Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԵՏՄ ներմուծման հայտարարությունը ուղարկելիս սխալ է բերում

Լարիսա. Բարև Ձեզ: ԵՏՄ ներմուծման հայտարարությունը ուղարկելիս բերում է՝ հաշվետվության ուղարկման ժամանակ տեղի են ունեցել սխալներ՝ addDeclarationError հաղորդագրությունը: Խնդրում եմ օգնել: Հեռ. 091005930:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ է իրենից ներկայացնում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը

Հարգելի գործընկերներ, չե՞ք ասի՝ ի՞նչ է իրենից ներկայացնում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը և արդյո՞ք այն արդեն կիրառվում է պրակտիկորեն։ Եթե այո, ապա ինչպե՞ս և որտե՞ղ պետք է գրանցվել։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆինանսական վարձակալության պայմանագրի հետ կապված

Ani. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ֆինանսական վարձակալության պայմանագիր կարող է կնքել մի կազմակերպությունը մեկի հետ, իր օգտագործած հիմնական միջոցը դուրս գրելով իր հաշվեկշռից, թե՞ միայն բանկերն են իրավասու։ Մեկ հարց ևս, երբ միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատող ՍՊԸ-ն կնքում է գործառնական վարձակալության պայմանագիր, այդ պայմանագրից եկամտային հարկը արդյո՞ք ինչ-որ հաշվետվության մեջ ցույց է տրվելու, թե ուղղակի վճարվելու է միասնական հաշվին:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ֆինանսական հաշվետվություններից կազմվում է նաև դրամական հոսքերի մասին հաշվետվություն

Ani. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք բոլոր կազմակերպությունների դեպքում ֆինանսական հաշվետվություններից կազմվում է նաև դրամական հոսքերի մասին հաշվետվությունը: 2. Ի՞նչ առանձնահատկություններ ունի ՀԿ-ի հաշվապահությունը, գիտեմ, որ ՀԿ-ները գործում են ընդհանուր հարկման դաշտում, արդյո՞ք չեն ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ և արդյո՞ք ստացված դրամաշնորհները չեն հարկվում շահութահարկով: Գիտեմ նաև, որ հաշվետվություն են ներկայացնում գործունեության մասին յուրաքանչյուր տարի մինչև մայիսի 30-ը։ Կազմվում է արդյո՞ք հաշվեկշիռ, ֆին. արդյունքների մասին հաշվետվություն, դրամական հոսքի: Կան արդյո՞ք այլ հաշվետվություններ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք խնդիր կառաջանա ֆիզիկական ծավալի հաշվետվություն չհանձնելու դեպքում

Վազգեն. Բարև Ձեզ: Ֆիզիկական ծավալների 2017 թվականի որոշման մեջ խոզի մսի դասակարգիչ ներառված չէ, միայն թռչնի միս արտադրողներին է պարտադրում հանձնել հաշվետվությունը: Արդյո՞ք խնդիր կառաջանա չհանձնելու դեպքում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է գրել ստորագրված հաշիվների շրջանառությունը, թե՞ ամբողջ շրջանառությունը

Ռուզաննա. Բարև ձեզ, հարցս այսպիսին է. ստացված հ/հ մի մասն եմ ստորագրել, որ քիչ հաշվանցեմ։ Հիմա 18Ա կետում գրում եմ ստորագրված հաշիվների շրջանառությունը, թե՞ ամբողջ շրջ-նը, բայց ԱԱՀ-ն ստորագրվածինը։ Եվ հարց 2. հաջորդ ամիս տեղափոխված ԱԱՀ-ն հաշվանցելու համար պե՞տք է ստորագրվի 21-30 ժամանակաշրջանում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ֆրիլանս աշխատանքներ է կատարելու

Անահիտ. Բարև Ձեզ: Ես գրանցել եմ ԱՁ՝ ֆրիլանս ոլորտում/արտասահմանյան կազմակերպությունների հետ/ աշխատելու համար: Բոլոր ֆրիլանս հարթակները աշխատում են Էլ. դրամապանակների միջոցով, քանի որ հնարավորություն չկա անմիջական փոխանցում կատարել դեպի ՀՀ բանկ: Կասեք՝ արդյո՞ք խնդիր չէ նման եղանակով աշխատելը, օրինական հաշվետվություններ ներկայացնելու համար, և արդյո՞ք անհրաժեշտ է բացել ԱՁ-ի հաշվեհամար այն դեպքում, երբ ես այն չեմ օգտագործելու։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք շրջհարկի հաշվետվության մեջ դասակարգիչները պետք է առանձին լրացնել

Վազգեն. Կազմակերպությունը իրականցնում է առքուվաճառքի գործունեություն: Ունի 2 գործունեության հասցե: 1 հասցեում վաճառում է միայն խոզի միս, իսկ մյուս հասցեում՝ ճենապակյա աքսեսուար: Հարցս հետեվյալն է. արդյո՞ք շրջհարկի հաշվետվության մեջ դասակարգիչները պետք է առանձին լրացնել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության լրացման հետ կապված

Լիանա. Բարև Ձեզ։ Աշխատում եմ շրջ. հարկով։ Եթե հաշիվը դուրս է գրվել 3-րդ եռամսյակում, բայց վճարումը կատարվել է 4-րդ եռամսյակին։ Այդ հաշվարկը, ո՞ր հաշվետվությունում է ներառվում։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կարելի՞ է հետին ամսաթվով հաշիվ ապրանքագիր ստանալ

Թամարա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Որ խնդրեմ կասեք ինձ՝ կարո՞ղ եմ հետին ամսաթվով հաշիվ ապրանքագիր ստանալ շրջ. հարկի հաշվետվությունը ուղարկելու համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվետվության վերաբերյալ

Arpi. Շրջանառության հարկ վճարող դեղատունը դեղերը ձեռք է բերում ԱԱՀ վճարող ընկերությունից։ Շրջանառության հարկի հաշվետվության մեջ ապրանքների ձեռքբերման ծախսը հաշվու՞մ եմ ԱԱՀ ներառյալ /նվազեցման համար/:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԴՄ-ի հաշվետվության հետ կապված

Գարեգին. Բարև Ձեզ: Վերջերս ձեռք եմ բերել նոր սերնդի ՀԴՄ, ո՞վ կարող է ասել, թե պարտադիր է արդյո՞ք ամեն օր Z հաշվետվություն հանել: Թեժ գիծ եմ զանգահարել, այնտեղից պատասխանեցին, որ՝ այո, պարտադիր է, մեջ բերելով ինչ որ օրենքի կետ: Բայց մի փոքր կասկածներ կան, քանզի այս ՀԴՄ-ները հնարավորություն ունեն ցանկացած օրերի կտրվածքով Z հաշվետվություն հանել: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի հաշվետվության վերաբերյալ

Liana. Բարև Ձեզ: Հարցս հետեւյալն է: Ավելացված արժեքի հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք ՀԴՄ ձեռքբերման ծախսերը 16.67 են հաշվանցվում, ինչպե՞ս պետք է լրացնեն հաշվետվության մեջ: