Category: Աշխատավարձ, կադրեր

Ինչպե՞ս հաշվել վերջնահաշվարկը

Արամ․

Բարեւ ձեզ: Խնդրում եմ նշեք որևէ իրավական ակտ, որտեղ նշված է վերջնահաշվարկի հաշվարկման կարգը և միջին ամսական աշխատավարձը ոչ լրիվ աշխատանքային ռեժիմով աշխատողների հաշվարկման կարգը: Եթե աշխատողը աշխատել է 3 ամիս ոչ լրիվ աշխատառեժիմով և ամեն ամիս ստացել 23 500 դրամ աշխատավարձ, ինչպե՞ս հաշվել և վճարել վերջնահաշվարկ։

Քաղիրավական պայմանագրի ժամկետից շուտ լուծում

Մարիամ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել: Աշխատակցի հետ կնքվել է 1 տարի ժամկետով քաղիրավական պայմանագիր։ Գործատուն ցանկանում է ժամկետից շուտ ազատել աշխատողին։ Ինչպե՞ս կարելի է լուծել պայմանագիրը, արդյո՞ք տրվում է վերջնահաշվարկ, և եթե այո, խնդրում եմ ուղարկել հոդվածը։

Հարկերը սխալ հաշվեհամարի են փոխանցվել

Մարինա․

Բարև ձեզ, խնդրում եմ հուշեք՝ ի՞նչ է կարելի անել, եթե կազմակերպության աշխատակիցների եկամտային հարկի ամբողջ գումարը փոխանցվել է դրոշմանիշային վճարի հաշվեհամարին։ Շնորհակալություն։

Քաղաքացիաիրավական պայմանագիր միկրոձեռնարկատիրական ընկերության հետ

Քրիստինե․

Բարև բոլորին։ Հարգելի հաշվապահներ, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին գրանցելու ժամանակ 79 հաշվետվության մեջ միայն նշում եմ ամսաթիվը ու վե՞րջ։ Մի հարց էլ՝ եթե ՍՊԸ-ն միկրոդաշտում է, քաղ․ իրավական աշխատողի եկամտային հարկը ինչպե՞ս է հաշվարկվում։ Նորից նույն 5 000 դրա՞մն է։ Նախապես շնորհակալություն։

Եթե աշխատողը փոխարինում է արձակուրդի մեջ գտնվողին

Արփինե․

Ողջույն: Եթե աշխատողը փոխարինում է արձակուրդի մեջ գտնվողին, ապա արդ դեպքում ինչպե՞ս է կազմակերպվում փոխարինող աշխատողի վարձատրությունը (արդյո՞ք տրվում է պարգևավճար, թե՞ այլ կերպ է ձևակերպվում), և ինչպիսի՞ փաստաթղթեր են պատրաստվում այդ նպատակով:

Ուսուցչի ժամավճար

Մարի․

Բարև ձեզ։ Եթե միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում ըստ բեռնվածքի ունեմ 936 ժամ, որի համար հաշվարկվել է 142 085 աշխատավարձ, և ունեմ նաև 144 դասաժամ, որը ձևակերպվել է ժամավճար, կուզեյի իմանալ՝ ժամավճարի համար որքա՞ն գումար եմ ստանալու, և արդյո՞ք արձակուրդայինն հաշվարկվում է ժամավճարի մեջ։ Ամսական որքա՞ն կկազմի իմ ժամավճարի գումարը։ Եվ որքա՞ն են հաշվարկում մեկ ժամը։

Եթե աշխատակիցը հրաժարվում է պատվաստվել

Սոնա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ գործողություններ պետք է իրականացնի գործատուն այն աշխատակիցների նկատմամբ, ովքեր հրաժարվում են ենթարկվել Առողջապահության նախարարի 2021թ-ի հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին։

Աշխատաժամանակ մեկ դրույքաչափի դեպքում

Էլլա.

Բարև ձեզ: Ուսուցչի օգնականի մեկ դրույքաչափի դեպքում աշխատաժամանակը ինչքա՞ն կլինի:

Վարձատրություն լրացուցիչ աշխատանքի դիմաց

Սարիբեկ.

Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը կատարել է հաստիքացուցակում նշված գործառույթներից ավել աշխատանք (աշխատանք, որը նախատեսված է եղել այլ հաստիքով, որը կրճատվել է)` այդ դեպքում աշխատողը կարո՞ղ է աշխատավարձի ավելացման հարց բարձրացնել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատանք համատեղությամբ, թե՞ արտաժամյա աշխատանք

Գայանե:

Բարև ձեզ: Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մի հարց՝ եթե նույն հիմնարկում հիմնական աշխատանքից բացի կատարում են ուրիշ աշխատանք, այդ դեպքում գրվու՞մ է համատեղությամբ պայմանագիր, թե՞ արտաժամյա:

Նշված ժամանակին ֆիզարձակուրդ չգնալու դեպքում

Անի.

Բարև Ձեզ։ Հղիության 7-րդ ամսին ֆիզարձակուրդ չգնալու դեպքում (8-րդ ամսին ևս աշխատելու դեպքում) արդյո՞ք վարձատրությունը կազմում է նույն կերպ, ինչ նախորդ ամիսներին։ Շնորհակալություն։

Ո՞ր դեպքում է գործատուն վճարում հարկերը

Սյուզի.

Բարև ձեզ: Կասեք՝ խնդրում եմ, եթե աշխատողը կրճատ աշխատաժամով է գրանցված, ո՞ր դեպքում է գործատուն վճարում հարկերը, և լրիվ աշխատաժամի դեպքում էլի ե՞րբ է գործատուն վճարում հարկերը։ Եվս մեկ հարց. դրոշմանիշային գումարը եկամտային հարկման բազայի մեջ է չէ՞։ Դրոշմանիշայինի համար հաշվարկի ձև չկա, ուղղակի փոխանցում ենք և վե՞րջ։ Շատ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս է կատարվում վերջնահաշվարկը

Բարև ձեզ: Վերջնահաշվարկը ինչպե՞ս են հաշվում: Կապ ունի՞ գրանցված աշխատող է եղել, թե՞ ոչ:

Արձակուրդից հետ կանչում

Էմիլի.

Բարև ձեզ: Մեկ հարց ունեմ. արձակուրդից որ հետ են կանչում աշխատողին, վարձատրվու՞մ է, օրենքը կարծես թույլ չի տալիս:

Ազատման հրաման

Անի.

Բարև Ձեզ: Եթե աշխատողի աշխատանքային պայմանագիրն ավարտվում է սեպտեմբերի 09-ին` այդ դեպքում ե՞րբ պետք է գրել ազատման հրամանը:

Արձակուրդայինի արտացոլում հաշվետվության մեջ

Սյուզի.

Բարև ձեզ: Եկամտայինի հետ կապված մի քանի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք։ Եթե աշխատողը վճարվող արձակուրդ է գնացել 06-րդ ամսի վերջից մինչև 07ամսվա կեսերը, արձակուրդայինի գումարը ո՞ր ամսվա եկամտայինի մեջ է երևում, և միանգամից ամբողջ գումարն է վճարվու՞մ։ Չվճարվող արձակուրդը ինչպե՞ս է արտացոլվում եկամտայինի մեջ։ Եթե աշխատողը հիվանդության թերթիկ է բերել 06-ից 07 ամիսների համար, արդյո՞ք ուշ չի լինում, 08-ի եկամտայինի մեջ չպե՞տք է 07 ամսվա եկամտայինի մեջ երևար։ Շնորհակալություն:

Մայրության նպաստի հաշվարկի հերթական քայլերը

Տիգրան.

Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող ԱՁ-ն աշխատողին պետք վճարի հղիության նպաստ: Կարո՞ղ եք նշել քայլերի հերթականությունը, թե ի՞նչ պետք է անել, անաշխատունակության թերթիկից սկսած:

Վերջնահաշվարկ

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք. ունենք աշխատողներ, որ ազատվելու են աշխատանքից, սեպտ. 30-ը վերջին աշխ. օրն է։ Ունեն չօգտագործված արձակուրդային օրեր. ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը հետևյալ օրինակներում, եթե 1-ին աշխատողն ընդունվել է կես դրույքով (47 700)՝ 04.06-ից և 3 ամիս է լիարժեք աշխատել:
2-րդ աշխատողն աշխատել է է 3 ամիս և մեկ ամիս՝ 13 աշխ.օր, մնացած 9 օրը անաշխատ. թերթիկ է բերել (93 500 աշխձ-ի չափը):
Կամ եթե 3 ամիս աշխատել է, 3-ը լիարժեք մեկ ամիսը 15 օր (73 900 աշխձ-ի չափը):
Այդ կիսատ ամիսները վերջնահաշվարկի ժամանակ մասնակցու՞մ են միջինը գտնելուն, և սոց վճար պահվու՞մ է։

Արձակուրդ համատեղությամբ աշխատանքի ժամանակ

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ համատեղությամբ աշխատողը պարտադիր պետք է արձակուրդ գնա իր հիմնական աշխատանքի վայրի՞ց և զուգահեռ համատեղ վայրից, և օրերի քանակը՝ արդյո՞ք պետք է համընկնի, թե՞ պարտադիր չէ։ Կանխավ շնորհակալ եմ։

Ամսվա 2 օրը ոչ աշխատանքային է

Մանե․

Բարև Ձեզ, եթե ամիսը 22 աշխատանքային օր ունի, բայց 2 օրը ոչ աշխատանքային է, աշխատավարձը հաշվարկելիս այդ 2 օրը հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ։