Tag: հաշիվ-ապրանքագիր

Wildberries հարթակի հետ կապված հարցեր

Արևիկ․

Բարև Ձեզ։ Ընկերությունը աշխատում է ԱԱՀ-ով, Հայաստանից վաճառում է ապրանքների Wildberries - ի միջոցով և Հայաստանի ներսում և դուրս։
Երկու երկրների իրացումների համար միայն դուրս է գրվում հաշիվ ապրանքագիր, թե՞ Ռուսաստանի վաճառքների համար գրվում է հաշիվ վավերագիր։

Եվս Մեկ հարց․ եթե նախորդ ամիսներից հայտնաբերվել են պակաս դուրս գրված հաշիվներ, որոնք եղել են Վայդբերրիզ ՍՊԸ-ի ժամանակ, ոչ թե ԻՄՎԲԱՄ-ի, կարո՞ղ եմ հիմա Վայդբերրիզին գրել դրա հաշիվը:

Հաշիվ և կանխիկ վճարման անդորրագիր ՌԴ տարածքում

Արման․

Հարգելի գործընկերներ, ի՞նչ եք կարծում, եթե բեռնափոխադրող ընկերության վարորդը ՌԴ տարածքում ծախս է կատարում մեքենայի հետ կապված (օրինակ, յուղի փոխարինում կամ նորոգում), ստանում է ՌԴ հաշիվ ընկերության անունով և կանխիկ վճարման անդորրագիր, այդ ծախսն ընդունելի՞ է որպես նվազեցում շահութահարկի հաշվարկման ժամանակ։ Շնորհակալություն։

Արդյո՞ք պարտադիր է հաշիվ դուրս գրելը

Արշալույս․

Բարև ձեզ։ Նոր եմ ԱՁ բացել, ընտրել շրջանառության հարկով հարկման հարկատեսակը։ Ոչ ռեզիդենտ, ՀՀ-ից դուրս գործող կազմակերպությանը մատուցվում է ծառայություն։ Կասե՞ք՝ ինվոյս դուրս գրելը պարտադիր է` ՊԵԿ-ի հետ հետագայում խնդիրներ չունենալու տեսանկյունից, թե՞ ինվոյս ՊԵԿ չի ներկայացվում (ոչ ռեզիդենտ կազմակերպությունը չի պահանջում ինվոյս)։ Եթե պարտադիր է ինվոյս գրելը, կասե՞ք՝ ո՞ր ծրագրով է դա գրվում։ Շնորհակալություն։

Շրջանառության հարկով աշխատող ԱՁ չունի ձեռքբերման փաստաթղթեր

Մելինե․

Օնլայն առևտրով զբաղվող ԱՁ-ն, որը շրջանառության հարկով է հարկվում, 2024 թվականին 7 մլն դրամի էլեկտրոնիկա է ձեռք բերել Չինաստանից առանց հաշիվ ֆակտուրաների կամ այլ թղթերի, այնուհետև վաճառել Հայաստանում՝ դուրս գրելով հաշիվ վավերագիր ֆիզ անձին։ Եռամսյակային հաշվետվության ժամանակ ներկայացրել եմ վաճառքի այդ գումարը և վճարել համապատասխան հարկերը։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք խնդիրներ կունենամ, եթե չունեմ ձեռքբերումը փաստող թղթեր, և ինչպե՞ս այսուհետ դա կազմակերպեմ։

Հաշվի դուրսգրում ոչ ռեզիդենտին

Ռուզաննա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն իրավաբանական ծառայություն է մատուցելու ոչ ռեզիդենտ ֆիզ անձին, որի դիմաց վճարումը կատարելու է վերջինիս գործատուն, որը հանդիսանում է ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ: Այս պարագայում արդյո՞ք ՍՊԸ-ն պետք է էլեկտրոնային եղանակով դուրս գրի հաշիվը ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի անունով:

Ավիատոմսի ձեռքբերում

Լուսինե․

Բարև Ձեզ։ Կազմակերպության տնօրենը գործուղման նպատակով Ֆլայ Դուբայի կայքից օնլայն ձեռք է բերել ավիատոմս, վճարել է 450 ԱՄՆ դոլար կազմակերպության դրամային բիզնես քարտով (օրվա կուրսով հաշվել է, ավտոմատ փոխարկվել է)։ Ֆլայ Դուբայի կայքը տրամադրել է միայն ավիատոմսի ամրագրման և հաստատման փաստաթուղթը, որտեղ երևում է նաև ավիատոմսի արժեքը։

Հարց 1․ Արդյո՞ք այս մասով պետք է գրվի ինքնահաշիվ

2․ Արդյո՞ք այս մասով առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ։

Հ․Գ․ նշեմ նաև, որ Ֆլայ Դուբայից ստացված նամակով տեղեկացնում են, որ առանձին ինվոյս իրենք չեն տրամադրում, ավիատոմսի փաստաթուղթը ինքնին համարվում է նաև ինվոյս։

Առցանց դասավանդում

Լիլիթ․

Այլ երկրների բնակիչներին անգլերեն եմ դասավանդում օնլայն պլատֆորմում: Որպես ֆիզիկական անձ միկրոձեռնարկատիրության ոլորտում գործող կարո՞ղ եմ նաև դասավանդել եվրոպական ընկերությունների աշխատակիցներին և հաշիվ-ապրանքագիր ուղարկել։

Ռուսերեն և անգլերեն հաշիվների օրինակներ

Մարի․

Հարգելի հաշվապահներ, ինձ շտապ հարկավոր է ռուսերեն և անգլերեն ինվոյսի օրինակներ։ Խնդրում եմ zenfira.muradyan@bk.ru -ին ուղարկել ։ Շատ մեծ օգնություն կլիներ։ Նախապես շնորհակալություն։

Ինքնահաշիվ

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն իրականացնում է դիզայներական գործունեություն և իր ծառայությունները գովազդում է Ինստագրամ, Ֆեյսբուք կայքերով: Արդյո՞ք պարտադիր է հաշիվ կամ ինքնահաշիվ գրել իրենց միացրաց գովազդի համար, եթե վճարումները նոյեմբեր ամսվա համար արդեն կատարել ենք, և ինչպե՞ս է հաշիվ կամ ինքնահաշիվը գրվում: Խնդրում եմ մանրամասնեք: Շնորհակալություն:

Մատակարարի հաշիվները բացակայում են

Գոհար․

Բարև Ձեզ: Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն է, հաշվառումը վարում ենք հանրային հատվածի հաշվապահական հաշվառման օրենքով: Մատակարարից ստացել ենք ապրանք, որի համար ունենք ակտ և արձանագրություն հանձնման-ընդունման, չունենք հաշիվ ապրանքագիր: Կազմակերպությունը գրանցված է Ղարաբաղում: Հաշիվ ապրանքագրերը բացակայում են մինչև ֆորս մաժորը և դրանից հետո: Արդյո՞ք իրավունք ունենք հաշվապահական ձևակերպում տալ և գումարը փոխանցել: Շնորհակալություն:

Ավտոմեքենայի յուղերի առք ու վաճառք

Հասմիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս վերաբերում է ավտոմեքենայի յուղերի առք ու վաճառքին։ Պարտադի՞ր է արդյոք յուղման կետի համար յուղը ձեռք բերել բացառապես հաշվարկային փաստաթղթերով։ Կա՞ համապատասխան օրենքի հղում։

Ինչու՞ է տարանջատվում բեռնափոխադրումը

Սեդա․

Բարև Ձեզ։ Ապրանք ներմուծելիս տեղական բեռնափոխադրողը հաշիվը գրում է 2 տողով՝ մինչև ՀՀ սահման և ՀՀ սահման - ք․ Երևան։ Հարցս հետևյալն է՝ ինչու՞ է տարանջատվում:

Հաշվի դուրս գրում օտարերկրյա ընկերությանը

Անի․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն արտասահմանյան ընկերության համար ուսուցողական հոդվածներ է գրել, պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր: Վճարումն առանձին յուրաքանչյուր հոդվածի համար է` կախված հոդվածի երկարությունից և մի շարք հանգամանքներից, այսինքն գումարներն տարբեր են:

Այս դեպքում հաշիվ վավերագրում ճի՞շտ է գրել չափման միավորն ՀԱՏ, տևողությունն ու ընդհանուր գումարը, որը պետք է փոխանցվի: Գումարն նշվում է առա՞նց միջազգային փոխանցման պահումների:

Եվս մեկ հարց: Ծառայության մատուցումն սկսվել է անցած տարի, սակայն գումարը նոր է փոխանցվում որոշակի շեմն անցնելուց հետո: Այս դեպքում տևողությունն նշելուց խնդիր չի՞ լինի:

Ո՞ր օրվա փոխարժեքը կիրառել

Քրիստինե․

ԱՁ-ն ծառայություններ է մատուցել արտասահմանյան կազմակերպության, վճարումը ստացել արտարժույթով: Հարց - հաշիվ վավերագիր դուրս գրելիս, եթե ծառայությունը մատուցվել է ամսի 10-ին, իսկ հաշիվը դուրս գրվել 14-ին, կուրսը հաշվում ենք ամսի 10-ի դրությամբ, թե՞ 14-ի։ Շնորհակալ եմ:

Հաշիվը չեղյալ համարելու սահմանափակումներ

Հռիփսիմե․

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, հարցս կայանում է նրանում, թե արդյո՞ք հաշիվը չեղյալ համարելը ունի քանակական սահմանափակում կամ ժամկետը նշանակություն ունի, թե երբ է գրվել։