Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել իրացումից շահույթը/վնասը

Լիլիթ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը. վաճառվել է ապառիկ ոչ նյութական ակտիվ, որի սկզբնական արժեքը կազմել է 1100.0 դրամ, կուտակված ամորտիզացիան 800.0 դրամ, իսկ վաճառքի գինը 400.0 դրամ: Որոշել իրացումից ստացված շահույթը կամ վնասը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվիրատվության ձևակերպում

Դիանա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ: ԱՁ-ն ցանկանում է բարեգործական ընկերությանը պատվիրված արտադրանքի հետ որոշակի քանակ էլ որպես նվեր տալ: Հուշեք խնդրում եմ` դա ինչպե՞ս պետք է ձևակերպվի և հարկվի: Արդյո՞ք պետք կլինի e-invoicing-ով 0-ական հաշիվ գրել:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվել հանքաքարի արժեքը

Մարա. Կօգնեք խնդրեմ` հաշվել կորզվող արժեքը: Մետաղի գինը միջազգային շուկայում կազմում է 7 500 ԱՄՆ դոլլար: Ընդերքում պարունակությունը հավասար է 8%, հաշվեկշռային պաշարները կազմում են 32 000 տոննա: Արդյունահանված պաշարը կազմում է 29 000 տոննա: Հաշվել 1տ հանքաքարի կորզվող արժեքը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել դիսկոնտավորման արժեքը

Մարա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ լուծել այս խնդիրները։ Ձեռնարկության սկզբնական կապիտալ ներդրումները կազմում են 350 000 000 ՀՀ դրամ: 2020թ.-ի արդյունքներով ներդրումներից դրամական հոսքերը կազմել են 20 000 000 ՀՀ դրամ: Նույն ժամանակահատվածում նախագծի իրականացման ծախսերը կազմել են 12 000 000 ՀՀ դրամ: Դիսկոնտավորման տոկոսադրույքը 8% է: Որոշել զուտ դիսկոնտավորված արժեքը` NPV: Ընկերությունն արդյունահանել է 10 000 տոննա հանքաքար, որի ընթացքում խառնվող ապարները կազմել են 10%: Որոշել աղքատացումը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում

Անի. Հարգելի հաշվապահներ, կատարվել է հիմնական միջոցի ներմուծում, սարքավորումը ազատված է եղել ԱԱՀ-ից, բայց սարքավորման փաթեթավորման արկղի համար վճարվել է ԱԱՀ, այդ սարքավորման համար ստացել ենք պահեստավորման ծախսերի ԱԱՀ-ով հաշիվ: Չե՞նք կարող ստացված հաշվի ԱԱՀ-ն հաշվանցել:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ծառայության մատուցման անհատույց պայմանագիր

Արմեն. Ինձ հետաքրքրում է` ծառայության անհատույց մատուցման պայմանագրի գնի և վարձատրության պարբերության ձևակերպումը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Անհուսալի դեբիտորական պարտք

Սեդա. Բարև Ձեզ: Մեր ընկերությանը մի ընկերություն պարտք է, սակայն այդ ընկերությունը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: Ինչպե՞ս դուրս գրեմ այդ պարտքը: Ասեմ, որ պահուստային ֆոնդ չեմ ստեղծել:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կանխիկով վճարումների նկատմամբ սահմանափակումներ

Հայկ. Բարև Ձեզ հարգելի մասնագետներ: Կարո՞ղ եք օգնել` հասկանալ 2022թ.-ից ուժի մեջ մտնող կանխիկի սահմանափակումների հետ կապված. 1. արդյո՞ք այլևս չենք կարող ՍՊԸ հիմնադրին կանխիկ վճարել շահաբաժին: Եվ 2-րդ հարցս. արդյո՞ք շուկայից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները այլևս չենք կարող առհաշիվ անձի միջոցով կատարել: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՀՄ դուրսգրում

Սեդա. Բարև Ձեզ: Ընկերության մարդատար ավտոմեքենան վթարից հետո այլևս ենթակա չէ շահագործման, դրա համար այն ուզում ենք լուծարել: Խնդրում եմ ինձ ասեք` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ի՞նչ ձևակերպում պետք է տալ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Գործուղման ծախսեր

Անի. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի տնօրենը մեկնել է գործուղման` Մոսկվա քաղաք, նախապես ի՞նչ գումար ենք տրամադրում գործուղվողին՝ օրապահիկը ամբողջությա՞մբ, ճանապարհածախսի նվազագույն չափը, թե՞ տոմսի գումարից ելնելով և, եթե տոմսի փաստաթուղթ չունենք` ինչպե՞ս վարվել, նաև գիշերավարձը ամբողջությա՞մբ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ապառիկ ձեռք են բերվել արագամաշ առարկաներ

Լիլիթ. Ողջույն: Կօգնե՞ք գտնել թղթակցող հաշիվները և գտնել ԱԱՀ-ի գումաը: Ապառիկ գնել են արագամաշ առարկաներ` Ա. գնման գինը 50 000, Բ. ԱԱՀ-ի գումա՞րը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Լիլիթ. Բարև ձեզ: Կօգնե՞ք ձևակերպել հետևյալ գործառնությունները: 1. Անհատույց ստացվել է ներդումային գույք: 2. Գույքագման ժամանակ հայտնաբեվել է գործիքների պակասորդ՝ Ա) սկզբնական արժեքով, Բ) կուտակված մաշվածությունը: 3. Վաճառքի ժամանակ դուրս է գրվել հիմնական միջոցների արժեզրկումից կորուստները:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Լիլիթ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ձևակերպել հետևյալ գործառնությունները. 1. Հաշվետու անձի կողմից վճարվել է վաճառված նյութերի տեղափոխման համար: 2. Հաշվարկային հաշվից բացվել է ակրեդիտիվ մատակարարի հետ հաշվարկներ կատարելու համար: 3. Ձեռք են բերվել ոչ նյութական ակտիվներ փոխանակելով սեփական արտադրության արտադրանքի հետ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, կներեք` մի խնդրանք ունեմ: Կարո՞ղ եք ինձ օգնել լուծել այս խնդիրը հետևյալ շարադրմամբ. 2016թ. կազմակերպության զուտ շահույթը 20մլն դրամ է: Արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժինը՝ 1 500 000դրամ: 2016թ. մայիսի 10-ին` տարեսկզբից 131օր անց, կազմակերպությունը թողարկել է 1800 սովորական բաժնետոմս, իսկ հոկտեմբերի 30-ին` մայիսի 10-ից 173 օր անց, հետ է գնել 2700 բաժնետոմս: Մինչև տարեվերջ մնացել է 61 օր: Պահանջվում է որոշել մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը: Ձևակերպել բաժնետոմսերի թողարկման և հետ գնման գործառնությունները, եթե մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 5 000 դրամ է, տեղաբաշխման գինը՝ 7 000 դրամ, իսկ հետգնմն գինը՝ 6 000 դրամ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ներկայացուցչությանը տրամադրվող գումարի ձևակերպում

Ալլա․ Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հաշվապահական ձևակերպում տալ մայր կազմակերպության կողմից ներկայացուցչության ծախսերի ֆինանսավորման համար տրված գումարները, ասենք դտ 252 կտ․․․