Tag: դեկրետ

Accountant.am
Հարց ու պատասխան

Ինչքա՞ն կկազմի մայրության նպաստը

Շուշան. Բարև Ձեզ: Կասեք ինձ՝ ես ինչքա՞ն դեկրետի գումար կստանամ, եթե իմ կեղտոտ աշխատավարձը 100 000 է, մաքուրը 78 000 ու ես ֆիզ. գնալու եմ հունվարին: Ասեմ նաև, որ 2021թ. փետրվարին աշխատանքիս 3 տարին լրանում է, եթե այդ ինֆորմացիան պետք է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ

Լիաննա. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ, կմանրամասնե՞ք նշված օրենքի հոդվածը։ Առանձնապես հետաքրքիր է՝ ԿԱՐՈՂ Է ՕԳՏՎԵԼ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՄԱՍ ԱՌ ՄԱՍ: Կներեք՝ չնշեցի, որ հոդվածի մասին է խոսքը՝ 173: Հոդված 172. Հղիության և ծննդաբերության արձակուրդը 1. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ 1) 140 օր / 70 օր հղիության, 70 օր ծննդաբերության 2) 155 օր / 70 օր հղիության, 85 օր ծննդաբերության / բարդ ծննդաբերության դեպքում 3) 180 օր / 70 օր հղիության, 110 օր ծննդաբերության / միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ։ Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի արձակուրդի օրերին։ 2. Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ՝ որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական /երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական/ դառնալը: 3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում արձակուրդի համար վարձու աշխատողին վճարվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հոդված 173. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը 1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր /խորթ մոր/, հոր /խորթ հոր/ կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ: 2. Արձակուրդի ընթացքում պահպանվում է աշխատողի աշխատատեղը /պաշտոնը/, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք ուսուցչի ֆիզ. արձակուրդից վաղ վերադառնալու դեպքում վերականգնվում է տարիֆիկացիայով սահմանված ժամերը

Անի. Աշխատում եմ դպրոցում, 2019թ. հուլիսից​ գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ 2 տարով`մինչև 2021 թ., սակայն որոշ խնդիրներից դրդված աշխատանքի եմ վերադառնում 1 տարին լրանալուց հետո։ Ֆիզ. արձակուրդ մեկնելուց առաջ ես դպրոցում դասավանդել եմ 20 դասաժամ, սակայն ինձ այժմ դպրոցում ասում են, քանի որ 2 տարին դեռ չի լրացել, որ վերադառնում եմ աշխատանքի, չենք կարող քեզ 20 դասաժամ տալ։ Խնդրում եմ​ ինձ ասեք՝ օրենքով սահմանված նման որոշում կա՞ արդյոք, որ ուսուցչի վաղ վերադառնալու դեպքում չեն կարող տալ​ տարիֆիկացիայով սահմանված իր ժամերը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Rob. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. 1. աշխատողը ներկայացրել է տեղեկանք մայրության նպաստ ստանալու համար, սկիզբը 31/07/2020թ., վճարվել է 05/08/2020թ., եկամտային հարկը հուլիս ամսվա մեջ պետք է ներառվի, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդի ձևակերպման վերաբերյալ

Հասմիկ. Բարև Ձեզ: Մինչև երեք տարեկան երեխայի արձակուրդի հայտը ե՞րբ պետք է ներկայացնենք՝ ֆիզ. արձակուրդի 140-րդ օրը վերջանալուց անմիջապես հետո, թե՞ մեկ օր առաջ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Բարև Ձեզ: Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, այս ամսա 15-ից վերադառնալու եմ աշխատանքի: Խնդրում եմ ասեք, եթե նորից բալիկի եմ սպասում՝ դեկրետայինս հաշվարկելիս հի՞մք են ընդունելու այս 7 ամիսները և նախորդող ամիսների աշխատավարձը, թե՞ միջին աշխատավարձ հաշվելու են միայն այդ 7-ի աշխատավարձը բաժանելով 12-ի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հետ կապված

Ani. Բարև Ձեզ, եթե աշխատողին տարվա մեջ 20 աշխատանքային օր է հասնում արձակուրդը և նա 10 օրով է գնացել, իսկ օգոստոսին ֆիզ. արձակուրդ է գնալու, ինչպե"ս պետք է վարվել, եթե նա դեռ 10 օր ունի իր արձակուրդից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք աշխատակիցը 2 ամիս ազատման դիմում չգրել

Susan. Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Ունենք աշխատակից, ով գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Նրա զբաղեցրած հաստիքը կրճատվել է և նրան ծանուցվել է, որ ֆինանսական խնդիրների պատճառով կազմակերպությունը նրան չի կարող նոր աշխատանքով ապահովել /ԱՕ հոդված 113-ի 3-րդ կետ/։ Աշխատակիցը նշում է, որ ինքը կարող է 2 ամիս ազատման դիմում չգրել, պատճառաբանելով, որ այդ ընթացքում հնարավոր է կազմակերպության ֆինանսական իրավիճակը փոխվի: Խնդրում եմ ասեք, կա արդյո՞ք նման իրավունք: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք միկրոձեռնարկատիրության սուբյեկտի աշխատողը կստանա մայրության նպաստ

Նվարդ Մաթևոսյան. Բարև Ձեզ: Ես միկրոձեռնարկատիրության աշխատող եմ, ուզում եմ իմանալ՝ ինչքա՞ն գումար կստանամ, կամ արդյո՞ք կստանամ ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում, որպես աշխատող և հետագայում մայրության նպաստ կստանամ, թե՞ ոչ։ Նշեմ, որ գյուղաբնակ եմ, իսկ բալիկս կծնվի նոյեմբերին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի

Ani. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. եթե ԱՁ-ն չի դադարեցրել իր գործունեությունը, ունի գրանցված աշխատող, որը գտնվում է ֆիզ. արձակուրդում, սակայն ներկա պահին շրջանառություն չունի, ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացվի և ի՞ նչ պարտավորություններ ունի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Արմենուհի. Բարև Ձեզ: Մայրության նպաստը հաշվարկելիս 12 ամիսների մեջ մտնու՞մ է արձակուրդայինը, հարկադիր պարապուրդը, թե՞ այս ամիսները պետք է հանվի և նոր միջին ամսական եկամուտ հաշվարկվի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարելի՞ է երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակցին ազատել

Սուսան. Բարև ձեզ: Հարգելի գործընկերներ, եթե աշխատակիցը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, և այդ ընթացքում նրա հաստիքը կրճատվել է, ապա գործատուն ի՞նչ պետք է անի՝ ապահովի՞ աշխատակցին աշխատանքով, թե՞ կարող է ազատել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրեր

Արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի խզելու աշխատանքային պայմանագիրը

Աննա. Բարև Ձեզ: Ես հաշվառված եմ և բնակվում եմ գյուղական համայնքում, գրանցված աշխատող եմ համարվում այնպիսի կազմակերպությունում, որը գտնվում է լուծարային փուլում, արդեն ֆիզ. արձակուրդում եմ: Կազմակերպությունն ասում է, որ 140 օրը լրանալուց հետո ևս 1ամիս համարվելու եմ իրենց աշխատողը, իսկ դրանից հետո աշխատանքային պայմանագիրը խզվելու է /ծանուցում արդեն ստացել եմ/: Այսինքն՝ ես մեկ ամիս ստանալու եմ 53 000դրամ /26 500 - պետությունից + 26 500 - կազմակերպությունից/: Խնդրում եմ ինձ կասեք, արդյոք կազմակերպությունն իրավունք ունի՞ այս տարբերակով պայմանագիրը խզել, և ես կարո՞ղ եմ մեկ անգամ ստանալու դեպքում ստանալ 53 000-ական դրամները պայմանագիրը խզելուց հետո, եթե այո, մինչև ե՞րբ կստանամ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ

Աշխատակիցը գնացել է մինչև երեք տարեկան երեխայի արձակուրդ՝ ծննդաբերության արձակուրդի ավարտից անմիջապես հետո, բայց այս տարի չի օգտվել ամենամյա արձակուրդից։ Ի՞նչ կարելի է անել։ Այդ դեպքում գործատուն խախտել է ԱՕ-ը, չէ ո՞ր աշխատողը արձակուրդից չի օգտվել։