Category: Հարց ու պատասխան

Ծախսերի նվազեցում շահութահարկի հաշվարկման ժամանակ

Վահե․

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունն իրականացնում է սննդամթերքի արտադրություն և այդ արտադրանքի մեծածախ վաճառք, և պարբերաբար առաքված ժամկետանց ապրանքը ճշգրտող հաշվարկային հաշվով հետ է վերադարձնում իր պահեստ, հետո այդ ամբողջ վերադարձված արտադրանքը վերամշակում է և հարկային հաշիվներով որպես անասնակեր վաճառում այլ տնտեսվարողների: Հարց․ իրավունք ունի՞ արդյոք հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքի և վերամշակված արտադրանքի շահութահարկով հարկման բազան որոշելիս նվազեցնել հաշվետու ժամանակաշրջանի ապրանքի արտադրության հետ կապված ամբողջ ծախսերը։

Ընկերությունն անվադողեր է ներմուծել

Հայկ․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ընկերությունն անվադողեր է ներմուծել (ԱՏԳԱ 4011)։ ՀՀ-ում վաճառելու է 25 000 ՀՀ դրամով՝ ներառյալ ԱԱՀ-ն։ 171 հոդվածի համնաձայն բնապահպանական վճարը 1 տոկոս է։

Հարց 1. ՀՀ վաճառքից պե՞տք է 208 ՀՀ դրամ բնապահպանական հարկ վճարի։
Հարց 2. Բնապահպանական հաշվետվություն հանձնելու՞ է։
Հարց 3. Ներմուծման ժամանակ վճարված բնապահպանական հարկը ինքնարժե՞ք է մտնում

Աշխատակիցը պետք է մեկնի ժամկետային զինվորական ծառայության

Մանե․

Բարև ձեզ։ Կազմակերպությունում գրացված աշխատակիցը պետք է մեկնի ժամկետային զինվորական ծառայության։ Կասե՞ք՝ ինչպե՞ս պիտի վարվենք տվյալ աշխատակցի հետ՝ ազատե՞նք, թե՞ տարկետում ձևակերպենք։

POS տերմինալը սպասարկող բանկի փոփոխություն

Վահե․

Բարև ձեզ, POS տերմինալի բանկը ինչպե՞ս է հնարավոր փոխել, ի՞նչ ձև պետք է լրացնել, և հիմա ո՞ր բանկերն են տրամադրում այդ ծառայությունը բացի Ամերիա և Ակբա բանկերից։

Քարշակի վաճառք ԱՁ կողմից

Արևիկ․

Բարև Ձեզ, ԱՁ-ն վաճառել է իրեն պատկանող ֆուռի քարշակը, հարկային պարտավորություն կառաջանա՞, թե՞ ոչ, ԱՁ – ն աշխատում է շրջանառության հարկով և կատարում է բեռնափոխադրում։

Կազմակերպությունը Glovo – ի և Yandex – ի միջոցով վաճառք է իրականացնում

Բարև ձեզ: Մի հարց ունեմ: Հանրային սննդի ոլորտում աշխատող կազմակերպությունը Glovo – ի և Yandex – ի միջոցով վաճառք է անում: Քանի որ այդ վաճառքից գումարը փոխանցվում է կազմակերպության բանկային հաշվին Յանդեքսի և Գլովոյի կողմից, ՀԴՄ չպետք է տպվի, այդպե՞ս է: Իսկ ինչպե՞ս կազմակերպությունը հարկայինում ցույց տա եկամուտը:

Wildberries հարթակի հետ կապված հարցեր

Արևիկ․

Բարև Ձեզ։ Ընկերությունը աշխատում է ԱԱՀ-ով, Հայաստանից վաճառում է ապրանքների Wildberries – ի միջոցով և Հայաստանի ներսում և դուրս։
Երկու երկրների իրացումների համար միայն դուրս է գրվում հաշիվ ապրանքագիր, թե՞ Ռուսաստանի վաճառքների համար գրվում է հաշիվ վավերագիր։

Եվս Մեկ հարց․ եթե նախորդ ամիսներից հայտնաբերվել են պակաս դուրս գրված հաշիվներ, որոնք եղել են Վայդբերրիզ ՍՊԸ-ի ժամանակ, ոչ թե ԻՄՎԲԱՄ-ի, կարո՞ղ եմ հիմա Վայդբերրիզին գրել դրա հաշիվը:

Տեղափոխում այլ աշխատանքի առանց աշխատողի համաձայնության

Արտյոմ․

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք գործատուն իրավունք ունի անժամկետ պայմանագիր կնքած աշխատողին, առանց աշխատողի համաձայնության, տեղափոխել այլ աշխատանքի կազմակերպության ներսում։

Ո՞ր տողում արտացոլել ինքնահաշվի ԱԱՀ-ն

Կարեն․

Բարև Ձեզ։ Ինքնահաշիվ գրելուց ԱԱՀ-ի դեբետի թիվը ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ո՞ր տողում է գրվում:

Գումարի վերադարձի ձևակերպում

Կարինե․

Բարև Ձեզ: Այսպիսի իրավիճակում ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ: Մատուցված ծառայության դիմաց մեզ դուրս է գրվել հաշիվ, և փոխանցել ենք ամբողջ գումարը՝ դտ 521 – կտ 252: Ամիսը չավարտված պայմանագիրը խզվել է, և դիմացի կողմը հետ է վերադարձրել գումարի մի մասը: Այդ վերադարձը ինչպե՞ս ձևակերպել: Շնորհակալություն։

ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվելու և ԱԱՀ զրոյական դրույքաչափ կիրառելու տարբերություններ

Սարգիս․

Բարև Ձեզ: ՀՀ Ռեզիդենտ ԱԱՀ վճարողը բեռնափադրում է կատարել A օտար երկրից B օտար երկիր։ Այս դեպքում հարկային օրենսգրքով ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չի համարվում, իսկ երբ ՀՀ-ից դեպի A օտար երկիր է բեռնափոխադրում, զրոյական դրույքաչափով է հարկվում։ Կասե՞ք՝ ի՞նչ տարբերություն կա այս դեպքերում։

Ո՞վ պետք է վճարի գույքահարկը

Հայկ․

Բարև ձեզ! 

2007թ.-ին Նոտարական կարգով վաճառել եմ իմ ավտոմեքենան, սակայն գնորդը մինչև այժմ չի անվանափոխել ավտոմեքենան իր անունով։ Պատահաբար տեղեկացա, որ գնորդը մեքենայի գույքահարկ վճարել է մինչև 2015 թվականը։ 

2015թ մինչև 2025թ. Մեքենայի գույքահարկը փաստացի վճարված չէ։ 

ՀԱՐՑ 1.

Այս դեպքում ո՞վ պետք է վճարի մեքենայի գույքահարկը’ մեքենան վաճառողը, թե՞ գնորդը։

ՀԱՐՑ 2.

Գործու՞մ է արդյոք այս դեպքում վաղեմության ժամկետի օրենքը։

Նշեմ, որ որևէ անգամ գույքահարկի պարտքի վերաբերյալ չեմ ծանուցվել։

Շնորհակալություն։

Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի չդադարեցված ԱՁ-ն

Khatun.

Ես բացել եմ 3 տարի առաջ ԱՁ, բայց չեմ օգտագործել ու չեմ իմացել, որ պետք է փակեմ։ Բացել եմ 22.04.2022 թվականից։ Խնդրում եմ ասեք՝ մինչև այժմ որքա՞ն հարկ պետք է վճարեմ։

Աշխատանքի կարգապահության խախտում

Ռոզա․

Խնդրում եմ պատասխանեն միայն հարցի պատասխանը հստակ իմացողները․ արդյո՞ք հաղորդման հյուր լինելը կարող է համարվել աշխատանքի կարգապահության խախտում։

Երկրորդ ՍՊԸ ձեռքբերում

Ալեն․

Եթե տնտեսավարողն ունի ՍՊԸ և ձեռք է բերում երկրորդը, դա հարկային պարտավորությունների վրա ինչպե՞ս է ազդում։ Եթե ինչ որ բան փոփոխվում է, ապա ինչպե՞ս։ Շնորհակալություն պատասխանելու համար։

ԱՁ գործունեություն չի իրականացրել

Վահագն․

Բարև ձեզ։ Ես գրանցվել եմ որպես ԱՁ, սակայն ոչինչ չեմ իրականացրել։ Եթե ԱՁ փակեմ, ինչ-որ գումարներ պե՞տք է վճարեմ։

Հաշիվ և կանխիկ վճարման անդորրագիր ՌԴ տարածքում

Արման․

Հարգելի գործընկերներ, ի՞նչ եք կարծում, եթե բեռնափոխադրող ընկերության վարորդը ՌԴ տարածքում ծախս է կատարում մեքենայի հետ կապված (օրինակ, յուղի փոխարինում կամ նորոգում), ստանում է ՌԴ հաշիվ ընկերության անունով և կանխիկ վճարման անդորրագիր, այդ ծախսն ընդունելի՞ է որպես նվազեցում շահութահարկի հաշվարկման ժամանակ։ Շնորհակալություն։

Գեոդեզիա և չափագրում գործունեություն

Անի․

Բարև բոլորին։ Գեոդեզիա և չափագրում գործունեությամբ զբաղվող Ա/Ձ-ն միկրոձեռնարկատիրություն, թե՞ շրջանառության հարկով հարկվող պետք է լինի։ Գործելու է Երևանից դուրս` մարզերում։

Գովազդային ծախսերի նվազեցում շահութահարկից

Սեդա․

Բարև Ձեզ։ Ընկերությունն ԱԱՀ վճարող է և կատարել է գովազդային ծախսեր: Խնդրում եմ ասեք՝ շահութահարկի գծով ամբողջությամբ ծախս ճանաչվու՞մ է, թե՞ ոչ:

ՌԴ քաղաքացու հայտարարագիր

Աննա․

Ամուսինը ՌԴ քաղաքացի է, ով ունի մշտական գրանցում կնոջ սեփականությունը հանդիսացող հասցեում, ունի մշտական գրանցված աշխատանք: Ուզում ենք իմանալ՝ վերջինս հայտարարագիր լրացնելու՞ է, թե՞ ոչ, իսկ եթե այո՝ ՌԴ-ից ստացվող կենսաթոշակը հայտարարագրելու՞ է, թե՞ ոչ: Շնորհակալություն։