Tag: նպաստ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակիցը ունի դեկրետային գումարի իրավունք

Տաթև. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես ընդունվել եմ աշխատանքի 2014 թվականի հուլիսի 2-ին, երբ արդեն 2 ամսական հղիություն է ինձ մոտ եղել, ես նոյեմբեր ամսին դեկրետ եմ մեկնում: Ինձ հետաքրքրում է` ես իրավունք ունե՞մ ստանալ դեկրետային 140 օրվա գումարը, թե՞ ոչ: Նաև նշեմ, որ աշխատավարձս կազմում է 70.000 դրամ, այդ դեպքում որքա՞ն դեկրետային գումար կկարողանամ ստանալ, եթե իհարկե ինձ ընդանրապես օրենքով հասնում է այդ դեկրետային գումարը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՁ-ն պետք է մեկնի հղիության և ծննդաբերության արձակուրդ

Մելինե. Բարև ձեզ: Ես 3 տարի է` ԱՁ եմ: 3 ամսից պետք է գնամ ֆիզ. արձակուրդ: Խնդրում եմ, ասեք` արդյո՞ք օրենքով նախատեսված է ծննդաբերության արձակուրդի նպաստ միանվագ գումար և մինչև 2 տարեկան երեխայի նպաստ ստանալու իրավունք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդը համընկնում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի հետ

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք սխալ է, երբ ամենամյա արձակուրդը համընկնում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի հետ, եթե այո, ապա ինչպե՞ս վարվել, երբ արդեն սոցապ տեղեկանք է ներկայացվել նպաստ ստանալու վերաբերյալ, արդյո՞ք դա կարող է վարչական պատասխանատվության հիմք հանդիսանալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նպաստի փոխհատուցում

Emma. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. աշխատողի համար հաշվարկվել է ֆիզ. արձակուրդի նպաստ, որից եկամտային հարկ է պահվել: Ընդհանուր աշխատավարձի եկամտային հարկին գումարել եմ բուլետենից պահվող եկամտային հարկը, որից պակասեցրել եմ բուլետենի մաքուր հաշվարկված գումարը և փոխանցել եմ եկամտային հարկ: Ճի՞շտ է, որ ընդհանուր եկամտային հարկից պահում եմ կատարել նպաստի վճարված մաքուր գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հետ կապված

Աստղիկ. Հարգելի հաշվապահներ, հարցերս հղիության և ծննդաբերության նպաստին են վերաբերվում. 1. Հղիության նպաստի վճարումը ժամկետ ունի՞, թե՞ ոչ 2. Պետական փոխհատուցման տեղեկանքի նոր ձև կա՞, թե՞ հին ձևն է գործում 3. Նպաստը հաշվարկելիս ամսական միջինը որոշելու համար, երբ աշխատողն աշխատել է 7 ամիս, ասենք յուրաքանչյուր ամիս ստացել է 50 000 դրամ, ինչքա՞ն կլինի նրա միջին ամսական դրույքաչափը ա) 7 * 50 000 = 350 000 / 7 = 50 000 բ) 350 000 / 12 = 29 166 Ո՞ր ձևն է ճիշտ, եթե կարող եք, նաև հղում արեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակիցը ունի նպաստի իրավունք

Իդա Օհանյան. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեզ հարց ունեմ: Կինը աշխատել է 200թ.-ից մինչև 2013թ. հոկտեմբեր ամիսը պետական հիմնարկությունում առանց ընդհատման, 2013թ. մարտից աշխատում է նաև քաղաքացիաիրավական պայմանագրով այլ ընկերությունում առ այսօր: 2014թ. սեպտեմբերին պետք է բալիկ ունենա: 1.Արդյո՞ք օրենքով նրան նախատեսվում է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք, միանվագ գումարը և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը ստանալու իրավունք: 2. Քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում աշխատանքային ստաժը գրանցվու՞մ է արդյոք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Լիլիթ. Սիրելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, աշխատողը 7 ամիս է աշխատել, բնականաբար դեկրետային գումարը հաշվարկվում է այդ ամիսների համար, բայց մի հարց կա` մինչ այդ 6 ամիս գրանցված է եղել գործազուրկների գրասենյակում և աշխատանքային գրքույկում գրանցել է, արդյո՞ք դա ստաժ է համարվում, և դեկրետայինը հաշվելիս ինչպե՞ս պետք է վարվեմ: Նախօրօք շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի միանվագ վճարելու դեպքում

Արման. Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթղթեր (տեղեկանքի և այլ բլանկների ձևեր) են պետք հարկային տեսչություն ներկայացնելու և գործատուին փոխհատուցում տալու համար` հղիության և ծննդաբերության նպաստի միանվագ վճարելու դեպքում: Այդ անաշխատունակության թերթիկը ի՞նչ պետք է անել և որտե՞ղ պետք է ներկայացնել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Արևիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդ և կցանկանայի իմանալ իմ հասանելիք գումարը: Ստանում եմ 120 000 դրամ աշխատավարձ, վեցօրյա գրաֆիկով: Պատրաստվում եմ զույգ ունենալ (կեսարյանով): Ֆիզ. արձակուրդ կգնամ 29.07.2014թ.-ից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

ԱՆԻ. Կխնդրեի հուշել` ի՞նչ կարգով է հաշվարկվում ֆիզ. արդձակուրդի գումարը: Նախքան նոր աշխատավայրում աշխատանքի անցնելը աշխատել եմ, այժմ ինձ հետաքրքրում է` միջին տարեկան եկամուտս հաշվարկելիս նախկին աշխատավայրի աշխատավարձն էլ է հաշվարկվում, թե՞ միայն վերջինը: Եվ ևս մեկ հարց` վերջին աշխատավայրում 6 ամիս եմ աշխատել, այս ընթացքում ստացածս գումարը պետք ե բաժանվի տարվա 12 ամիսների վրա, թե՞ հենց վեց ամսվա համար էլ հաշվարկվելու է աշխատանքային օրերով բազմապատկվելու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Anna. 2014թ. ապրիլ ամսին աշխատակցի կողմից ներկայացվել է հղիության և ծննդաբերության ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, այժմ ես նրան պետք է վճարեմ նպաստ, սակայն նա ներկա պահին գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին` նպաստի հաշվարկման համար միջին աշխատավարձի հաշվարկում պե՞տք է մասնակցի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափը յուրաքանչյուր ամսվա համար որպես եկամուտ նախորդ 12 ամիսների համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Արման. Խնդրում եմ օգնեք, թե ինչպես պետք է հաշվել հղիության և ծննդաբերության նպաստի համար ամսական միջին աշխատավարձը: Վարձու աշխատողը ընդունվել է աշխատանքի համատեղության կարգով 2011թ-ին հունվարի 15-ին: 15/11/2013 մինչև 12/12/2013 գտնվել է վճարովի արձակուրդում: 13/12/2013 մինչև 31/01/2014 գտնվել է արձակուրդ իր հաշվին: 2014թ.ապրիլի 10 գնալու է ֆիզ արձակուրդ: Ամսական աշխատավարձը կազմում է 70 000 դրամ: Ո՞ր ամիսները և որ եկամուտները հաշվարկեմ վերջին 12 ամիսների համար, որպեսզի պարզեմ ամսական միջին աշխատավարձը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակցին հասնում է 10 ամսվա վերջնահաշվարկ

Shogher. Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց ունեմ` աշխատողը ընդունվել է աշխատանքի և 5,5 ամիս աշխատելուց հետո ներկայացրել է ֆիզ. բյուլետեն, իսկ ֆիզ. բյուլետենից հետո դիմում է գրել, որ ազատվի աշխատանքից երկրից մեկնելու պատճառով: Արդյո՞ք այս աշխատակցին հասնում է 10 ամսվա վերջնահաշվարկ, թե՞ միայն փաստացի աշխատած 5,5 ամիսների համար, և միջին աշխատավարձում նպաստի գումարը ներառվու՞մ է, թե՞ ոչ: Նշեմ, որ ֆիզ. բյուլետենի հաշվարկի համար աշխատակիցը բերել է նախկին աշխատավայրում աշխատած ամիսների մասին տեղեկանք ՀՏ-ից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը

Լիլիթ. Բարև, սիրելի հաշվապահներ: Պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդի, և կցանկանայի իմանալ իմ հասանելիք գումարը: Ստանում եմ 120 000 աշխատավարձ, հինգօրյա գրաֆիկով, և ի՞նչ ազդեցություն ունի կենսաթոշակային ֆոնդը դեկրետային գումարի հետ, ինչքա՞ն է սոց. վճարումը: Արդյո՞ք կապ ունի աշխատած ամիսների քանակը, ես շփոթվել եմ` մեկը ասում է անպայման պետք է 10 ամիս աշխատես, մյուսը ասում է` դա կապ չունի, ասացեք խնդրեմ` այժմյան օրենքով ինչպե՞ս է: Նախապես շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել տվյալ ամսվա նպաստը և աշխատավարձը

Ներսես. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Աշխատողը 2014թ. մարտի 13-ից մինչև 24-ը չի ներկայացել աշխատանքի և ներկայացրել է անշախատունակության թերթիկ: Ինչպե՞ս հաշվարկել տվյալ ամսվա նպաստը և աշխատավարձը: Ամսական աշխատավարձը 120 000 դրամ է: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկման ու վճարման հետ կապված

Էսմինա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ խորհուրդով: Ես 2012թ. հունվարի 1-ից գրանցված աշխատող եմ եղել, 2013թ. դեկտեմբերին ազատվել եմ աշխատանքից: 2014թ-ի մարտին նորից ընդունվել եմ աշխատանքի այլ գործատուի մոտ: 2014 թ-ի օգօստոսին գնալում եմ ֆիզ. արձակուրդ: Խնդրում եմ պատասխանեք 1. ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստի գումարը, այսինքն վերջին մեկ տարվա ընթացքում 3 ամիսների պարապուրդը ինչպե՞ս կազդի նպաստի վրա, 2. ո՞վ է վճարելու ֆիզ արձակուրդը՝ գործատուն, թե՞ պետությունը, 3. եթե գործատուն վճարում է և պետությունը փոխհատուցում է այդ գումարը, ապա ինչպե՞ս է դա տեղի ունենում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձ հաշվարկելիս

Տոմա. Խնդրում եմ պարզաբանել` անաշխատունակության նպաստ վճարելու համար միջին աշխատավարձ հաշվարկելիս արդյո՞ք գումարվում է այլ գործատուի կողմից ստացած վերջնահաշվարկը, որը ըստ ինձ համարվում է եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ: