Month: November 2016

Կազմակերպությունը մթերք է գնում գյուղացուց

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք: ՍՊԸ, որը աշխատում է ԱԱՀ դաշտում, անմիջապես գյուղացուց (տեղեկանքի հիման վրա) գնում է մթերքներ և դրա դիմաց վճարում է 4 000 000 դրամ միանգամից: “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքի համաձայն ես իրավունք ունեմ այդ վճարումը կատարել, թե՞ պետք է բաժանել ու մաս մաս վճարել 300 000 դրամներով: Խնդրում եմ նշեք` ի՞նչ ձևակերպում տալ նման գործարքի: Շնորհակալություն:

Որքա՞ն ժամանակում կարելի է դիմել դատարան

Քնարիկ.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Ես այսպիսի մի հարց ունեմ` աշխատողը սեփական դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից, նրան մի քանի ամսվա աշխատավարձ չեն վճարել, ինչպես նաև վերջնահաշվարկ չեն կատարել: Խոսք են տվել, որ որոշակի ժամկետում կանեն, պատճառաբանել են, որ այդ պահին գումար չունեն: Հիմա հարցս հետևյալն է` աշխատանքային պայմանագիրը լուծվելուց հետո ու աշխատողի ազատման դիմումը ստորագրելուց հետո որքա՞ն ժամանակում կարող ենք դիմել դատարան:

Ինչպե՞ս կհաշվարկվի նպաստը

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` արդյո՞ք երկվորյակ երեխաներ սպասելու և կեսարյան հատման դիմելու դեպքում ֆիզ. արձակուրդ գնալու ժամկետը կրճատվում է, այսինքն ավելի շուտ են գնում ֆիզ: Իսկ վճարումն ինչպե՞ս է իրականացվում այս դեպքում: Շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվել արձակման նպաստը

Լուսինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օրինակի վրա բացատրել` ինչպե՞ս հաշվել արձակման նպաստը, եթե աշխատողը 6 տարի աշխատել է կազմակերպությունում և ստանում է նվազագույն աշխատավարձ: Կանխավ շնորհակալություն:

Սարգիս Գրիգորյան

Անուն, Ազգանուն` Սարգիս Գրիգորյան
Էլ. փոստ` saqjan85 շնիկ gmail.com
Հեռախոս` 098222890, 095222890
Պաշտոն` Հաշվապահ, Հաշվապահի օգնական
Բովանդակություն` Ավարտել եմ ԵՊՀ, ունեմ մագիստրոսի աստիճան
Այլ նշումներ` պատրաստեմ աշխատելու նաև ազատ գրաֆիկով

Աննա Բալույան

Անուն, Ազգանուն` Աննա Բալույան
Էլ. փոստ` a.baluyan շնիկ inbox.ru
Հեռախոս` 095330337
Պաշտոն` հաշվապահ
Բովանդակություն` Աշխատանք
Ցանկալի աշխատավարձ` 130 000 – 150 000
Այլ նշումներ` 2011-2013թթ. (մագիստրատուրա) Երևանի Պետական Տնտեսագիտական Համալսարան, Հանրային Ֆինանսներ 2011-2012թթ (հնգամսյա հաշհվապահական դասընթաց, ENS ACCOUNTING)

Վահագն Մարգարյան

Անուն, Ազգանուն` Վահագն Մարգարյան
Էլ. փոստ` moon84 շնիկ mail.ru
Հեռախոս` 093791488, 095240213
Պաշտոն` Հաշվապահ
Բովանդակություն` Փնտրում եմ հաշվապահի աշխատանք: Ունեմ բարձրագույն կրթություն (մաթեմատիկա, ֆիզիկա), 2008թ.-ին մասնակցել եմ Հաշվապահական հաշվառում, աուդիտի եվ հարկային քաղաքականության դասընթացների և 2008թ.-ից մինչև հիմա աշխատել եմ որպես հաշվապահ մի շարք կազմակերպություններում (Հանրային սնունդ, ծառայություններ, մեծածախ և մանրածախ առևտուր, արտադրություն):
Ցանկալի աշխատավարձ` 120 000 – 200 000 դրամ

Արման Հարությունյան

Անուն, Ազգանուն` Արման Հարությունյան
Էլ. փոստ` arman.harutyunyan շնիկ yahoo.com
Հեռախոս` 094-87-11-33, 041-87-11-33
Պաշտոն` Հաշվապահ, Գլխավոր հաշվապահի օգնական
Բովանդակություն` Տիրապետում եմ 1C, ՀԾ Հաշվապահ 6, MS Office ծրագրերին: Ներկայումս աշխատում եմ արտադրության ոլորտում որպես հաշվապահի օգնական:
Ցանկալի աշխատավարձ` 150.000-180.000

Ռիմա Գրիգորյան

Անուն, Ազգանուն` Ռիմա Գրիգորյան
Էլ. փոստ` rimma.grigoryan շնիկ gmail.com
Հեռախոս` 096-001061
Պաշտոն` Հաշվապահի օգնական
Բովանդակություն` Ազատ գրաֆիկով
Ցանկալի աշխատավարձ` 60 000 – 100 000
Այլ նշումներ` Ունեմ աշխատանքային փորձ!

Հաշվապահների որակավորման հարցաշար

Արևիկ.

Բարև, խնդրում եմ օգնեք` ինձ անհրաժեշտ է հաշվապահների որակավորման հարցաշարը, խնդրում եմ խորհուրդ տվեք` որտեղից վերցնեմ նյութը:

Սոցիալական վճարի հաշվարկը 2004 – 2005թթ

Մարինե.

Բարև բոլորին:
Խնդրում եմ ինձ օգնել մի հարցում. եթե հնարավոր է հուշեք, թե ինչպես էր հաշվարկվում սոցիալական վճարը 2004 – 2005 թվականներին: Կանխավ շնորհակալ եմ, Մարինե:

Վարչական աշխատողների շաբաթական աշխատաժամանակ

Արմ. Հայրումյան.

Խնդրում եմ ձեզ պարզաբանել` որքա՞ն պետք է լինի հանրակրթական դպրոցի վարչական աշխատողների շաբաթական աշխատաժամանակը:

Կանխավ շնորհակալություն,
Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն` Արմ. Հայրումյան:

Ինչպե՞ս պետք է գրանցել տնօրենին

Ար.Գալստյան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ: Կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող, դեռևս չունի աշխատողներ, միայն տնօրենն է: Խնդրում եմ ասել՝ ինչպես պետք է գրանցել տնօրենին:

ԱՁ զբաղվում է կիսաֆաբրիկատների արտադրությամբ

Սեդա.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնեք Ա/Ձ ի հաշվետվություների հարցում: Ա/Ձ-ն զբաղվում է կիսաֆաբրիկատների արտադրությամբ, աշխատում է շրջանառության հարկով: Ես եմ վարում իմ Ա/Ձ-ի հաշվապահությունը, ի՞նչ վճաներ ունեմ անելու, վարչականի տակ չընկնեմ: Շնորհակալ կլինեմ մանրամասն խորհրդատվության համար, Սեդա (043 16 52 39):

Տուգանքի վճարման վերաբերյալ

Tigran.

Բարև ձեզ:
Հաշվապահական հաշվետվությունները օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում իրավաբանական անձը վճարում է տուգանք ըստ “Հարկերի մասին” ՀՀ օրենքի, թե՞ ըստ “Վարչական իրավախախտումների մասին” ՀՀ օրենքի:

Կարո՞ղ է նույն անձը ունենա երկու ՍՊԸ

Tatev.

Բարև ձեզ։ Օգնեք ինձ հետևյալ հարցով։ Կարո՞ղ է նույն անձը ունենա երկու ՍՊԸ, որոնցից մեկը աշխատի ԱԱՀ-ով, մյուսը շրջանառության հարկով։

Նախապես շնորհակալություն։

Դեղատուն բացելու համար

Արամայիս.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. ցանկանում եմ դեղատուն բացել Երևանում, ինչպե՞ս պետք է աշխատեմ, որտեղի՞ց սկսեմ, արդյո՞ք պետք է աշխատող պահեմ, քանի որ ինքս դեղագետ չեմ: Խնդրում եմ մանրամասն գրել, նապապես շնորհակալություն:

Սեմուր ընդ Կո ՍՊԸ

Ընկերություն` Սեմուր ընդ Կո ՍՊԸ
Հասցե` ք.Եղվարդ, Երևանյան խճղ.118
Հեռախոս` 52-24-90(206)
Էլ. փոստ` accountant շնիկ semur.am
Թափուր աշխատատեղ` հաշվետար (պահեստի)
Աշխատանքի նկարագրություն` “Սեմուր ընդ Կո” ընկերությունը (արտադրություն) հրավիրում է աշխատանքի փորձառու հաշվետարի (28-ից մինչև 45տարեկան) ՀԾ-Հաշվապահ6 ծրագրի գերազանց իմացությամբ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00,հանգստյան օրը՝ կիրակի: Աշխատանքի մեկնումը և վերադարձը ապահովվում է տրանսպորտով: Պարտականություններ` -Պահեստի շարժի ձևակերպումներ (մուտք, ելք, տեղաշարժ, վաճառք); -Արագամաշ առարկաների հաշվառում ըստ ստորաբաժանումների; -Ներմուծումների ձևակերպում; – Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում; – Պահանջվող Որակավորումները -Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS (Word, Excel),ՀԾ-Հաշվապահ6; -Հաշվային պլանով աշխատելու ունակություն; -Ոչ պակաս, քան 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում; -Թիմում աշխատելու ունակություն; -Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին; -Արագ կողմնորոշվելու ունակություն:
Աշխատավարձ` 120.000 դրամ
Աշխատանքի տևողությունը` երկարաժամկետ
Այլ նշումներ` Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե accountant շնիկ semur.am էլ. փոստի հասցեով, նշելով պաշտոնը:

Սեմուր ընդ Կո ՍՊԸ

206

Ընկերություն` Սեմուր ընդ Կո ՍՊԸ
Հասցե` ք.Եղվարդ, Երևանյան խճղ.118
Հեռախոս` 52-24-90(206)
Էլ. փոստ` accountant շնիկ semur.am
Թափուր աշխատատեղ` հաշվետար (արտադրամասի)
Աշխատանքի նկարագրություն` “Սեմուր ընդ Կո” ընկերությունը (արտադրություն) հրավիրում է աշխատանքի փորձառու հաշվետարի (28-ից մինչև 45տարեկան) ՀԾ-Հաշվապահ6 ծրագրի գերազանց իմացությամբ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00,հանգստյան օրը՝ կիրակի: Աշխատանքի մեկնումը և վերադարձը ապահովվում է տրանսպորտով: Պարտականություններ` -Արտադրամասի շարժի ձևակերպումներ (մուտք, ելք, տեղաշարժ, վաճառք, կոմպլեկտավորում); – Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում; – Պահանջվող Որակավորումները -Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS (Word, Excel),ՀԾ-Հաշվապահ6; -Ոչ պակաս, քան 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում; -Թիմում աշխատելու ունակություն; -Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին; -Արագ կողմնորոշվելու ունակություն:
Աշխատավարձ`100.000-120.000 դրամ
Աշխատանքի տևողությունը` երկարաժամկետ
Այլ նշումներ` Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե accountant շնիկ semur.am էլ. փոստի հասցեով, նշելով պաշտոնը:

Անձը ցանկանում է էլեկտրական սարքավորումների արտադրությամբ զբաղվել

Միհրան.

Բարև ձեզ:
Եթե նախատեսվում է ֆիզիկական անձի կողմից էլեկտրական սարքավորման արտադրություն, ո՞ր հարկատեսակով է նպատակահարմար գրանցվել և կատարել գործունեություն` որպես ոչ իրավաբանական անձ: Հարկավոր է նաև պատասխան լիցենզավորման անհրաժեշտության մասին: Կանխավ շնորհակալ եմ:

2017թ-ից կգանձվի ԱԱՀ ներգնա տուրիստական փաթեթներից

Արամ.

Հարգելի գործընկերներ, որքանով տեղյակ եմ, 2017թ-ից կգանձվի ԱԱՀ ներգնա տուրիստական փաթեթներից:

Հարց. արդյո՞ք դա վերբերում է միայն ԱԱՀ-ով աշխատող տնտեսվարող սուբյեկտներին:

Եթե այո, արդյո՞ք չի ստացվի, որ ԱԱՀ-ով աշխատող տնտեսվարողի կողմից ներկայացված նույն տուրիստական փաթեթը ԱԱՀ մասով ավելին կարժենա, քան հաստատագրված հարկ վճարող տնտեսվարողինը:

Խնդրում եմ, պարզաբանեք:

Շնորհակալություն,

Արամ

Դիմացի կազմակերպությունը դուրս է գրել ճշգրտող հաշիվ

265

Ռոզա.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս.

Երբ դիմացի կազմակերպությունը նոյեմբեր ամսին դուրս է գրում օգոստոս ամսին վերաբերող հարկային հաշվի ճշգրտող հաշիվ, ի՞նչ պետք է անել:
1. Ճշտու՞մ ենք օգոստոս ամսի հաշիվը
2. Եթե ոչ, նոյեմբերին ստացված հաշիվը ի՞նչ ձևակերպում ենք տալիս

Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք պետք է դուրս գրել էլեկտրոնային հաշիվ

ԱրԳալստյան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք ինձ: Կազմակերպությունը համարվում է շրջանառության հարկ վճարող: Վերջինս շահույթ ստանում է ՀՀ սահմաններից դուրս գտնվող ֆիզ. անձանցից: Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշիվ e-Invoicing ծրագրով:

Վերջնահաշվարկ

Վերգի.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկ հաշվարկել։ Աշխատողը ընդունվել է աշխատանքի 01․03․2016թ․, մայիսի 16-31 եղել է իր հաշվին արձակուրդում, նոյեմբեր ամսին վերցրել է արձակուրդ իր հաշվին և դեկտեմբերի 1-ից ցանկանում է դուրս գալ աշխատանքից։ Աշխատավարձը 250 000 դրամ է, 5-օրյա աշխատանքային շաբաթ։ Կանխավ շնորհակալություն։

Հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակ

Ռուզան Նավասարդյան.

Բարև ձեզ:

Կարո՞ղ եմ խնդրել ձեզ ինձ տրամադրել հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի ձև: Կանխավ շնորհակալ եմ:

ՀԴՄ ֆիսկալ հաշվետվության հետ կապված

Արմեն.

Բարև ձեզ, ո՞վ կասի` Datecs DP-15 ՀԴՄ ինչպե՞ս կարող եմ ամսական հաշվետվությունը հանեմ: Օրեկան հաշվետվությունը հանում եմ, պետք է դրանք գումարեմ, թե՞ կա միանգամից հանելու ձև:

Կազմակերպությունը ապրանք է արտահանելու ՌԴ

264

Arsine.

Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Պետք է ապրանք արտահանի Ռուսաստան: Խնդրում եմ ասեք` արտահանումից հետո ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել հարկային և ի՞նչ ժամկետներում:

Կանխավ շնորհակալություն:

Արտադրանքի, ապրանքների տեղափոխման փաստաթուղթ

Աննա.

Բարև ձեզ: Ապրանքների Ներմուծման կամ Արտահանման ժամանակ էլեկտրոնային Տեղափոխման փաստաթուղթ (Արտադրանքի, ապրանքների տեղափոխման) դու՞րս են գրում, թե՞ ոչ, եթե առաքումը կատարում է ՀՀ բեռնափոխադրման կազմակերպությունը և հաշիվ-ապրանքագիր է ներկայացրել, որտեղ նշված երկու թողով Բեռնափոխադրում ՌԴ – ՀՀ սահման և Բեռնափոխադրում ՀՀ սահման – ք. Երևան: Խնդրում եմ, դա շատ շտապ է, պատասխանեք:

1) Ներմուծման դեպքում – ՀՀ բեռնափոխադրման ընկերությունը հաշիվ է ներկայացրել, որտեղ նշված է վայրը, որտեղից առաքվում է` Ռուսաստան, և առաքվող հասցե` ք. Երևան, իսկ ես միայն Պահեստի մուտքի օրդեր եմ կազմել այնտեղ, որտեղ բերել են ապրանքը, այսինքն մեր գործունեության հասցեն: Կարո՞ղ եք պատասխանել` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ ևս պետք էր կազմել, թե՞ ոչ:

2) Արտահանման դեպքում – ՀՀ տարածքում Գնորդը (ՍՊԸ) գնված ապրանքը միաժամանակ վաճառողի (ՍՊԸ) պահեստից բեռնափոխադրման ընկերության միջոցով արտահանում է (ինվոյսով, CMR…) Ռուսաստան: Կարո՞ղ եք պատասխանել` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ ևս պետք է կազմել, թե՞ ոչ, եթե պետք է, ապա ի՞նչ են նշում առաքման վայրը` որտեղի՞ց – որտեղ

3) ՀՀ տարածքում Վաճառողը (ՍՊԸ) Գնորդին (ՍՊԸ) Էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրում կարո՞ղ է նշել առաքվող հասցե-Ռուսաստան: Այդ ապրանքը գնորդի կողմից միաժամանակ արտահանվում է (Ինվոյսով, CMR…) Գնորդի կողմից բեռնափոխադրման ընկերության միջոցով դեպի Ռուսաստան: Այդ դեպքում նույնպե՞ս պետք է գրանցվի Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ:

Ես պարզապես ուզում եմ հասկանալ` արտահանման դեպքում ո՞ր դեպքում կարող եմ այդ Ապրանքի տեղափոխման փաստաթուղթը չգրանցել: Շնորհակալություն:

Արագ սննդի կետ բացելու համար

Ալիկ.

Բարև ձեզ:

Ցանկանում եմ բացել արագ սննդի կետ Երևանի Կենտրոն համայնքում մոտ 15 քմ ընդհանուր տարածքով՝ տարածքի վարձակալությամբ: Սկզբնական շրջանում նախատեսում եմ աշխատել ինքս: Կցանկանայի իմանալ` ի՞նչ էտապներ կան անցնելու` սկսած ամենասկզբից: Կխնդրեի նաև ձեր մեկնաբանությունը հարկայինի վերաբերյալ, թե ինչ սկզբունքով է հարկվելու: Շնորհակալություն:

Աշխատողը տարեկան քանի՞ անգամ կարող է գնալ արձակուրդ

Լուսինե.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ինձ մի հարց է անհանգստացնում, թե աշխատողը տարեկան քանի՞ անգամ կարող է գնալ արձակուրդ: Եթե նման օրենք կա, խնդրում եմ օրենքի կետն ասել:

Արդյո՞ք պետք է հաշվարկել արտաժամյա աշխատանքի համար հավելավճար

Աստղիկ.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել մի շատ կարևոր հարցում: Ընկերության պահակները երեքն են և աշխատելու են 24-ժամյա գրաֆիկով` ամսական աշխատելով 240-ից 264 ժամ: Խնդրում եմ ասել` բացի գիշերային 30 տոկոս հավելավճարից նրանց քանի՞ ժամ արտաժամյա վճար է հասնում կամ հասնու՞մ է արդյոք: Կանխավ շնորհակալություն:

Գույքի անհատույց օգտագործման պայմանագիր

Արմեն.

Ես հիմնարկության տնօրեն եմ։ Հիմնարկություն բերել եմ շատ կահույք և այլ անհրաժեշտ գույք, քանի որ անգամ աթոռներ չկային։ Գործադիր մարմնի աուդիտը ասում է, որ անհրաժեշտ է անհատույց օգտագործման պայմանագիր կնքել հիմնարկի հետ։ Հարցս ինչում է. ես տնօրեն լինելով կարո՞ղ եմ իմ հետ պայմանագիր կնքել անհատույց օգտագործման: Եվ եթե կարող եք` անհատույց օգտագործման պայմանագրի այդպիսի մի տիպային օրինակ ինձ ուղարկեք։ Կանխավ շնորհակալություն։

Հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի ձև

Գոհար.

Բարև ձեզ: Խնդրում եմ իմ էլ. փոստին ուղարկել ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի ձև: Կանխավ շնորհակալություն:

Անուշ Ավետիսյան

Անուն, Ազգանուն` Անուշ Ավետիսյան
Էլ. փոստ` accounting2017 շնիկ mail.ru
Հեռախոս` 096 00 41 80
Պաշտոն` Գլխավոր հաշվապահ
Բովանդակություն` Ունեմ 13 տարվա աշխատանքային փորձ: Կարող եմ վարել ցանկացած ոլորտի գործունեության հաշվապահություն, ցանկալի է ազատ գրաֆիկով կամ կրճատ աշխատանքային ժամերով:
Ցանկալի աշխատավարձ` կախված աշխատանքի բնույթից

Նորայր Միքայելյան

Անուն, Ազգանուն` Նորայր Միքայելյան
Էլ. փոստ` norayrmikayelyan շնիկ gmail.com
Հեռախոս` 098405554: 095405557
Պաշտոն` Հաշվապահ, Հաշվապահի օգնական
Բովանդակություն` Փնտրում եմ հաշվապահի կամ հաշվապահի օգնականի աշխատանք
Ցանկալի աշխատավարձ` 80 000 և ավելի
Այլ նշումներ` Ունեմ բարձրագույն տնտեսագիտական կրթություն, աշխատանքային փորձ հաշվապահության ոլորտում: Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Արմենուհի Մարգարյան

Անուն, Ազգանուն` Արմենուհի Մարգարյան
Էլ. փոստ` margarjan.nune67 շնիկ mail.ru
Հեռախոս` 091511988
Պաշտոն` Հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ
Բովանդակություն` Փնտրում եմ աշխատանք
Ցանկալի աշխատավարձ` 150 000 ից – 250 000 դրամ
Այլ նշումներ` Ունեմ աշխատանքային փորձ

Միջին աշխատավարձի հաշվարկ

Ամալյա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողի միջին աշխատավարձը հաշվարկելիս ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի չպետք է ներառել այն ամիսները, որտեղ աշխատողը գտնվել է արձակուրդում, անաշխատունակության կամ պարապուրդի մեջ: Ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը՝ եթե աշխատողը արձակուրդում է եղել, ենթադրենք, մայիսի վերջին և հունիսի սկզբին, այսինքն՝ 2 ամիսներին էլ նա ունի աշխատավարձ, միջին աշխատավարձի ժամանակ արդյո՞ք հաշվի է առնվում այդ 2 ամիսների ստացած միայն աշխատավարձը:

Մայրության նպաստ հաշվարկելիս

Կարինե.

Բարև ձեզ:

Արդյո՞ք աշխատողները ֆիզ. արձակուրդ գնալիս ստանում են 126 000 դրամը, որ տրվում է պետության կողմից: Եվ մայրության նպաստ հաշվարկելիս վերջին 12, թե՞ 6 ամիսների միջին կեղտոտ աշխատավարձով են հաշվում: Մի հարց ևս` կեսարյան դեպքում, երբ 155 օր են հաշվում նպաստը միանգամից 155 – ով են հաշվում, թե՞ 140 -ով ու արդեն ծննդաբերությունից հետո 15 օրվա հաշվարկն առանձին են անում:

Նախապես շնորհակալ եմ պարզաբանումների համար:

Քանի՞ օր արձակուրդ է հասնում աշխատողին

Սյուզաննա.

Բարև ձեզ,
ինձ նման հարց է հետաքրքրում. եթե ես ֆիզ. արձակուրդ եմ գնում տվյալ տարվա փետրվարի մեկից, ինձ քանի՞ օր արձակուրդ է հասնում տվյալ տարում` 24, թե՞ ավելի քիչ:

Պանդոկ Երևան

100

Ընկերություն` Պանդոկ Երևան
Էլ. փոստ` hr.tavernyerevan շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ – Իրականացնում է ապրանքանյութական պաշարների հաշվառում – Իրականացնում է ձեռք բերված ապրանքների և մթերքի տվյալների մուտքագրում համապատասխան ծրագիր – Վերահսկում է Մասնաճյուղերի միջև ապրանքանյութական արժեքների օրական շարժը – Իրականացնում է տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները – Կատարում է նյութածախսի հաշվարկ / վերահսկում է հումքի ծախսը – Մասնակցում է գույքագրման աշխատանքներին Պահանջվող Հմտություններ – Բարձրագույն կրթություն – Աշխատանքային փորձ՝ 1-3 տ. – Հաշվապահական ծրագրերի իմացություն – MS Office փաթեթի (մասնավորապես Excel) իմացություն – Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն – Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք – Հետևողականություն Դիմելու Գործընթաց Դիմել կարող եք` ինքնակենսագրությունները ուղարկելով hr.tavernyerevan շնիկ gmail.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:

Շինարարական ընկերություն բացելու համար

Լուսինե.

Կարո՞ղ եք ասել` շինարարական ընկերություն բացելու համար, որը միայն ծառայություն պետք է մատուցի, ՍՊԸ, թե՞ ԱՁ է անհրաժեշտ բացել: Ո՞րն է ճիշտ բացել, պարտադի՞ր պետք է ԱԱՀ-ով աշխատի, և ինչպե՞ս կազմակերպել, քանի՞ աշխատող պետք է լինի պարտադիր: Խնդրում եմ արձագանքեք:

Արդյո՞ք դուրս է գրվում տեղափոխման փաստաթուղթ

Աննա.

Բարև ձեզ, դա շատ շտապ է, խնդրում եմ պատասխանեք: Ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ էլեկտրոնային տեղափոխման փաստաթուղթ (Արտադրանքի, ապրանքների տեղափոխման), դու՞րս են գրում, թե՞ ոչ, եթե առաքումը կատարում է մեկ ուրիշ տրանսպորտային կազմակերպություն: Շնորհակալություն:

Ընդհանուր ժողովի որոշումն անվավեր ճանաչելու համար

Աննա.

Ընդհանուր ժողովի որոշումն անվավեր ճանաչելու համար դիմու՞մ ենք ներկայացնում դատարան, թե՞ հայց: Շնորհակալություն:

Սառը սուրճի արտադրությամբ և վաճառքով զբաղվելու համար

Վաչե.

Բարև ձեզ: Հարգելի օգտվողներ, հարցս հետևյալն է. ցանկանում եմ սկսել սառը սուրճի արտադրություն և վաճառել տարբեր խանութներում: Չեմ պլանավորում ունենալ աշխատող/ներ: Ես իմ արտադրանքը ինքս ցրելու եմ վաճառակետերին: Խնդրում եմ ասեք` անհրաժե՞շտ է արդյոք ԱՁ գրանցել, եթե այո` ի՞նչ փաստաթղթերով և ինչքա՞ն ամսական հարկերի պայմաններով, եթե ոչ, ապա ասացեք խնդրեմ` արտադրանքը խանութում չի՞ առաջացնի խնդիրներ հարկայինի հետ: Նախապես շնորհակալություն, խնդրում եմ, օգնեք` հասկանամ:

ՀԿ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր

Լենա.

Հարգելի հաշվապահներ, մենք ուզում ենք հիմնել ՀԿ: Կարո՞ղ եք ուղարկել պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևանմուշները՝

1. Դիմում

2. Կանոնադրություն

3. Հիմնադիրների ժողովի արձանագրություն

5. Իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն

Էլ. փոստ՝ tadevosyan.lena շնիկ gmail.com

Կանխավ շնորհակալություն:

ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև

Սերգեյ.

Խնդրում եմ ինձ ուղարկել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը և հիմնադիրների ժողովի արձանագրության օրինակելի ձևը: Կանխավ շնորհակալ եմ:

2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային Օրենսգրքով ԱԱՀ շեմը սահմանվելու է 58,35 միլիոն դրամ

263

Արմեն.

Հարգելի գործընկերներ, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային Օրենսգրքով ԱԱՀ շեմը սահմանվելու է 58,35 միլիոն դրամ: Արդյո՞ք 2017թ-ին այդ շեմը գերազանցած կազմակերպությունները 2018-ին չեն կարողանա աշխատել շրջանառության հարկով: Շնորհակալություն: