Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է հացի արտադրություն բացել

Անի․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, աշխատում է միկրոյի դաշտում, և ցանկանում է բացել հացի արտադրություն և այդ հացը վաճառել հենց իրենց խանութում։ Հնարավոր է արդյո՞ք 2 գործունեությունը իրականացնի մեկ ՀԴՄ-ով, և արտադրանքին (հացին) անուն տալու համար ի՞նչ քայլեր են արվում, որտե՞ղ են գրանցում այն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ֆիզ․ անձը ծառայություն է մատուցել

Նանե․ Ֆիզ․ անձը իր սեփական մեքենայով ՀՈԱԿ-ին մատուցել է ծառայություն: Ի՞նչ այմանագիր է պետք կնքել, և ի՞նչ հարկեր են առաջանում։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտն ապրանք է վաճառել

Վարդուհի. Մինկրոձեռնարկատիրության դաշտում աշխատող Ա/Ձ օգոստոսի 10-ին կազմակերպությանն ապրանք է վաճառել: Օգոստոսի 13-ին նոր ներկայացրել է ՇՀ համարվելու հայտարարություն, որում ՇՀ է համարվում 10.08-ից: Խնդրում եմ տալ պարզաբանում՝ արդյո՞ք ԱՁ 10.08-ից չի համարվում ԱԱՀ վճարող՝ վերոնշյալ գործարքի արդյուքում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Համակարգչային ծրագրերի թեստավորմամբ զբաղվելու համար

Անի. Հարգելի հաշվապահներ, անձը ցանկանում է զբաղվել համակարգչային ծրագրերի թեստավորմամբ։ Աշխատանքն իրականացնելու է արտասահմանյան կայքերի համար և վարձատրությունը ստանալու է ըստ կատարած աշխատանքնի։ Խնդրում եմ օգնել և պատասխանել հետևյալ հարցերին։ 1. Անձը պե՞տք է գրանցվի որպես ԱՁ, թե՞ հարկ վճարող ֆիզիկական անձ։ 2. Ֆիզիկական անձ գրանցվելու դեպքում, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել և ի՞նչ հաճախականությամբ։ 3. Ֆիզիկական անձ գրանցվելու դեպքում, արդյո՞ք հաշվետվություններն առցանց վճարելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ, ընթերցող սարք։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առցանց Ա/Ձ գրանցելու համար

Հասմիկ. Ողջույն: Խնդրում եմ տեղեկացնել` առցանց Ա/Ձ գրանցվելուց հետո, որտե՞ղ է նաև պետք ներկայացնել փաստաթղթեր, որպեսզի ամբողջական լինի գրանցումը։ Ա/Ձ-ն մատուցվելու է օնլայն դասընթացներ, աշխատակից չի ունենալու, շրջանառությունը մինչև 115 մլն։ Խնդրում եմ տեղեկացնել՝ հարկավո՞ր է արդյոք լիցենզիա, ի՞նչ հաշվետվություններ է պետք ներկայացնել, և դրանց հաճախականությունը, և ի՞նչ տուրքեր, հարկեր են սպասվում։ Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ դրամարկղ, ՀԴՄ, եթե անկանխիկ են կատարվելու գործարքները և ինչպե՞ս են դուրս գրվում հաշիվները /էկենգի միջոցով/։ Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որպես ԱՁ գրանցվելու դեպքում

Նարեկ․ Բարև Ձեզ։ Ես պետք է զբաղվեմ հագուստի օնլայն վաճառքով (հագուստները գնվում են այլ երկրներից և վաճառվում Հայաստանում)։ Խնդրում եմ ասել՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Աշխատելու եմ միայն ես, այլ աշխատողներ գրանցված չեն լինելու։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Բուժքույրական ծառայությունների մատուցում

Մարիամ. Բարև Ձեզ: Ինչպե՞ս կարող եմ օնլայն Ա/Ձ բացել։ Եվ կազմակերպությունը, որը զբաղվելու է խնամակալությամբ և բուժքույրական ծառայությունների մատուցմամբ, որևէ լիցենզիա պե՞տք է հանել։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Դադարեցում

Շառլոտա. Բարև Ձեզ։ Օգոստոսի 10-ին ԱՁ եմ բացել իմ անունով և ստիպված եմ եղել երկրից մեկնել։ Ոչ մի գործունեություն չեմ կատարել և նույնիսկ չեմ հասցրել անցնել պարզեցված հարկի։ Ունեմ լիազորված անձ Հայաստանում։ Ինչպե՞ս կարող եմ կասեցնել ԱՁ-ի գործունեությունը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում Չինաստանից և ՌԴ-ից

Անի. Ողջույն բոլորին։ ԱՁ-ն ցանկանում է Չինաստանից, ՌԴ-ից պատվիրել ապրանքներ։ Ապրանքները հիմնականում շատ քիչ ծավալով են լինում, իսկ պատվերների ինտենսիվությունը շատ։ Օրենքում նշված է, որ ֆիզ. անձը կարող է ներմուծել մինչև 31 կգ, 200 եվրո արժեքով ապրանքներ: Այս իմաստով ԱՁ-ն նույնպես համարվում է ֆիզ. անձ, և արդյո՞ք օրենքը տարածվում է ԱՁ-ի վրա։ Ինչպես նաև տվյալ քանակից ավելիի դեպքում ԱՁ-ն պետք է մաքսազերծի՞ և վճարի՞ 15% մաքսավճար, թե՞ ինչպես սովորական ներմուծման դեպքում՝ 20% ԱԱՀ և մաքսատուրք։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

2 տարբեր գործունեություն մեկ Ա/Ձ-ում

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: 1. Ընկերությունը, որը զբաղվելու է վեբ կայքերի պատրաստմամբ, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն: 2. Եթե իմ անունով ԱՁ ունեմ բացված, այդ ԱՁ-ի անվան տակ ես կարո՞ղ եմ ունենալ 2 տարբեր հարկային դաշտերում գործող ընկերություներ, մեկը զբաղվելու է դասընթացների անցկացմամբ, իսկ մյուսը կայքերի պատրաստմամբ, թե՞ յուրաքանչյուրի համար տարբեր ԱՁ-ներ է պետք բացել: Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն հարկ պետք է վճարի Ա/Ձ

Աննա: Բարև ձեզ: Կարող եք ասել՝ ԱՁ միկրոձեռնարկատերը ամսական եկամտային և սոց. վճարի հաշվետվությունը ուղարկելուց բացի հաշվեհամարին որքա՞ն գումար պետք է փոխանցի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինքնազբաղված անձ ՏՏ ոլորտում

Մարինե․ Ողջույն։ Մասնագիտությամբ վեբ ծրագրավորող եմ։ Աշխատում եմ ֆրիլանս տարբերակով։ Հաճախորդին պետք է, որ ես գրանցվեմ որպես ինքնազբաղված անձ։ 1․ Դա հնարավո՞ր է ՏՏ ոլորտի վեբ ծրագրավորման ճյուղի համար։ 2. Հնարավոր չլինելու դեպքում ալտերնատիվ տարբերակ կարո՞ղ է Ա/Ձ֊ն լինել։ 3. Շրջհարկով կարո՞ղ եմ Ա/Ձ բացել, որքա՞ն է տարեկան շրջանառության սահմանաչափը և ի՞նչ կլինի եթե գերազանցվի այդ սահմանաչափը։ Շնորհակալ եմ տրամադրված ժամանակի համար։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճար

Դիանա. Բարև ձեզ: Մի հարց խնդրում եմ. եթե աշխատողի դրոշմանիշային վճարը գործատուն է վճարում, այդ դեպքում գործատուն՝ նույն ինքը ԱՁ-ն, տարեկան շրջանառությունից դրոշմանիշային վճար կրկին վճարելու՞ է: Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձից ավտոմեքենա ձեռք բերելիս

Պերճ․ Բարև Ձեզ: Շրջանառության հարկով աշխատող ընկերությունը ֆիզիկական անձից ավտոմեքենա ձեռք բերելիս, հետագայում նաև վաճառելիս ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում: Ինչպե՞ս նաև՝ կանխիկով գնելու սահմանաչափ գոյություն ունի՞: Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ անցել է ընդհանուր հարկման դաշտ

Ռոզա. ԱՁ-ն աշխատում է միկրոձեռնարկության դաշտում, գնորդի պահանջով ՀՎՀՀ-ով ՀԴՄ է տրամադրել և Ա/Ձ-ն անցել է ընդհանուր հարկման դաշտ, դժվար է շատ, կա՞ որևէ հնարավորություն վերադառնալու միկրո դաշտ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Տնտեսական գործունեության տեսակն ընտրելիս

Արման. Բարև ձեզ: Էլեկտրոնային եղանակով Ա/Ձ հայտ լրացնելիս, տնտեսական գործունեության տեսակն ընտրելուց չեմ գտնում այն ինչ գոնե մոտ է իմ կատարած գործունեությանը, այս դեպքերում ի՞նչ անել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Բանկային հաշիվ ԱՁ համար

Դիանա․ Բարև ձեզ։ ԱՁ-ն ծառայություն է մատուցում և աշխատում է շրջհարկով, դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր: Հարցս հետևյալն է. ԱՁ-ն պե՞տք է ունենա բանկային հաշիվ։ Շնորհակալ եմ նախապես։