Ընկերություն` ԷԼԻՏԱՐ ՍՊԸ
Էլ. փոստ` hr շնիկ tourism.am
Թափուր աշխատատեղ` Ավագ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Ընթացիկ հաշվապահություն, կադրային աշխատանք
Աշխատավարձ` 100 000 – 150 000
Category: Գործընկերներ
Arsine.
ՍՊԸ-ն ձեռք է բերել 400 000 (ներառյալ ԱԱՀ) ապրանք, որի դիմաց դուրս է գրվել հարկային հաշիվ: Եթե դրա դիմաց վճարումը կատարվի ոչ թե ՍՊԸ-ի հաշվարկային հաշվից, այլ մեկ այլ բանկից, որում չունի հաշիվ, ապա տվյալ դեպքում նման վճարումը համարվում է կանխի՞կ, թե՞ անկանխիկ: Խնդրում եմ նաև տալ ձևակերպումները և եթե հնարավոր է` նաև հղում կատարել օրենքի համապատասխան հոդվածին:
Կանխավ շնորհակալություն:
Arsine.
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում և զբաղվում է մեծածախ առևտրով:
Կազմակերպության կողմից X խանութին դուրս գրված հարկային հաշիվներում որպես ապրանք դուրս է գրվել օրինակ “Պաղպաղակ բրիկետ”: Հետագայում X խանութից վերադարձ է կատարվել և դուրս է գրվել հարկային հաշիվ: Վերջինիս մեջ “Պաղպաղակ բրիկետ”-ի փոխարեն գրվել է օրինակ “Պաղպաղակ բրիկետ վանիլային”: Խանութի հետ կապնվել եմ և պատասխանում է, որ իրենց ծրագրային տարբերակում մուտքագրվում է ըստ առանձին համերի, և հետագայում ծրագրից որպես հարկային հաշիվ արտահանել են առանձին համերով և խնդրել են հաշիվները ընդունել:
Հարցս հետևյալն է.
Եթե խանութի կողմից դուրս գրված հարկային հաշիվը վերոնշյալ “Պաղպաղակ բրիկետ վանիլային” ապրանքով ընդունեմ, արդյո՞ք Կազմակերպությունը հետագայում կարող է խնդիր ունենալ: Ըստ հաշիվների փաստորեն ստացվում է, որ Կազմակերպությունը “Պաղպաղակ բրիկետ վանիլային” ապրանքից չի մատակարարել, սակայն հետ է վերադարձվել:
Vaal.
Բարև ձեզ: Խնդրում եմ հստակեցնել՝
Եթե ունեմ երկու ավտոմեքենա, երկուսի ձեռքբերման պահից անցել է մեկ տարուց ավելի ժամանակ, կարո՞ղ եմ արդյոք երկուսը միաժամանակ (առանց մեկ տարվա ընդմիջման) վաճառել առանց ԱԱՀ կամ այլ հարկ վճարելու:
Ինչքան հասկացա ԱԱՀ մասին օրենքից` կարող եմ: Միգուցե այլ օրենքով կամ ենթաօրենսդրական ակտով է կարգավորվում, կամ ուղղակի` ԱԱՀ մասին օրենքի 6-րդ հոդվածի թյուրըմբռնման պատճառով է այս հարցը ծագել (խոսքը տվյալ գույքի ձեռքբերմանը, այլ ոչ թե` գործարքի իրականացմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածի մասին է)
Շնորհակալություն:
Nnn71.
ԱԱՀ վճարող կազմակերպությունը վարում է նաև կոմիսիոն հիմունքներով մանրածախ առևտուր և անհատ ձեռներեց չհանդիսացող ֆիզ. անձերից կոմիսիոն պայմանագրի հիման վրա հաշվարկային փաստաթղթով (հաշիվ-ապրանքագիր) ընդունում է մանրածախ ապրանքներ (հուշանվերներ):
2016 թվականի հունվարի 1-ից սկսած` հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային եղանակով:
Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ կարգով պետք է դուրս գրի հաշվարկային փաստաթուղթ ԱԱՀ վճարող կոմիսիոները ֆիզ.անձ հանդիսացող կոմիտենտին, և ինչպիսի՞ փաստաթուղթ պետք է ներկայացնի կոմիտենտը:
Կանխավ շնորհակալություն:
Ընկերություն` Ռայս
Հեռախոս` 091 90 32 87
Էլ. փոստ` info շնիկ risecompany.ru
Թափուր աշխատատեղ`Կոնսուլտանտ հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Խորհրդատվություն հաշվապահական հաշվառման գծով, թեստավորում
Աշխատավարձ` Համապատասխան որակավորմանը
Այլ նշումներ` Հարգելի հաշվապահներ, Ձեր Ռեզյումեն խնդրում ենք ուղարկել telunts շնիկ risecompany.ru հասցեով: Անհրաժեշտ են բարձր որակավորում ունեցող հաշվապահներ, որոնք տիրապետում են 1C ծրագրին:
Ընկերություն՝ Սեմուր ընդ Կո ՍՊԸ
Էլ. փոստ՝ accountant շնիկ semur.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ “Սեմուր ընդ Կո” ընկերությունը(արտադրություն, առևտուր)հրավիրում է աշխատանքի փորձառու հաշվետարի (մինչև 35տարեկան իգական սեռի) ՀԾ-Հաշվապահ6 ծրագրի գերազանց իմացությամբ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00,հանգստյան օրը՝ կիրակի: Աշխատանքի մեկնումը և վերադարձը ապահովվում է տրանսպորտով: -Հաշվապահական ձևակերպումների իրականացում; -Հաշիվ ապրանքագրերի պատրաստում; -Ապրանքների մուտքերի և ելքերի վարում; -Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլում հաշվապահական հաշվառման հաշիվներում; -Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում; -Դեբիտորական, կրեդիտորական պարտքերի վարում; -Ներքին հաշվետվությունների կազմում: -Մասնագիտական կրթություն ֆինանսական/հաշվապահական ոլորտում; -Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS (Word, Excel),ՀԾ-Հաշվապահ6; -Ոչ պակաս, քան 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում; -Թիմում աշխատելու ունակություն; -Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին; -Արագ կողմնորոշվելու ունակություն:
Աշխատավարձ՝ 100 000 – 120 000
Այլ նշումներ՝ Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե accountant@semur.am էլ. փոստի հասցեով:
Sasun.
Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթուղթ պետք է ունենա առաքիչը ապրանքը մատակարարելիս, եթե կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով, և դուրս են գրվում հաշվարկային փաստաթղթեր էլէկտրոնային եղանակով:
Ընկերություն՝ Գրասենյակ
Հասցե՝ Կենտրոն
Հեռախոս՝ 099221171
Էլ. փոստ՝ mary.manukyan.88 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահություն
Աշխատանքի նկարագրություն՝ Գրասենյակին անհրաժեշտ է հաշվապահական գիտելիքներով օժտված, գրասենյակային աշխատանքի փորձ ունեցող մասնագետ
Աշխատավարձ՝ 160 000
Kristine1.
Բարև ձեզ: Ինչպե՞ս համակարգիչի մեջ նստացնեմ ՀԾ ուսուցողական տարբերակը: Երեք անգամ փորձել եմ, գրում է` բանալին չգտնելու պատճառով չի աշխատում:
Նախապես շնորհակալություն:
H.K.
Հարգելի հաշվապահներ` ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մեր կազմակերպությանը ծառայություն է մատուցել, որի դիմաց վճարումը կատարվել է արտարժույթով, ինվոյսինգով դուրս ենք գրել մատակարարի անունից հաշիվ՝ ինքնահաշիվ: Ձևակերպումները ճի՞շտ են.
դտ713 կտ521 100.000 դրամ, 200USD
դտ521 կտ5241 20.000 դրամ
դտ261 կտ5243 20.000 դրամ
դտ226 կտ261 20.000 դրամ
դտ725 կտ521 կամ դտ625 կտ521
և վճարումը` դտ253 կտ521 200 USD
Արմեն.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կարելի է ֆիզ. անձից ստացված արտարժույթով փոխառությունը մարել ՀՀ դրամով:
Հարութ.
Հարգելի հաշվապահներ, երբ վարձավճարի կանխավճար է վճարվում, արդյո՞ք եկամտային հարկը պահվում է վճարված ամբողջ գումարից, թե՞ կատարվում է ամսական հաշվարկ: Շնորհակալություն:
Ընկերություն՝ ShowCar
Հեռախոս՝ +37494805525
Էլ. փոստ՝ vigen շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Պահանջվում է հարկային օրենսդրությանը լիարժեք տիրապետող, աշխատանքային փորձ ունեցող լավ մասնագետ: Կազմակերպությունն աշխատում է ծառայությունների ոլորտում, հարկվում է ԱԱՀ-ով:
Արթուր.
Բարև ձեզ:
1. Եթե ԱՁ-ն ուզում է ՓԲԸ-ի տարածքում տարածքի (գույքի) անհատույց վարձակալության պայմանագիր կնքել, արդյո՞ք ՓԲԸ-ի մոտ առաջանում է անհատույց վարձակալությամբ տրամադրվող տարածքի համար կադաստրային արժեքի 5%-ի չափով պարտավորություն: Ինչպե՞ս է որոշվում կադաստրային արժեքը 1 մետր քառակուսի տարածքի համար: Եթե տարածքը (սենյակը) 80 քառակուսի մետր է, կարելի՞ է արդյոք վարձակալել, օրինակ, 30 քառակուսի մետրը:
2. Եթե ԱՁ-ն ՓԲԸ-ի տարածքում վարձակալությամբ (անհատույց) տարածք (սենյակ) է վերցնում և ՓԲԸ-ի տնօրենի ու ԱՁ-ի (ԱՁ-ի տնօրենի) միջև կնքվում է պայմանագիր, արդյո՞ք պարտադիր է պայմանագրի նոտարական վավերացումը: Իսկ առհասարակ առանց պայմանագրի ԱՁ-ն կարո՞ղ է ՓԲԸ-ի տարածքում գործունեություն (ծառայություն) իրականացնել:
Արփինե.
Ես ցանկանում եմ օնլայն առևտրով զբաղվել: Ինտերնետ կայքով ապրանք պատվիրել արտասահմանից, սոցիալական ցանցի միջոցով գտնել գնորդներ, սակայն առևտուրը իրականացնել ոչ թե օնլայն տարբերակով, այլ գնորդների հետ հանդիպել, վերցնել գումարը և տալ ապրանքը: Այդ դեպքում գործունեությունը հարկման ենթակա՞ է: Կանխավ շնորհակալություն:
Ընկերություն` ՆԱՐԵԿ ՍՊԸ
Էլ. փոստ` narek_ltd շնիկ yahoo.com
Թափուր աշխատատեղ` Կադրերի տեսուչ
Աշխատանքի նկարագրություն` Հրավիրում ենք աշխատանքի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի աշխատակցուհիների հետևյալ պայմաններով. 1. Բարձրագույն կրթությունը պարտադիր է , իրավաբանական կրթությունը պարտադիր, 2. Աշխատանքային օրենսգրքի լավ իմացություն, 3. Աշխատանքային փորձը տվյալ բնագավառում՝ 5 տարի, 4. Տարիքը ՝ 25-ից բարձր, 5. Կոլեկտիվում աշխատելու ունակություն Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ narek_ltd շնիկ yahoo.com
Աշխատավարձ` 100 000-120 000
Lyudmila.
ԱԱՀ-ով եմ աշխատում, հարցս հետևյալն է. 2015-ին ստացված հարկային հաշիվները պարտադիր էլեկտրոնային պե՞տք է ստորագրել, թե՞ ոչ, եթե գիտեք` շտապ արձագանքեք և համապատասխան օրենքին կամ որոշումանը հղում արեք:
Ընկերություն` K2 Armenia
Հասցե` Fuchik 27/41
Հեռախոս` 43333341
Էլ. փոստ` K2armeniak2 շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվետար Օպերատոր
Աշխատանքի նկարագրություն` Ընկերությունը աշխատանքի է հրավիրում հաշվետար/Օպերատորների բարձրագույն կրթությամբ և 1C 8,2-ի գերազանց իմացությամբ: ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` – Վաճառքի պատվերների գրանցում. մուտքագրում, ելքագրում` ըստ տեսակի և քանակի, – Սահմանված ժամկետում հաշվետվությունների կազմում և ներկայացում վերադասին: ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ` – բարձրագույն կրթություն, – հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն, – պարտադիր աշխատանքային փորձ, – համակարգչային գիտելիքներ` MS Office-ի գերազանց իմացություն, մասնավորապես Excel ծրագրի, -1C ծրագրի գերազանց իմացություն, – գրագետ, կիրթ, պատասխանատու, թիմում աշխատելու կարողություն, արագ կողմնորոշվելու հնարավորություն: Ինքնակենսագրությունը /CV/ կարող եք ուղարկել K2HRArmenia շնիկ gmail.com հասցեին:
Arsine.
Ընկերությունը հիմնադրվել է 2014թ-ին և աշխատում է ԱԱՀ դաշտում: 2016թ-ից հանդիսանալու է ամսական ԱԱՀ վճարող: Իրականացնում է մեծածախ և մանրածախ առևտուր: Ունի ՀԴՄ: Ներկա պահին ՀԴՄ կտրոնի վրա չի արտացոլվում ապրանքի անվանումը, քանակը և գինը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք 2016թ-ի հունվարի 1-ից պարտադիր է, որ ՀԴՄ կտրոնի վրա նշվեն ապրանքի անվանումը, քանակը և գինը, ստացված գումարի չափը, տրված մանրը և այլն:
Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ