Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

Ոչ նյութական ակտիվների վաճառք ոչ ռեզիդենտին

Արևիկ․

Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը վաճառում է ոչ ռեզիդենտին (Ղազախստանի ռեզիդենտին) իր ստեղծած ոչ նյութական ակտիվները՝ ֆիլմեր, սցենարներ: Ի՞նչ հարկեր են առաջանում ՀՀ ռեզիդենտի մոտ ՀՀ-ում, բացի շահութահարկից։

Նաև հետաքռքրում է հակառակ գործարքը։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը գնում է ոչ նյութական ակտիվ՝ ֆիլմի սցենար, ոչ ռեզիդենտ կազմակերպությունից (ՌԴ ռեզիդենտ)։ Ի՞նչ հարկեր են առաջանում ՀՀ ռեզիդենտ կազմակերպության մոտ ՀՀ-ում։

ԱՁ գործունեության դադարեցում և ՍՊԸ-ով շարունակում

Անի․

Բարև ձեզ։ ԱՁ-ն, որը աշխատում է ԱԱՀ-ով (պատահական է հայտնվել հարկման ընդհանուր համակարգում, քանի որ շրջ․ հարկի հայտարարության ժամկետը բաց է թողնվել) մտադրություն ունի կասեցնելու գործունեությունը՝ ՍՊԸ գրանցելու և նույն գործունեությունը շարունակելու նպատակով: ԱՁ-ն ունի որոշ սարքավորումներ, որոնք պետք է տեղափոխվեն ՍՊԸ, բացի այդ կա տարածք, որը ԱՁ-ի սեփականությունն է: Արդյո՞ք հնարավոր է անհատույց օգտագործման պայմանագրով տարածքը տրամադրել ՍՊԸ-ին, և արդյո՞ք որևէ հարկ կառաջանա։ Սարքավորումների տեղափոխման հետ կապված կհուշեք տարբերակներ՝ առավել նպաստավոր հարկային տեսանկյունից: Կանխավ շնորհակալ եմ:

Անշարժ գույքի վաճառք

Անի․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել՝ եթե ֆիզ. անձը իրեն պատկանող գույքը (նպատակային նշանակությունը՝ հասարակական), որը մինչ այդ տրված էր վարձակալության, վաճառում է, ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան:

Աշխատավարձի և վարձակալական վճարի նվազեցում շրջանառության հարկից

Հայկ․

Բարև Ձեզ։ Հարկային օրենսգրքի համաձայն շրջանառության դաշտում աշխատող առևտրով զբաղվող հարկ վճարողները կարղ են նվազեցնել նաև իրացման ծախսերը։ Հարկային օրենսգրքով սահմանված է, որ՝ իրացման ծախսեր են համարվում, մասնավորապես, ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ կապված` ապրանքների փաթեթավորման, պահպանման, բեռնման, տեղափոխման, բեռնաթափման, ուղեկցման, գովազդի և մարկետինգի ծախսերը։

Հարց․ Առևտրով զբաղվող հարկ վճարողը կարո՞ղ է ծախս ճանաչել վաճառողուհու աշխատավարձը կամ խանութի տարածքի վարձակալական վճարը։

Չինաստանից ներմուծված ապրանքի գումարի նվազեցում հարկի հաշվարկման ժամանակ

Գայանե․

Բարև Ձեզ, Wildberries-ում վաճառքներ անելիս Չինաստանից գնված ապրանքի համար թղթային ինվոյս ունենալը հի՞մք է ծախսերի նվազեցման համար։ Եվ ապրանքների վաճառքի դեպքում պե՞տք է հաշիվ դուրս գրել և ու՞մ անունից։

Ինչպե՞ս և ո՞ր հաշվեհամարին վճարել տուգանքը

Լուսինե․

Բարև Ձեզ։ Ես ԱՁ-ն կասեցրել եմ, հիմա տուգանք է եկել։ Կխնդրեմ պատասխանել՝ ինչպե՞ս վճարեմ և ո՞ր հաշվեհամարին։ Շնորհակալություն։

Արտոնություն շրջանառության հարկով աշխատողներին

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Խաղալիքի խանութ է, 2024 թվականին աշխատել է շրջհարկով։ 2024 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ ունեցել է մեծ քանակի ապրանքային մնացորդ, որոնք որ ձեռք է բերվել առանց փաստաթղթերի։ Կառավարությունն այժմ արտոնությունների հնարավորություն է տալիս օգտվել 2 եռամսյակներում 5 % -ից։ 1-ին եռամսյակի ժամկետը մինչև մայիսի 1 է, բայց չգիտեմ՝ ի՞նչ փաստաթղթեր և ու՞ր պետք է ներկայացվի։ Խնդրում եմ մանրամասն ներկայացնել քայլերը։ Կանխավ շնորհակալ եմ հարգելիներս։

Գործակալական պայմանագիր զբոսաշրջության ոլորտում

Լիանա․

Բարև ձեզ։ Զբոսաշրջության ոլորտում աշխատող ՍՊԸ-ն գործակալական պայմանագիր է կնքել հյուրանոցի հետ, որտեղ նշված է հետևյալը․

3.2 Ենթագործակալի վարձատրությունը համարվում է հաճախորդի (զբոսաշրջիկ) կողմից վճարված գումարի (Ծառայության արժեքի) և Գործակալին փոխանցված գումարի տարբերությունը։ Ենթագործակալը, այնպես ինչպես Գործակալը, հանդես է գալիս իր անունից, բայց ոչ իր հաշվին։

Կարո՞ղ ենք եկամուտ ճանաչել միայն տարբերության մասը և հարկել միայն դա։

Գումարի փոխանցում բարեգործական հիմնադրամի

Աշոտ․

Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը գումար է փոխանցում ինչ որ բարեգործական ֆոնդի, դա ծախս համարվու՞մ է, շահութահարկի հաշվետվության մեջ եկամտից կարո՞ղ եմ նվազեցնել։

Պարտավորություն դրոշմանիշային վճարի գծով

Սյուզի․

Բարև ձեզ, 2024թ․ ԱՁ գործել է 4 ամիս և չի ունեցել շրջանառություն, 0 – ական շահութահարկը ներկայացնելուց հետո հարկայինի պարտավորություններ էջում ավելացել է դրոշմանիշային վճարի 24 000 դրամ պարտք, կասե՞ք՝ սա ինչպե՞ս է ձևավորվել։

Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ

Արփի․

Խնդրում եմ պատասխանեք հարցիս: Եթե ՀՀ կազմակերպությունը, որը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող, ՌԴ-ից ձեռք է բերում գովազդային ծառայություններ, այդ գովազդը իրականացվում է ՌԴ-ում, արդյո՞ք այս դեպքում առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ:

Ծառայությունների մատուցման պայմանագիր օտարերկրյա ընկերության հետ

Արշալույս․

Բարև ձեզ։ Կասե՞ք՝ եթե ԱՄՆ-ում գործող կազմակերպությունը Հայաստանում բնակվող, հայ ֆիզ. անձի հետ ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում, որ տվյալ ֆիզիկական անձը իրենց համար որպես անկախ կոնտրակտոր հեռավար աշխատանքի միջոցով ծառայություն մատուցի` անսահմանափակ ժամկետով։ Այս պարագայում, արդյո՞ք ֆիզիկական անձը պետք է հարկեր վճարի Հայաստանում (պայմանագրում նշված է, որ պայմանագրից բխող հարկային պարտավորությունները կրում է ֆիզ. անձը)։ Շնորհակալություն։

Հարկերի վճարում տերմինալով

Ofelia.

Բարև Ձեզ։ 900008000490 – այս հաշվեհամարին միասնական վճարը EasyPay / Telcell համակարգերով կարո՞ղ եմ վճարել։

Ավիատոմսերի վաճառք

Լուիզա․

Բարև Ձեզ, ուզում եմ իմանալ՝ միջնորդ հանդիսացող ամիատոմսեր վաճառող ընկերությունը կարո՞ղ է շրջանառության հարկի դաշտում աշխատել։ Կանխավ շնորհակալություն։

ԱՁ դասավանդելու է առցանց եղանակով

Սոնա․

Բարև ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ եթե ես աշխատում եմ հեռահար, դասավանդում եմ, այժմ ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ, և ամեն ամիս գումարը տարբեր է, ինչպե՞ս է հաշվարկվելու հարկը։

ԱՁ գործելու է ՏՏ ոլորտում

Արամ․

Փետրվարի 27-ին գրանցել եմ ԱՁ, երեկ լրացրել եմ 201 հաշվետվությունը շրջհարկով աշխատելու մասին, ԱՁ-ն գործելու է ՏՏ ոլորտում, աշխատող չունեմ, գիտեմ որ պետք է վճարեմ շրջհարկ, սոց․ վճար և ֆիքսված հարկ։ Ուզում էի իմանալ՝ ամսական և եռամսյակային ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Շնորհակալ եմ։

Չօգտագործված նյութերի վաճառք

Վարդան․

Բարև ձեզ։ Եթե ապրանքներ ենք գնել պատվիրել և օնլայն և տեղի խանութներից, որ գործունեություն իրականացվի օրթոդոնտիկ ստոմատոլոգիական, բայց տարածքի հետ կապված խնդրով չի ստացվում այն իրականացնել, և այդ ապրանքները չմնալու համար օնլայն սեփական կայքում գովազդելով վաճառվի, այդ դեպքում ինչ-որ խնդիր կառաջանա՞ հարկային պարտավորության հետ կապված։ Շնորհակալություն։

Նորաբաց գեղեցկության սրահ

Մարի․

Բարև ձեզ։ Ցանկանում եմ բացել գեղեցկության սրահ, որտեղ ես աշխատելու եմ մենակ՝ որպես վարսահարդար և հնարավոր է նաև դիմահարդար։ Ինչի՞ց եմ սկսելու։ Եվ արդյո՞ք միկրոբիզնես է համարվում։ Ամսական մոտավոր որքա՞ն են կազմելու հարկերը։