
Ա/Ձ իրականացնում է սոցիալական հարցումներ
Կարապետ.
Բարև Ձեզ:
2021թ. ապրիլին գրանցված շրջհարկով աշխատող Ա/Ձ է, որն իրականացնում է սոցիալական հարցումներ: Սոց. դաշտում է:
Խնդրում եմ Ձեր պարզաբանումները, արդյո՞ք ճիշտ եմ հասկացել այս ոլորտի հարկեր-հաշվետվությունները:
Սահմանված հաշվետվություններ ե՞ն.
1. Շրջ. հարկ – եռամսյակային
2. Շահութահարկ /240 ձև/ – տարեկան
3. Եկամտային հարկ/սոց. վճար /244 ձև/ – տարեկան:
Վճարումները համապատասխանաբար.
1. Ձևավորված շրջ.հարկ – եռամսյակ
2. Շահութահարկ – 8*5000 տարեկան, թե՞ ամսական
3. Եկամտային հարկ/սոց. հարկ – 8*5000 – տարեկան, թե՞ ամսական
4. Դրոշմանիշային վճա՞ր – 8*1300
Կա՞ ուրիշ հաշվետվություն, որ բաց եմ թողել:
Կանխավ շնորհակալություն:

ԱՁ ներմուծել է ապրանքներ
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Միկրոձեռնարկատեր ԱՁ ներմուծել է ապրանքներ այդ հարկային դաշտում և վաճառել դրանք շրջանառության հարկի համակարգում։ Այդ դեպքում անմիջապես վաճառքի նպատակով գնված ապրանքերի արժեքը կարելի՞ է նվազեցնել, և խնդրում եմ օրենքի հղում տվեք:

Ի՞նչ հարկեր և հաշվետվություններ պետք է կատարի շրջհարկով աշխատող Ա/Ձ
Լուսինե.
Բարև Ձեզ:
2021թ. ապրիլին գրանցված շրջհարկով աշխատող Ա/Ձ է, որ տեղային շուկայից գնում և վերավաճառում է հագուստ: Սոց. դաշտում է:
Խնդրում եմ Ձեր պարզաբանումները, արդյո՞ք ճիշտ եմ հասկացել այս ոլորտի հարկեր-հաշվետվությունները:
Սահմանված հաշվետվություններ ե՞ն.
1. Շրջ. հարկ - եռամսյակային
2. Շահութահարկ /240 ձև/ - տարեկան
3. Եկամտային հարկ/սոց. վճար /244 ձև/ - տարեկան:
Բնապահպանական/բնօգտագործման հաշվետվություն, եթե ներմուծում չկա, չե՞մ տալիս:
Վճարումները համապատասխանաբար.
1. Ձևավորված շրջ.հարկ - եռամսյակ
2. Շահութահարկ - 8*5000 տարեկան, թե՞ ամսական
3. Եկամտային հարկ/սոց. հարկ - 8*5000 - տարեկան, թե՞ ամսական
4. Դրոշմանիշային վճա՞ր - 8*1300
Եվ խփված ՀԴՄ կտրոնների մասով որևէ հաշվետվություն կա՞, բացի շրջհարկի գումարի հաշվարկը:
Կանխավ շնորհակալություն:

Շահաբաժնի հետ կապված
Hayk․
Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. ՍՊԸ, որն աշխատում է շրջհարկի դաշտում, 2020թ. հունիսին շահաբաժին է հայտարարագրել, բայց այն վճարվել է մասամբ՝ դրամարկղում բավարար գումար չունենալու պատճառով: Հիմա մինչև 2021թ. հունիս ամիսը կարո՞ղ ենք մնացած չվճարված մասը վճարել: Եվ եթե չվճարենք, ապա ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:
Շնորհակալություն։

Ա/Ձ ցանկանում է զբաղվել միջպետական բեռնափոխադրումներով
Արփինե․
Բարև ձեզ։ ԱՁ-ն ցանկանում է զբաղվել միջպետական բեռնափոխադրումներով, գործելու է շրջհարկի համակարգում (յուր․ եռամսյակ շրջանառության 5% + ԱՁ-ի համար 5 000 շահութահարկ, 5 000 սոց․ ամսական, դրոշմանիշային տարեկան, վարորդների մասով եկամտային հաշվարկներ ամսական)։ Բացի այս հարկերից ու հաշվետվություններից ի՞նչ քայլեր պետք է արվի, և ի՞նչ թույտվություններ են պետք մեքենաների մասով սահման հատելու համար։
Նախապես շնորհակալ եմ։

Արդյո՞ք Ա/Ձ կարող է լինել նաև ՍՊԸ հիմնադիր
Սարգիս․
Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ ԱՁ-ով՝ շրջանառության հարկով։ Ունեմ երկու հարց՝ 1․ Կարո՞ղ եմ դառնալ ՍՊԸ հիմնադիր՝ միաժամանակ պահելով ԱՁ-ն։ Եթե այո, ԱՁ հարկատեսակը փոխվու՞մ է։

ՍՊԸ ֆիզ․ անձից գնել է սարքավորում
Սյուզաննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք։ Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն ֆիզ․ անձից գնել է սարք (станок) և հիմա ցանկանում է այն վաճառել։ Արդյո՞ք ընկերությունը ֆիզ․ անձից գնման համար վճարելու է եկամտային հարկ 10%, և վաճառքի գնից հարկվելու՞ է 5%, թե՞ 1,5%։ Կանխավ շնորհակալություն։

Հանրային սննդի հաշվապահության վարման առանձնահատկությունները
Աննա.
Հանրային սննդի հաշվապահությունը ի՞նչ առանձնահատկություններ ունի, և շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն ի՞նչ հաշվետվություններ է հանձնում։

Արդյո՞ք 2 ՍՊԸ-ներն էլ պետք է աշխատեն ԱԱՀ-ով
Աննա.
Հարց. կազմակերպությունը՝ ՍՊԸ, աշխատում է շրջ. հարկով: Ուզում եմ ֆիզ. անձի գրանցել ՍՊԸ-ում որպես տնօրեն, սակայն նա մեկ ուրիշ շրջ. հարկով աշխատող կազմակերպությունում հիմնադիրներից մեկն է՝ 33% բաժնեմաս ունի: Արդյո՞ք այդ դեպքում երկու ՍՊԸ-ներն էլ պետք է սկսեն աշխատել ԱԱՀ-ի դաշտում:

Որո՞նք են նվազեցվող ծախսերը
Աննա.
Բարև ձեզ: Շրջանառության հարկի շրջանականերում հացաբուլկեղենի մեծածախ և մանրածախ առևտրի գործունեություն իրականացնող ՍՊԸ-ները նվազեցվող ծախսերի մեջ ի՞նչ ծախսեր պետք է ներառեն: Արդյո՞ք կոմունալ ծախսերը ներառվում են:

Ա/Ձ Ռուսաստանից ներմուծում է ապրանքներ
Karen.
1. Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն Ռուսաստանից ներմուծում է ապրանքներ։ Ապրանքները գնվում են Aliexpress կայքից (վաճառողը Մոսկվայում ունի պահետս, որտեղից ուղարկում է Գլոբբինգի պահեստ), այնուհետև Գլոբբինգով ներմուծվում են Հայաստան։ Հարցս վերաբերվում է մինչև մյուս ամսի 20-ը ներկայացվող հայտարարագրերին։ Լսել եմ, որ այդ հայտարարգրերը լրացնելուց անհրաժեշտ է կցել պայմանագրի նման բան, որը կնքվել է իմ և ՌԴ-ում վաճառողի միջև։ Ի՞նչ պետք է անի Ա/Ձ-ն, եթե այդպիսի պայմանագիր չկա, և ապրանքները գնվում են հանրահայտ և առանց պայմանագրի աշխատող կայքից: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե որպես պայմանագիր կցվի կայքի էջերը, որտեղ երևում է ումից և ինչքան ապրանք եմ գնել: Շնորհակալություն։
2. Եթե Ա/Ձ-ն ՌԴ-ից ներմուծում է ապրանքներ, որոնք հայտարարագրվում են, այնուհետև հաշիվ ապրանքագրով վաճառվում։ Հնարավո՞ր է այդ դեպքում շրջանառության հարկով աշխատելուց ամբողջ վաճառքը հաշվարկել 1.5% հարկով: Այդ հայտարարագրումը համարվու՞մ է ձեռքբերման հիմնավորում, որի հիման վրա կարելի է շրջանառության հարկը նվազեցնել 5%-ից: Շնորհակալություն։

Ի՞նչ է նշանակում ՀՕ 260 հոդվածի 4-րդ կետը
Գոհար.
Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք ինձ՝ ի՞նչ է նշանակում ՀՕ 260 Հոդվածի 4 կետը. <<Առևտրական (առք ու վաճառքի) կամ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով շրջանառության հարկի հաշվարկման նպատակով իրականացվում է ապրանքների առանձնացված հաշվառում>>:

Ա/Ձ ցանկանում է վերսկսել իր գործունեությունը
Սյուզաննա.
Բարև Ձեզ: Խմդրում եմ օգնել։ ԱՁ-ն բացվել է 21.07.2020թ.-ին և հաշվառումից հանվել է 21.08.2020թ.-ին։ Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք կարիք կար որևէ հաշվետվություն հանձնելու, թե եթե որևէ գործունեություն չի ծավալել կարիք չկար։ Եվ երկրորդ հարցս, հիմա ԱՁ-ն ցանկանում է նորից սկսել իր գործունեությունը, ինչպե՞ս ճիշտ կլինի՝ լուծարած ԱՁ-ն վերաբացել, թե՞ նորը բացել, քանի որ ԱՁ-ն ցանկանում է աշխատել շրջանառության հարկով։ Կնախավ շնորհակալություն։

Ա/Ձ մատուցում է ՍՄՄ ծառայություններ
Անի.
Բարև ձեզ։ Ես մատուցում եմ Սոցիալական Մեդիա Մարքեթինգի ծառայություններ, գրանցված եմ որպես Ա/Ձ և վճարում եմ շրջհարկ։
Ծառայության պատվիրատուն ցանկանում է միանգամից վճարել 6 ամսվա ծառայության վճարը ինչպես նաև $1000 Ֆեյսբուքում և Լինկեդին-ում գովազդ տեղադրելու համար։ Այսինքն՝ այդ գումարը ես պետք է վճարեմ սոցիալական հարթակներին։
Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպես պետք է ձևակերպեմ $1000-ը (որը եկամուտ չէ) և 6 ամսվա ծառայության վճարը, որպեսզի խնդիրներ չունենամ հարկայինի հետ հաշվապահության տեսանկյունից։
Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ
Աննա.
Բարև Ձեզ: Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն, որը ծավալում է արտադրական գործունեություն՝ թխվածքաբլիթի արտադրություն՝ արտադրում և վաճառում է:

Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի Ա/Ձ
Մարետա.
1. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Հարցս հետևյալն է՝ գրանցված աշխատող եմ ու ԱՁ եմ բացել, ի՞նչ-որ կերպ կազդի գրանցվածս պայմանների վրա:
2. ԱՁ-ն շրջ. հարկով է ճիշտ աշխատել, թե՞ միկրոյով:

Ուղևորափոխադրումների գործունեությունը կարո՞ղ է հարկվել շրջ. հարկով
Նարինե․
Ունենք միջազգային ցամաքային ուղևորափոխադրման լիցենզիա։ Կարո՞ղ ենք աշխատել շրջանառության հարկի դաշտում։

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն
Սոֆյա.
Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն 2019թ.-ի մարտին ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը: Այնուհետև 2019թ.-ի նոյեմբերին իրականացրել է տարածքի նվիրատվության գործարք ֆիզիկական անձին, ինչը արտացոլել է 2019թ.-ի 4-րդ եռամսյակի շրջանառության հաշվետվության մեջ:
Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն ֆիզ. անձին նվիրաբերած գույքի մասով, ո՞վ պետք է կատարի հաշվարկի ներկայացումը և գումարի վճարումը, էլեկտրոնային ի՞նչ հաշվետվաձևով:

Ի՞նչ հարկեր պետք է վճարել շրջանառության հարկով աշխատելու դեպքում
Գոհար.
Բարև, հարգելի հաշվապահներ։ Կասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարի ԱՁ-ն, եթե գործում է շրջհարկով: Կխնդրեմ մանրամասնել:

Արդյոք հնարավո՞ր է 2 տարբեր գործունեություն իրականցնել մեկ ՍՊԸ-ով
Դավիթ.
Բարև Ձեզ: Պատրաստվում եմ ստեղծել կազմակերպություն, որը կաշխատի օնլայն 2 տարբեր ուղղություններով և 2 վեբ կայքերով: Առաջինը՝ լեզվի ուսուցման դասընթաց, երկրորդը՝ օնլայն քարտուղարի ծառայություն: Հարցս հետևյալն է. արդյոք հնարավո՞ր կլինի 2 տարբեր գործունեություն իրականցնել մեկ ՍՊԸ-ի միջոցով և գործել շրջանառության հարկի կամ այլ պարզեցված հարկման տարբերակով: Վարձու աշխատողներ հետագայում նախատեսվում են: Կանխավ շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ