Tag: օտարերկրյա

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտահարկի հաշվետվության վերաբերյալ

astxik. Հարգելի հաշվապահներ, բարև բոլորին, վերջապես շունչ քաշեցինք, տարեկանները մնացել են ետևում, սակայն եռամսյակի հաշվետվության վերջնաժամկետին հաշված օրեր են մնացել, իսկ ինձ մեկ հարց է հուզում, թվում էր թե գիտեմ, սակայն եկամտահարկի հաշվետվության 2-րդ էջը ինձ թյուրիմացության մեջ թողեց. ինչու՞ է օտարերկրացիներ բաժնի 31բ, 31գ տողերում գումարները գրված քաղաքացիների նման, արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է անձնական նվազեցումները այնուամենայնիվ կատարել, եթե որևէ մեկը գիտի, խնդրում եմ արձագանքեք: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ

Արփինե. Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ պատասխանեք` օտարերկրացին Հայաստանում հիմնել է ՍՊԸ և պատրաստվում է բացառապես ներմուծմամբ զբաղվել, արդյո՞ք ԱԱՀ-ով աշխատելն է առավել օգտակար, թե՞ թողնել` անցնի 58250 մլն. շեմը, հետո անցնել ԱԱՀ-ի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվանցում

Գոհար. Գերմանիայի հաշիվ ֆակտուրայում ունենք նշված ԱԱՀ իրենց օրենսդրության համաձայն 19%, այդ ծառայության դիմաց վճարումը կատարվել է փոխանցումով: Սակայն տվյալ կազմակերպությունը չունի միջպետական պայմանագիր ՀՀ հետ: Արդյո՞ք ես կարող եմ հաշվանցել այդ ԱԱՀ-ն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նորաբաց ՍՊԸ

Արփինե. Բարի երեկո, հարգելիներս: Այսպիսի խնդիր ունեմ, եթե առնչվել եք, խնդրում եմ պատասխանեք: Օտարերկրյա քաղաքացին ՀՀ-ում ՍՊԸ է բացել, տնօրեն է նշանակել օտարերկրացու, որը առայժմ 2 ամսվա վիզա ունի, ի՞նչ պետք է արվի, որպեսզի օրենքը չխախտենք, եթե արդեն չենք խախտել: Գուցե դիմել ժամանակավոր կեցության իրավունք ստանալու համար, աշխատանքի թույլտվություն հարկավո՞ր է, թե՞ ոչ, և ու՞ր դիմել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Արսեն. Մեր ՀԿ-ն կազմակերպում է միջոցառում, որին մասնակցում են օտարերկրյա մասնակիցներ, և նրանք փոխանցում են մասնակցության վճարներ ՀԿ հաշվի վրա: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ այդ փոխանցումները հիմնավորելու համար: Կցանկանայի նաև իմանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա մասնակիցների ճանապարհածախսերը մեր կողմից փոխհատուցման դեպքում նրանք ստորագրեն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտերկրյա ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ

Արսեն. Բարև Ձեզ, կցանկանաի իմանալ` ինչ պետք է անել, եթե Հայաստանում բացում ես արտերկրյա ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ: Համաձայն ՀԿ-ների մասին օրենքի այն իրավաբանական անձ չէ, սակայն պետք է գրանցվի: Խնդրում եմ տեղեկացնել գրանցման կարգի մասին: Հարգանքներով, Արսեն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Օտարերկրյա անձի` որպես Ա/Ձ գրանցում

Վանա. Հարգելի կոլեգաներ, կարո՞ղ է արդյոք օտարերկրյա քաղաքացին գրանցվել որպես Ա/Ձ: Եվ ի՞նչ է անհրաժեշտ դրա համար,արդյո՞ք նա կարող է սոց քարտ ունենալ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոց. վճարի հաշվարկ

Ella. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել մի հարցով: Դեկտեմբերի 1-ից գործատուի սոց. վճարի դրույքաչափը որքա՞ն է կազմում, և եթե օտարերկրացին դեկտեմբեր ամսում չի աշխատել, ապա այդ դեպքում գործատուի սոց. վճարը հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օտարերկրացիների աշխատավարձի հաշվարկ

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ինչպե՞ս է հաշվառվում 2010թ. դեկտեմբերի 1-ից օտարերկրացիների աշխատավարձի հաշվարկը և ըստ դրա վճարվող եկամտահարկի գումարը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոց. վճարի հաշվարկ

Narine. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ պատասխանել այս հարցիս. տեղի ունեցավ օտարերկրյա քաղաքացիներից սոց. վճարումների փոփոխություն: Իսկ ինչ վերաբերվում է եկամտահարկի հաշվարկին, չեմ կարող գտնել ոչինչ, կատարվե՞լ է փոփոխություն, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ: Եթե կարող եք, գրեք էլ. փոստիս nara_yag շնիկ mail.ru
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օտարերկրյա քաղաքացուˋ աշխատանքի ընդունում

Արտյոմ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ... Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին օտարերկրյա քաղաքացու վերաբերյալ: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի ընդունելու համար: Եթե հնարավոր է, կխնդրեի նշեք, թե որտեղից կարող եմ կարդալ դրա մասին: Կախավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտի` աշխատանքի ընդունում

Արփինե. Ողջույն բոլորին: Խնդրում եմ օգնեք ինձ մեկ հարցում: Օտարերկրյա քաղաքացու գրանցումը (որպես ոչ ռեզիդենտ անձ) աշխատանքի ինչպե՞ս է կատարվում ու ի՞նչ հարկեր են պահվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտասահմանյան ընկերությունը մատուցում է ծառայություն

Հասմիկ. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Եթե կազմակերպության համար արտասահմանյան ընկերություն, որը գտնվում է Անգլիայում, մատուցում է ծառայություն, իսկ ավելի կոնկրետ փորձանմուշներ (հանքաքար) պիտի ուղարկվի, որը պիտի ենթարկվի մանրամասն զննության: Արդյոք այս գործարքից առաջանում է որևէ հարկային պարտավորություն:
Accountant.am
Նորություններ

GTA. Կայուն հարկային ռեժիմը կարևորագույն գործոնն է արտասահմանյան երկրներում ներդրումներ կատարելիս

Հայ գործարարների 39%-ը պատասխանել է գտնում է, որ հարկային ռեժիմի կայունությունը կարևորագույն գործոնն է արտասահմանյան երկրներում ներդրումներ կատարելիս: Ինչպես հաղորդում է Գրանդ Թորնթոն Ամիօթ աուդիտորական-քոնսալթինգային ընկերության մամլո ծառայությունը, նման տվյալներ են բերված Գրանդ Թորնթոն Ինթերնեյշնլ հետազոտությունների ամենամյա զեկույցում: Ընդ որում, Մանրամասն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ-ապրանքագիր օտար լեզվով

Անուշիկ. Կարող է կազմակերպությունը օտարերկրացի քաղաքացուն տրամադրել անգլերեն լեզվով հաշիվ ապրանքագիր, որտեղ գնանշումը կատարված է դոլարով: Շնորակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Oտարերկրյա աշխատողի վերաբերյալ

Ani. Բարև ձեզ, ես գիտեմ, որ օտարերկրյա աշխատողի համար սոց. վճարներ չեն կատարվում, կարող եք ինձ ասել սակայն սոցում նրան գրանցել պետք է, թե ոչ, իսկ եկամտահարկի հաշվարկը նույն է, ինչ ռեզիդենտինը???
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Օտարերկրյա իրավաբանական անձ

Լիլյա. Օտարերկրյա իրավաբանական անձը մեր կազմակերպությանը ներկայացրել է Ծառայությունների մատուցման հաշիվ 1000 գումարով: Խնդրում եմ օգնել` ինչպես հաշվարկեմ ոչ ռեզիդենտի շահութահարկը եւ ԱԱՀ-ն: