
Վերջնահաշվարկ կազմակերպության լուծարման հետևանքով
Մարինե.
Բարև Ձեզ: Մի էսպիսի հարց. աշխատողը գտնվում է դեկրետում և կազմակերպության լուծարման պատճառով աշխատակիցը ծանուցվում ու դուրս է գալիս աշխատանքից: Հիմա հարց. եթե մինչ դեկրետ գնալը աշխատողը ունեցել է չօգտագործված արձակուրդային օրեր, ի՞նչ կերպով է հաշվարկվում վերջնահաշվարկը: Էլի վերջին 12 ամսո՞վ է հաշվարկվելու միջին օրականը, այսինքն՝ դեկրետում գտնվելու ժամանակ չստացսծ աշխատավարձը իջեցնելու՞ է միջին օրական գումարը:

Աշխատանքից ազատելու մասին ծանուցման ձև
Արշակ Հովհաննիսյան.
Բարև Ձեզ:
Կարո՞ղ եք ինձ աշխատանքից ազատելու ծանուցման ձև ուղարկել:
Կանխավ շնորհակալ եմ:

Ե՞րբ պետք է աշխատողը ծանուցվի ընկերության լուծարման մասին
Բարև Ձեզ:
Ես գրանցված աշխատող եմ, բայց չունեմ աշխատանքային պայմանագիր:
Եթե ընկերությունը լուծարվում է, քանի՞ ամիս առաջ աշխատողը պետք է ծանուցվի դրա մասին, և ի՞նչ կոմպենսացիա է տրվում:

Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի վերաբերյալ
Ողջույն, հարգելի փորձագետներ։
Կարո՞ղ ենք արդյոք ծառայությունների վճարովի մատուցման պայամանգիրը կնքել անորոշ ժամկետով: Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանի լուծելու դեպքում՝ կարո՞ղ ենք արդյոք բավարար հիմք համարել կատարողի էլ. հասցեին (կամ այլ տարբերակով օր` viber) լուծման վերաբերյալ ծանուցման ուղարկումը: Կարո՞ղ ենք նմանատիպ կետ ավելացնել ծառայությունների մատուցման պայմանագրում, որպես պայմանագրի միակողմանի լուծման բավարար հիմք:
Կանխավ շնորհակալություն

Ինչպե՞ս տեղեկանք ստանալ հարկայինից
Grigor.
Բարև Ձեզ: Ունենք ափը, որը 4 տարի է դադարեցված է և հիմա հարկավոր է հարկայինից տեղեկանք, որպեսզի նշվի այդ ամենը, որ այն ներկայացնենք սոցապ, որպեսզի երեխայի նպաստ ստանանք, չեն տալիս՝ ասելով, որ պարտք ունեք 60 000 դրամ ու դրա մասին մեզ ծանուցում չեն ուղարկել, որպեսզի իմանանք՝ ի՞նչ խորհուրդ կտաք:

Կարելի՞ է աշխատակիցներին վարձատրել 2/3-ով
Ռուզան.
Բարև Ձեզ: Օգնեք խնդրում եմ։ Հաստիքի կրճատման պատճառով աշխատակիցներ են ծանուցվել 115 հոդվածի համաձայն: Ծանուցվել են 60 օր առաջ: Հիմա հարցս նրանում է՝ կարող եմ արդյո՞ք նրանց վարձատրել 2/3-ով՝ ըստ 186 հոդվածի, սակայն մյուս աշխատողները 100%-ով։ Դա գործատուի հրահանգով է կատարվելու։

Դեկրետում գտնվող աշխատակցի աշխատանքային պայմանագրի խզման հետ կապված
Լիլի.
ՍՊԸ-ի գործունեության դադարեցումը և դեկրետում գտնվող և 1 տարեկան բալիկին խնամող աշխատակցի հետ կարո՞ղ են խզել աշխատանքային պայմանագիրը՝ նշելով ծանուցման մեջ հաստիքների կրճատման խնդիրը:

Արդյո՞ք բացի նպաստից կատարվելու՞ է նաև վերջնահաշվարկ
Բարև Ձեզ։ Գործատուն ծանուցել է աշխատանքային պայմաների փոփոխման մասին, որում նշված է, որ չընդունելու դեպքում պայմանագիրը կլուծվի Աշխ. օրենսգրքի 105 հոդվածի 5-րդ կետի և 109 հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի համաձայն։ Եվ այդ դեպքում 129 հոդվածի 1 կետի 1 ենթակետի համաձայն կվճարվի արձակման նպաստ։ Ես աշխատել եմ ընդամենը 6 ամիս, գնացել եմ ինձ հասանելի ամբողջ արձակուրդը։ Հարցը հետևյալն է. բացի նպաստից կատարվելու՞ է վերջնահաշվարկ և վճարվելու՞ է ինչ որ գումար։
Կանխավ շնորհակալություն։

Կարո՞ղ է արդյոք աշխատակիցը 2 ամիս ազատման դիմում չգրել
Susan.
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Ունենք աշխատակից, ով գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Նրա զբաղեցրած հաստիքը կրճատվել է և նրան ծանուցվել է, որ ֆինանսական խնդիրների պատճառով կազմակերպությունը նրան չի կարող նոր աշխատանքով ապահովել /ԱՕ հոդված 113-ի 3-րդ կետ/։ Աշխատակիցը նշում է, որ ինքը կարող է 2 ամիս ազատման դիմում չգրել, պատճառաբանելով, որ այդ ընթացքում հնարավոր է կազմակերպության ֆինանսական իրավիճակը փոխվի: Խնդրում եմ ասեք, կա արդյո՞ք նման իրավունք: Շնորհակալություն:

Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծել է գյուղ․ ապրանք
Sergey.
Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծել է գյուղ․ ապրանք ապրիլ ամսին: Հայտարարագիր,հայտարարություն և ԱԱՀ-ի հաշվետվություն չի ներկայացվել: ՀՏ-ից եկել է ծանուցում, ո՞վ կարող է օգնել լրացնել նշված փաստաթղթերը:

Հաշվետվությունը սխալ է լրացվել
Ռուզաննա.
2019թ.-ի տարեկան սոց. վճարի հաշվետվությունը ուղարկել եմ 07.04.2020թ.-ին ու չեմ նկատել, որ տարեթիվը նշել եմ 2018, որի համար ստացել եմ ծանուցում ՊԵԿ-ից: Ի՞նչ կարող եմ անել, խնդրում եմ, արձագանքեք:

Կազմակերպությունը ծանուցում է ստացել
Արայիկ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարկայինից ծանուցում ենք ստացել հետևյալ գրառումով՝ «Ձեր կողմից ներկայացված 2020թ. փետրվար ամսվա դրությամբ քաղաքացիաիրավական պայմանագրով xxxxxxxxxx ՀԾՀ(ներ)-ով աշխատանք կատարողները գրանցված են անընդմեջ 8 ամսից ավելի և վերջիններիս միջին ամսական վարձատրությունը ցածր է նվազագույն ամսական աշխատավարձից: Այս
վարքագիծը պարունակում է վճարվող եկամտի և դրանից պահվող եկամտային հարկի թերհայտարարագրման ռիսկ»: Ինչու՞մն է խնդիրը: Ո՞ր իրավական ակտով պետք է առաջնորդվել քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների վերաբերյալ:

Աշխատողի գրանցման հայտը չեղարկվել է
Նաիրա.
Բարև ձեզ: Հարցս վերաբերում է աշխատողի գրանցման հայտի չեղարկմանը. աշխատողին գրանցելուց հետո հայտը նշել եմ, որ սխալմամբ է հանձնվել, հարկայինից ծանուցում եմ ստացել՝ պետք է պարզաբանում ներկայացնել մոնիտորինգի կենտրոն, կասե՞ք՝ կա պարզաբանում ներկայացնելու ձևանմուշ: Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատողը ազատման դիմում է ներկայացրել
Անի.
Եթե աշխատողն աշխատել է 10 աշխատանքային օր և չի ցանկանում շարունակել աշխատանքը, ազատման դիմում է գրել, կարելի՞ է նրան դիմումը գրելու օրվա ամսաթվով ազատել աշխատանքից, եթե ծանուցում չի ներկայացրել:

Քանի՞ օր առաջ պետք է աշխատակիցը ծանուցի գործատուին աշխատանքից ազատման վերաբերյալ
Անի.
Բարև ձեզ:
Եթե աշխատողը ցանկանում է ազատվել աշխատանքից, սակայն աշխատանքային պայմանագրի ժամկետը դեռևս չի լրացել, քանի՞ օր շուտ պետք է դիմումը գրի:

Ի՞նչ վճարումներ պետք է կատարվեն աշխատակցին
Արտակ.
2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 20-ը աշխատել եմ և մարտի 20-ին ստացել եմ ծանուցում, որ գրասենյակի փակման պատճառով ապրիլի 30-ին լուծվելու է իմ հետ կնքված պայմանագիրը: Տեղեկացնեմ, որ այդ ընթացքում ես չեմ օգտվել հերթական արձակուրդից: Ես ստացել եմ միայն մարտ ամսվա աշխատավարձ: Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարումներ և վերջնահաշվարկներ պետք է կատարի գործատուն:

Դրամարկղային գիրքը էլեկտրոնային եղանակով լրացնելու համար
Ասյա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ, ասեք՝ դրամարկղային գիրքը էլեկտրոնային եղանակով լրացնելու հայտը ուղարկելուց հետո հարկայինից պե՞տք է գա ծանուցում, թե՞ ինքնաշխատ անցնում ենք էլեկտրոնայինի: Շնորհակալություն:

Քանի՞ օրվա ընթացքում աշխատողը պետք է տա իր համաձայնությունը
Արմինե.
Բարև ձեզ: Եթե աշխատողին ծանուցում ենք աշխատանքի հաստիքի կրճատման մասին և մեկ այլ աշխատանք առաջարկում, քանի՞ օրվա մեջ պետք է նա գրավոր պատասխան տա նոր աշխատանքի հետ կապված, կա՞ նման սահմանված ժամկետ, իրավունք ունի՞ չստորագրելու ծանուցումը, և ի՞նչ է արվում այդ դեպքում:

Ծանուցման ժամկետները աշխատանքից ազատվելու դեպքում
Աստղիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: Գլխավոր հաշվապահն ուզում է ազատվել աշխատանքից: Քանի՞ օր առաջ պետք է դիմում ներկայացնի տնօրենին ըստ օրենքի: Ասեմ, որ 30 օր չի ուզում սպասել, քանի որ մեկնելու է արտերկիր: Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս է հարցը կարգավորվում: Շնորհակալություն:

Ծանուցվու՞մ է արդյոք կազմակերպությունը վճարվելիք հարկերի ու ներկայացվող հաշվետվությունների մասին
Ամալյա.
Հարցս հետևյալն է.
Կազմակերպությունը պետական ռեգիստրում գրանցելուց հետո ՊԵԿ-ը ծանուցու՞մ է արդյոք վճարվելիք հարկերի ու ներկայացվող հաշվետվությունների մասին, թե՞ տնտեսվարողն ինքը պարտավոր է իմանալ համապատասխան իրավական ակտերը:
Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ