
Մանկական զարգացման կենտրոն բացելու համար
Արփինե․
Ողջույն, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մանկական զարգացման կենտրոն բացելու համար։ Խոսքը գնում է լիցենզավորման չենթարկվող, ՈՉ կրթական գործունեությամբ կենտրոնի մասին, որտեղ երեխաների զբաղվածության և խաղային գործունեությունն է ապահովվելու։ Խնդրում եմ ուղարկել օրենքի հղում։
Նաև նշեմ, որ ունեմ գրանցված ԱՁ (միկրո) այլ ոլորտի։ Այս դեպքում կարո՞ղ եմ գործունեության փոփոխություն անել ու օգտագործել ԱՁ-ն, թե՞ պետք է նոր տեսակի ընկերություն գրանցել։ Եթե այո՝ ի՞նչ տեսակի, և ինչպե՞ս է հարկվելու այն։

Ո՞ր ապրանքները պետք է ՀԴՄ կտրոնի վրա ունենան ԱՏԳԱԱ կոդեր
Ջուլիա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նորաբաց ԱՁ-ն գործելու է որպես ավտոպահեստամասերի խանութ, շրջհարկի դաշտում, կխնդրեի նշել՝ ո՞ր ապրանքները պետք է ՀԴՄ կտրոնի վրա ունենան ԱՏԳԱԱ կոդեր, որպեսզի չլինի օրենքի խախտում։

Փոխառության մարում աշխատավարձի հաշվին
Մելինե․
Հարգելի հաշվապաներ, հիմնադիրին, ով նաև տնօրենն է, տրամադրել ենք փոխառություն դտ 145 կտ 252, և հաշվել աշխատավարձ՝ դտ 713 կտ 527: Իր գրավոր համաձայնությամբ փոխառությունը մարվելու է նաև աշխատավարձի հաշվին: Ինչպե՞ ս է այս ձևակերպումը տրվելու՝ դտ 527 կտ 145, իսկ ու՞ր մնաց 229 հաշիվը։ Խնդրում եմ պատասխանել:

Լիազորի տվյալների վերականգնում
Մարիամ․
Բարև Ձեզ։ Ես ցանկանում եմ ԱՁ-իս հաշվապահին փոխել, և հին հաշվապահը հրաժարվում է նորին տալ լիազորի անուն գաղտնաբառը (Չեմ հասկանում ինչու)։ Ինչպե՞ս կարող եմ ես վերականգնել։

Ինտերնետ շահումով խաղային հաշիվների գումարների հայտարարագրում
Ողջույն բոլորին։ 2024թ․ 2 ամիս աշխատել է անձը քաղաքացիաիրավական պայմանագրով, նույն տարվա ընթացքում քարտին փոխանցվել է 1 500 000 դրամ, խաղային հաշիվներից ունեցել է ելքագրումներ մի քանի անգամ 600 հզ, 500 հզ, այդ կարգի գումարներ, փոքր մուտքեր ևս եղել են։ Արդյո՞ք կարող է անձը ինքը կատարել հայտարարագրում առանց հաշվապահի (որքանո՞վ է պարզ համակարգը), և արդյո՞ք եթե խաղային հաշիվներից ելքագրումները չներառվեն, որևէ խնդիր կլինի՞։ Խնդիր լինելու դեպքում անձն ինչպե՞ս է տեղեկանալու։

Արդյո՞ք պետք է իրականացնել անալիտիկ հաշվառում
Նիկա․
Բարև Ձեզ։ Եթե շրջանառության հարկ վճարող ԱՁ-ի շրջանառությունը 2024թ. գերազանացել է 24մլն-ի շեմը, ապա տվյալ դեպքում մանրածախ առևտրով զբաղվող ԱՁ-ն պե՞տք է իրականացնի անալիտիկ հաշվառում։

Վաճառք Wildberries հարթակում
Սուրեն․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ զբաղվել վաճառքով Wildberries հարթակի միջոցով։ Գրանցել եմ ԱՁ։ Պետք է 20 օրվա մեջ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնեմ, սակայն չեմ կարողանում https://file-online.taxservice.am կայքում գրանցվեմ որպես լիազոր, քանի որ ստորագրությունը mId է տրամադրված Վիվա- ի կողմից։ Արդյոք որևէ այլ տարբերակ կա՞ գրանցվելու։ Սկզբնական շատ քիչ քանակով ապրանքներ եմ ունենալու, արդյոք կա՞ կարիք հաշվապահի դիմելու։

Շահաբաժին շրջանառության հարկով աշխատելու դեպքում
Ալիսա․
Եթե ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով, շահաբաժին ճանաչու՞մ է, թե՞ ոչ։

Հոգեբանական խորհրդատվության ծառայություններ
Օլգա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել, մի քանի հարցերին պատասխանել: Պետք է ԱՁ բացեմ և մատուցեմ հոգեբանական խորհրդատվություն:
1․ Ի՞նչ կոդ պետք է ընտրել ծառայությունների դասակարգչում, քանի որ ես հոգեբույժ/հոգեթերապևտ չեմ:
2․ Հաշիվ դուրս գրելու ժամանակ ինչպե՞ս նշեմ ծառայությունների տեսակը, որպեսզի խնդիր չառաջանա:
Շնորհակալ կլինեմ օգնության համար:

Դեբիտորական պարտքի անհուսալի ճանաչում
Ալլա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ․ 2022թ. ապրանք ձեռք բերելու համար կանխավճար եմ փոխանցել, առաջացել է ԴՏ պարտք, այս տարի տվյալ կազմակերպությունը սնանկ է ճանաչվել, կարո՞ղ եմ այդ պարտքը համարել անհուսալի և դուրս գրել ԴՏ 714 ԿՏ 224։

ՍՊԸ մատուցում է միջնորդային ծառայություն
Անի․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ օգնեք հետևյալ հարցով․ եթե ՍՊԸ-ն միջնորդական ծառայություն է մատուցում մի շարք ԱՁ-ների, ովքեր ցանկանում են Չինաստանից ապրանք ստանալ Ռուսաստանի Wildberries - ում վաճառելու համար, ապա ի՞նչ փաստաթղթավորում պետք է իրականացնի ՍՊԸ-ն։ Նշեմ, որ ՍՊԸ-ն ստանում է ԱՁ-ից ամբողջ ապրանքի գումարը, ապա այդ գումարը փոխանցում մեկին, որ կարող է այն դարձնել չինական Յուան, ապա այն լիցքավորում է էլ. դրամապանակ, որպեսզի կարողանա վճարել 1688 կայքում։ 1688ը տրամադրում է invoice: ՍՊԸ-ն ի՞նչ գործողություններ պիտի անի ապրանքի ձեռքբերումը ցույց տալու համար։ Կխնդրեմ օգնել, եթե հնարավոր է։

Որո՞նք են համանման գործունեությունները
Գագիկ․
Բարև Ձեզ: Կմեկնաբանե՞ք հետևյալը, թե ինչ է նշանակում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել ... աշխատանքներին կամ ծառայություններին համանման գործունեությունները: Ո՞րն է համանմանության սահմանումը։ Տվյալ դեպքում ցանկանում եմ հասկանալ՝ ինչու՞ է լուսանկարչական գործունեությունը (դասակարգիչը՝ 74,20,0) համարվում համանման դիզայներականին։

ՀՎՀՀ և VAT ID
Հարություն․
Բարև Ձեզ, ես ունեմ գրանցած ԱՁ, աշխատում եմ շրջանառության հարկով, գործունեության բնույթը առևտուր է, ապրանքները ցանկանում եմ գնել արտերկրից, մասնավորապես ԱՄՆ-ից և եվրոպական տարբեր երկրներից, որտեղ ցանկանում են նաև, որ լրացնեմ VAT ID, դա ՀՎՀՀ-ն է՞, և արդյո՞ք ճիշտ է դա լրացնելը՝ հաշվի առնելով, որ աշխատում եմ շրջհարկով, այլ ոչ է ԱԱՀ-ով։ Կանխավ շնորհակալություն։

“Ֆինանսական հաշվառման հիմունքներ” և “Կառավարչական հաշվառում” առարկաների գծով գրականություն
Լիլիթ․
Բարև ձեզ, խնդրում եմ հուշել՝ ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել արդի գրականություն "Ֆինանսական հաշվառման հիմունքներ" և "Կառավարչական հաշվառում" առարկաների գծով որակավորման քննություններին պատրաստվելու համար: Խնդրում եմ caaa.am կայքին հղում չանել:

Ավտոտեխսպասարկման դասակարգիչ
Արմենուհի․
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել՝ ո՞րն է ավտոտեխսպասարկման դասակարգիչը: Նաև նշել, թե որտեղից կարող եմ գտնել դասակարգիչները:

Գործատուն փոխում է իր գործունեության հասցեն
Գոհար․
Բարի օր, հարգելիներս։ Հարցս էսպիսին է. Եթե գործատուն փոխում է իր գործունեության հասցեն մի քանի օրվա ընթացքում, ինչպե՞ս կարող է պահպանել ԱՕ 115-րդ հոդվածով սահմանված ծանուցման ժամկետները, եթե աշխատավայրը փոխելու որոշումը կայացվել է մի քանի օրում։

Ատրակցիոնի ներմուծում ՌԴ-ից
Հռիփսիմե․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն մանկական սրճարան է, որտեղ առկա են խաղային ատրակցիոններ, աշխատում է շրջհարկով և ցանկանում է Ռուսաստանից օգտագործված խաղային ատրակցիոն (մեծերի բոուլինգ) ներմուծել։ Կասե՞ք գործընթացը մաքսազերծման, և արդյո՞ք այդ ծախսը կարող ենք նվազեցնել։ Կանխավ շնորհակալություն։

Հյուրանոցի համարը ամրագրել են Expedia հարթակի միջոցով
Գոռ․
Բարև ձեզ։ Կխնդրեմ օգնել։ Հյուրանոցի համարը ամրագրել են Expedia - ով, Expedia - ան շվեցարական կազմակերպություն է, Expediа - ն իր միջնորդական ծառայության գումարը պահում է, նոր փոխանցում հյուրանոցին։ Ես պե՞տք է հյուրի ամրագրած համարի գումարի չափով հաշիվ ապրանքագիր գրեմ հյուրի անունով, իսկ միջնորդական ծառայության համար ինքնահաշիվ։ Կազմակերպությունն ԱԱՀ ով է աշխատում։

Արդյո՞ք ամուսինների միջև փոխանցումները պետք է ներառվեն հայտարարագրում
Զավեն․
Բարև Ձեզ, արյո՞ք ամուսինների միջև դրամական փոխանցումները պետք է ներառվեն տարեկան հայտարարագրում։ Նույնը նաև ծնող-զավակ փոխանցումների մասով։

Առցանց դասընթացների կազմակերպում
Նարինե․
Բարև Ձեզ։ Եթե ես օնլայն հարթակով լեզվի ուսուցում եմ իրականացնում, ներառյալ՝ օտարերկրյա քաղաքացիներին, և վճարվում եմ այդ հարթակի միջոցով (որտեղից վճարս փոխանցում եմ իմ՝ հայկական բանկի քարտին)։ Այս դեպքում կարո՞ղ եմ գրանցվել որպես միկրոձեռնարկատեր։
Վերջին մեկնաբանություններ