
Փոխարինող աշխատողի նպաստ
Տաթև․
Բարև ձեզ։ Եթե անձն աշխատանքի է ընդունվել դեկրետ գնացող անձի փոխարեն ժամանակավոր, և որոշ ժամանակ անց ինքը նույնպես գնա դեկրետ, այդ ժամանակ ամենամսյա նմանստը կստանա՞, թե՞ ոչ, եթե ուրիշ անձի փոխարեն ժամանակավոր աշխատող է եղել։

Արժեթղթերը որպես փոխհատուցում աշխատակիցներին
Էլեն․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունն իր աշխատակիցներին, բացի աշխատավարձի վճարումից, որպես փոխհատուցում տրամադրում է նաև միջազգային շուկայում ցուցակված իր արժեթղթերը, որոնք ժամանակի ընթացքում աշխատակիցները վաճառում են և ստանում եկամուտ։ Արդյո՞ք այդ եկամուտը հարկվում է։ Եթե հարկվում է, ապա այստեղ կիրառում ենք 10% դրույքաչափ, թե՞ դիտարկում որպես աշխատավարձի տարր և հարկում նաև 5% սոց․ վճար և դրոշմանիշային վճար։ Շնորհակալություն։

Հարազատների աշխատանք միևնույն կազմակերպությունում
Հայկ․
Բարև Ձեզ: Վերջերս ինչ-որ հարթակում լսել եմ, որ միևնույն կազմակերպությունում չեն կարող աշխատել ընտանիքի անդամներ, հարազատներ, երբ ի պաշտոնե մեկը մյուսի ենթական է: Աշխատանքային օրենսգրքում չգտա համապատասխան հոդվածը: Խնդրում եմ ուղղորդել՝ արդյո՞ք դա այդպես է, և ո՞ր հոդվածն է:

Արդյո՞ք նպաստից պահում կլինի աշխատանքի վերադառնալու դեպքում
Սոֆյա․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը 5 ամիս գտնվել է երեխայի խնամքի արձակուրդում, սակայն հուլիսի 1-ից իր կամքով վերադարձել է աշխատանքի։ Գործատուն ի՞նչ պահումներ պետք է անի աշխատավարձից, եթե վերջին օրենսդրական փոփոխությամբ աշխատող մայրերը ստանալու են երեխայի խնամքի գումար, արդյո՞ք երեխայի խնամքի նպաստից առանձին պահում է լինելու, ինչպես օրինակ չաշխատելու դեպքում։

Վերջնահաշվարկ
Վարդան․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: 23.03.23 մինչև 06.09.24 աշխատում եմ ՍՊԸ-ում, գրանցված աշխատավարձս 158 000 է, և ունեմ հասանելիք 1 օր արձակուրդ։ Կխնդրեմ ասեք՝ վերջնահաշվարկս ո՞նց հաշվեմ:

Պայմանագրի կնքում օտարերկրացու հետ
Մանե․
Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ պատասխանել և ուղղություն տալ հետևյալ հարցի շուրջ։ Շրջհարկով աշխատող ՏՏ ոլորտի ԱՁ-ն Կարո՞ղ է աշխատանքային պայմանագիր կնքել Հնդկաստանի՝ ա) ոչ ռեզիդենտ քաղաքացու, բ) ոչ ռեզիդենտ կազմակերպության հետ։
Եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պահանջել ոչ ռեզիդենտից, ի՞նչ դրույքաչափով է հարկվելու, ի՞նչ կարգի պայմանագիր պետք է կնքել։ Խնդրում եմ, եթե կարող եք, ուղարկել պայմանագրի օրինակելի ձև (մեյլը կուղարկեմ)։

Արձակուրդայինի հաշվարկ 2 օր արձակուրդի համար
Աննա․
Բարև Ձեզ։ Աշխատակիցը մեկ ամիս է գումար ստացել ու օգտագործում է 2 օր արձակուրդը։ Այս դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդայինը։

Արդյո՞ք արձակուրդայինը ենթակա է վերադարձման
Մարիամ․
Հարգելի մասնագետ, խնդրում եմ պատասխանել այս հարցին․ երբ որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը լուծվում է, գալիս է ֆիզ արձակուրդ գնացած աշխատակիցը, այդ դեպքում իրեն փոխարինած աշխատողը, ով աշխատել է մայիս ամսից 2023թ ստացել է արձակուրդայինը, հետո շարունակել է աշխատել մինչև 2024թ օգոստոս ամիսը, վերջինս պա՞րտք է ունենում վճարելու այդ հաստատությանը, թե՞ ոչ, քանի որ աշխատել է մայիս ամսից 2023թ ու ստացել է արձակուրդայինի գումարը։

Աշխատավարձ արտարժույթով
Կարեն․
Բարև Ձեզ։ Ունեմ ԱՁ, մատուցում եմ ծառայություններ ԱՄՆ ընկերությանը։ Պետք է գրանցեմ վարձու աշխատող։ Կա՞ ինչ որ տարբերակ աշխատավարձը ԱՄՆ դոլարի փոխարժեքով ֆիքսելու համար։ Եթե ոչ՝ ի՞նչ տարբերակներ կան փոխարժեքի տատանումների ազդեցությունը չեզոքացնելու համար։

Փոխարինող աշխատակցի մայրության նպասստ
Բավական․
Եթե աշխատակիցը աշխատում է ֆիզ․ գնացած աշխատակցի փոխարեն, և օրենքով սահմանված կարգով տեղը աշխատող աշխատակիցը պետք է մայրության նպաստ ստանա 140 օրվա համար, որի ժամկետն է օգոստոսի սկիզբը, և ֆիզում գտնվող աշխատակիցը վերադառնում է օգոստոս ամսին, կա՞ օրենքի այնպիսի կարգավորում, որ այս դեպքում ֆիզի փոխարեն աշխատող աշխատակիցը մայրության նպաստ չի կարող ստանա, քանի որ նույն ամսից ֆիզում գտնվողը հետ է գալու աշխատանքի, կխնդրեմ ովքեր տեղյակ են այս պրոցեսից, արձագանքեն։ Նախապես շնորհակալություն։

Հերթափոխի աշխատավարձի հաշվարկ
Արմեն․
Ո՞վ կասի՝ 24 ժամյա հեթափոխի աշխատավարձը որքա՞ն կկազմի, եթե պայմանագրով նորմալ աշխատաժամ է, և աշխատում են շաբաթական 48 ժամ, շաբաթը երկու հեթափոխ 24 ժամով, աշխատավարձ՝ ֆիքսված 75 000 դրամ, և վճարը ժամավճար, ու ո՞ր ժամերը պետք է հաշվարկվի արտաժամ։ Շատ մերսի։

Արձակուրդի տրամադրում
Լիլիա․
Բարև ձեզ։ Աշխատողն ընդունվել է աշխատանքի 2023թ․ հունիսի 01-ից, և 2024թ հունվարին օգտագործել է իրենց հասանելիք 10 աշխ․ օր արձակուրդը։ Արդյո՞ք 01․06․2024թ-ին, երբ լրացել է 1 տարին, պարտադիր պետք է մնացած 10 օր արձակուրդը տրամադրել աշխատողին:

Գրանցման հայտի ուղարկում
Գայանե․
Քաղաքացիաիրավական պայմանագրով գրանցված աշխատողի քաղիրավական հարաբերությունը ավարտվում է 31.07.2024-ին, ես կարո՞ղ եմ արդյոք այսօր՝ 30.07.2024-ին երկարացնեմ 31.07.2024-30.04.2025թ, ստորագրեմ և պատրաստ պահեմ, վաղը հանձնեմ ՊԵԿ, թե՞ պետք է այդ ամենը վաղը անեմ։

Արձակուրդայինի հաշվարկ
Անի․
Ողջույն, հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել. Երբ աշխատողը գնում է արձակուրդ օգոստոսի 01-ից, որը պետք է վճարել առնվազն երեք օր շուտ, օր՝ հուլիսի 28-ին: Հարցը. միջին աշխատավարձի հաշվարկման համար հուլիս ամիսը մասնակցու՞մ է, թե՞ ոչ։

Վերջնահաշվարկ
Անահիտ․
Բարև ձեզ, խնդրում եմ ասել՝ հետևյալ պայմանների դեպքում որքա՞ն պետք է կազմի արձակուրդային վճարը․ ընդունվել եմ աշխատանքի 15.06.2023, դուրս եմ եկել աշխատանքից 10.07.2024, արձակուրդ ունեմ 24 օր, ընդհանրապես չեմ օգտագործել, աշխատավարձս 150 000 է, բայց 110 է գրանցված։ Եթե նշված տվյալները բավարար են, խնդրում եմ մոտավոր հաշվարկ կասե՞ք։

ՏՏ ոլորտի աշխատավարձ
Նվարդ․
ՏՏ ընկերություններում աշխատավարձի հաշվարկի մեջ ի՞նչ առանձնահատկություններ կան։

Ամենամյա արձակուրդները չեն օգտագործվել
Աննա․
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ ունենք աշխատակիցներ, որոնք չեն օգտագործել 2019-2020թթ. ամենամյա արձակուրդը: Արդյո՞ք ճիշտ է, որ 2023թ.դեկտեմբերի 01-ից օրենքը թույլ է տալիս չօգտագործված արձակուրդները միացնել այս տարվա հերթական արձակուրդին, և ո՞ր հոդվածի հղումով պետք է ձևակերպվի հրամանը: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է վարձատրել կրկնակի դրույքաչափով
Տաթևիկ․
Հարգելի գործընկերներ, եթե աշխատանքը վարձատրվում է ժամավճարով, և աշխատողը աշխատել է շաբաթ-կիրակի օրերին։ Շաբաթ-կիրակի օրերին վճարել ենք սահմանված ժամավճարը, կրկնակի վճարելու կարիք կա՞։

Աշխատավարձի գծով ծախսերի նվազեցում շրջանառության հարկից
Նարե․
Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, 2025թ-ից շրջանառության հարկի գումարից աշախատավարձի գծով ծախսերը նվազեցվելու՞ են, եթե կազմակերպությունն իրականացնում է ծառայությունների մատուցում` որպես այլ գործունեությունից ստացվող եկամուտներ։

Գազալցակայանի հերթափոխ
Անահիտ․
Բարև Ձեզ։
Ես աշխատում եմ գազալցակայանում, որպես հաշվապահ։ 1 հարցս՝ կարո՞ղ է 1 հերթափոխը 24 ժամ կամ 12 ժամ աշխատել։ Ես ունեմ 4 հերթափոխ։ Ինձ տնօրենը ասաց, որ գազալցակայաններում կարող են աշխատել 8 ժամ։ Ստացվում է ամեն օր 3 հերթափոխ աշխատում է։ Գազալցակայանը մեծ չէ, աշխատողները կարողանում են մեկը մյուսին փոխարինելով, հանգստանալով աշխատել, բայց արդեն ձևակերպելը հաշվապահորեն դժվարանում եմ։ Նախկին հաշվապահը մահացել է, ոչ մի տեղեկություն, ոչ մի ֆայլ չունեմ։
Եթե 12 ժամ լինի՝ ստացվում է, որ ես պետք է հավելավճարներ ամեն օր հաշվեմ, իսկ եթե 24 ժամ հնարավոր է, օրենքի հղումը ևս կուղարկե՞ք։
Վերջին մեկնաբանություններ