Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքների մատակարարման հաշիվ վավերագիր

Շինանյութի առևտրով զբաղվող միկրոձեռնարկատերը՝ բլոկերի արտադրության, եթե ապրանքների մատակարարման հաշիվ դուրս գրի, որպես առևտու՞ր չի դիտվի։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ներմուծում 3-րդ երկրից

Քրիստինա. Ներմուծել են 3-րդ երկրից մեքենա ՀՀ և պետք է արտահանվի ԵՏՄ, հարկերը կլինի 0, իսկ պե՞տք է դուրս գրվի հաշիվ ապրանքագիր։ Կազմակերպությունն աշխատում է շրջ․հարկով։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ վավերագիր

Ռուզաննա. Արդյոք միկրոհամակարգով աշխատող, առքուվաճառքով զբաղվող Ա/Ձ կարո՞ղ է հաշիվ-վավերագիր դուրս գրել ֆիզ. անձի անունով և վերջինս դրա դիմաց գումարը փոխանցի, դա օրենքի խախտում չի լինի՞։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրք

Անահիտ. Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, միկրոյի հարկման դաշտում աշխատող ՍՊԸ-ն զբոսաշրջության օպերատորի ծառայություններ է մատուցում, ունի բանկում բացված դրամային, դոլարային և եվրոյով հաշիվներ։ Արդյո՞ք միկրոյի դաշտում աշխատող ՍՊԸ-ի համար պարտադիր է դրամարկղի գրքի վարումը, թե ծառայությունների դիմաց փոխանցումները կատարվում են բանկային հաշվին և արտարժույթը տեղում փոխանակվում է։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ վավերագիր

Տաթև. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոյի դաշտում աշխատող ՍՊԸ-ն մատուցել է ծառայություն փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին և բացթողում է եղել՝ հաշիվ վավերագրերը չի գրվել։ Եթե հիմա գրենք հաշիվ վավերագրերը, խնդիր կլինի՞ դա։ Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բժշկական ապրանքը ԱԱՀ-ից ազատված չէր

Անահիտ․ Բարև ձեզ, ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը բժշկական կենտրոնին հաշվարկային հաշիվ է դուրս գրել մի քանի անգամ նախորդ տարվանից, բայց այդ բժշկական ապրանքը ԱԱՀ-ից ազատված չէր, ի՞նչ կարելի է անել, եթե մինչ այժմ էլ հարկայինից ծանուցում չի ստացվել, չեղյալ անել, նորից գրել չենք կարող։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տեղեկանք գյուղացուց

Գոհար․ Բարև Ձեզ, հագելի հաշվապահներ։ Ինձ ով՞ կարող է ուղղարկել գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի համար տրվող տեղեկանքի օրինակ կամ ասեիք, թե ի՞նչ պետք է գրված լինի։ Նաև կասեք՝ մի անգամ եթե տան այդ տեղեկանքը, այլևս պետք չի լինի չէ՞, միայն գնման ակտերով կարող եմ նվազեցում կատարել։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային գրքույկ

Բարև Ձեզ։ Ես ունեմ 14 տարվա աշխատանքային փորձ, որից 11 տարի աշխատել եմ Թերթ․am-ում որպես ռւսերեն էջի խմբագիր։ Այս պահին լինելով նաև Ռուսաստանի քաղաքացի, պատրաստվում եմ Մոսկվայում աշխատել։ Գործատուն ինձանից ուզում է իմ աշխատանքային գրքույկը, որը Հայաստանի իմ գործատուն ինձ չի տրամադրել։ Ինչպե՞ս կարող են ձեռք բերել իմ աշխատանքային գրքույկը, թեկուզ էլէկտրոնային տարբերակը։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գրվու՞մ է հարկային հաշիվ

Գրիգոր․ Կազմակերպությունը ծրագրեր է իրականացնում (դրամաշնորհ) միջազգային կազմակերպությունների հետ: Գրվու՞մ է արդյոք հարկային հաշիվ, եթե այո՝ ինչպե՞ս: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի առաքման հաշիվ-վավերագրեր

Մայա. Բարև Ձեզ: Աշխատում եմ շրջհարկով: Դուրս եմ գրում նաև ապրանքի առաքման հաշիվ-վավերագրեր: Ասացեք խնդրեմ՝ պարտադի՞ր պայման է արդյոք առաքող մեքենայի տվյալների նշումը դուրս գրվող փաստաթղթի վրա:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային դաշտի ընտրություն

Բարև ձեզ: Կազմակերպությունը մարզում զբաղվելու է դասընթացների կազմակերպմամբ մարքեթինգի ոլորտում, դասավանդողները գրանցված աշխատողներ չեն լինելու, այլ ծառայություն են մատուցելու։ Խնդրում եմ կասեք՝ ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել և արդյո՞ք քաղ. իրավով կարող են դասավանդողները գրանցվել որպես կազմակերպության աշխատողներ։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կոլեկտիվ պայմանագիր

Արտյոմ․ Կարո՞ղ եմ շինարարական բրիգադի հետ կնքել աշխատանքների կատարման կոլեկտիվ պայմանագիր, եթե այո, ապա խնդրում եմ օգնել կոլեկտիվ պայմանագրի օրինակելի ձևի հարցում: Շնորհակալ եմ։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի հաստատում

Հաս․ Բարև ձեզ։ Դրամարկղային գրքի հաստատման համար հարկային մարմնում միայն հաշվապահի ներկայությունը բավարա՞ր է, թե՞ տնօրենի կարիքն էլ կա։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ավտոտեխսպասարկման կետ

Վահագն. Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ինձ մի հարցի պատասխան է հետաքրքիր. եթե ավտոտեխսպասարկման կետը վաճառում է նաև ապրանք, օրինակ՝ մեքենայի սպասարկման հետ միասին կատարում է յուղի փոխարինում՝ սպասարկման կետից վաճառվող յուղով կամ ընթացքային մասերի փոխարինում, որոնց վաճառքը կատարվում է սպասարկման կետում։ Սպասարկման կետը աշխատում է միկրոյի դաշտում և գտնվում է մարզում՝ Երևան քաղաքից դուրս։ Հիմա հարց. այլ կազմակերպության մեքենաների սպասարկման համար պե՞տք է դուրս գրվի հաշիվ վավերագիր, ես պե՞տք է դուրս գրեմ 1 հաշիվ վավերագիր ծառայությունների մատուցման և 1 հաշիվ վավերագրի ապրանքի վաճառքի համար, թե՞ այս դեպքում դուրս է գրվում է 1 հաշիվ վավերագիր, և նաև միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողը գիտեմ որ չի կարող դուրս գրել ապրանքի վաճաքի համար հաշիվ վավերագիր, իսկ սպասարկման համար կարող է։ Ինչպե՞ս վարվել։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծառայությունների մատուցման պայմանագիր

Սոնա Հայրապետյան. Կազմակերպությունը աշխատում է ՏՏ ոլորտում: Արդյո՞ք կարող է Ա/Ձ-ի հետ կնքել ծառայության պայմանագիր, դա չի՞ համարվի արդյոք քաղիրավական պայմանագիր։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի դուրսգրում մատակարարումից հետո

Հասմիկ. Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Հարկային հաշիվ եմ դուրս գրել ապրանքի մատակարարման օրվանից մեկ օր հետո, ծանուցում եմ ստացել։ Ի՞նչ պիտի անեմ։ Ստացված ծանուցման մեջ առարկության բովանդակությունը լրացնե՞մ։