
Եկամտային հարկի հաշվարկ
Լիլիթ.
Բարև ձեզ։ ՍՊԸ-ում գրանցել ենք տնօրեն, բայց դեռ աշխատանք չի կատարվել, եկամտայինը 0-ական ուղարկեմ խնդի՞ր է, մայիսի 15-ին եմ գրանցել։

Հարկային գործակալ
Լանա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Համաձայն ՀՕ 263 հոդվածի 2 մասի շրջհարկով աշխատող կազմակերպությունը ազատվում է հարկային գործակալի պարտավորությունից, սակայն նույն հոդվածի 1-ին մասով՝ ոչ: Ես արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ եթե ՀՕ 55 հոդվածի 1-5 մասերով սահմանված վավերապայմանները գնման ակտում առկա են, ապա կազմակերպությունը պետք է հանդես գա որպես հարկային գործակալ և 10% եկամտային հարկ պահի ու փոխանցի բյուջե, իսկ եթե միակողմանի գնման ակտ է՝ առանց ՀՕ 55 հոդվածի 1-5 մասերով սահմանված վավերապայմանների, ապա որպես հարկային գործակալ հանդես չի գալիս: Այստեղ դուք չե՞ք տեսնում որևէ հակասություն:

Փոփոխություն գրանցման հայտում
Ռուբ.
Ողջույն բոլորին։ Ֆիրման 2020-ին աշխատել է միկրո դաշտում, սակայն ճիշտ հաշվապահություն չեն վարել, աշխատակցի գրանցման հայտում լրացվել է սխալ աշխատաժամանակ և փաստացի եկամտային հարկի հաշվետվություններն էլ սխալ են լրացվել։ Եթե և՛ գրանցման հայտում ճշտում տամ, և՛ ժամերի քանակում, և՛ վճարված գումարում դա սխալ կդիտարկվի՞, կարո՞ղ են լուրջ խնդիրներ առաջանալ, թե եթե ճշտում տամ կատարեմ հարկերի վճարում, խնդիր չի առաջանա։

ՏՏ ոլորտի ընկերության հարկեր
Շուշանիկ.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ եթե ՏՏ ոլորտի ընկերությունն ունի հավաստագիր, նա միայն վճարելու է 10 տոկոս եկամտային, թե՞ նաև հասույթից հարկեր էլ է վճարելու՝ շրջանառության հարկ կամ ԱԱՀ։ Կանխավ շնորհակալություն։

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ
Սոնա․
Հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում և կառուցապատող է: Շինանարական կազմակերպության հետ ունի պայմանագիր, որպեսզի կատարի բոլոր շինարարական գործունեությունը։ Երբ կառուցապատողը վաճառի այդ շինությունը արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ 20%՝ համաձայն 150 հոդվածի 11 կետի։

Եկամտային հարկի պարտավորություն
Գայանե․
Բարև Ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ եթե ֆիզ․ անձը ծառայություն է մատուցել կազմակերպությանը, ինչքա՞ն եկամտային հարկ պետք է վճարվի, և եկամտային հաշվետվության 2-րդ բաժնում ո՞ր կոդի տակ պետք է լրացվի։ Կանխավ շնորհակալություն։

Արձակման նպաստի արտացոլում հաշվետվության մեջ
Արթուր.
Բարև ձեզ: Խնդրում եմ հայտնեք "189. ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական" հաշվետվության մեջ արձակման նպաստը նշվու՞մ է, թե՞ ոչ:

Եկամտային հարկի հաշվետվություն
Գոռ.
Եթե աշխատողը հիմնական աշխատող չէ ընկերությունում և գնում է հղիության ու ծննդաբերության արձակուրդ, ինչպե՞ս պետք է եկամտային հարկի հաշվետվությունում դա արտացոլել և ներկայացնել։

Ա/Ձ զբաղվում է մետաղի ջարդոնի առևտրով
Ռուզաննա.
Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխաում է շրջհարկով և զբաղվում է սև մետաղի ջարդոնի մեծածախ առևտրով: Ապրանքի ձեռքբերումը կատարվում է տարբեր ֆիզ. անձանցից: Այժմ ԱՁ-ն պիտի անցնի ԱԱՀ դաշտ: 1. Այս դեպքում ձեռքբերված ապրանքները որպես ծախս հիմնավորելու համար արդյո՞ք պետք է կազմի երկկողմանի գնման ակտ և վճարի 10% եկ. հարկ: 2. Արդյո՞ք երկկողմանի գնման ակտով հիմնավորված, ձեռքբերված ապրանքների արժեքը կարող է նվազեցնել որպես ծախս շահութահարկի հաշվարկում:

Առանց փաստաթուղթ ձեռքբերում
Արամ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ընդհանուր հարկման դաշտում աշխատող ՍՊԸ-ն կատարել է շուկայից ձեռքբերում՝ առանց փաստաթղթի, որի համար վճարել է 20 տոկոս եկամտային հարկ: Արդյո՞ք տվյալ ծախսը շահութահարկի հարկման բազայի որոշման ժամանակ կարելի է ներառել նվազեցնումների մեջ։

Եկամտային հարկի հաշվարկ
Քրիստինե․
Ողջույն։ ՀԿ-ի դեպքում, եթե գրանցված աշխատող կա և եկամտային է ուղարկվում ամեն ամիս, եկամտային հարկի տվյալները պե՞տք է արտացոլվի 246 և 240 հաշվետվությունների մեջ։

Հիմնադրին տրված փոխառություն
Նելլի.
Բարև ձեզ: Կազմ-ը հիմնադրին փոխառություն է տվել, կարո՞ղ է դա դիտվել շահաբաժնի վճարում և հարկվի տրման պահին։ Շնորհակալություն։

Կուտակված շահույթի բաշխում
Հայկ․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Հարցս հետևյալն է․ եթե ՍՊԸ մի քանի տարվա կուտակված շահույթը հայտարարագրել է 2020թ․ հունիսին, որը կազմել է մոտ 25մլն դրամ, և վճարվել է մինչև 2021թ. հուլիսը՝ երկու մասով, կանխիկ եղանակով: Վճարված ամիսների համար պահել և վճարել եմ 5% հարկը: Կա՞ որևէ խախտում, արդյո՞ք 300 000 դրամը գերազանցելու հետ կապված սա խախտում է համարվում: Աշխատում ենք շրջհարկի դաշտում: Շնորհակալություն։

Ա/Ձ ազատված է ԱԱՀ և շահութահարկից
Արամ․
Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը զբաղվում է գյուղատնտնեսական արտադրանքի արտադրությամբ: Ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից: Հարց․ 1․ Ինչպե՞ս պետք է հաշվարկել Ա/Ձ-ի տարեկան սոց․ վճարը։ 2․ Արդյո՞ք առանց փաստաթուղթ հումքի ձեռքբերման համար պարտավոր է վճարել 20 տոկոս եկամտային հարկ:

Ա/Ձ հարկեր
Սեյրան.
Բարև ձեզ: Ունեմ միկրոբիզնես, 2-րդ աշխատող եմ ընդունել` կես դրույքով /2-րդ կարգի հաշմանդամ/, եկամտային հարկը և դրոշմանիշային վճարը ինչպե՞ս պիտի հաշվարկեմ։

Ձեռքբերում ֆիզ․ անձից
Լիաննա․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Ով ՊԱՐԶ լեզվով կբացատրի եկամտային հարկի մասին օրենքից այս դեպքերը։ 1) Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ֆիզ․ անձից ձեռք է բերել ավտոմեքենա (10, թե՞ 5 տոկոս պետք է վճարի)։ 2) Այդ նույն մեքենան վաճառում է ա) 365 օրվա ընթացքում բ) 365 օրը լրանալուց հետո։

Ծախսի հիմնավորում
Անահիտ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Վարձակալության և չհիմնավորված ծախսերի համար վճարված եկատմտային հարկը շահութահարկի հարկման բազայից որպես ծախս նվազեցվու՞մ են, թե՞ ոչ։ Դա համարվու՞մ է չփոխհատուցվող հարկ։

Շահաբաժնի վճարում
Կիմա․
Բարև ձեզ։ Առնչվել եմ հետևյալ խնդրի հետ, խնդրում եմ օգնեք ձեր փորձով։ 2018թ․ հայտարավել է շահաբաժին և ԿՏ 529 հաշվին կա 35մլն դր., որը մինչև այսօր չի վճարվել, հիմա փորձում եմ շտկել այնպես, որ տույժեր քիչ հաշվարկվի՝ 1. 2021թ. դեկտեմբերին դրամարկղով վճարեմ այդ 35մլն, (5% եկամտային հարկը հանված), ուղարկեմ դեկտեմբերի համար ճշտված 189 ձևը, վճարեմ հարկը և տույժերը: Խնդրում եմ, դուք էլ ձեր տարբերակները առաջարկեք, որպեսզի քիչ տույժեր հաշվարկվի: Շնորհակալություն։

Մարքեթինգային ծառայությունների մատուցում
Կարեն․
Ողջույն,
մատուցում եմ մարքեթինգային ծառայություններ ԱՄՆ-ում գրանցված և գործող ընկերությանը։
Հարց 1 - արդյո՞ք օրենքին հակասում է աշխատելը առանց որևէ ընկերություն գրանցելու։
Հարց 2 - Եթե ցանկանում եմ օգտվել եկամտային հարկի վերադարձից, չեմ կարո՞ղ գրանցվել որպես ԱՁ, անհրաժեշտ է ունենալ ՍՊԸ և համարվել վարձու աշխատո՞ղ։

Հաշվետվություններն ուղարկվել են հետին ամսաթվով
Լիաննա․
Հարգելի հաշվապահներ, հարց ունեմ. ՍՊԸ-ն գրանցվել է 2021թ․-ի սեպտեմբերին և ոչ մի գործունեություն չի ծավալել, չի ուղարկվել նաև տնօրենի գրանցման հայտը, ԱԱՀ-ի զրոյական հաշվարկները։ Հիմա 2022 թվականի փետրվարին այս բոլորը արվել է, տնօրենը գրանցվել է հետին ամսաթվով և ուղարկվել բաց թողնված զրոյականները, նաև եկամտային հարկի։ Հիմա նշանակվել է վարչական վարույթ` եկամտային հարկի հաշվարկը ուշացնելու համար։ Ի՞նչ չափի տույժի մասին կարող է խոսք լինել, կիսվեք ձեր փորձով։ Շնորհակալություն։
Վերջին մեկնաբանություններ