Tag: միկրոբիզնես

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ավտոտեխսպասարկման կետ

Վահագն. Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ինձ մի հարցի պատասխան է հետաքրքիր. եթե ավտոտեխսպասարկման կետը վաճառում է նաև ապրանք, օրինակ՝ մեքենայի սպասարկման հետ միասին կատարում է յուղի փոխարինում՝ սպասարկման կետից վաճառվող յուղով կամ ընթացքային մասերի փոխարինում, որոնց վաճառքը կատարվում է սպասարկման կետում։ Սպասարկման կետը աշխատում է միկրոյի դաշտում և գտնվում է մարզում՝ Երևան քաղաքից դուրս։ Հիմա հարց. այլ կազմակերպության մեքենաների սպասարկման համար պե՞տք է դուրս գրվի հաշիվ վավերագիր, ես պե՞տք է դուրս գրեմ 1 հաշիվ վավերագիր ծառայությունների մատուցման և 1 հաշիվ վավերագրի ապրանքի վաճառքի համար, թե՞ այս դեպքում դուրս է գրվում է 1 հաշիվ վավերագիր, և նաև միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողը գիտեմ որ չի կարող դուրս գրել ապրանքի վաճաքի համար հաշիվ վավերագիր, իսկ սպասարկման համար կարող է։ Ինչպե՞ս վարվել։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բեռնափոխադրողը աշխատում է միկրոհամակարգում

Lili. Բարև ձեզ։ Բեռնափոխադրողը աշխատում է միկրո համակարգում, երբ հաշիվ է գրում, մեքենայի համարները ո՞ր դաշտում նշի, և պարտադիր ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ պիտի ունենա բացի հաշիվ ապրանքագիրը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Մարիաննա. Բարև ձեզ, հարգելի հարշվապահներ: Եթե վարսավիրանոցը՝ Ա/Ձ, գտնվում է Երևանում, կարո՞ղ է աշխատել միկրոյով: Միկրոյով աշխատելու դեպքում, եթե ունի 3 աշխատող, պե՞տք է Ձև 189 հաշվետվությունը ամեն ամիս վճարի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկեր ներմուծման ժամանակ

Մայա. ՀՕ հոդված 269 2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում` 1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, ելնելով վերոգրյալ հոդվածից, ի՞նչ հարկեր է վճարում միկրոձեռնարկատերը ՀՀ ներկրում կատարելիս:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Գոհար. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Անձը ցանկանում է բացել ՍՊԸ, որ զբաղվի մեքենաների վարձատվությամբ։ Կասե՞ք՝ արդյոք կարո՞ղ է գործել միկրոյով և ի՞նչ հարկային պարտավորություն ունի իր և աշխատողի համար։ ՍՊԸ ունենալու է դեռևս միայն տնօրեն։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գործունեության տեսակների դասակարգիչ

Մարի. Բարի աշխատանքային օր բոլորին: Հարգելիներս, խնդրում եմ Ձեր պարզաբանումը հետևյալ հարցերին. ՍՊԸ-ն նոր է բացվել, դեռ հարկային դաշտի ընտրության համար հայտ չի ներկայացվել: Հնարավո՞ր է երկու տնտեսական դասակարգչով աշխատել` N79.12.0 և N81.30.0... Վերջիններս կարո՞ղ են միկրոյի դաշտում գործել, եթե չգերազանցենք տարեկան սահմանված շեմը: Եվ, քանի դեռ գործունեություն չի իրականացնում ՍՊԸ-ն, տնօրենին չվճարել կարո՞ղ է։ Այսինքն՝ ամսական հաշվետվության մեջ 0 գրել, հետևաբար հարկերը ևս 0 լինեն։ Շնորհակալ կլինեմ արձագանքների համար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվի դուրսգրման հետ կապված

Գրիգոր. Բարև Ձեզ: Հարց 1. եթե կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով՝ կարո՞ղ է արդյոք դուրս գրել հարկային հաշիվ և վճարել և՛ հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ն, և՛ շրջանառության հարկը (եթե այո, խնդրում եմ հղում գրեք)։ Հարց 2. կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրություն համարվող կազմակերպությոունը, որի գործունեությունը արտադրությունն է, դուրս գրի հաշիվ վավերագիր (եթե այո, խնդրում եմ հղում գրեք): Շնորհակալություն:
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՄիկրոձեռնարկատիրություն

Ա/Ձ մայրության նպաստ

Ժաննա. Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը առևտուր է իրականացնում և աշխատում է միկրոյով, գրանցված աշխատող չունի։ Եթե գնալու է ֆիզ. արձակուրդ՝ դեկրետ, պե՞տք է դադարեցնի Ա/Ձ, որպեսզի ստանա ֆիզ. արձակուրդի գումարը, և կխնդրեի մոտովոր չափը ստանալիք գումարի:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ բացելու համար

Արեն. Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ ՍՊԸ բացելու համար ի՞նչ քայլեր է պետք անել։ Բոլոր քայլերը արել եմ՝ օնլայն գրանցել եմ ՍՊԸ, հաշվապահ չունեմ։ Պետռեգիստրում ասացին՝ հաշվապահը պետք է ներկայացնի հարկային դիմումը միկրոձեռնարկությունում աշխատելու համար։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործունեության դասակարգիչ

Վարդան. Դիզայներական և ինժեներական աշխատանքները ո՞ր դաշտում է ավելի հարմար իրականացնել, որպես Ա/Ձ, թե՞ որպես միկրոձեռնարկություն: Եվ եթե կարելի է, հուշեք կոդը (դասակարգիչը): Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞վ է վճարում մայրության նպաստի գումարը

Գայանե. Բարև Ձեզ։ Միկրոյում գրանցված մատնահարդարը պետք է ֆիզ. արձակուրդ գնա՝ ո՞վ է վճարում ֆիզի գումարը և ինչպե՞ս։ Օգնեք խնդրում եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշիվ վավերագիր, թե՞ հարկային հաշիվ

Արմեն. Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն համարվում է միկրոձեռնարկության սյուբեկտ։ ՍՊԸ-ին մատակարարած ապրանքի համար պահանաջել են e-invoicing-ով հաշվի ֆակտուրա։ Հարցս հետևյալն է. հիմա ես e-invoicing համակարգում հաշվարկային փաստաթղթեր բաժնից պետք է ընտրեմ ապրանքների մատակարարման հաշիվ վավերագիր, թե՞ հարկային հաշիվներ բաժնից ապրանքների մատակարարման հարկային հաշիվ։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Կարմեն. Բարև Ձեզ: Որպես միկրոձեռնարկության սուբյեկտ կարո՞ղ եմ զբաղվել ավիատոմսերի վաճառքով ու արտագնա տուրիզմի փաթեթների վաճառքով (Եգիպտոս)։ Եվ միկրոյո՞վ է ավելի մատչելի հարկերը, թե՞ շրջհարկով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ ձեռքբերել

Ռաֆայել. ԱՁ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում։ Արդյո՞ք պարտադիր է (խնդրում եմ՝ օրենքի հղումով) ձեռքբերել հդմ, եթե կատարած ծառայության դիմաց ԱՁ֊ն ֆիզ. անձանց տվյալներով գրում է հաշիվ վավերագիր, իսկ 300 հազար դրամը չգերազանցող գումարը ստանում է կանխիկ։