.ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ ստացել է ճշգրտող հաշիվ

Arsine. ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Ստացել է ապրանքների ձեռքբերման հաշիվ օր.՝ 1 000 000 դրամի չափով, իսկ ճշգրտող՝ 100 000 դրամի չափով: 1. Շրջանառության հարկի հաշվետվության "Հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումար" դաշտում լրացվում է 1 000 000, թե՞ 1 000 000 - 100 000 = 900 000 դրամ: 2. Եթե ԱՁ-ն մինչև փետրվարի 20-ը դիմում է ներկայացրել շրջանառության հարկով հարկվելու վերաբերյալ, կարո՞ղ է արդյոք տարվա ընթացքում դիմում ներկայացնել ԱԱՀ-ով հարկվելու մասին:
.Գտնել աշխատանք

ԱՆԵՍԱ

Ընկերություն` ԱՆԵՍԱ Հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Հեռախոս` 093545383 Էլ. փոստ` hr շնիկ anesatour.am Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն` - Ստեղծել, ներդնել և կոորդինացնել հաշվապահա-ֆինանսական ընթացակարգերը և ընդհանուր հաշվապահական համակարգը - Անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը - Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն - Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահությունը - Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, և ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան - Պատրաստել հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունները Աշխատավարձ` պայմ Այլ նշումներ` ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐՈԿԱՎՈՐՈՒՄ; - Հաշվապահի որակավորում - Տնտեսագիտական/հաշվապահական/բարձրագույն կրթություն - Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ գլխավոր հաշվապահի պաշտոնում` հյուրանոցային ոլորտի փորձը կդիտվի առավելություն - Գերազանց համակարգչային գիտելիքներ՝ MS Office (մասնավորապես Excel ծրագրի գերազանց իմացություն), հաշվապահական ծրագրերի իմացություն - ՀՀ հարկային և տնտեսական ոլորտի օրենսդրության գերազանց իմացություն - Թիմում աշխատելու և ղեկավարման հմտություններ - Հաղորդակցման և ներկայացման հմտություններ
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահաբաժինների հարկման հետ կապված

Արման. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ճիշտ է, որ 2017թ-ից շահաբաժինները հարկվելու են, և այդ դեպքում արդյո՞ք դա տարածվում է 2016թ. արդյունքներով հայտարարված շահաբաժինների վրա: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն են կազմում օրապահիկն ու գիշերավարձը

Լիա. Բարի օր բոլորին: Շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք օգնել. Բրյուսելի գործուղման համար օրապահիկն ու գիշերավարձը ինչքա՞ն է կազմում: Խնդրում եմ պատասխանել A.S.A.P.
.Գտնել աշխատանք

Կանանց Իրավունքների Կենտրոն ՀԿ

Ընկերություն` Կանանց Իրավունքների Կենտրոն ՀԿ Էլ. փոստ` info շնիկ wrcorg.am Թափուր աշխատատեղ` Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն` Կանանց Իրավունքների Կենտրոն հասարակական կազմակերպությունը փնտրում է փորձառու և բանիմաց հաշվապահ, ցանկալի է հասարակական կազմակերպություններում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձով: Աշխատանքային օրերն են երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10-ից - 18:30: Խնդրում ենք չզանգահարել: Ուղարկել CV-ները անպայման և info շնիկ wrcorg.am և assistant_2 շնիկ wrcorg.am հասցեներով` նամակի վերնագրում նշելով հաստիքը:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արտարժութային գործարքների հետ կապված

266 Աննա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել և գրել արտարժույթի կամ տարադրամի փոխարկման ձևակերպումը, ես ճի՞շտ եմ գրել. 1) Դրամարղից (արտարժույթային) 2 000 դոլարը փոխանակման կետում դարձրել եմ դրամ և այդ դրամը մուտքագրել եմ դրամարկղ (դրամային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ. Ելքի Օրդեր - Դ 2511 Կ2512 Տարադրամի փոխարկում 2000$ Մուտքի Օրդեր - Դ2512 Կ2511 Դրամարկղի (դրամային) համալրում 960 000, 1$-480 2) Դրամարղից (դրամային) 960 000 դրամը փոխանակման կետում դարձրել եմ դոլար և այդ դոլարը մուտքագրել եմ դրամարկղ (արտարժույթային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ. Ելքի Օրդեր - Դ 2512 Կ2511 Արտարժույթի փոխարկում 960 000 Մուտքի Օրդեր - Դ2511 Կ2512 Դրամարկղի (արտարժույթային) համալրում 2 000
.Գտնել աշխատանք

Սեմուր ընդ Կո ՍՊԸ

213 Ընկերություն՝ Սեմուր ընդ Կո ՍՊԸ Հասցե՝ ք.Եղվարդ, Երևանյան խճղ.118 Հեռախոս՝ 52-24-90(206) Էլ. փոստ՝ accountant շնիկ semur.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ "Սեմուր ընդ Կո" ընկերությունը (արտադրություն) հրավիրում է աշխատանքի փորձառու հաշվապահի (25-ից մինչև 38տարեկան) ՀԾ-Հաշվապահ6 ծրագրի գերազանց իմացությամբ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00,հանգստյան օրը՝ կիրակի: Աշխատանքի մեկնումը և վերադարձը ապահովվում է տրանսպորտով: Պարտականություններ` -Պահեստի շարժի ձևակերպում (մուտք, ելք, տեղաշարժ, վաճառք) և վերահսկում; -Աշխատավարձի հաշվարկում; -e-Invoicing ծրագրով աշխատելու ունակություն; -Հիմնական միջոցների հաշվառում; -Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերահսկում; -Ներմուծումների ձևակերպում; -Գույքագրումներին մասնակցություն և արդյուքների հաշվապահական ձևակերպում; - Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում: Պահանջվող Որակավորումները -Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS (Word, Excel),ՀԾ-Հաշվապահ6, e-Invoicing ; -Հաշվային պլանով աշխատելու ունակություն; -Ոչ պակաս, քան 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում - Կրթությունը՝ բարձրագույն (տնտեսագիտական կամ տեխնիկական); -Թիմում աշխատելու ունակություն, աշխատասիրություն; -Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին; -Արագ կողմնորոշվելու ունակություն: Աշխատավարձ՝ Աշխատավարձը՝ պայմանագրային: Աշխատանքի տևողությունը՝ երկարաժամկետ: Այլ նշումներ՝ Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե accountant շնիկ semur.am էլ. փոստի հասցեով, նշելով պաշտոնը:
.Գտնել աշխատանք

Սեմուր ընդ Կո ՍՊԸ

206 Ընկերություն` Սեմուր ընդ Կո ՍՊԸ Հասցե` ք.Եղվարդ, Երևանյան խճղ.118 Հեռախոս` 52-24-90(206) Էլ. փոստ` accountant շնիկ semur.am Թափուր աշխատատեղ` հաշվետար (արտադրամասի) Աշխատանքի նկարագրություն` "Սեմուր ընդ Կո" ընկերությունը (արտադրություն) հրավիրում է աշխատանքի փորձառու հաշվետարի (28-ից մինչև 45տարեկան) ՀԾ-Հաշվապահ6 ծրագրի գերազանց իմացությամբ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00,հանգստյան օրը՝ կիրակի: Աշխատանքի մեկնումը և վերադարձը ապահովվում է տրանսպորտով: Պարտականություններ` -Արտադրամասի շարժի ձևակերպումներ (մուտք, ելք, տեղաշարժ, վաճառք, կոմպլեկտավորում); - Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում; - Պահանջվող Որակավորումները -Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS (Word, Excel),ՀԾ-Հաշվապահ6; -Ոչ պակաս, քան 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում; -Թիմում աշխատելու ունակություն; -Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին; -Արագ կողմնորոշվելու ունակություն: Աշխատավարձ`100.000-120.000 դրամ Աշխատանքի տևողությունը` երկարաժամկետ Այլ նշումներ` Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե accountant շնիկ semur.am էլ. փոստի հասցեով, նշելով պաշտոնը:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դիմացի կազմակերպությունը դուրս է գրել ճշգրտող հաշիվ

265 Ռոզա. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. Երբ դիմացի կազմակերպությունը նոյեմբեր ամսին դուրս է գրում օգոստոս ամսին վերաբերող հարկային հաշվի ճշգրտող հաշիվ, ի՞նչ պետք է անել: 1. Ճշտու՞մ ենք օգոստոս ամսի հաշիվը 2. Եթե ոչ, նոյեմբերին ստացված հաշիվը ի՞նչ ձևակերպում ենք տալիս Կանխավ շնորհակալ եմ:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ապրանք է արտահանելու ՌԴ

264 Arsine. Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Պետք է ապրանք արտահանի Ռուսաստան: Խնդրում եմ ասեք` արտահանումից հետո ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել հարկային և ի՞նչ ժամկետներում: Կանխավ շնորհակալություն:
.Գտնել աշխատանք

Պանդոկ Երևան

100 Ընկերություն` Պանդոկ Երևան Էլ. փոստ` hr.tavernyerevan շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ` Հաշվետար Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ - Իրականացնում է ապրանքանյութական պաշարների հաշվառում - Իրականացնում է ձեռք բերված ապրանքների և մթերքի տվյալների մուտքագրում համապատասխան ծրագիր - Վերահսկում է Մասնաճյուղերի միջև ապրանքանյութական արժեքների օրական շարժը - Իրականացնում է տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները - Կատարում է նյութածախսի հաշվարկ / վերահսկում է հումքի ծախսը - Մասնակցում է գույքագրման աշխատանքներին Պահանջվող Հմտություններ - Բարձրագույն կրթություն - Աշխատանքային փորձ՝ 1-3 տ. - Հաշվապահական ծրագրերի իմացություն - MS Office փաթեթի (մասնավորապես Excel) իմացություն - Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն - Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք - Հետևողականություն Դիմելու Գործընթաց Դիմել կարող եք` ինքնակենսագրությունները ուղարկելով hr.tavernyerevan շնիկ gmail.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:
.Հարց ու պատասխան

2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային Օրենսգրքով ԱԱՀ շեմը սահմանվելու է 58,35 միլիոն դրամ

263 Արմեն. Հարգելի գործընկերներ, 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հարկային Օրենսգրքով ԱԱՀ շեմը սահմանվելու է 58,35 միլիոն դրամ: Արդյո՞ք 2017թ-ին այդ շեմը գերազանցած կազմակերպությունները 2018-ին չեն կարողանա աշխատել շրջանառության հարկով: Շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ

262 Արմենակ. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ եմ: Զբաղվում եմ հացաբուլկեղենի արտադրությամբ ընտանիքիս անդամների հետ, համարվում եմ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: Արտադրանքի վաճառքն իրականացնում եմ մանրածախ՝ տեղում: Արդյո՞ք պետք է կատարեմ հանրային սննդի վճար:
.Հարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվելու բեռնափոխադրումների գործունեությունը

261 Արտակ. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումներով և վճարում է հաստատագրված վճար այդ գործունեության համար: Ճի՞շտ է արդյոք, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքով հաստատագրված վճարը դուրս է գալիս: Այդ դեպքում ինչպե՞ս է հարկվելու բեռնափոխադրումների գործունեությունը: Նախապես շնորհակալություն:
.Գտնել աշխատանք

ACCEPT Employment Center

260 Ընկերություն` ACCEPT Employment Center Հասցե` 19a Koryun st Հեռախոս` 099 58 49 45, 094 58 49 45, 010 58 49 45 Էլ. փոստ` info շնիկ accept.am Թափուր աշխատատեղ` Administrative Assistant/Accountant Assistant Աշխատանքի նկարագրություն` About Company: Education center Responsibilities: document management; registration and processing of correspondence; maintenance of telephone conversations and work with clients; control of timely execution of documents; archiving of documents; knowledge of regulatory legal acts containing rules of documentation; translation of correspondence and documents from English into Russian and vice versa. Requirements: secondary special or higher education (desirable in accounting, law, recruitment); good knowledge of English and Russian languages; computer skills: MS Office; ability to work with documents (creation and maintenance of registers, archiving, etc.); at least one year experience as Administrative Assistant/Accountant Assistant in Education Institution/School. Experience: no less than one year Age: 30-45 Gender: female Job duration: part time Working hours 09.00 - 15.00 Salary: 100 000 AMD Required documents: detailed CV with photo. Five working days schedule; probation period is 1 month. For more details or full vacancy description visit our web-page: http://www.accept.am/en or don't hesitate to contact us with these following numbers: +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45 Աշխատավարձ` 100 000
.Գտնել աշխատանք

Սեմուր ընդ Կո ՍՊԸ

205 Ընկերություն` Սեմուր ընդ Կո ՍՊԸ Հասցե` ք.Եղվարդ, Երևանյան խճղ.118 Հեռախոս` 52-24-90(206) Էլ. փոստ` accountant շնիկ semur.am Թափուր աշխատատեղ` հաշվետար Աշխատանքի նկարագրություն` "Սեմուր ընդ Կո" ընկերությունը (արտադրություն) հրավիրում է աշխատանքի փորձառու հաշվետարի (30-ից մինչև 45տարեկան) ՀԾ-Հաշվապահ6 ծրագրի գերազանց իմացությամբ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00,հանգստյան օրը՝ կիրակի: Աշխատանքի մեկնումը և վերադարձը ապահովվում է տրանսպորտով: Պարտականություններ` -Արտադրամասի շարժի ձևակերպումներ (մուտք, ելք, տեղաշարժ, վաճառք, կոմպլեկտավորում); - Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում; - Պահանջվող Որակավորումները -Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS (Word, Excel),ՀԾ-Հաշվապահ6; -Ոչ պակաս, քան 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում; -Թիմում աշխատելու ունակություն; -Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին; -Արագ կողմնորոշվելու ունակություն: Աշխատավարձ` 100.000 - 120.000 դրամ Այլ նշումներ` Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե accountant շնիկ semur.am էլ. փոստի հասցեով, նշելով պաշտոնը:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը ապրանք է ներմուծում Ռուսաստանից

230 Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ՀՀ-ում շրջանառության հարկով հարկվող ընկերությունը ապրանք է ներմուծում Ռուսաստանից, որտեղ ռուսական այդ ընկերությունը աշխատում է պարզեցված հարկով: Ինչպե՞ս է կարգավորվում ԱԱՀ-ի հարցը. արդյո՞ք ՀՀ-ում շրջ. հարկ վճարողը ներմուծման համար վճարում է ԱԱՀ: Եվ 2-րդ հարցը. եթե շրջ. հարկ վճարողը ապրանք է արտահանում ԵՏՄ, արդյո՞ք ԱԱՀ-ն ետ է վերադարձվում: