Category: Հաշվետվություններ

Շրջհարկի հաշվարկ

Ալինա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք մի հարցում․ աշխատում եմ շրջհարկով, շրջհարկի հաշվարկի 16 տողում ի՞նչ գործունեություններ են ցույց տալիս։ Խնդրում եմ նշեք հղումը։ Շնորհակալություն։

Հաշվետվություններ դադարեցումից հետո

Սյուզաննա․

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, կասեք խնդրեմ՝ 2021թ․ Ա/Ձ աշխատել եմ շրջհարկով, 22թ․ հունվարի 15 դադարեցրել եմ, ՀԴՄ չեմ տպել, գործունեություն չեմ իրականացրել: Ես ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ։ Շնորհակալություն։

ՍՊԸ ազատված է շահութահարկից

Արուսիկ․

Բարև Ձեզ։
ՏՏ ոլորտում աշխատող ՍՊԸ-ն, որն ունի ՏՏ լիցենզիա և ազատված է շահութահարկ վճարելուց, պե՞տք է հանձնի շահութահարկի հաշվետվությունը։

Շահութահարկի հաշվարկ

Մարինա․

Հարգելի հաշվապահներ, կհուշեք՝ շահութահարկի հաշվարկի ո՞ր տողում է պետք լրացնել ավանդի դիմաց ստացվող տոկոսային եկամուտը։ Շնորհակալ եմ։

Շահութահարկի հաշվետվություն

Նունե․

Բարև Ձեզ։ Եթե Ա/Ձ-ն դադարեցրել ենք, կարո՞ղ ենք 2022թ.-ի համար հիմա շահութահարկի հաշվետվություն ներկայացնել և վճարել, թե՞ պետք է սպասենք 2023-ին։

Ներմուծման հետ կապված

Գրիգոր․

Բարև Ձեզ։ մի քանի հարց ունեմ. 1) երկքաղաքացիություն ունեցող անձը (ՌԴ և ՀՀ), որը ՌԴ-ում ունի ԱՁ, կարո՞ղ ՀՀ-ում է բացել ԱՁ: 2) ԵՏՄ-ից ներմուծման դեպքում մաքսային վիճակագրական հաշվեվությունը ներկայացնելու համար որտեղի՞ց ստանանք ծածկանուն և գաղտնաբառ և էլեկտրոնային եղանակով հնարավո՞ր է դա: 3) Ներմուծման դեպքում բացի հայտարարագիր, հայտարարություն և մաքսային վիճ. հաշվետվություն, շրջ. հարկի կամ ԱԱՀ-ի, ուրիշ ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնենք: Խնդրում եմ վիճ. վարչության հաշվետվության մասին մանրամասն գրել (խոսքս լրացման կարգի մասին չէ, այլ թե ինչպե՞ս գրանցվել, ուղարկել): 4) Կարո՞ղ ենք արդյոք արտադրանքը վաճառել միայն հաշիվ դուրս գրելով, այդ թվում ֆիզիկական անձանց և մինչև 300 000 դրամի իրացման դեպքում վճարումը ընդունել դրամարկղով (դրամարկղի մուտքի օրդերով)։ Շնորհակալություն:

“Դայակ պետության աջակցությամբ” ծրագրի հաշվետվություն

Մարի․

Հարգելիներս, եթե որևէ մեկդ դայակի հաշվետվություն հանձնել եք, խմդրում եմ օգնեք: Դայակը որպես աշխատող գրացնվել է 2021թ․ սեպտեմբերից, ունի ՀՎՀՀ, որպես լիազոր գրանված է հարկայինի էջում: Բայց հաշվետվության 163 ձևում չգիտեմ, որ տողում ինչ թիվ գրեմ։ Խնդրում եմ՝ ուղղություն ցույց տաք: Նախապես շնորհակալ եմ:

Համատեղությամբ աշխատանքի դեպքում

Կիմա․

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ ճի՞շտ է, որ համատեղությամբ աշխատանքի դեպքում մայրության նպաստը պետք է վճարի հիմնական աշխատավայրի գործատուն։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է հարկային հաշվետվությունը լրացնի այն գործատուն, ով չունի մայրության նպաստի թերթիկը։ Շնորհակալություն։

Ա/Ձ աշխատում է շրջհարկով

Մարի․

Հարգելիներս, հարցս հետևյալն է. Ա/Ձ գրանցվել է 2022թ․ փետրվարի 3-ին: Շրջհարկով աշխատելու հայտարարություն տվել է: Դեռ ՀԴՄ չունի, հետևաբար վաճառք չի իրականցրել, չունի մինչև այսօր որևէ հասույթ: Խնդրում եմ ասեք՝ եռամսյակային հաշվետվություն ունի՞ հանձնելու, թե՞ ոչ։ Կխնդրեմ մի քիչ մանրամասնել։

Ա/Ձ լուծարվել է

Լուսի․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն լուծարվել է, աշխատում էր միկրոյով, 2022թ. իրացման շրջանառություն պետք է հանձնեմ, թե՞ ոչ և եթե պետք է տամ, ապա քանի՞ օրվա ընթացքում:

Ա/Ձ զբաղվելու է ներմուծմամբ

Ալբերտ․

Բարև Ձեզ:
Ֆինանսատնտեսական ոլորտի հարգելի ներայացուցիչներ,
կարո՞ղ եք օգնել ստանալու պատասխան հետևյալ հարցերին.
1. Ի՞նչ քայլ կամ քայլեր է անհրաժեշտ իրականացնել որպես Ա/Ձ նոր գրանցում ստացած անձին շրջանառության հարկով հարկվելու համակարգում ընդգրկվելու համար:
2. Ի՞նչ քայլ կամ քայլեր է անհրաժեշտ իրականացնել որպես Ա/Ձ նոր գրանցված անձին, որպեսզի հնարավորություն ունենա զբաղվել ներմուծմամբ և առևտրով (ՀԴՄ, լիցենզիա և այլն):
3. Հնարավո՞ր է արդյոք և, եթե այո, ապա ինչպե՞ս կարելի է գործողությունները իրականացնել հեռավար և էլեկտրոնային տարբերակով (հաշվետվությունների ներկայացում հարկային մարմին և այլն):

Ապարատով սուրճի վաճառք

Սոֆա․

Բարև Ձեզ։ Մի հարց․ Ա/Ձ-ի գործունեությունը՝ ապարատով սուրճի վաճառք է, պետական տուրքով, որը ԱԱՀ-ից ազատված է համարվում և յուր. ամիս 260 ձևն ենք ուղարկում։ ԱԱՀ ազատված գործարք տողում շրջանառության թիվն ենք նշում, ես ուզում եմ հասկանամ՝ 240 ձևը լրացնելիս 104 տողոևմ 18 տոկոս պետք է ցույց տա՞մ։ Շնորհակալություն։

Ա/Ձ համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Ջեմմա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
2022թ-ի համար ԱՁ-ն տվել է շրջհարկով աշխատելու հայտարարություն, սակայն գործունեության ոլորտի փոփոխության հետ կապված մինչև փետրվարի 20-ը e-request-ով ուղարկվել է դիմում, որ թույլ տան 2022թ-ի սկզբից համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Դիմումը բավարարվել է և արդեն ուղարկվել է 257 հաշվետվությունը: Հարցս կապված է հետևյալի հետ. 2022թ.-ի հունվարից գրանցված է եղել քաղիրավական պայմանագրով մի մարդ, որի համար մարտ ամսով ուղարկվել է ազատման հայտ, քանի որ ինչ-ինչ պատճառներով տվյալ անձը չի կատարել քաղիրավական պայմանագրով սահմանված ծառայությունները, այդ իսկ պատճառով էլ ոչ մի վճարում նրան չի կատարվել: Համապատասխան եկամտային հարկի 0-ական հաշվետվություններն ուղարկվել են: Հիմա քանի որ ԱՁ-ն համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նոր հաշվետվություններ ուղարկելու կարիք արդյոք կա՞, կամ հաշվետվություններ փոփոխելու, և ի՞նչ հարկերի վճարման կարիք կա:
Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել

Անի․

Հարգելի՛ հաշվապահներ, 1. եթե ՍՊԸ է և գրանցված է միայն տնօրենը, այլ աշխատակից չունի, իրականացնում է ապրանքների վաճառք՝ դուրս գրելով հաշվարկային փաստաթղթեր, ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնի վիճակագրական բաժին, եթե գրություն չի ստացել: 2. Իսկ հանրային սննդի մասով, եթե ՍՊԸ է, ներկայացնում է ամսական առևտրի ձևը, տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Կանխավ շնորհակալ եմ։

Շահաբաժնի արտացոլում հաշվետվության մեջ

Լիլիթ․

Բարև ձեզ: Միկրոյի դաշտում աշխատող ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենին տրվող շահաբաժինը ո՞ր հաշվետվությամբ պետք է ցույց տրվի՝ 163, թե՞ 165։

ԱԱՀ հաշվարկի լրացում

Ռազ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Պրակտիկայում ո՞ր դեպքում է լրացվում ԱԱՀ Հաշվետվության 10-րդ տողը (ԱԱՀ այլ հարկային պարտավորություններ)։

ՀԿ հաշվետվություններ

Վիգեն.

Հարգելի հաշվապահներ, որո՞նք են հասարակական կազմակերպությունների հաշվետվությունները և ի՞նչ ժամանակահատվածով են տրվում։ Շնորհակալություն։

Վերադարձի արտացոլում հաշվետվության մեջ

Ռազ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս կապված է ԱԱՀ հաշվետվության հետ․ եթե ՀԴՄ-ով վաճառք ենք իրականցրել, և վերադարձ է կատարվել, վերադարձի գումարը նշու՞մ ենք 8-րդ տողում, թե՞ վերադարձի չափով 9-րդ տողը քիչ ենք լրացնում։

Իրացման շրջանառության հաշվետվություն

Դիանա.

Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ ասել՝ եթե ԱՁ-ն տարվա սկզբից 4 ամիս աշխատել է որպես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, իսկ հետո փոխել է և աշխատել շրջհարկով։ Միկրոյի համար մինչև փետրվարի 1-ը պե՞տք է հանձներ տարեկան իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվություն։
Եվ մի հարց էլ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտը համարվում է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյե՞կտ (ուղղակի հարկային մարմնի ծանուցման մեջ նշված է ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ): Նախապես շնորհակալ եմ։

ԱԱՀ հաշվետվության ճշգրտում

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, իմ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով, հաշիվ է ստացել աշխատանքների կատարման 2021թ. սեպտեմբեր ամսին մեկ այլ կազմակերպությունից, հաստատել է այդ հաշիվը սեպտեմբերին, սակայն այդ կազմակերպությունը դեկտեմբերին իր դուրս գրած հաշիվը չեղարկել է` սխալ գրված բովանդակության պատճառով, և նույն գումարի չափով հաշիվ է դուրս գրել, նշելով մատակարարման օրը սեպտեմբերին: Ինչպե՞ս վարվել ԱԱՀ հաշվետվության հետ: ՀԾ-ում ինչպե՞ս ձևակերպել: Շնորհակալ եմ: