Month: February 2017

Վրանների վարձակալություն

Ադոլ.

Հարգելի գործընկեր, ֆիզ. անձը իր սեփական հողամասում կազմակերպում է վրանների վարձակալություն (վրանային ավան): Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան: Շնորհակալություն:

Կազմակերպությունը ապրանք է ներմուծել ՌԴ-ից

Anna.

Բարև ձեզ: Ներմուծել ենք ապրանք Ռուսաստանից, ստացել եմ invoice $ 20 000: Բեռնափոխադրումնը ՌԴ-ից մինչև ք. Երևան կատարել է հայկական կազմակերպությունը, որի համար ստացել եմ հաշվարկային փաստաթուղթ 906 000 դրամ գումարով: Իմ հարցը. 906 000 հարկվու՞մ է ներմուծման ժամանակ 20 % ԱԱՀ-ով: ԱԱՀ հաշվարկում ո՞ր տողում է արտացոլվում: Շնորհակալություն:

Ի՞նչ է պետք գրանցել` ԱՁ, թե՞ ՍՊԸ

Խաչիկ Հովսեփյան.

Հարգելի իրավաբաններ,
խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Եվրոպական կամ այլ արտասահմանյան երկրներից վերելակ պատվիրելու դեպքում (գնորդի և վաճառող կազմակերպության միջև կնքվելու է պայմանագիր) ի՞նչ է պետք գրանցել` ԱՁ, թե՞ ՍՊԸ:

Շահութահարկի կանխավճարի հետ կապված

Մհեր.

Հարգելի հաշվապահներ, հարցս կապված է շահութահարկի կանխավճարի հետ: Կազմակերպությունը գործունեությունը սկսել է 2016թ. հունվարին: Արդյո՞ք կարող ենք շահութահարկի կանխավճար չկատարել 2017թ. մարտի 15-ին (եթե շահութահարկի հաշվարկը դեռ չենք ներկայացրել), քանի որ այդ դեպքում շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ եռամսյակի կանխավճարի գումարի չափով, իսկ նախորդ եռամսյակում կանխավճար կատարելու պարտավորություն չենք ունեցել: Շնորհակալություն:

Ե՞րբ պետք է ԱՁ-ն վճարի դրոշմանիշային վճարը

Անի.

Ե՞րբ պետք է ԱՁ-ն վճարի դրոշմանիշային վճարը` հաշվետու ժամանակաշրջանի սկզբու՞մ, թե՞ վերջում, միանվագ 12 000, թե՞ ամեն ամիս 1 000-ական դրամ:

Արդյո՞ք պետք է դուրս գրել հաշվարկային փաստաթուղթ ֆիզիկական անձի անունով

Մհեր.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Կազմակերպությունը զբաղվում է զբոսաշրջային գործունեությամբ և ստանում է ծառայությունների մատուցման հաշվարկային փաստաթղթեր հյուրանոցներից: Արդյո՞ք ես պետք է դուրս գրեմ հաշվարկային փաստաթուղթ ֆիզիկական անձին, թե՞ միայն ֆիզիկական անձի պահանջի դեպքում:

Եթե անձը հանդիսանում է ժամանակավորապես դադարեցված ՍՊԸ տնօրեն

Սիրուշ.

Եթե անձը հանդիսանում է ժամանակավորապես դադարեցված ՍՊԸ-ի տնօրեն, նա կարո՞ղ է ՍՊԸ բացել, որտեղ լինի և հիմնադիր, և գորածադիր: Ի՞նչ հարկատեսակով է աշխատելու:

Թինա Անտոնյան

Անուն, Ազգանուն` Թինա Անտոնյան
Էլ. փոստ` tinantonyan շնիկ mail.ru
Հեռախոս` +374(77)117305
Պաշտոն` Հաշվետար-օպերատոր
Բովանդակություն` Ծառայությունների մատուցման (ստացման), ապրանքների մուտքի (ելքի) փաստաթղթերի կազմում և հաշվառում, e-invoicing համակարգով հարկային հաշիվների և հաշվարկային պաստաթղթերի դուրսգրում
Ցանկալի աշխատավարձ` 100 000 – 150 000

Մարգարիտա Խաչատրյան

Անուն, Ազգանուն` Մարգարիտա Խաչատրյան
Էլ. փոստ` narinealicia շնիկ gmail.com
Հեռախոս` 096813684
Պաշտոն` Հաշվապահ
Բովանդակություն` Գործառնությունների գրանցում, փաստաթղթերի վարում, բանկային փոխանցումների կատարում, E-invoicing ծրագրով հաշիվ ապրանքագրերի մուտքագրում…
Ցանկալի աշխատավարձ` 100 000 դրամ

Ռիմա Գրիգորյան

Անուն, Ազգանուն` Ռիմա Գրիգորյան
Էլ. փոստ` rimma.grigoryan շնիկ gmail.com
Հեռախոս` 096001061
Պաշտոն` Հաշվապահի օգնական
Բովանդակություն` Ունեմ աշխատանքային փորձ
Ցանկալի աշխատավարձ` Կախված աշխատանքի ծավալից
Այլ նշումներ` Ազատ գրաֆիկով

Տաթև Մաիլյան

Անուն, Ազգանուն` Տաթև Մաիլյան
Էլ. փոստ` mailyan-tatev շնիկ mail.ru
Հեռախոս` 077271147
Պաշտոն` ուսանող
Բովանդակություն` փնտրում եմ հաշվետարի աշխատանք
Ցանկալի աշխատավարձ` 60 000 – 70 000
Այլ նշումներ` սովորում եմ ՀՊՏՀ-ում հեռակա ուսուցմամբ

Արփիկ Սիմոնյան

Անուն, Ազգանուն` Արփիկ Սիմոնյան
Էլ. փոստ` s.arpik շնիկ mail.ru
Հեռախոս` 041013990
Պաշտոն` գլխ. հաշվապահ
Բովանդակություն` Ազատ գրաֆիկով ցանկացած հարկատեսակով
Ցանկալի աշխատավարձ` 10 000 – 60 000

Անուշ Գալստյան

Անուն, Ազգանուն` Անուշ Գալստյան
Էլ. փոստ` anushik.galstyan.91 շնիկ mail.ru
Հեռախոս` 098 869650
Պաշտոն` հաշվապահ
Բովանդակություն` ունեմ 4 տարվա աշխատանքային փորձ, մսամթերք արտադրող կազմակերպությունում և շինա նյութ ներմուծող կազմակերպությունում: Նաև կատարում եմ անհատական փոքր և միջին կազմակերպություների հաշվառում
Ցանկալի աշխատավարձ` 200 000

Արդյո՞ք հիմնադրամը պետք է վճարի ԱԱՀ

Նունե.

Հարգելի գործընկերներ,
ես ներկայացնում եմ հիմնադրամ, որի շրջանառությունը գերազանցում է 58 մլն-ը: Այսպիսով՝ համարվում ենք ԱԱՀ վճարող: Սրա հետ կապված ունեմ ձեր խորհրդատվության կարիքը.
– Արդյո՞ք հիմնադրամը, եթե ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում փորձագետների հետ, ովքեր ներգրավված են հիմնադրամի ծրագրերում, պետք է վճարի +20% ԱԱՀ:
Շնորհակալ եմ աջակցության համար:
Հարգանքով,
Նունե

Հաշվապահական հաշվառման դասագիրք

Տիգաղինյան.

Որտեղի՞ց կարելի է ներբեռնել Թաթուլ Մովսիսյանի «Հաշվապահական հաշվառում» գիրքը:

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի լրացման հետ կապված

Arsine.

ԱՁ հանդիսացող ֆիզիկական անձը մեկ այլ կազմակերպությունում աշխատում է որպես վարձու աշխատող, իսկ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Հարցս հետևյալն է.

Տարեկան եկամուտների մասին պարզեցված հաշվարկի Բաժին III.I-ում արդյո՞ք ներկայացվում է այլ կազմակերպությունից ստացված աշխատավարձը` ըստ ամիսների և դրանից հաշվարկված և պահված եկամտային հարկը:

Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս է հաշվարկվում դրոշմանիշային վճարը

Թագուհի.

Բարև ձեզ:
Սիրելի հաշվապաներ, դրոշմանիշային վճարը (1 000 դրամ) կեղտո՞տ աշխատավարձից է գանձվում, թե՞ մաքուրից, այսինքն՝ եթե աշխատողին հաշվարկվել է 70 000 դրամ, որը պահումներից հետո դառնում է (մաքուրը արդեն) 52 391 դրամ:
Եվ ամփոփ հաշվարկ ներկայացնելիս աշխատավարձ դաշտում ո՞ր գումարը պետք է նշվի, գիտեմ, որ 1 000 դրամը չի հարկվում:
Շնորհակալություն:

Դրոշմանիշային վճարները հաշվետվության մեջ արտացոլելու վերաբերյալ

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք եկամտային հարկի հաշվարկը լրացնելիս արդեն չպետք է երևան դրոշմանիշային վճարները (1 000 դր), չէ՞ որ հունվարի համար արդեն պետք է կատարենք դրանք: Ինձ մոտ հաշվարկը լրացնելիս դրանք չեն հաշվարկվում: Նաև խնդրում եմ գրել դրոշմանիշային վճարը կատարելու հաշվեհամարը: Շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է ներկայացնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, հասարակական կազմակերպությունը կնքել է ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրեր քաղաքացիների հետ: Հունվար ամսվա ընթացքում վճարումներ այդ անձանց չեն եղել: Արդյո՞ք պետք է ներկայացնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ: Շնորհակալություն:

Արձակուրդում գտնվող աշխատակիցը ներկայացրել է հիվանդության թերթիկ

Նանե.

Բարև ձեզ: Ես գտնվում եմ վճարվող արձակուրդում: Նույն ժամանակահատվածում բյուլետեն եմ ներկայացրել: Վճարվելու՞ եմ արդյոք բյուլետենում գտնված օրերի համար:

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Սաթեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք:
Ի՞նչ ձևակերպում են տալիս մայրության նպաստի գումարի հաշվարկման ժամանակ: Հաշվարկել եմ 273 065 գումար, որից 69 076 դրամը՝ հարկ, իսկ տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 108 306 դրամ, կանխիկ վճարել եմ 203 989 դրամ, փոխհատուցվել է 164 705 դրամ:

Պարտադի՞ր է արդյոք փոխել ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն

Մարի.

Բարև ձեզ:

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի տնօրենը (միակ մասնակից) փոխել է իր բնակության ու գրանցման հասցեն: Պարտադի՞ր է արդյոք, որ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն փոխվի: Հասցեն փոփոխելու համար ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացվեն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում և ՊԵԿ տարածքային գրասենյակներ:

ՀԳ: e-register.am-ում ամբողջական տեղեկատվություն չկա, միայն նմուշային կիսատ-պռատ ձևեր են:

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Ընկերություն` ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Հասցե` Սևանի փողոց
Էլ. փոստ` lilitaroyan շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` հաշվապահ և (գլխավոր հաշվապահ)
Աշխատանքի նկարագրություն` բարդ և ծանրաբեռված 5-օրյա գրաֆիկով հաշվապահություն
Աշխատավարձ` սկզբի համար 300 000 դրամ
Այլ նշումներ` պարտադիր պայման՝ ֆինանսների նախարարության որակավորումով

Ընկերությունն արտադրել է 1տ 100% սպիրտ 800.000 դրամ ինքնարժեքով

ArshakN.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում:

Ընկերությունն արտադրել է 1տ 100% սպիրտ 800.000 դրամ ինքնարժեքով: Որքանո՞վ պետք է վաճառի, որպեսզի ստանա 400.000 դրամ շահույթ:

Պե՞տք է արդյոք հաշվի առնել ԱԱՀ, թե՞ սպիրտ արտադրողներն արտոնություններ ունեն: Եվ ինչքա՞ն կկազմի ակցիզային հարկը:

Արդյո՞ք պետք է ներկայացնել հայտարարություն

Karen.

Բարև ձեզ: Սովորական առևտրային կազմակերպության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հայտ ԱԱՀ վճարողի կամ շրջանառության հարկ վճարող հանդիսանալու համար: Կարո՞ղ եք ասել` Համատիրության դեպքում նման հայտ պե՞տք է ներկայացվի, և եթե հնարավոր է` օրենքի հղումն էլ տալ, թե ինչպես է կարգավորվում:

Արդյո՞ք պետք է ներկայացնել ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվարկ

Anna.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել մեկ հարցով: 2016թ-ին ռուսական կազմակերպությունից տրանսպորտային ծառայության դիմաց ստացել ենք հաշիվ, սակայն այդ գումարը դեռ չենք փոխանցել: Արդյո՞ք պետք է ներկայացնել ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվարկ մինչև փետրվարի 20-ը:

Կարո՞ղ է արդյոք ընտանեկան ձեռնարկությունը ժամավճարով աշխատուժ ներգրավել

Մարինե.

Բարև, հարգելի հաշվապահներ:
Կարո՞ղ է արդյոք ընտանեկան ձեռնարկությունը ժամավճարով աշխատուժ ներգրավել: Եթե այո, ինչպիսի՞ հարկեր ու տուքեր կավելանան:

Փոխհամաձայնության պայմանագրի մեջ նշված գումարը փոխվել է

Նազելի.

Փոխհամաձայնության պայմանագրի մեջ նշված գումարը մի քանի օր հետո փոխվել է: Այսինքն` որոշ չափով ավելացել է, պետք է ակտավորենք: Ակտավորումն ինչպե՞ս պետք է կատարվի և ի՞նչ փաստաթղթով:

Progress Unit

Ընկերություն` Progress Unit
Հասցե` Դավիթաշեն
Էլ. փոստ` progresacc շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` հաշվետարի, սկսնակ հաշվապահի աշխատանք
Աշխատանքի նկարագրություն` Պահեստի մուտք, ելք, բանկի քաղվածքների մուտքագրում ՀԾ-6 հաշվապահական ծրագրով
Աշխատավարձ` 50 000

ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն

Արմեն.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը, որի շրջանառությունը 2016թ-ին գերազանցել է ԱԱՀ շեմը` 115 մլն դրամը, պետք է ներկայացնի ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը: Շնորհակալություն:

Հրամանի օրինակ

Գրիշա Ս.

Բարև ձեզ: Խնդրում եմ, եթե հնարավոր է, ուղարկեք աշխատողին ՀՀ ԱՕ 112 հոդվածի համաձայն աշխատանքից ազատելու հրամանի օրինակը:

Հասարակական կազմակերպություն հիմնադրելու համար

Միշել.

Բարև ձեզ: Մենք ցանկանում ենք ՀԿ հիմնադրել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ի՞նչ վճարումներ պետք է կատարել: Նախապես շնորհակալություն: