
Նվիրատվության չեղարկում
Գոհար․
Բարև Ձեզ։ Նվիրաբերություն ստացողը ցանկանում է գումարը ետ վերադարձնել և Նվիրաբերության պայմանագիրը չեղարկել։ Ինչպիսի՞ ճիշտ թղթաբանություն պետք է վարել՝ համաձայնագրով չեղարկել, թե՞ կողմերը պայմանագրի վրա գրեն "չեղարկել" ու ստորագրեն։

Հիմնադիրը ցանկանում է փոխառություն տրամադրել ՍՊԸ-ին
Նար․
Բարև բոլորին։ Հիմնադիրը ցանկանում է փոխառություն տրամադրել ՍՊԸ-ին։ Խնդրում եմ նշել․
1․ Եթե անժամկետ է (ցպահանջ), նշվում է որպես երկարաժամկե՞տ
2. Տոկոսի մինիմալ չափն ու դրա հաշվարկման կարգին կծանոթացնե՞ք
3․ Եվ կխնդրեմ ասել, թե որտեղից կարող եմ գտնել պայմանագրի տիպային օրինակը
Կանխավ շնորհակալ եմ։

Տարածքի վարձակալության պայմանագիր
Emi.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ասեք․
- ՍՊԸ-ն կարո՞ղ է տարածքի վարձակալության անհատույց պայմանագիր կնքել ԱՁ-ի հետ (տարածքը 8 ք.մ ՍՊԸ-ինն է)
- Եթե ոչ, ապա ամենաքիչը ինչքա՞ն պետք է լինի վարձակալության չափը, և ինչքա՞ն է հարկը և ո՞վ է վճարում
- Պայմանագիրը կարո՞ղ են իրար մեջ կնքել, առանց նոտարի

Ներմուծման և արտահանման ձևակերպումներ
Լիլիթ․
Բարև ձեզ։ Ցանկանում եմ սովորել ներմուծում և արտահանում ձևակերպել՝ սկսած անհրաժեշտ փաստաթղթերի ցանկից: Որտեղի՞ց սկսեմ, կա՞ն նյութեր հասանելի ներկայացված: Շնորհակալ կլինեմ, եթե ուղղություն ցույց տաք:
Կամ գուցե կա՞ն արդյունավետ դասընթացներ:

Վճարումը հավաստող փաստաթուղթ չկա
Lucy.
Կատարվել է ներմուծում։ Վճարման փաստաթուղթ չկա, առկա են միայն վաճառողի կողմից տրված ինվոյսները։ Այս պարագայում ի՞նչն է հանդիսանալու ապրանքի արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթը։

Ապրանքի վաճառք գնման ակտով
Էդիտ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ օգնել այսպիսի մի հարցում: Ֆիզ անձը, ով ներմուծել է էլեկտրոնային սիգարետներ ԵՏՄ-ից, կարո՞ղ է ՍՊԸ-ի վրա այդ քանակը վաճառել գնման ակտով: Եվ արդյո՞ք ՍՊԸ -ն այդ ակտը կարող է ծախսագրել որպես ապրանքների ինքնարժեք: Կանխավ շնորհակալություն։

Կարիք կա՞ նոր պայմանագիր կնքելու
Հայկուհի․
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Կազմակերպությունը 2019թ.ից ֆիզ. անձից նոտարով վարձակալել է տարածք, 2022թվականին պայմանագրի ժամկետը լրացել է և ըստ պայմանագրում նշված կետի պայմանագիրը դարձել է անժամկետ: Արդյոք կարիք կա՞ նոր պայմանագիր կնքելու, կամ, եթե կնքվի առանց նոտարական վավերացման հարկայինի առումով կարո՞ղ է խնդիր առաջանալ, թե ոչ: Այս մասով 2023 թ. ին հարկային օրենսգրքում որևէ փոփոխություն կա՞:

Վարձավճարի վճարում արտարժույթով
Թինա․
Բարև Ձեզ, ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ֆիզ անձից կարո՞ղ է տարածք վարձակալել և պայմանագիրն ու վճարումը արտարժույթով կատարել։

Գործուղման ժամանակ ծախսի հիմնավորում
Կարապետ․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք՝ եթե աշխատակիցը մեկնել է գործուղման և արտերկրում ձեռք է բերել բջջային քարտ, պարտադի՞ր է ծախս ձևակերպելու համար ներկայացնի վճարման կտրոնը և հաշիվը, թե՞ միայն վճարման կտրոնը բավական է:

Մատակարարված ապրանքի զեղչ
Տաթևիկ․
Բարև Ձեզ։ Ապրիլ ամսին ապրանք ենք մատակարարել, հիմա ցանկանում ենք գինը նվազեցնել, որ խանութը զեղչի գնապիտակով վաճառի։ Ինչպե՞ս վարվենք, ճշգրտող հաշվով զեղչ կիրառել կարելի՞ է։

Բեռնատարի վարձակալություն
Զավեն․
Բեռնափոխադրում իրականացնող ԱՁ-ն, որը աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում, կարո՞ղ է իր որդուն պատկանող մեքենան շահագործել, թե՞ պետք է վարձակալության պայմանագիր կնքի։

ԼՂՀ հաշիվներ
Կարեն.
Բարև Ձեզ։ Կխնդրեի ասեք՝ ԼՂՀ-ից ստացված հաշիվների ԱԱՀ-ի հաշվանցման կարգը, և ո՞ր օրենքը կարդամ դրա հետ կապված։

Ռեզիդենտությունը հավաստող տեղեկանք
Արեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը Ղազախստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունից ձեռք է բերել ծրագրի օգտագործման իրավունք: Ղազախստանի Հանրապետության կազմակերպությունից ստացել են ռեզիդենտությունը հավաստող տեղեկանք: Այդ տեղեկանքը բավարա՞ր է արդյոք ոչ ռեզիդենտի շահութահարկից ազատվելու համար։ Նաև հավելյալ հարց, եթե ծրագրի օգտագործման իրավունքը տրամադրվել է 8 ամիս ժամկետով, ոչ ռեզիդնետի ԱԱՀ-ի մասով մատակարարի անունից հաշիվ դուրս գրել և ԱԱՀ վճարել, կարո՞ղ ենք 8 ամսյա ժամկետը, երբ ավարտվի այդ ժամանակ կատարել։

Կանոնադրական կապիտալի նվազեցում
Ալվարդ․
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն մեկ ամիս է ինչ կա, բայց դեռ ոչ մի գործարք չեմ կատարել։ Ցանկանում եմ կանոնադրական կապիտալի նվազեցում կատարել, ինձ Պետռեգիստրից ասեցին, որ պետք որոշման թուղթը բերեք, կա ինչ որ ձևանմուշ որոշման համար։

Շահաբաժնի և փոխառության հաշվանցում
Հայկ․
Բարև Ձեզ: Ապրիլ ամսին ՍՊԸ հիմնադրին վճարման ենթակա շահաբաժինների հաշվանց եմ կատարել նույն հիմնադրին տրված փոխառությունների հաշվին: Հարցս հետևյալն է. պարտավորությունների հաշվանցի մասին համաձայնագիրը և փոխադարձ հաշվարկների ակտը կնքվում է միևնույն անձի միջև, այդպես ճի՞շտ է: Այսինքն ստացվում է, որ նույն անձը մի կողմից հանդես է գալիս որպես հիմնադիր և տնօրեն, մյուս կողմից՝ որպես քաղաքացի: Կխնդրեմ մեկնաբանել այս մասով։

Հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելը պարտադի՞ր է
Շուշան․
Բարև Ձեզ։ Եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն էլեկտրոնային ծառայությունների դիմած վճարում է ստանում բանկային հաշվին (բանկային-քարատային փոխանցումներով, տելսել կամ այլ տերինալով), ապա հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելը պարտադի՞ր է։
Ճի՞շտ եմ հասկանում, որ Հարկային օրենսգրքի 56 հոդվածի 2-րդ մասով ասվում է, որ բնակչությանը մատուցվող ծառայության համար պարտադիր չէ, եթե ծառայություն ստացողը չի պահանջում։ Իսկ եթե պարտադիր է, ապա փաստորեն ծառայություն ստացողը պիտի տրամադրի իր անձնագրային, բանկային տվյալները և հասցեն։

Պե՞տք է գրել ինքնահաշիվ
Աննա․
Բարև Ձեզ, Կրոնական կազմակերպություն ոչ ռեզիդենտ կազմակերպությունից ստացել է ծառայություն (Facebook-ից գովազդ)։ ԿԿ հանդիսանում է հարկային գործակալ, պե՞տք է գրել ինքնահաշիվ այդ դեպքում։

Տեղեկանք ԱՁ համար
Արմեն․
Բարև Ձեզ, դեսպանատունը աշխատանքի տեղից տեղեկանք և աշխատավարձի չափ է պահանջում, բայց ես անհատ ձեռնարկատեր եմ: Ի՞նչ ձև կա տեղեկանքի, որ կարող եմ լրացնել ու հանձնել դեսպանատուն:

Մասնակիցը հեռանում է ընկերությունից
Արսեն․
Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ունի երեք մասնակից, մասնակիցներից մեկը (ով տնօրեն չէ) ցանկանում է հեռանալ ընկերությունից: Նա այլևս բաժնեմաս չի ունենալու, նրա բաժնեմասը պետք է բաշխել մյուս երկու մասնակիցների միջև: Կհուշե՞ք՝ ի՞նչ փաստաթղեր է պետք ներկայացնել պետ. ռեգիստր անհրաժեշտ փոփոխությունները կատարելու համար (բաժնեմասի բաշխում մնացած երկու մասնակիցների միջև, մասնակցի հեռացում մասնակիցների ցանկից և այլն): Փաստաղթերը պետ. ռեգիստր է ներկայացնելու ՍՊԸ-ի տնօրենը: Շնորհակալություն:

Ճշգրտող հաշիվ
Անուշ․
Բարև Ձեզ։
Ինձ մի հարց է հետաքրքիր։ Եթե հարկային հաշվում սխալ է նշվել այն վայրը, որտեղից ապրանքները մատակարարվելու են, արդյո՞ք այդ դեպքում պետք է դուրս գրվի ճշգրտող հաշիվ, թե՞ ոչ։ Եվ եթե պետք է դուրս գրվի ճշգրտող հարկային հաշիվ, ապա ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե դուրս չգրվի ճշգրտող հարկային հաշիվը։
Վերջին մեկնաբանություններ