Սուսաննա․
Բարև Ձեզ, եթե 2025թ-ին պարգևավճարի հիման վրա է դրույքը հասել և անցել 200 001 դրամը, սակայն 2026թ-ին ստանալու է 200 000 դրամից ցածր, ապա այս դեպքում է՞լ մեկանգամյայի համար պետք է դեկտեմբեր ամսից դառնար ապահովագրական վճար տվող և 2026թ-ին էլ մնար նույն կարգավիճակում։



ոչ, ըստ Պեկ պարզաբանման հիմքը միայն աշխատավարձն է ,
Տիգրան ջան, պարգևատրումն էլ է աշխատավարձ համարվում այս պարագայում /ՊԵԿ ից ասացին/
ՊԵԿ ում թող օրենք կարդան, ոչ թե սրա նրա պարգևատրումների չափերից բամբասեն.
հ.14 1. Ապահովագրավճարների՝
1) ամսական հաշվարկման բազա է համարվում հարկային գործակալների և հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուների կողմից վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց համար հաշվարկված աշխատավարձը.
սենց է գրված օրենքում, չի գրված բազայում ներառվում են նաև լրացուցիչ վարձատրությունը կամ դրան հավասարեցված վճարումները,
օրենքում սենց են գրել աշխատավարձ հասհկացությունը.
29) աշխատավարձ՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի համաձայն աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ, որոնց ցանկը սահմանված է ֆինանսների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի և հարկային մարմնի համատեղ հրամանով.
Դրա համար հաշվարկման բազան վերցնում են 2025թ նոյեմբեր ամսվա հաշվարկը,որտեղ դեռ չկա պարգևատրում: Հունվարից ,եթե չի գերազանցում 200001 ը , չի համարվի ապահովագրական վճար վճարող: