Category: Հարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Արմիդա․

Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ- ն հոկտեմբեր ամսին աշխատել է միկրոյի դաշտում, նոյեմբերից անցել է շրջհարկի, աշխատողի հոկտեմբերի աշխատավարձի հաշվարկը ո՞ր համակարգով պետք է հաշվել։ Կանխավ շնորհակալ եմ։

Աշխատանքային պայմանագիր

Հրաչուհի.

Բարև Ձեզ։ Աշխատակցի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր՝ անորոշ ժամկետով։ Հիմա պետք է պայմանագիրը դարձնել որոշակի ժամկետով։ Պե՞տք է ծանուցում և համաձայնագիր կազմել և վերջում հրաման տա՞լ։

ՀԴՄ ապրանքների ցանկ

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, ՀԴՄ ապրանքների ցանկեր բաժնում մեկ տարի հետո եղել է գնային փոփոխություն, ի՞նչ պետք է անել։

Հաշվապահական ծրագիր

Քնարիկ.

Բարև ձեզ։ Խնդրեմ հուշեք ինձ, եթե ՍՊԸ-ն նոր է հաշվառման կանգնում, դրանից հետո պետք է ծրագիր առնել, դա ո՞նց անենք, ու նաև ինվոյսինգի ծրագրի մուտքանուն ու գաղտնաբառ ստանալու համար ի՞նչ անենք։

Հարցեր հարցազրույցի ժամանակ

Անահիտ.

Որ խնդրեմ կասեք՝ հաշվապահական կենտրոններում հարցազրույցի ժամանակ հիմնականում ի՞նչ հարցեր են տալիս։

Արձակման նպաստ

Անուշ.

Կասեք՝ ես աշխատում եմ պարտեզում 4 տարի և օգտագործել եմ բոլոր արձակուրդները, և իմ դիմումի համաձայն ազատվում եմ։ Արձակման նպաստ հասնու՞մ է, թե՞ ոչ։

ՏՏ ուսուցում իրականացնելու վերաբերյալ

Մանե.

Բարև Ձեզ։ IT Education-ը մտնու՞մ է միկրոբիզնեսի մեջ և հայերեն բազայում ի՞նչ անունով է գրանցած։

Ազատման հոդված

Աննա.

Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը ծանուցել է գործատուին ազատման մասին, իսկ գործատուն չի ընդունում ազատման ծանուցումը։ Աշխատակիցը նշված օրը ասում է՝ չի ներկայանալու աշխատանքի, այս դեպքում ո՞ր հիմքով պետք է իրեն ազատել` 113 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձա՞յն։

Անհուսալի պարտքի դուրսգրում

Անուշ.

Բարև ձեզ։ Կազմակերպությունը աշխատում է շրջ․ հարկի համակարգում։ Ինչպիսի՞ թղթակցություններով կարող եմ դուրս գրել անհուսալի կրեդիտորական և դեբիտորկան պարտքերը։

Շահութահարկի հաշվարկ

Արմինե.

ԱԱՀ-ով աշխատելիս, շահութահարկը հաշվարկելուց ակցիզային հարկը հանվու՞մ է նոր հաշվարկվում։ Իրացման շրջանառություն՝ ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացման ենթակա ձեռնարկատիրական եկամուտ՝ դրամական արտահայտությամբ, որը չի ներառում ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները։

Գնված քարտերի ձևակերպումներ

Մելինե.

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնել։ Մեր ՍՊԸ-ն զբաղվում է ծառայությունների մատուցմամբ։ Պայմանագիր կնքելով բիլայն ընկերության հետ իրենցից գնել ենք 100 սիմ քարտեր (1900դր. փաթեթ), գումարը փոխանցում ենք ամեն ամիս քանի հատ քարտ ակտիվացրել ենք, այդ չափով։ Իսկ իրենք էլ յուրաքանչյուր ամիս մեզ որոշակի գումար (միջնորդավճար) են փոխանցում դրա դիմաց։ Հիմա սրանց ձևակերպումները կօգնեք։ Շնորհակալ եմ։

189 ձև հաշվետվություն

Մարի.

Բարև Ձեզ, հարգելիներս: ՍՊԸ-ն աշխատում է միկրոյի դաշտում: Տնօրենը գրանցված է 2022թ. հոկտեմբերի 6-ից, 20 ժամ շաբաթական տևողությամբ, գործունեություն դեռ չի իրականացրել: Ձև 189 պե՞տք է ուղարկել Եթե այո, ո՞ր տողերը լրացվի, որքան աշխատավարձ հաշվարկվի, երևի ժամավճար կհաշվարկվի, և որքա՞ն հարկեր կգոյանան: Շնորհակալ եմ նախապես: Հավելեմ նաև, որ տնօրենը աշխատում է դպրոցում, որպես ուսուցչուհի:

Կառավարչի որակավորման հարցաշար

Կարեն.

Ողջույն բոլորին։ Խնդրում եմ, եթե ինչ որ մեկը ունի բանկի մասնաճյուղի կառավարչի որակավորման հարցաշարի պատասխանները՝ արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:

ՀԴՄ գրանցում

Բարև ձեզ։ ՀԴՄ պետք է գրանցեմ առաջին անգամ, 101 ձև՞ը չէ պետք է լրացնեմ, ու կասեք հետագա քայլերը ո՞նց պետք է անեմ, որ անկանխիկ վճարում ստանամ։ Վարսավիրանոցի համար է, կա այլ պարտադիր ձև լրացնելու, թե՞ արդեն բանկի հետ պետք է կապվեմ: Շատ շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք օգնել։

Թոշակառու աշխատակցի ազատում

Լիլիթ.

Բարև Ձեզ։ Աշխատակից ունենք կազմակերպությունում աշխատում է 1997թվականի հուլիսի 1-ից, թոշակառու է, դուրս է գալիս աշխատանքից իր դիմումի համաձայն, կասե՞ք քայլերը: Տրվում է և՛ վերջնահաշվարկ, և՛ արձակման նպաստ, թե՞ դրանցից միայն մեկը:

Արդյո՞ք պետք է դիմում ներկայացնել

Անուշ.

Բարև ձեզ։ Կասեք, եթե աշխատողը ժամանակավոր աշխատում է մանկապարտեզում և հիմա մասկակցել է մրցույթին դաստիարակի համար, և անցել է մրցույթը և հիմա հիմնական աշխատող է դառնում։ Դիմում անպայման պետք է գրի, թե՞ ոնց արվի, աշխատաքնային պայմանագիր կնքվի՞ նոր․․․․ եթե օրենք կա՝ հղում կասե՞ք։

Արձակուրդի տեղափոխում

Արմինե.

Բարև Ձեզ։ Աշխատողը հրաժարվում է օգտվել այս տարվա ամենամյա արձակուրդից, կարո՞ղ եմ դիմումի միջոցով տեղափոխել հաջորդ տարի կամ ի՞նչ անել, որ օրենքի սահմանում լինի։

Երթուղային թերթիկ

Արմինե.

Բարև Ձեզ։ Վառելիքի հիմնավորող փաստաթղթի ձև ունե՞ք, որ խնդրեմ կուղարկե՞ք։

Վեցօրյա աշխատանքային շաբաթ

Կարինե.

Խնդրում եմ պատասխանեք` կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը աշխատել որոշ աշխատողների համար հնգօրյա, մյուսների համար վեցօրյա աշխատանքային շաբաթով, և արդյո՞ք դա չի համարվի հանգստյան օրերին աշխատողներին աշխատանքի ներգրավելու արգելք։ Տեղեկացնեմ նաև, որ աշխատաժամանակի առավելագույն տևողությունը չի անցնում շաբաթվա ընթացքում 48 ժամը:

Գազաբալոնի ստուգաչափման դասակարգիչ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, կասեք խնդրեմ՝ ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնների ստուգաչափման գործընթացը ի՞նչ դասակարգիչ է լինում ՀԴՄ-ի վրա: ՍՊԸ աշխատում է ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալ եմ: