Author: Accountant.am

Ավտոտեխսպասարկման կետ

Վահագն.

Բարև Ձեզ։ Տեխսպասարկման կետը աշխատելու է միկրոյի կամ շրջհարկի դաշտում։ Ավտոտեխսպասարկման կետում կատարվելու է նաև յուղի փոխարինում, եթե յուղը վաճառվելու է տեխսպասարկման կետում, ուրիշ ի՞նչ հարկ կառաջանա (ակցիզային, բնապահպանական)։

Ե՞րբ է առաջանում ԱԱՀ պարտավորություն

Մանուկ.

Կառուցվող շենքի վաճառքի ԱԱՀ-ի պարտավորության առաջացման պահը ե՞րբ է առաջանում՝ երբ գնելու իրավունքի պայմանագի՞ր է կնքվում ու կանխավճար ստացվում հատուկ հաշվում, թե՞ ավարտական ակտից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման պահին: Ինչպե՞ս են հաշվարկվում յուրաքանչյուր վաճառվող բնակարանների իրացվող ինքնարժեքները՝ դտ711 կտ 215: Կանխավ շնորհակալ եմ:

Առքուվաճառքի գործունեություն

Լաուրա.

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. ֆիրման իրականացնում է առքուվաճառք՝ գնում է սարքավորումներ Եվրոպայից և վաճառում Բելառուսում։ Ի՞նչ ընթացակարգով, ի՞նչ օրենքի հիման վրա է հնարավոր իրականացնել այդ սարքավորումների առքուվաճառքը, եթե սարքավորումները ՀՀ սահմանը չեն հատելու, այլ միանգամից այն երկրից, որտեղից գնվել է, ուղարկվելու է նշանակման երկիր։ Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ հարկային տեսանկյունից, ինչպե՞ս պետք է կատարվի նման դեպքում հաշվառումը, կամ առհասարակ՝ կա՞ մեկը, ով առնչվել է նման գործի հետ։ Ու՞մ կարող ենք դիմել, անհրաժեշտ է կոնսուլտացիա։ Նախապես շնորհակալություն։

Ա/Ձ գործունեության դադարեցում

Լուսինե.

Խնդրում եմ հուշեք, թե ո՞րն է լինելու իմ քայլերը: ԱՁ-ն բացվել է հուլիսին ու դադարեցման հայտ պետք է տամ օգոստոսի համար: ԱԱՀ-ի հարկման դաշտում է: Մինչև դադարեցում տալը ի՞նչ հաշվետվություն պետք է տամ, ի՞նչ վճարումներ պետք է լինեն:

Ենթավարձակալություն

Հայկ.

Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ֆիզ. անձին ենթավարձակալության է տալիս տարածք, այս դեպքում ի՞նչ հարկեր կառաջանան: Եվ արդյո՞ք կա նվազագույն գին, որից պակաս չի կարող պայմանագիրը կնքվել: Կնդրեմ օգնեք:
Շնորհակալություն։

Հարկային հաշվի դուրսգրում մատակարարումից հետո

Հասմիկ.

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։
Հարկային հաշիվ եմ դուրս գրել ապրանքի մատակարարման օրվանից մեկ օր հետո, ծանուցում եմ ստացել։ Ի՞նչ պիտի անեմ։
Ստացված ծանուցման մեջ առարկության բովանդակությունը լրացնե՞մ։

Չվճարվող արձակուրդ

Ալլա.

Բարև Ձեզ։ Ինձ մի հարցով օգնե՛ք խնդրում եմ։ 2021թ. մայիս ամսին չվճարվող արձակուրդ եմ վերցրել, հաճորդ չվճարվողը կարո՞ղ էի 2022թ. մայիսին վերցնել, թե՞ երբ վերջացել է արձակուրդի օրը դրանից հետո։

Անկանխիկ վճարների վերաբերյալ դիմում

Լիլիթ.

Բարև, հարգելի գործընկեր։ Խնդրում եմ ինձ օգնեք. անկանխիկ վճարների վերաբերյալ դիմումի ձև է տեղադրվել ՊԵԿ-ի հաշվետվություններ բաժնում: Թյուրիմացաբար դիմում եմ ներկայացրել 2022թ. համար, պարզվում է բժշկական ծառայություների գծով մարզկենտրոնների ԱՁ-ները 2023թ. հուլիսի մեկից են անցնում անկանխիկ գործունեության: Հիմա ի՞նչ ելք կա դիմումը չեղարկելու համար:

Աշխատանքի տարակարգ

Լուսինե.

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ ինչպե՞ս է հաշվարկվում ուսուցչի տարակարգի գումարը արձակուրդային հաշվելիս, կամ եթե հուլիս ամսից 2 օր ենք աշխատել ու արձակուրդ է եղել, ապա տարակարգի գումարը ինչպե՞ս է հաշվարկվում։

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Մերի.

Բարև ձեզ։ Երբ քաղ. պայմանագրով աշխատող ես և զուգահեռ ուզում ես աշխատանքային պայմանագիր կնքել այլ գործատուի հետ, քաղի աշխատավարձը երևու՞մ ,է թե՞ ոչ։

Տնօրենի աշխատավարձ

Սաթեն.

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը կարո՞ղ է տնօրենի աշխատավարձը իջեցնել 400 000-ից 300 000 դրամ սահմանել:

Վերջնահաշվարկ

Լուսինե.

Բարև Ձեզ։ Եթե հնարավո՞ր է՝ օգնեք հասկանամ. աշխատողը 02.05.2022-ից ընդունվել է աշխատանքի 93 300 դրամ աշխատավարձով, հուլիսի 21-29 ընկած ժամանակահատվածում ունի անաշխատունակության թերթիկ ու օգոստոսի 1-ին ազատման դիմում է գրել։ Խնդրում եմ օգնեք հասկանամ վճարման կարգը ու ինչպե՞ս պետք է կատարեմ հաշվարկը։

Աշխատանքից ազատման վերաբերյալ

Վարդուհի.

Բարև ձեզ։ Կարո՞ղ եմ թոշակի հիմքով աշխատողին աշխատանքից ազատել, եթե աշխատողը 66 տարեկան է:

Վերադարձ արձակուրդից

Սոնա.

Բարև Ձեզ: Աշխատակիցը գտնվում է ամենամյա արձակուրդում: Հանգամանքներից ելնելով նա ցանկանում է հետ վերադառնալ աշխատանքի և արձակուրդի մնացած 10 օրը օգտագործել հաջորդ ամիս: Ինչպե՞ս կատարել այդ թղթային ձևակերպումը և վճակման հետ կապված գործողությունը: Կանխավ շնորհակալություն:

Ամենամյա արձակուրդի վերաբերյալ

Գոհար.

Բարև ձեզ: Եթե պետական հիմնարկի աշխատողը չի օգտագործել իր ամենամյա արձակուրդից ոչ մի օր և այս պահին իրեն պետք է 5 օր, օրենքը՝ մասերով արձակուրդ գնալու դեպքում 10 օրից պակաս թույլ չի տալիս վերցնել արձակուրդ, ի՞նչ անել, 5 օր չվճարվող արձակուրդ տրամադրելու դեպքում արդյո՞ք համարվում է օրենքի խախտում:

Անաշխատունակության թերթիկ

Էլլա.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ամենամյա արձակուրդի մեջ գտնվող վարձու աշխատողը ներկայացրել է հղիության և ծննդաբերության անաշխատունակության թերթիկ։ Համընկումը 6 օր է կազմում։ Ամենամյա արձակուրդի երնարաձգումը ինչպե՞ս է կատարվում։ Եթե թերթիկը ավարտվում է ասենք դեկտեմբերկ 5-ին, ուրեմն այդ 6 օրերը գումարվում են անաշխատունակության թերթիկի ավարտին հաջորդող օրվան` գումարած 6 արձակուրդային օ՞ր։

ԱՁ գործունեության վերսկսում

Աննա․

Բարև Ձեզ, կարո՞ղ եք ինձ օգնել սկզբնական շրջանում, առաջին անգամ եմ ԱԱՀ-ով աշխատում։ ԱՁ բացվել է մոտ 8 տարի առաջ որպես հագուստ վաճառող, բայց բացվել էր զուտ վարկ վերցնի, երբեք գործունեությամբ չի զբաղվել, ներկայացրել էր որպես շրջհարկով կազմակերպություն, մեկ տարի հետո վարչական է վճարել, հիմա դարձել է ԱԱՀ վճարող։ 01.08.2022-ից սկսում է այլ գործունեությամբ աշխատել, պե՞տք է հարկային հայտ ներկայացնել, որ գործունեություն է սկսվում, թե միայն ՀԴՄ միացնելով արդեն պարզ էր, և մի հարց էլ՝ ԱՁ-ի մոտ հնարավո՞ր է հաստիք զբաղեցնել, թե՞ ոչ։

Իսկ եթե ԱՁ աշխատում է ԱԱՀ -ով, վաճառքը կատարվում է և՜ ՀԴՄ-ով, և՜ հաշիվ ֆակտուրայով: Հարցս հետևյալն է՝ 20% պիտի վճարեմ և՜ ՀԴՄ վաճառքից, և՜ հֆ-ի՞ց։

Անհուսալի պարտքեր

Թամարա․

Հարելի հաշվապահներ, հարցս հետևյալն է ՝ ունեմ անհուսալի պարտք ու պահանջներ ֆիզիկական անձանց հետ: Խնդրում եմ տալ պարզաբանումներ այդ հարցի վերաբերյալ: Կանխավ շնորհակալություն:

Գործունեության վերսկսում

Հասմիկ․

Բարի օր, հարգելի կոլեգաներ։
2022թ․ մայիսի 1-ից ժամանակավոր դադարի 207 ձև եմ ուղարկել: Աշխատակիցները ազատվել են: Հիմա 01 օգոստոսից սկսում ենք աշխատել: Ուղարկել եմ 207 ձև և աշխատակիցներին ընդունել եմ աշխատանքի: Հարցս հետևյալ է․ 201 ձև նորից ուղարկվու՞մ է:

Բեռնափոխադրողը աշխատում է միկրոհամակարգում

Lili.

Բարև ձեզ։ Բեռնափոխադրողը աշխատում է միկրո համակարգում, երբ հաշիվ է գրում, մեքենայի համարները ո՞ր դաշտում նշի, և պարտադիր ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ պիտի ունենա բացի հաշիվ ապրանքագիրը։