
Արդյո՞ք վճարումը կանխիկ է
Անի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. կարո՞ղ է արդյոք միկրոյով աշխատող ԱՁ-ն իր ՀԴՄ- ի սպասարկման գումարը վճարել տերմինալի միջոցով: Դա կհամարվի՞ արդյոք կանխիկ վճարում։

Մաքսազերծման կոդեր
Աննա․
Բարև Ձեզ, որտե՞ղ կարող եմ գտնել երրորդ երկրից ներկրված ապրանքների մաքսազերծման կոդերը, կանխավ շնորհակալություն։

Խմորեղենի արտադրություն
Վարդուհի․
Բարև Ձեզ։ Խմորեղեն թխելու և տեղում վաճառելու համար ի՞նչ է անհրաժեշտ։

Մեքենաների և տարածքի ախտահանում
Վարդան․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք՝ այս պահին կա՞ անհրաժեշտություն առաքմամբ զբաղվող կազմակերպությունում կատարել մեքենաների և տարածքի ախտահանում, դրա հիման վրա լրացնել գրանցամատյանները, նաև աշխատողներին ջերմաչափել և կրկին գրանցամատյան լրացնե՞լ:

Իրական շահառուն Հայաստանում չէ
Անահիտ․
Խդրում եմ պատասխանել․ իրական շահառուն ռուս է, Հայաստանում չէ, չունի սոց քարտ, չունի տեղեկանք այն չունենալու մասին։ Ի՞նչ անեմ։ Կանխավ շնորհակալ եմ։

Սուրհանդակային ծառայություններ
Ռաֆայել․
Ի՞նչ է անհրաժեշտ սուրհանդակային ծառայություն մատուցելու համար (միջազգային բեռնափոխադրումներ կատարելու համար):

Կնիքը կորցնելու դեպքում
Ստեփան․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասել գործողությունները կազմակերպության կնիքը կորցնելու դեպքում։

ՏՏ ոլորտի գործունեություն
Անա․
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ ՏՏ ոլորտում աշխատող ֆիզ անձը կարո՞ղ է բացել ՍՊԸ, և դրանով դիմել արտոնագրի համար։ Բայց այս պարագայում ՍՊԸ-ն բացվելու է ոչ թե իր, այլ ուրիշի անունով, և ինքը այդտեղ կարո՞ղ է գրանցվել որպես տնօրեն և այդպես աշխատել։ Շնորհակալություն։

Փոխառության մուտքագրում դրամարկղ
Նարինե․
Հարգելի հաշվապահներ, կարելի՞ է արդյոք փոխառության գումարը մուտքագրել դրամարկղ տնտեսական ծախսերի համար, հարկեր և աշխատավարձ փոխանցելու համար:

Կրեդիտորական պարտքի դուրսգրում
Սեդա Հախվերդյան․
Բարև Ձեզ։
Ունենք ընկերություն, որը չի մարել իր պարտքը, 2020թ սնանկ է ճանաչվել, բայց վերջնական վճիռը կայացվել է 2021թ։ Ես այդ պարտքը դուրս եմ գրել 2021թ, սակայն ստուգման ժամանակ ինձ ասում են, որ պետք է այդ պարտքը դուրս գրեի 2020թ, խնդրում եմ ասեք Ձեր կարծիքները:

ԵՏՄ համապատասխանության հայտարագիր
Կարեն․
Բարև ձեզ, ի՞նչ է ԵՏՄ համապատասխանության հայտարագիրը, ի՞նչ է իրենից ներկայացնում։

Կանոնավոր ուղևորափոխադրումներ
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է հարկման ընդհանուր համակարգում և ունի գործունեության տեսակ՝ կանոնավոր ուղևորափոխադրում, որի հանար մինչ գործունեությունը սկսելը վճարում է պետ․ տուրք, ստանում արտոնագիր յուրաքանչյուր ամիս և իրականացնում գործունեությունը։ Կասե՞ք՝ գործունեության այս տեսակի մասով ինչպե՞ս կատարել ձևակերպումներ: Կանխավ շնորհակալ եմ:

Դադարեցման դիմում
Լիանա․
Բարև ձեզ։ Եթե Ա/Ձ-ի գործունեությանը դադարեցման հայտում դադարի ժամկետը նշվում է 28․02․2023թ, հայտարարությունը պետք է ներկայացնել հենց ա՞յդ օրը, թե՞ կարող եմ ավելի շուտ ներկայացնել։

ՍՊԸ լուծարում
Կարեն․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն հաշվառումից հանելու համար ի՞նչ ընթացակարգ կա։ Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնենք։ Ո՞ր օրենքից կարող եմ օգտվել։

Տնօրենի անձնական ծախսեր
Էլինա․
Բարև։ Եթե ՍՊԸ-ի տնօրենը պայմանագրով իրեն փոխանցված գումարից վճարի հարկեր, 20 տոկոսը թողնի հաշվին, իսկ մնացածը կանխիկացնի ու ծախսի անձնական կարիքների համար կամ փոխանցի ուրիշ մեկին, իրավունք կա՞ նման գործողության։

Էլեկտրական ավտոմեքենաների ներմուծում
Նարինե․
Բարև ձեզ։
ՀՀ-ում գրանցված կազմակերպությունը, որի հիմնադիր տնօրենը ՌԴ քաղաքացի է, ցանկանում է 3-րդ երկրից ներմուծել էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցներ։ Ի՞նչ արտոնություններ ունի կազմակերպությունը, և արդյո՞ք կարող է արտահանել այդ տրանսպորտային միջոցները, թե՞ միայն ՀՀ-ում կարող է վաճառել։

Մասնակիցներից մեկը պետական աշխատող է
Քրիստինե․
Բարև բոլորին: Մի հարց տամ: Կազմակերպության բաժնետերերը 2 են, ֆիզ. անձեր: Ամեն մեկը ունի 50% բաժին: Անձերից մեկը աշխատում է պետական հաստատությունում: Նշեմ, որ տնօրենը ինքը չի: Օրենքի խախտում կա՞, թե՞ ոչ:

Թափոնների և կրկնակի օգտագործվող հումքի ձևակերպումներ
Շուշանիկ․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ օգնել այս հարցում: Արտադրությունը ունի դուրս գրված թափոններ և կրկնակի օգտագործման համար հումք, որն առաջացել է արտադրանքը արտադրելիս: Արդյո՞ք պետք է ծախս ճանաչել դուրս գրված թափոնը կամ կորուստը: Իսկ արտդրությունից առաջացած տաշեղները (стружка), որը նորից պետք է մուտք արվի և օգտագործվի արտադրություն ստանալու համար, այդ մուտքը պե՞տք է եկամուտ ճանաչվի: Կանխավ շնորհակալություն։

Միջազգային էլեկտրոնային առևտուր
Սուսաննա․
Բարև Ձեզ։ Ունեմ Ա/Ձ, զբաղվում եմ միջազգային էլեկտրոնային առևտրով։ Ներկա պահին ոչ մի վաճառք չի իրականացվել։ Վճարում եմ տարբեր միջազգային ծրագրերի համար կայքում անխափան տեխնոլոգիական ապահովում իրականացնելու համար։ Եվ այդ բոլոր ծախսերը թղթակցում է իմ բիզնես հաշվի հետ։ Ինձ հետաքրքրում է․
1․ Ի՞նչ թույլտվություն է անհրաժեշտ ՀՀ-ում միջազգային առևտուր իրականացնելու համար։ Եվ ո՞ր գործադիր մարմինը պետք է այն տրամադրի
2․ ԱԱՀ հաշվետվության մեջ այդ ծախսերը, որ ես կատարել եմ միջազգային հարթակներում, չի՞ գրանցվելու իմ կողմից ներկայացվող ամսական հաշվետվությունների մեջ։
Կանխավ շնորհակալություն։

ՊՈԱԿ-ի իրական շահառու
Քրիստինե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ կասե՞ք՝ ՊՈԱԿ-ի դեպքում իրական շահառու հանդիսանալու հիմքը ո՞րն է, և հատուկ մասնակցության դաշտում ի՞նչ ենք լրացնում։ Դպրոց, որի լիազոր մարմինը հանդիսանում է մարզպետարանը։
Վերջին մեկնաբանություններ