Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ուշացրել է եկամտային հարկի վճարումը

Հրայր. Բարև ձեզ: Նախ, շատ եմ ողջունում Ձեր այս հարց ու պատասխանի մտահաղացումը: Դրանով շատ մարդկանց եք օգնում: Հիմա հարցերը. 1. ԱՁ-ն իր գործունեությունը սկսել է 2015թ. հունվարի 29-ից: Սակայն եկամտային հարկը, այսինքն ամսական ֆիքսված 5 000 դր. ուշացումով է մուծել, ավելի ճշգրիտ մուծումը կատարվել է 2015թ. մարտի 17-ին 5 000 դր. հունվարի համար և 5 000 դր. փետրվար ամսվա համար: Հունվար ամսվա համար ուշացումը կազմեց 25 օր: Խնդրում եմ օգնեք` այս դեպքում ի՞նչ տույժ է կիրառվում և ինչպե՞ս պետք է այն մարվի: 2. ԱՁ-ն պայմանագրով (պայմանագիրը նոտարական գրանցում չունի) տարածք է վարձակալում ամսական 20 000 դր. չափով ֆիզ. անձից: Այս դեպքում ի՞նչ պարտավորություններ են առաջանում և ի՞նչ կարգով են դրանք մարվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ վարձակալությամբ հեծանիվներ է տրամադրում

Կարեն. Հարգելի հաշվապահներ, հետաքրքրում է մի հարց. Անհատ ձեռնարկատերը, որը հարկվում է շրջանառության հարկով, այլ գործունեություններից զատ զբաղվում է նաև հեծանիվների վարձույթով (առաջարկում է հեծանիվների վարձույթ): Հարկային առումով ծառայությունը ո՞ր հոդվածի տակ է ներառվելու՝ 1.Որպես ծառայություն և հարկվի 5 % թե՞ 2. Որպես վարձակալություն և կհարկվի 10 %
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է դադարեցնել գործունեությունը և լուծարվել

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, շատ շտապ պատասխանեք: 1.5 տարվա ԱՁ եմ, հիմա ուզում եմ դադարեցնել գործունեությունը և լուծարել ԱՁ-ն: Ասեք, խնդրում եմ, ի՞նչ թղթեր, փաստաթղթեր, դիմումներ պետք է ներկայացնեմ և արդյո՞ք վճարումներ էլ պետք է անեմ, եթե այո` ինչի՞ համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե ԱՁ-ն ուշացնում է եկամտային հարկի վճարումը

Nelly. Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն ուշացնում է եկամտային հարկի վճարումը, ապա 5000 - ի նկատմամբ է՞լ է տույժ հաշվարկվում 0.15%-ի չափով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Վազգեն. Հարգելի հաշվապահներ, մոտ 2 տարի առաջ պետ. ռեգիստրում գրանցել եմ Ա/Ձ, ներկայացել եմ ՀՏ և գրանցել գործունեությունս, 6 ամիս հետո ներկայացրել եմ դիմում՝ գործունեությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, և այդ պահին բոլոր պարտքերս մարված էին: Հարցս հետևյալն է՝ երբ գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է, եկամտային հարկ պե՞տք է վճարեի, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն գումար պետք է վճարել վարձատուին

Arsine. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. ՍՊԸ-ն ֆիզիկական անձի հետ կնքել է տարածքի վարձակալության պայմանագիր ամսական 40 000 դրամով: Եկամտային հարկի ամսական հաշվետվության մեջ լրացվում է 40 000 դրամ և հարկը հաշվարկվում է 10%, այսինքն` 4 000 դրամ: Հարցս հետևյալն է. Այս պարագայում վարձատուին պետք է վճարեմ 36 000, իսկ 4 000-ը բյուջե, թե՞ 40 000-ը վարձատուին և 4 000 էլ բյուջեին (նշեմ, որ մինչ այս 2-րդ տարբերակով եմ վարվել, բայց ինձ թվում է` սխալվել եմ): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն կարո՞ղ է ՍՊԸ հիմնադրել

Սլավա. Խնդրում եմ պատասխանել: Անհատ ձեռներեցը, որը զբաղվում է արտադրությամբ` շրջանառության հարկով, նա կարո՞ղ է իր անունից բացել երկրորդ ԱՁ կամ ՍՊԸ` զբաղվելով առք ու վաճառքով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ ի՞նչ տարեկան հաշվետվություն է լրացնելու

Վահե. Ընկերներ ջան, ես հանդիսանում եմ ԱՁ և 2014թ. գործունեության համար վճարել եմ ֆիքսված եկամտային հարկ (ամսական 5 000 դրամ): Ինձ կարո՞ղ եք օգնել, տարեկան հաշվետվության համար ի՞նչ ձև պետք է լրացնեմ և էլեկտրոնային տարբերակով ու՞ր ուղարկեմ: Կանխավ շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվելու է պահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով

221 Լուսինե. Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. Անձը պետ. ռեգիստրում գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և ցանկանում է իրականացնել ավտոմեքենաների որոշ մասերի ներմուծում և իրացում: Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի ԱՁ-ն և որքա՞ն եկամտային հարկ պետք է վճարի յուրաքանչյուր ամիս: Նշեմ նաև, որ ԱՁ-ն չունի աշխատողներ: Շտապ է, խնդրում եմ պատասխանել հնարավորություն դեպքում: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ի` սոց. վճարից հրաժարվելու դիմում

Hamest. Բարև ձեզ, շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը, խնդրում եմ մի հարցի պատասխանել` եթե Ա/Ձ -ի պարտադիր սոց. վճարի հրաժարման դիմումի փոխարեն ուղարկել եմ վերսկսմանը, և չկա ճշգրտում տալու ձև, ի՞նչ անել այդ դեպքում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողը կարող է գրանցվել որպես ԱՁ

Լուսինե. Բարև ձեզ: Ես աշխատում են X-ընկերությունում: Իրավունք ունե՞մ զուգահեռ գործունեություն ծավալել որպես Ա/Ձ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք ամսական 20 000 դրամով: Եկամտային հարկի հաշվետվությամբ ներկայացվում է և հարկը հաշվարկվում է 10 %, այսինքն` 2 000 դրամ: Հարցս հետևյալն է` Արդյո՞ք այդ 2 000 դրամը կազմակերպության համար ծախս է, թե՞ այն պահվում է վարձատուից: Այսինքն վարձատուին պետք է վճարվի 18 000, թե՞ հենց 20 000 դրամ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ճի՞շտ է որպես ԱՁ գրանցվել, թե՞ կազմակերպություն հիմնադրել

Կարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք` ճիշտ որոշում կայացնեմ: Ես պետք է ուրիշի հանձնարարությամբ տարբեր աշխատանքներ կատարեմ (կոմունալների վճարում, տարածքի մաքրման համար աշխատողների տրամադրում և այլ բազմաբնույթ աշխատանքներ): Ճիշտ է՝ ԱՁ գրանցվե՞մ, թե՞ ՍՊԸ: Պարզապես տվյալ կազմակերպությունը, որը ինձ հանձնարարություններ է տալու, ուզում է անպայման գրանցված կազմակերպության հետ աշխատել: Կանխավ շնորհակալություն: Խնդրում եմ, եթե հնարավոր է, շուտ արձագանքել հարցիս:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը 1 տարվա մեջ 2 անգամ իրականացնում է ավտոմեքենայի վաճառք

Էրիկ. Բարև ձեզ: Ֆիզ. անձը, ով 1 տարվա մեջ 2 անգամ իրականացնում է ավտոմեքենայի վաճառք, ընկնում է 20 % ԱԱՀ-ի դաշտ չէ՞: Եթե այո, ապա երկու գործարքի մասով էլ, թե՞ միայն 2-րդի: Նշանակություն չունի չէ՞, որ գործարքներից մեկը վաճառք է, իսկ մյուսը՝ նվիրատվություն: Ընդ որում 2 գույքի ձեռքբերումն ու վաճառքը վերջին 12 ամսվա ընթացքում պետք է տեղի ունենան, այդպես չէ: Եթե ավտոմեքենաներից մեկը ձեռքբերված լինի 2012թ-ին, մյուսը` 2013թ-ին, սակայն 2-ի վաճառքն էլ իրականացվի 2013-ին, հարկային դաշտ չի ընկնում, չէ՞:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձը 1 տարվա ընթացքում իրականացնում է 2 և ավելի գործարք

Անժելա. Բարև ձեզ: Ֆիզիկական անձը 1 տարվա ընթացքում իրականացնում է 2 և ավելի գործարք (կոնկրետ 3 ավտոմեքենայի վաճառք), ի՞նչ տեսակի հարկային պարտավորություն է ունենում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ուշացրել է եկամտային հարկի վճարումը

Արուսյակ. Բարև ձեզ: Կխդրեմ պատասխանել, եթե ուշացրել եմ ԱՁ-ի ամսական 5 000 դրամ եկամտային հարկի վճարը, որը պետք է վճարվի մինչ հաջորդ ամսվա 20-ը, ապա այդ դեպքում ի՞նչ տույժ է հասնում: Կսպասեմ պատասխանի: Շնորհակալություն: