Category: Հարց ու պատասխան

Մաքսատուրքի դրույքաչափ

Հովհաննես.

Ցանկանում եմ իմանալ՝ (5092 1941 8097 1619 ապրանքային կոդով ապրանքներ) արդյո՞ք այս կոդով ապրանքի համար վճարվելու է մաքսատուրք: Եթե կարելի է՝ նշեք նաև մաքսատուրքերի դրույքաչափերը։

Ներմուծման ամսաթիվ

Կարեն.

Բարև Ձեզ։ Սպը-ն ԵՏՄ-ից կատարել է ներմուծում, “транзитная декларация” փաստաթղթի մեջ վերևի աջ անկյունում գրված է 29․11.2022, բայց մաքսայինի կողմից կնիք է դրվել ինվոյսի վրա, որտեղ նշված է 01․12․2022։ ԵՏՄ հաշվետվություն ներկայացնելիս որպես ներմուծման ամսաթիվ ո՞ր ամսաթիվը պետք է նշեմ: Կասե՞ք՝ “транзитная декларация” փաստաթղթի մեջ վերևի աջ անկյունում գրված 29․11.2022 ի՞նչ ամսաթիվ է։

Ստացված հաշվի չեղարկում

Կարեն․

Հարգելի հաշվապահներ, եթե հոկտեմբեր ամսվա մեջ ԱԱՀ-ով հաշիվ եմ ստացել մեկ այլ ընկերությունից, որից հետո ներկայացրել եմ հեկտեմբերի համար ԱԱՀ հաշվետվություն, սակայն նոյեմբերի մեջ ծառայություն մատուցողը չեղարկել է իր դուրս գրած հաշիվը և նույն հոկտեմբերի մատակարարման ամսաթվով հաշիվը գրել է արդեն առանց ԱԱՀ-ի՝ հաշվարկային փաստաթուղթ։ Այս դեպքում ԱԱՀ հաշվետվության մեջ փոփոխությունը ինչպե՞ս եմ արտացոլում և ԱԱՀ հաշվարկի 20-րդ կետում ո՞ր հոդվածի համաձայն եմ նշում։

Հիփոթեք և եկամտային հարկ

Արամ․

Բարև ձեզ, ես օգտվում եմ հիփոթեքի տոկոսների հետ վճարման օրենքից և աշխատանքից դուրս եմ գալիս դեկտեմբերի 30-ին սեփական դիմումիս համաձայն, կուզենայի իմանալ՝ վերջնահաշվարկիս եկամտային հարկը վճարվելու է դեկտեմբերի՞, թե՞ հունվարի համար, ու կարո՞ղ եմ հետ ստանալ մյուս տարվա առաջին եռամսյակի հիփոթեքիս տոկոսները։

Գործունեության փոփոխություն

Սուրեն․

Բարև Ձեզ։ Եթե Ա/Ձ -ն ցանկանում է փոխել գործունեության տեսակը կամ զբաղվել ևս մեկ գործունեությամբ, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ քայլեր պետք է կատարվեն գործունեության տեսակի ավելացման կամ փոփոխման նպատակով:

ԱԱՀ պարտավորություն

Գագիկ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ վճարող ընկերությունը երրորդ երկրից ներմուծելու է ապրանք (էլեկտրոնային տեխնիկա` պայմանական 100 000 դրամի), ՀՀ-ում կատարելու է որոշակի ծախսեր (մաքսազերծում, բրոկեր, տեղափոխում, պահպանում, փաթեթավորում և այլն` պայմանական 30 000 դրամի), և գործընկերոջը վաճառելու նպատակով արտահանի ԵՏՄ երկիր (պայմանական 160 000 դրամի): Ո՞ր փուլում և ո՞ր մասով է առաջանում ԱԱՀ վճարելու պարտավորություն: Կանխավ շնորհակալ եմ:

ՀԴՄ դադարեցում

Արթուր․

Բարև Ձեզ, ես ցանկանում եմ իմ ԱՁ-ն ժամանակավոր դադարեցնել, լրացրել եմ 207 ձևը, սակայն 9 ձևը չկա իմ հաշվետվությունների ցանկում: Ինչպե՞ս գտնել, որ կարողանամ ՀԴՄ-ն էլ դադարեցնեմ:

Շահաբաժնի վճարում

Ռոզա․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Կազմակերպությունը կարո՞ղ է դրամարկղի մնացորդից հիմնադրին շահաբաժին վճարել քարտային հաշվին փոխանցման միջոցով, և դա կհամարվի՞ արդյոք անկանխիկ գործարք: Գումարը գերազանցում է 300 000 դրամը: Կանխավ շնորհակալություն։

Աշխատավարձի փոխանցում այլ անձի

Վարդինե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ, ինձ կարո՞ղ եք օգնել՝ գրանցված աշխատողը կարո՞ղ է իր դիմումի համաձայն աշխատավարձը ստանալ ոչ իր անվան քարտով։

Ոչ նյութական ակտիվ

Ռուբեն․

Բարև, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը ձեռք է բերում ոչ նյութական ակտիվ արտերկրից:

Հարց 1․ ինչպե՞ս հիմնավորել ոչ նյութական ակտիվի օգտագար ծառայության ժամկետը

Հարց 2․ հաշիվ ապրանքագրի մեջ նշված է ոչ նյութական ակտիվի գինը և առանձին տողով տվյալ ակտիվի սպասարկման գումար։ Այդ սպասարկման գումարը կարելի՞ է գումարել ոչ նյութական ակտիվի արժեքին և տվյալ թվով հաշվարկել ամորտիզացիա

Անհատույց վարձակալություն

Ռուբեն․

Բարեւ ձեզ։ Եթե ընդհանուր հարկման դաշտում աշխատող կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալությունով վերցրել է տարածք անհատույց հիմունքներով, կա՞ որևիցե հարկ, որ կարող է առաջանալ տվյալ դեպքում։

Արդյո՞ք կրկնակի հարկում է

Մելանյա․

Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջհարկով և իրականացնում է օնլայն վաճառք մարքեթփլեյսում: Վաճառքի դեպքում գործակալի կողմից պրինցիպալի (այս դեպքում իմ ԱՁ-ն) անունից ապրանք ձեռք բերող անձին դուրս է գրվում հաշիվ վավերագիր: Միաժամանակ ես ապրանքը ձեռք եմ բերում այլ կազմակերպությունից (փաստացի իրականացնում եմ վերավաճառք), որը նույնպես իմ անունից հաշիվ վավերագիր է ուղարկում: Ստացվում է, որ մի ապրանքի վաճառքի դեպքում 2 հաշիվ վավերագիր են ուղարկում, մեկը մարքեթփլեյսը, մեկը այն վաճառողը , որից ես ապրանքը ձեռք եմ բերում: Արդյո՞ք ես այս դեպքում կրկնակի չեմ հարկվում, և երբ շրջանառության հարկի եռամսյակային հաշվետվությունը լրացնեմ, ինչպե՞ս պետք է վարվեմ։ Կանխավ շնորհակալություն։

Շրջ․ հարկի բացառություն

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով հարկման օբյեկտ են համարվում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը։ Այստեղ պետական տուրքի մասով բացառությու՞ն է անում, քանի որ այն հարկվում է պետ տուրքի վճարով։

Միկրոձեռնարկատիրություն 2023

Արման․

Հարգելի գործընկերներ, փաստորեն ճի՞շտ եմ հասկանում, որ 2023թ-ի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները խնդիր են ունենալու իրենց հաճախորդների հետ՝ կապված միկրոյի կողմից դուրս գրված հաշիվները որպես ծախս ճանաչելու սահմանափակման հետ։

Եվ փոփոխությունների հետ կապված, նաև՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի աշխատակիցների աշխատավարձը հաշվարկվելու է նու՞յն կարգով, ինչ մնացած հարկային դաշտերում աշխատողներինը, այսինքն՝ եկամտային հարկը լինելու է 20 տոկո՞ս, ոչ թե 5 000 դրամ։

Իսկ էլ ի՞նչ փոփոխություններ կան միկրոձեռնարկատիրության համար։

Ֆրիլանս աշխատանքի առավելությունները

Աննա.

Ուսումնասիրում եմ որպես ֆրիլանս աշխատելու հնարավորությունները և այսպիսի հարցեր են առաջացել։

– Ինչպես հասկանում եմ՝ նման դեպքում հնարավոր է գրանցվել որպես Ա/Ձ և ավելի քիչ հարկ վճարել, քան ֆիզ. անձի դեպքում։ Ապա ի՞նչ արտոնություն կա որպես ֆիզ. անձ գրանցվելու մեջ։

– Արդյո՞ք այս պահի դրությամբ ֆրիլանս աշխատելը ու հարկ չվճարելը համարվում է որևէ կանոնի խախտում։

Շնորհակալ եմ պատասխանի համար 🙂

Աշխատավարձի կանխիկ վճարում

Շուշան.

Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. X քաղաքում /մարզկենտրոն չէ, սակայն խոշորացված համայնք է/, գրանցված Ա/Ձ-ն, որը զբաղվում է ատամնաբուժական գործունեությամբ, իրավունք ունի՞ աշխատողին կանխիկով վճարել աշխատավարձ: Օրենքում նշված է, որ 2024թ.-ից սկսած է անկանխիկ գործարքներն իրականացվելու: Շնորհակալություն:

Համակարգչային ծրագրի ձեռքբերում

Արտյոմ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ՀՀ կազմակերպությունը Ղազախստանից ձեռք է բերում համակարգչային ծրագիր՝ ոչ նյութական ակտիվ: Տվյալ ծրագրի միջոցով ծառայություն է մատուցում Բելառուսի կազմակերպությանը: Հարցս 1. Տվյալ ծրագրի ձեռքբերման մասով ի՞նչ հարկեր կառաջանան։ Հարց 2. Բելառուսին ծառայություն մատուցելու համար պետք է հարկվեմ ԱԱՀ-ով և շահութահարկով, թե՞ միայն շահութահարկով: Կանխավ շնորհակալ եմ։

Բնապահպանական հարկ

Արտյոմ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է բնապահպանական հարկին: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով, ներմուծում և վաճառում է մեքենայի շարժիչային յուղեր: Հաշիվ դուրս է գրվել հետևյալ կերպ՝ 1 հատ յուղ, ամբողջ արժեքը 10000 դրամ, այդ թվում բնապ. դաշտում գրվել է 196.07 դրամ: Այսինքն՝ ապրանքի վաճառքի գնին գումարվել է 2 տոկոս բնապահպանականը և ստացվել 10 000 դրամ: Հարցս հետևյալն է՝ շրջանառության հարկի հաշվետվության մեջ որպես եկամուտներ պետք է ներառել 10000 դրամը, թե՞ 10000-196.07=9803,93։

Գարեջրի վաճառքի լիցենզիա

Քրիստինա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ նոր բացված ԱՁ-ի համար գարեջրի վաճառքի լիցենզիա է պետք՝ ո՞նց ստանամ արագ։ Իրենց կայքով 2 օր ա փորձում եմ չի ստացվում, dimum.yervan.am կայքով եմ դիմում, չի ստացվում։

Աշխատավարձ գործուղման ընթացքում

Լիլիթ.

Հարցս հետևյալն է՝ տնօրենը գործուղման մեջ է 3 օր, նրան աշխատավարձ տրվու՞մ է, թե ոչ այդ երեք օրվա համար, իսկ փոխարինողին տնօրենի դրույքաչափո՞վ։