
Նորաբաց ԱՁ ՏՏ ոլորտում
Աննա․
Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտում մատուցում եմ ծառայություններ ԱՄՆ-ում գրանցված կազմակերպությանը: Խնդրում եմ օգնեք՝ Ա/Ձ բացելու դեպքում ի՞նչ հարկատեսակով աշխատեմ, և եթե հետագայում աշխատողներ ունենամ, կարո՞ղ եմ Ա/Ձ մոտ աշխատակից գրանցել, թե՞ ոչ: 24մլն-ից տարեկան աշխատավարձը մի փոքր շատ է լինելու՝ հաշվի առնելով պարգևավճարնեը: Տարեկան և ամսական ի՞նչ վճարներ ունեմ անելու: Շնորհակալություն:

Արդյո՞ք գումարը կհամարվի ներված պարտավորություն
Ալլա․
Բարև Ձեզ։ Ընդհանուր հարկման դաշտում աշխատող ՍՊԸ-ն պետք է անորոշ ժամանակով դադարեցնել, հաշվեկշռում 412 հաշվում ունի անտոկոս փոխառության գումար, եթե այդ գումարը այդպես մնա, դա կհամարվի՞ ներված պարտավորություն։

Հաշիվը չի հաստատվել գնորդի կողմից
Դանա․
Բարև ձեզ։ Եթե էլեկտրոնային համակարգում մեր կողմից դուրս գրված հաշիվը հակառակ կողմը չի հաստատել 1 -2 ամիս, դա խնդի՞ր է մեր կազմակերպության համար։

Շինարարական ընկերություն
Հովհաննես․
Կարո՞ղ եք ասել` շինարարական ընկերություն բացելու համար, որը միայն ծառայություն պետք է մատուցի, ՍՊԸ, թե՞ ԱՁ է անհրաժեշտ բացել: Ո՞րն է ճիշտ բացել, պարտադի՞ր պետք է ԱԱՀ-ով աշխատի, և ինչպե՞ս կազմակերպել, քանի՞ աշխատող պետք է լինի պարտադիր: Խնդրում եմ արձագանքեք:

Ձեռքբերում առանց փաստաթուղթ
Լամարա․
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։
ԱԱՀ վճարող ԱՁ շինհրապարակ է նախապատրաստում։ Ձեռք է բերել վառելիք, սակայն չի ստացել հաշիվ։ Կարո՞ղ եմ չփաստաթղթավորված այդ գումարը գրել ձեռքբերման տողում։

Արդյո՞ք կառաջանա հարկային պարտավորություն
Իրինա․
Սնանկության գործով հանդիսանում եմ պարտապան, պարտատիրոջ գույքի արժեքը աճուրդներով անցնելուց հետո նվազել է 2 անգամ, և ստիպված եմ եղել դիմել դատարան՝ օգտվելու օրենքի՝ գույքը պարտքի դիմաց հանձնելու իմ իրավունքից։ Սնանկության կառավարիչը պնդում է, որ իրավաբանական անձի գույքը սնանկության վարույթում օտարելու դեպքում առաջանում է հարկ 20 տոկոսի չափով։ Արդյո՞ք դա այդպես է, և եթե այո, ինչպե՞ս է մեկնաբանում օրենքը այն մասը, որ օտարվող գույքը չի փակում պարտապանի ամբողջ պահանջը, ինչպես նաև նշեմ, որ գույքը գյուղատնտեսական ապրանքների մշակման հաստոցներ են։
Արդյո՞ք այդ գույքը հանդիսանում է հարկման առարկա։

Արձակուրդի տրամադրում
Լիլիա․
Բարև ձեզ։ Աշխատողն ընդունվել է աշխատանքի 2023թ․ հունիսի 01-ից, և 2024թ հունվարին օգտագործել է իրենց հասանելիք 10 աշխ․ օր արձակուրդը։ Արդյո՞ք 01․06․2024թ-ին, երբ լրացել է 1 տարին, պարտադիր պետք է մնացած 10 օր արձակուրդը տրամադրել աշխատողին:

Գրանցման հայտի ուղարկում
Գայանե․
Քաղաքացիաիրավական պայմանագրով գրանցված աշխատողի քաղիրավական հարաբերությունը ավարտվում է 31.07.2024-ին, ես կարո՞ղ եմ արդյոք այսօր՝ 30.07.2024-ին երկարացնեմ 31.07.2024-30.04.2025թ, ստորագրեմ և պատրաստ պահեմ, վաղը հանձնեմ ՊԵԿ, թե՞ պետք է այդ ամենը վաղը անեմ։

Հաստոցի առք և վաճառք ՀՀ տարածքից դուրս
Տաթև․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Պատրաստվում ենք հաստոց գնել Չինաստանից և միանգամից վաճառել Գերմանիա, ապրանքը ՀՀ սահմանը չի հատելու։ Խնդրում եմ ասել՝ վաճառքը և ձեռքբերումը Taxservice ում ի՞նչ տարբերակով է ներկայացվելու, և ո՞ր օրվա փոխարժեք վերցնեմ։ Աշխատում ենք ԱԱՀ ով։ Կանխավ շնորհակալ եմ։

ԱԱՀ պարտավորություն ներմուծված սարքավորման վաճառքի ժամանակ
Ալլա․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ներմուծել է սարքավորում, որի համար ԱԱՀ չի վճարել։ Եթե այդ սարքավորումը վաճառենք, ԱԱՀ պե՞տք է վճարենք։

Որքա՞ն կկազմի հետաձգված հասույթի մնացորդը
Նաիրա․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը 2018 թվականի փետրվարի 1-ին կանոնադրական խնդիրների լուծման պայմանով այլ կազմակերպությունից պայմանով ստացել է սարքավորում, որի իրական արժեքը ստացման պահին գնահատվել է 6․000․000 դրամ։ Որքա՞ն կկազմի կազմակերպության հետաձգված հասույթի մնացորդը 2018 թվականի դեկտեմբերի 31-ին, եթե սարքավորման օգտակար ծառայության ժամկետը 5 տարի է։

Փոխառություն արտարժույթով
Արև․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է՝ ընկերության հիմնադիրը, ով նաև տնօրեն է, ընկերությանը պայմանագրով տվել է փոխառություն Ռուսական ռուբլով, կարո՞ղ եմ արդյոք կնքել համաձայնագիր, ֆիքսեմ ընդհանուր գումարը ՀՀ կենտրոնական բանկի որևէ օրվա կուրսով և փոխառությունը ետ վերադարձնեմ այդ գումարով ՀՀ դրամով։

Ավտոմեքենայի ձեռքբերում
Սասուն․
Բարև ձեզ։ Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել մեքենա 4 000 000 դրամ արժեքով։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ի՞նչ կարգով է ձեռք բերվում իրավաբանական համարանիշը, ֆիզանձից գնելու դեպքում ինչպե՞ս է վճարվում մեքենայի գումարը, և ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան։

Արդյո՞ք կառաջանա եկամտային հարկի պարտավորություն
Արամ․
Բարև Ձեզ, ես 2020 թ.-ին բաժնեմասով գնել եմ սեփական տուն, 2022թ.-ին մյուս համասեփականատերը ինձ նվիրատվություն է կատարել իր բաժնեմասը։ 2022 թ.-ի աշնանը նոր վկայականով միակ սեփականատերը ես եմ դարձել։ 2023թ.-ի դեկտեմբերի 19-ին վաճառել եմ այդ տունը 5,8 մլն դրամով։ 2024 թ.-ի հուլիսի 28-ին նոտարի միջոցով տան առուվաճառքի կանխավճար եմ տվել` բեհ եմ տվել, առքուվաճառքը իրականացնելու եմ սեպտեմբերի 2-ին։ Հարց․ 2-րդ տունը եթե 2024 թ.-ի աշնանը վաճառեմ մոտավոր 11-12 մլն դրամով, պե՞տք է արդյոք եկամտային հարկ վճարել։ Հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 16 կետի ա) ենթակետով չի դիտարկում որպես նվազեցվող եկամուտ։ Կանխավ շնորհակալություն։

Հաշվապահական հաշվառման վարում հաշվապահական ծրագրով
Շուշան․
Բարև Ձեզ։ Խնդրեմ պարզաբանեք՝ եթե կազմակերպության տարեկան շրջանառությունը գերազանցում է 500 000 000 դրամը, ապա ՀԾ հաշվապահական ծրագրով հաշվառումը անել արդյո՞ք պարտադիր է։

Հաշվի դուրսգրում օտարերկրացու անունով
Լիլիթ․
Բարի օր, նախագծային ընկերությունը աշխատում է շրջհարկով, հաշիվ պետք է դուրս գրվի ԱՄՆ քաղաքացու անունով, ով լիազորի լիջոցով պատվիրել է ՀՀ-ում նախագիծ։ Կասե՞ք՝ որևէ կարևոր բան կա կապված օտարերկյա քաղաքացի լինելու փաստի հետ (լրացուցիչ հարկեր կամ այլ․․․), թե՞ սովորական հաշիվ դուրս գրվի ու նշվի լիազորի տվյալները: Շնորհակալ եմ։

Արտարժույթի փոխանակում ԱՁ կողմից
Վահագն․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն կարո՞ղ է իրեն պատկանող եվրոն կամ դոլարը արտարժույթի փոխանակման կետում փոխանակել դրամով։ Ինչու՞ է այդ հարցը իմ մոտ առաջացել, որովհետև փոխանակման կետերը անդորրագիր են տալիս միայն ֆիզ․ անձի անձնագրի տվյալներով և իրավունք չունեն անդորագրում նշել ԱՁ-ի կամ ՍՊԸ-ի տվյալներ։ (ԱՁ-ն ԱԱՀ վճարող չէ և չի օգտագործում դրամարկղի գիրք)։

Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել
Անի․
Ողջույն հարգելիներս։ Խնդրում եմ օգնեք։ Երրորդ երկրից կատարվել է ներմուծում ըստ դեկլարացիայի 12․07․2024թ․։ Դրսի, ոչ ռեզիդենտ բեռնափոխադրողը մեզ տրամադրել բեռնափոխադրման ինվոյս 25․06․2024թ․։ Խնդրում եմ՝ կարո՞ղ եք կասել, ինքնարժեքի մեջ բեռնափոխադրումը ներառելուց պետք է դիտարկեմ ինվոյսի օրվա կուրսը (25.06.2024), թե՞ դեկլարացիայի օրվա կուրսը (12.07.2024թ․)։ Խնդրում եմ կնշեք օրենսգրքից հոդված։

Չինաստանից ապրանքի մատակարարում ՌԴ
Նունե․
Հարգելի բանիմաց հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք ՀՀ-ում գործող ՍՊԸ-ն Չինաստանից ապրանք մատակարարի Ռուսաստանի դաշնություն։ Ինչպե՞ս պետք է կատարել փաստաթղթավորում։

Կիսաֆաբրիկատների արտադրություն
Արամ․
Բարև Ձեզ։ Անունս Արամ է։ Ցանկանում եմ կիսաֆաբրիկատների արտադրությամբ և վաճառքով զբաղվել Վանաձորում։ Արդյո՞ք այս ոլորտում գործունեություն կարող եմ ծավալել որպես միկրոձեռնարկատեր, թե՞ շրջհարկի դաշտում պետք է աշխատել: Կանխավ շնորհակալ եմ ։
Վերջին մեկնաբանություններ