆիզ. արձակուրդ։ Հիմա ցանկանում եմ իմանալ՝ ինչպե՞ս են հաշվարկելու իմ ֆիզ. արձակուրդիս գումարը /աշխատած ամիսը կազմում է 6 ամիս, աշխատավարձը՝ 180 000դր, ընդհանուր ստաժը տվյալ կազմ. 9տ/:

Ինչպե՞ս է հաշվարկվում դեկրետից դեկրետ գնալու դեպքում նպաստը
Մելինե.
Բարև Ձեզ: Կասեք՝ ինչպես է հաշվարկվում ֆիզից ֆիզը: Օրինակ՝ եթե աշխատողի մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդը վերջանում է 26.02.21-ին և ինքը սպասում է երկրորդ բալիկին, երկրորդ ֆիզը հաշվելու համար ի՞նչն եմ հիմք վերցնում: Եվ առաջինի ավարտից հետո ես ազատում եմ իրեն, թե՞ երկրորդի ավարտից հետո եմ ազատում:

Ե՞րբ պետք է դիմում գրել երեխայի խնամքի արձակուրդի համար
Անի.
Բարև Ձեզ:
Եթե աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանում է ս.թ. փետրվարի 19-ին, ե՞րբ պետք է դիմում գրի երեխայի խնամքի արձակուրդ վերցնելու համար, և արդյո՞ք իր ցանկությամբ է լինելու՝ 3 տարով, թե՞ 2 տարով վերցնի խնամքի արձակուրդը:
Եվ արդյո՞ք այդ ժամկետում սոց. վճար է վճարվելու:

Արդյո՞ք կարելի է դեկրետում գտնվող աշխատակցին ազատել
Բարև Ձեզ: Ես հիմա ֆիզ. արձակուրդում եմ: Երկու տարեկան է բալիկս։ Իմ հաստիքը փակել են։ Իրավունք ունե՞ն ինձ ազատել աշխատանքից:

Մայրության նպաստ
Արման.
Բարև Ձեզ: Մայրության նպաստ եմ հաշվարկում, աշխատակիցը հաշվետու 12 ամիսների ընթացքում գտնվել է առաջին երեխայի՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Համաձայն ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի 22-րդ հովածի 9-րդ կետով ասվում է, որ հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: Ինչպե՞ս վարվեմ, երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 2019թ. դեկեմբերի 5-ին և դեկտեմբերի 29-ին ուղարկվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այսինքն՝ արձակուրդի նախորդ ամսում չի աշխատել։

Արձակուրդի հետ կապված
Անի.
Բարև Ձեզ: Աշխատողը 2020 թվականի օգոստոս ամսին օգտագործել է ուսուցիչների հասանելիք 35 օր արձակուրդը։ Սեպտեմբերին աշխատել է և ստացել 152 780 դրամ աշխատավարձ և հոկտեմբերի 29-ին գնացել է ֆիզ.: Պետք է վերադառնա 2021 թվականի մարտի 17-ին: Հարցս հետևալն է՝ մարտի 17-ին կարո՞ղ է գնալ արձակուրդ սեպտեմբերից մարտ ամիսների համար, քանի օր և միջին ամսականի համար այդ ամիսների ընթացքում մեկ լիարժեք ամիս է լինում 152 780 դրամ։ Նշեմ՝ սեպտեմբերից 6 օրյա է աշխատում դպրոցը։ Նախապես շնորհակալություն։

Մայրության նպաստ
Աննա․
Ֆիզ. արձակուրդից հետո վերադարձել եմ աշխատանքի, հիմա նորից պետք է գնամ ֆիզ․ արձակուրդ: Վերադառնալուց հետո աշխատել եմ 7 ամիս: Ինչպե՞ս է հաշվարկվելու այս դեպքում ֆիզ. արձակուրդի գումարը։

Արդյո՞ք աշխատակիցը կարող է օգտվել ամենամյա արձակուրդից
Արմինե.
Բարև Ձեզ: Աշխատակիցը մի քանի ամիս է վերադարձել է երեխայի խնամքի արձակուրդից: Կարո՞ղ է օգտվել ամենամյա արձակուրդից, թե՞ պարտադիր նորից պետք է 6 ամիսը լրանա: Կազմակերպությունում աշխատում է մի քանի տարի, վերադարձել է 2020 թվականի սեպտեմբերին:

Ո՞ր դեպքերում գործատուն իրավունք ունի ֆիզ. արձակուրդից վերադարձողին չընդունել աշխատանքի
Անուշ.
Խնդրում եմ պատասխանեք՝ ո՞ր դեպքերում գործատուն իրավունք ունի ֆիզ. արձակուրդից վերադարձողին չընդունել աշխատանքի: Խոսքը պետական հիմնարկի մասին է:

Մայրության նպաստ
Անահիտ.
Բարև Ձեզ։ Ես ունեմ իմ Ա/Ձ-ն, սպասում եմ 3-րդ երեխայիս։ Ուզում եմ իմանամ՝ ի՞նչ ձևով են հաշվում մայրության նպաստը և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կարո՞ղ եմ ստանալ։

Ե՞րբ պետք է գրել երեխայի խնամքի արձակուրդի հրամանը
Անի.
Բարև Ձեզ: Աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանում է փետրվարի 18-ին /մինչև փետրվարի 17-ը ներառյալ գտնվելու է արձակուրդի մեջ/: Ե՞րբ պետք է գրել երեխայի խնամքի արձակուրդի հրամանը:

Արդյո՞ք դադարում է սոցիալական փաթեթը
Լիաննա.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը ներկայացրել է մայրության նպաստի թերթիկ՝ այդ դեպքում սոց. փաթեթը դադարու՞մ է:

Մայրության նպաստ
Լիաննա.
Բարև Ձեզ: Եթե ուսուցչուհին ներկայացրել է հունվարին մայրության նպաստ և հունվարին աշխատել է 2 օր՝ ես վճարելու եմ մայրության նպաստը փետրվարին: Այդ դեպքում նպաստի գումարը պե՞տք է գումարեմ հունվարի աշխատած օրերի գումարին նոր պահումներ անեմ, թե՞ փետրվարի աշխատավարձի ժամանակ ցույց տամ մայրության նպաստը:

Ե՞րբ է նշվում երեխայի խնամքի արձակուրդի ավարտը
Մելինե․
Բարև Ձեզ: Եթե աշխատողը գնում է մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդ, ավարտը նշվում է երեխայի ծնունդից 3 տարի հետո, թե՞ արձակուրդի օրվա սկզբից 3 տարի հետո /օր. ծնվել է 13.06.2019, ավարտ 13.06.2022/:

Մայրության նպաստ
Սուսաննա.
Բարև Ձեզ: Մի հարց ունեմ ու կցանկանայի իմանալ: Ես ֆիզ. արձակուրդում եմ նոյեմբերի 25-ից: Ստացել եմ ինձ հասանելիք ֆիզ. գումարը: Հիմա փոքրիկիս ունեցել եմ կեսարյան հատումով, այսինքն՝ 140 օրվա փոխարեն 155 օր է դառնում օրերի քանակը: Նշանակում է. ես նորից 15 օրվա գումար ունե՞մ ստանալու:

Ինչպե՞ս ստանալ միջին ամսական աշխատավարձ
Արմինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք կողմնորոշվել: Աշխատողն աշխատել է 2019թ-ից՝ 77 903 դր աշխձ.-ով, հոկտ. ամսից հղիության և ծննդ. արձակուրդում է եղել, այնուհետև դեկրետ՝ մայիսից անցել աշխատանքի՝ նոր կես դրույքով (46 309), սեպտեմբերին օգտվել արձակուրդից, հոկտ.-ից աշխատել։
Հարցս հետևյալն է. Արձակուրդային (20օր) հաշվարկելու համար միջին ամսականը ինչպե՞ս ստանալ՝ 46 309-ով հաշվել, թե՞ նվազագույն աշխձ-ով և պակասող ամիսները նախորդ 19թ-ից վերցնե՞լ: Արդյո՞ք նվազագույն աշխ.ից ցածր միջին ամսական ստանալու դեպքում կարող եմ վերցնել սահմանված նվազագույն աշխ.ձը։
Շնորհակալություն, կներեք մի քիչ խճճված ստացվեց:

Մայրության նպաստի հաշվարկի վերաբերյալ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, եթե մայրության նպաստ է հաշվարկվել՝ 285 526 դրամ՝ 285 526 x 22% = 62 815 (եկամտային հարկ): Վճարման ենթակա և բյուջեից հետ վերադարձվող գումարը հավասար է՝ 285 526 - 62 815 = 222 711, թե՞ 222 711 - 5 500 (դրոշմանիշային վճար) = 217 211: Եվ, եթե նպաստը նշանակվելու է մարտ ամսին՝ այն պետք է ներառել ապրիլին հանձնվող մարտ ամսվա եկամտային հաշվարկի ժամանա՞կ՝ 285 526 դրամն ամբողջությա՞մբ: Իսկ այդ 140 օրերի ընթացքում եկամտայինի զրոյական հաշվարկ է պե՞տք ներկայացնել տվյալ աշխատողի հաշվով։ Նախապես շնորհակալ եմ:

Վերջնահաշվարկ
Սոնա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ես 10 տարի նույն ընկերությունում գրանցված աշխատող եմ եղել, վերջին 1 տարում գտնվել եմ երեխայի խնամքի արձակուրդում։ Եթե խնամքի արձակուրդից աշխատանքի վերադառնալուց 1 ամիս անց իմ ցանկությամբ դուրս եմ գալիս աշխատանքից, ինչպե՞ս է կատարվելու իմ վերջնահաշվարկը։ Նշեմ, որ ամեն տարի օգտվել եմ ինձ հասանելիք արձակուրդից, աշխատավարձի չափը տարբեր է եղել՝ վերջին մեկ տարում միջինում 350 000 դրամ եմ ստացել։ Շնորհակալություն

Աշխատանք համատեղությամբ
Նարե.
Բարև Ձեզ: Սեպտեմբեր ամսից աշխատում եմ Ա/Ձ-ում, դեկտեմբերին ընդունվել եմ դպրոցում աշխատանքի 0.5 միավորով և 2 աշխատանքը միասին համատեղել եմ։ Հուն. 14-ին ֆիզ. արձակուրդ եմ գնալու: Ուզում եմ իմանալ, եթե ֆիզ. արձակուրը ձևակերպվի Ա/Ձ-ից՝ հնարավո՞ր է դպրոցի աշխատանքից դուրս մնալ։
Վերջին մեկնաբանություններ