
Վաճառք Wildberries հարթակում
Մարինե․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվելու է վաճառքով օնլայն հարթակում (Wildberries): Ապրանքի գնումը կատարվելու է Չինաստանից, հետո ուղիղ կառաքվի Ռուսաստանի պահեստներ վաճառքի: Փաստացի ԱՁ վճարելու է ռուսական և չինական կազմակերպությունների ծառայությունների դիմաց: Ի՞նչ հարկեր և հաշվետվություններ են առաջանում այս պարագայում։

Էլեկտրոնային դրամարկղային գիրք
Արա․
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ճիշտ է, որ 2024թ․ հունվարի 1-ից պետք է դրամարկղային գրքերը լինեն բացառապես էլեկտրոնային, ո՞ր օրենքի ո՞ր կետով է այն պարտադիր 2024թ․ հունվարի 1-ից։

Նվիրաբերություն
Արմեն․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը բարձրագույն ուսումնական հաստատությանը նվիրաբերության պայմանագրով փոխանցում է գումար՝ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով։ Արդյո՞ք այդ գումարը ենթական է հարկման, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ի՞նչ հարկատեսակով։

Դրամարկղային գրքի համարակալում
Բարև ձեզ, կասե՞ք՝ դրամարկղի գիրքը հաշվապա՞հն է համարակալում թերթերը, թե՞ հարկայինը։

Գործակալության գործունեություն
Հակոբ․
Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ գործակալություն բացել բայց որպես ՓԲԸ, ի՞նչ է անհրաժեշտ, և ՓԲԸ ունենալու դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում։ Լիցենզիա որպես այդպիսին հարկավո՞ր է գործունեությամբ զբաղվելու համար, թե՞ ոչ։ Եվ աշխատողնեիր համար ի՞նչ հարկային պարտավորություններ եմ ես կրելու։ Շնորհակալություն։

Հաշվապահական խնդիր
Լիլիթ․
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը.
Կենցաղային տեխնիկա վաճառող կազմակերպությունը 2016 թ. դեկտեմբերի 31 –ին պահեստում ունի երկու գազօջախ, յուրաքանչյուրի ինքնարժեքը 400 000 դրամ, վաճառքի գինը նմանատիպ ապրանքի 480 000 դրամ է: Սակայն գազօջախները ունեն անսարքություն, և վերանորոգման ծախսը դրանց գծով կկազմի 60 000 դրամ, որից հետո կարող են վաճառվել 430 000 դրամով: Պահանջվում է որոշել `
Ա) ինքնարժեքը 2016թ. դեկտեմբերի 31 –ին
Բ) իրացման զուտ արժեքը 2016թ դեկտեմբերի 31–ին
Գ) այն արժեքը, որով պետք է արտացոլվեն ապրանքները ֆին. վիճակի մասին հաշվետվությունում

Պարգևավճար չվճարվող արձակուրդում գտնվելիս
Արմեն․
Բարև Ձեզ, ես երկու հարց ունեմ․
1․ Աշխատակիցը կարո՞ղ է չվճարվող արձակուրդում գտնվելու ընթացքում ստանալ պարգևավճար։
2․ Աշխատակցի հարգելի բացակայության օրերը վճարվու՞մ են, թե՞ ոչ։

Աշխատողի տեղափոխում այլ աշխատանքի
Հայկանուշ․
Բարև ձեզ, օգնեք, խնդրեմ․ աշխատակցին տնօրենի օգնականի պաշտոնից տեղափոխել ենք բուժ․ գծով փոխտնօրեն։ Հայտով կատարել ենք տեղափոխումը, ՀԾ համակարգով անունը անվանափոխու՞մ ենք, թե՞ կատարում ազատում, ընդունում, ո՞րն է ճիշտը։

ԱՁ գերազանցել է 24 միլիոնի շեմը
Քսենիա․
Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, միկրոյով աշխատող ԱՁ-ն 24 միլիոնի շեմը գերազանցել է 5 օր առաջ, եթե ՇՀ 201 ձևի մեջ նշվում է այն օրը, որի դրությամբ դեռ շեմը չէր անցել, ուրեմն կարո՞ղ է հաջորդ տարի ևս համարվել միկրո։

Ոչ նյութական ակտիվի ձեռքբերում
Մարիամ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը ձեռք է բերել ոչ նյութական ակտիվ` համակարգչային արտոնագիր Power Bi 20 օր ժամկետով` ծրագրային ապահովմամբ զբաղվող հայկական ընկերությունից։ Այս դեպքում ի՞նչ ձեւակերպում տալ ոչ նյութական ակտիվի համար, եթե այն ընդամենը 20 օրով է տրամադրվում և փոքրարժեք է։

Իրական շահառուների հաշվետվություն
Լիլիթ․
Բարև, կոլեգաներ։ ՀԿ նախագահն ունի նաև ՍՊԸ, որտեղ 100 տոկոս բաժնեմաս ունի, իրական շահառուների հաշվետվությունը ստացվում է, որ երկու հաշվետվություններում էլ նշում եմ 100 տոկոս բաժնեմաս, արդյո՞ք սխալ չէ։

Արձակուրդ կես դրույքով աշխատանքի դեպքում
Նարինե․
Կես դրույքով աշխատողին արդյո՞ք պարտադիր է արձակուրդ տրամադրել։

Դրոշմանիշային վճարի պարտք
Ան․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կազմակերպությունը դրոշմանիշային վճարի պարտք ունի, գործատուն ի՞ր միջոցներից պետք է վճարի, թե՞ աշխատողներից հետգանձում անի։

Ա/Ձ ցանկանում է կատարել մաքրման աշխատանքներ
Սյուզան․
Բարև Ձեզ։ Ա/Ձ ցանկանում է կատարել մաքրման աշխատանքներ, ո՞րն է ճիշտ․
1․ Միկրոձեռնարկատիրությա՞ն, թե՞ շրջ․ հարկի հայտը ներկայացնի։ Այս պահին կազմակերպության հետ պետք է աշխատի, հետագայում տան մաքրման ծառայություններ պետք է կատարի։
2․Բանկային հաշիվ բացելուց հետո կարո՞ղ են փոխանցումները հաշվին կատարվել, թե՞ ՀԴՄ է հարկավոր։

Խմորեղենի արտադրություն
Էվելինա․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։
Ես աշխատում եմ միկրոյով, խմորեղենի արտադրություն, տեղից վաճառք չեմ իրականացնում։ Խանութները չեն ընդունում ապրանքը շահութահարկի պատճառով։ Հիմա շտրիխ կոդ են ուզում։ Ես կարո՞ղ եմ շտրիխ կոդ ունենալ և որտե՞ղ դիմեմ։ Շնորհակալություն։

Հաշվապահի որակավորման քննություն
Քրիստինե․
Բարև բոլորին։ Հաշվապահի որակավորման քննությանը մասնակցելու համար պե՞տք է աշխատանքային ստաժ ունենալ։

ԱՁ անալիտիկ հաշվառում
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն անալիտիկ հաշվառում չվարելու համար ի՞նչ պատասխանատվության է ենթարկվում։

Ձեռագործ իրերի պատրաստում
Աննա․
Բարև ձեզ։ Խնդրում եմ հուշել, թե դասակարչի ո՞ր կոդով պետք է գրանցեմ ԱՁ-ն, եթե զբաղվելու եմ ձեռքի աշխատանքով․ մոմերի վրա ձեռքով նկարել, տարբեր ձեռագործ իրերի պատրաստում, օրինակ՝ ոչ թանկարժեք զարդեր, իրեր։

ԵՏՄ ներմուծման հայտարարագիր և հայտարարություն
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելուց հետո գործարքի կարգավիճակը նշվում է "ընթացքի մեջ է"։ Կասե՞ք՝ իսկ ե՞րբ պետք է ներկայացվի ներմուծման հայտարարությունը: Կանխավ շնորհակալ եմ։

Ամսաթվի ճշգրտում ԵՏՄ վիճակագրական ձևում
Աննա․
Հարգելի հաշվապահներ, ԵՏՄ ներմուծման վիճակագրական ձևում, որն արդեն հանձնված է, նկատեցի սահմանի հատման ամսաթիվը սխալ է գրված։ Կասե՞ք՝ ինչպես ճշգրտել: Կանխավ շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ