
Մարզում մանրածախ առևտրով զբաղվելու հետ կապված
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոձեռնարկատիրության մասին օրենսգրքում կետ կա, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը` այդ գործունեության տեսակների մասով չեն կարող համարվել Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Արդյո՞ք դա նշանակում է, որ օրինակ՝ Ա/Ձ-ն, որը մարզում զբաղվում է մանրածախ առևտրով և գտնվում է միկրոյի դաշտում, այս կետերում նշված գործունեությամբ զբաղվելու դեպքում կարող է առևտրի մասով մնալ միկրոյի դաշտում, իսկ պետ. տուրքի օրենքով սահմանված գործունեության մասով գործել շրջհարկի դաշտում։ Եվ եթե այդպես է, ապա ինչպե՞ս է իրականացվում հաշվառումը։

Շահաբաժինների մասով եկամտային հարկը ո՞ր գումարից պետք է հաշվարկել
Գրիգոր.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք.
Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով: Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքը 60 մլն. ՀՀ դրամ է, սակայն ֆիզիկական անձին պետք է վաճառենք 40 մլն ՀՀ դրամով:
Տեղյակ եմ, որ համաձայն օրենքի շրջանառության հարկը պետք է հաշվարկենք 60 մլն դրամից /60 մլն * 10% = 6 մլն դրամ/: Հարցս հետևյալն է՝ 1. Հաշիվ վավերագրում /e-Invoicing/, եթե ցույց ենք տալիս 40 մլն դրամ, իսկ շրջանառության հարկի հաշվարկում 60 մլն դրամ, լինում է անհամապատասխանություն՝ ինչպե՞ս վարվել: Իսկ եթե հաշիվ վավերագրում ցույց տանք 60 մլն դրամ, այդ դեպքում անհամապատասխանություն կլինի՞ վճարված գումարի հետ:
2. Շահաբաժինների մասով եկամտային հարկը /5%/ ո՞ր գումարից հաշվարկենք՝ /60 մլն.- ծախսեր/ * 5%, թե՞ /40 մլն.-ծախսեր/ * 5%:

Արդյո՞ք անհրաժեշտ է դրոշմանիշային վճարի համար հավելյալ վճարում կատարել
Margarit.
Բարև Ձեզ: Ա/Ձ-ն 2020թ-ին ամեն ամիս վճարել է 11 000 դրամ սոց. ու դրոշմանիշային վճար, իսկ եռամսյակը մեկ նաև 5% շրջանառության հարկ։ Տարեկան շրջանառությունը մոտ 7 մլն։ Արդյո՞ք պետք է 2020թ-ի դրոշմանիշային վճարի համար հավելյալ վճարում կատարել, որքա՞ն և ե՞րբ է վերջնաժամկետը։ Կարո՞ղ եք, խնդրում եմ՝ նաև նշել ամսական որքա՞ն պետք է վճարել 2021թ-ին։

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Հայկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կասե՞ք խնդրեմ, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի բանկային հաշվից պատերազմի օրերին Համահայկական հիմնադրամին փոխանցված օգնության գումարը ինչպե՞ս ձևակերպել, կարո՞ղ եմ դեբետագրել 728 հաշվին և ծախս ճանաչել: Որևէ պարտավորություն առաջանու՞մ է:

Կարո՞ղ է արդյոք շրջհարկով աշխատող Ա/Ձ-ն վաճառել հողատարածք
Սյուզաննա.
Բարև Ձեզ։ Կարո՞ղ է արդյոք շրջհարկով աշխատող Ա/Ձ-ն այլ ընկերությանը վաճառել հողատարածք /Ա/Ձ-ն սեփականատերն է հողատարածքի/, և եթե այո, ապա կա՞ որևէ սահմանափակում գնի որոշման համար և վաճառքի դեպքում ի՞նչ դրույքաչափով կհարկվի։
Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար։

Առցանց ծառայությունների մատուցում արտասահմանյան ընկերությանը
Բարև Ձեզ:
Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ համակարգչային ծրագրեր պատրաստելով, պլանավորում եմ ծառայություններ մատուցել արտասահմանում գտնվող հաճախորդներին /ամբողջ գործընթացը օնլայն է լինելու/: Մի քանի հարց ունեմ․
- Արդյո՞ք պարտադիր է գրավոր պայմանագրի կնքումը, թե՞ հնարավոր է աշխատել առանց պայմանագրի կամ օրինակ՝ կայքում տեղադրվող օֆերտայով: Ի՞նչ-որ տարբերակ կա պայմանագիրը ոչ թղթային եղանակով կնքելու, օրինակ՝ Կանադայում ապրող մարդու հետ:
- Արդյո՞ք պարտադիր է հաշիվ ապրանքագրի դուրս գրումը ու ո՞ր դաշտերն են պարտադիր /արդյո՞ք պարտադիր է ճշտել հաճախորդի անձնագրային տվյալները/:
- Եթե փոխանցումը լինի միջնորդ ֆին. կազմակերպության միջոցով՝ /օրինակ Skrill, TransferWise, Payoneer/ Ա/Ձ հաշվեհամարին, արդյո՞ք դա որևէ խնդիր կառաջացնի: Էս դեպքում հնարավո՞ր է, որ ՀՀ բանկ փոխանցման մեջ չերևան փոխանցողի տվյալները:
- Եթե ուղղակի դուրս գրեմ հաշիվ հաճախորդի անունով, փոխանցվող գումարի չափով, և գումարը խնդրեմ փոխանցել Ա/Ձ հաշվեհամարիս՝ խնդիրներ կլինե՞ն:

Ինչպե՞ս դադարեցնել միկրոձեռնարկատիրական գործունեությունը
Բարև Ձեզ: 2020թ-ին հարկվել եմ շրջանառության հարկով: 2021թ․ հունվարին ներկայացրել եմ հայտ միկրոձեռնարկատիրական սուբյեկտ համարվելու համար: Հիմա ուզում եմ դադարեցնեմ միկրոձեռնարկատիրական գործունեությունը և կրկին աշխատեմ շրջհարկով: Լրացրեցի 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ձևը, բայց համակարգը կարմիր գույնով այսպիսի հազորդագրություն է տալիս՝ "Հայտարարություն կարող եք ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը": Հաշվետվության ձևերի մեջ չեմ գտնում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու մասին հայտարարության ձև: Խնդրում եմ՝ ասեք, ի՞նչ անեմ:

Ամսական ի՞նչ վճարներ պետք է կատարել
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Ա/Ձ-ն գրանցել եմ 13.01.2021-ին որպես մասնագիտական գործունեություն իրականացնող։ Հարկման տեսակն ընտրել եմ ըստ շրջանառության։ Աշխատելու եմ հաշիվ-ֆակտուրայով։ Ի՞նչ ամսական վճարներ պետք է կատարեմ և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Աշխատողներ չունեմ։

Արդյո՞ք այս տարի ևս պետք է աշխատել շրջանառության հարկի դաշտում
Հայկ.
Բարև Ձեզ:
Կխնդրեմ օգնել, շտապ է: Եթե ՍՊԸ-ն 2020թ. աշխատել է շրջհարկով, իրականացնում է մաքրման ծառայություններ՝ N81210 գործուն. տեսակով, միաժամանակ ունի երկու ավտոլվացման կետեր՝ G45204, որոնցից մեկում կա ՀԴՄ, իսկ մյուսը՝ "Լվա ինքդ" մետաղադրամով աշխատող: 2020թ. համար "Լվա ինքդ" ավտոլվացման կետում հասույթը ինքնուրույնաբար հաշվել ենք և ներկայացրել շրջհարկի հաշվետվության մեջ:
Հարցս հետևյալն է. այս տարի նույնպե՞ս պետք է աշխատել շրջհարկի դաշտում, 2020թ. շրջանառությունը չի գերազանցում 24 մլնը: Եվ 2-րդ հարց. պարտադիր է "Լվա ինքդ" ավտոլվացման կետում ունենալ ՀԴՄ:

Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հաշվարկի լրացման կարգը
Բարև Ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ վաճառքով, շրջանառության հարկ վճարող է: Խնդրում եմ պատասխանեք 2 հարցի:
1) Գործունեությունը դադարեցված է 2020թ. ապրիլի 1-ից: Արդյոք պե՞տք է ներկայացնել մինչև 20.02.2021 – 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն, թե՞ հայտարարությունը ներկայացվում է գործունեություն վերսկսելու ժամանակ:
2) Խնդրում եմ հուշեք – 240. ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի ՀԱՇՎԱՐԿԻ լրացման կարգը: Լրացվու՞մ է միայն – 107. Շրջանառության հարկով և (կամ) արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակներով զբաղված անհատ ձեռնարկատերերի և նոտարների շահութահարկի գումարը տողը:
Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել հացի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն
Արփինե.
Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն, որը գործունեություն է իրականացնելու մարզում և զբաղվելու է հացի /նաև լավաշի/ արտադրությամբ, որը վաճառվելու է տեղում ՀԴՄ-ով, կարո՞ղ է աշխատել միկրո համակարգում, թե՞ պետք է գործի շրջհարկի դաշտում, և էլ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի 2 դեպքում էլ:
1. Միկոյի դեպքում՝ տարեկան՝ շրջանառության վերաբերյալ, եռամսյակային՝ ֆիզիկական ծավալների մասով, ամսական՝ աշխատողների մասով եկամտայինի հաշվարկ:
2. Շրջհարկի դեպքում՝ եռամսյակային՝ շրջանառության հաշվարկ, և ֆիզիկական ծավալների մասով, ամսական՝ աշխատողների մասով եկամտայինի հաշվարկ, տարեկան՝ Ա/Ձ-ի շահութահարկի և սոց. վճարի հաշվարկ։

Ա/Ձ-ն ներմուծում է կատարել ՌԴ-ից
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջանառության հարկի դաշտում գործող Ա/Ձ-ն կատարել է ներմուծում Ռուսաստանից և ներմուծման տարանցման հայտարարագրի մեջ նշված է՝ ՊՐԻՆՑԻՊԱԼ, կազմակերպության անվանում։ Այս դեպքում ո՞նց պետք է կատարվի հաշվետվությունների ներկայացումը և հարկի վճարումը, ո՞վ պետք է վճարի ներմուծումից առաջացող ԱԱՀ-ն, և այս Ա/Ձ-ն, այսինքն՝ ծառայությունների մատուցման համա՞ր է հարկվելու, եթե կարող եք գրել հեռախոսահամար մանրամասն ճշտեմ, շտապ է:

Ո՞ր կետերը պետք է լրացնել 240 և 244 ձևերի մեջ
Բարև Ձեզ: Սեպտեմբերի 30-ին ես գրանցել եմ շրջանառության հարկով սոցիալական մեդիա մարքեթինգի ծառայություններ մատուցելու Ա/Ձ, աշխատողներ չունեմ: Խնդրում եմ՝ Ձեզ, հուշել՝ ի՞նչ կետեր պետք է լրացնեմ 240 և 244 ձևերի մեջ։
Կանխավ շնորհակալություն:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Մարինե.
Բարև Ձեզ:
Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով: Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքը 120 մլն. ՀՀ դրամ է, սակայն օտարել ենք 100 մլն ՀՀ դրամով:
1) Շրջանառության հարկը հարկավոր է հաշվարկել 120 մլն. դրամից, թե՞ 100 մլն. դրամից: Եթե հաշվարկվում է 120 մլն. դրամից, ապա հաշվարկվու՞մ է արդյոք 115 մլն. դրամից շրջանառության հարկ, իսկ 5 մլն. դրամից` ԱԱՀ և շահութահարկ:
2) Շահաբաժինների մասով եկամտային հարկը (5%) ո՞ր գումարից է հաշվարկվում՝ (120 մլն.- ծախսեր) * 5%, թե՞ (100 մլն.-ծախսեր) * 5%: Խնդրում եմ գրել նաև հաշվապահական ձևակերպումները:

Տարեկան եկամտային հարկի ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել
Ռուբեն.
Հարգելի գործընկերներ,
Ա/Ձ-ն զբաղվում է գովազդային հոլովակների պատրաստմամբ: Գուրծում է 01.07.2020 թվականից որպես շրջհարկ վճարող: Տարեկան եկամտային հարկի ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի:

Տարեկան հաշվետվության ո՞ր ձևերը պետք է ներկայացնել
Արմեն.
Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով՝ հանրային սննդի վաճառք, և գրանցված աշխատող չունի: Բացվել է 06/13/2020թ և կասեցվել է 12/30/2020թ: Կարո՞ղ եք ասել՝ տարեկան հաշվետվության ո՞ր ձևերը պետք է ներկայացվի, և հաշվարկը ի՞նչ ձևի է լինում:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել
Աննա.
Սիրելի խմբակիցներ, շրջհարկով աշխատող Ա/Ձ-ն (միրգ, բանջարեղենի խանութ), որն ունի աշխատող և վարձակալած տարածք ֆիզ. անձից, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի մինչև հունվարի 20-ը և որոնք մինչև ապրիլի 20-ը:
Կանխավ շնորհակալություն:

Ինչքա՞ն շահութահարկ պետք է վճարել
Անի.
Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում, 2020 թվականին աշխատել է 2 ամիս, այսինքն՝ վճարելու է 10 000 շահութահարկ, թե՞ 60 000 տարվա համար:

ԱԱՀ, թե՞ շրջանառության հարկ
Մելինե.
Բարև Ձեզ: Կասե՞ք՝ Ա/Ձ բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ, հերթականությունը: Եվ, եթե լինելու է տնտեսական խանութ, նպատակահարմար է աշխատել ԱԱՀ-ով, թե՞ շրջհարկով:

Արդյո՞ք պետք է հանձնել շահութահարկի վերաբերյալ տարեկան հաշվետվություն
Նունե.
Բարև Ձեզ: Ես շրջանառության հարկով Ա/Ձ գրանցել, վճարում եմ շահութահարկ և դրոշմանիշային հարկ, հանձնել եմ հաշվետվությունները: Խնդրում եմ ասեք, արդյո՞ք պետք է հանձնեմ շահութահարկի վերաբերյալ տարեկան հաշվետվություն:
Վերջին մեկնաբանություններ