Category: Աշխատավարձ, կադրեր

Արձակուրդի հետ կապված

Էմիլի.

Բարև ձեզ: Ներեցեք, կասե՞ք` ես աշխատում եմ ՀՈԱԿ-ում որպես գլխավոր հաշվապահ, հասանելիք արձակուրդս օգտագործել եմ սեպտեմբեր ամսին, հիմա իմ հարսանեկան արարողության համար արձակուրդ եմ ուզում, պետությունը 3 օր է տրամադրում: Կասեք, ո՞ր օրենքով, հոդվածով է կազմվում հրամանը և այդ երեք օրը վարձատրվու՞մ է, թե՞ ոչ:

Օրապահիկի հետ կապված

Նունե.

Ողջույն: Եթե օրենքով նախատեսված նվազագույն սահմաչափից քիչ օրապահիկ է տրամադրվում աշխատակցին, երկկողմանի հաստատված համաձայնության հիման վրա, այդ դեպքում վարչական հետևանքներ առաջանու՞մ է, կամ չվճարված մասը կազմակերպության համար եկամուտ համարվու՞մ է:

Կարելի՞ է աշխատավարձը փոխանցել ուրիշի հաշվեհամարին

Բարև Ձեզ: Աշխատողն ունի հարկադիրի հետ խնդիրներ և ցանկանում է, որ իր դիմումի համաձայն աշխատավարձը փոխանցեն ընկերոջ հաշվեհամարին: Արդյո՞ք թույլատրվում է նման բան:

Աշխատավարձի հաշվարկ

Գոհար.

Բարև։
Խնդրում եմ օգնեք հաշվել աշխատավարձս, եթե բյուլետենը բացվել է 17.11.21-ին և ավարտվել 02.12.21։
Նշեմ որ 1 օր, այսինքն` 16.11.21-ը դուրս է մնացել բյուլետենի օրերից։
Այսինքն` բացակայել եմ սկսած 16.11.21-ից, սակայն բժիշկը սխալմամբ տվել է ամսի 17-ով։

Ի՞նչ տուգանք է սահմանված

Լաուրա․

Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը գործատուին չի ներկայացնում ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը, կամ պատվաստված լինելու մասին սերտիֆիկատը, այս դեպքում հիմնարկին տուգանք սահմանվու՞մ է։

Վերջնահաշվարկ փորձաշրջանից հետո

Լիլիթ.

Բարև Ձեզ: Եթե աշխատողի փորձաշրջանը լրանում է (3 ամիս) և ազատում են աշխատանքից: Արդյոք վերջնահաշվարկ հասնու՞մ է:

Վերջնահաշվարկ

Նառա․

Բարև Ձեզ։ Ո՞ր դեպքում կարող ենք աշխատանքից ազատվող աշխատակցին վերջնահաշվարկ չվճարել։ Եթե աշխատակիցը անհիմն 2-3 ամից չի ներկայացել աշխատանքի, ինչպե՞ս կարող ենք հիմնավորել ու նրան չվճարել վերջնահաշվարկ։

Աշխատակիցը հիվանդության թերթիկ է ներկայացրել

Բարև Ձեզ, խնդրում եմ տալ պարզաբանում․ աշխատակիցը արձակուրդի մեջ հիվանդության թերթիկ է ներկայացրել, վճարել եմ արձակուրդը և նպաստը, օրենքով արձակուրդը պետք է երկարացվի, բայց նա մեր միակ բանվորն է, փոխարինող չունենք։ Կարո՞ղ եմ արձակուրդից ետ կանչել, խնդրում եմ օրենքի հղում տալ։

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Մարիամ.

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ իմ հարցին հիմնավոր պատասխան տալ, շատ շնորհակալ կլինեմ։ Ես ստանում եմ 112 000 մաքուր աշխատավարձ։ Հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 5-ը գտնվել եմ հիվանդության արձակուրդում (бюлетень): Խնդրում եմ ասել` ինձանից ինչքա՞ն գումար է պահվելու։ Նախապես շնորհակալ եմ։

Չվճարվող արձակուրդ

Արփինե.

Բարև Ձեզ: Չվճարվող արձակուրդի տևողությունը 60 օր է, շաբաթ կիրակիները ներառյա՞լ:

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Սամվել․

Բարև ձեզ։ Խնդրում եմ նշել․ Հ/Կ-ն ունի 1 քաղիրավականով աշխատող, սակայն մի օր է գրանցված եղել և չի աշխատել, աշխատավարձ չի ստացել, հիմա եկամտահարկի հաշվարկում աշխատողի աշխատանքային ժամերը պետք է գրեմ 24, թե՞ 0, և արդյո՞ք հնարավոր է աշխատավարձը գրել 0, կամ ի՞նչ հարկեր են պահվում և ինչքա՞ն աշխատավարձից, դրանք կարո՞ղ եմ իրար գումարել և այդքան գումար գրել: Նաև հարկի վճարման դեպքում դրամարկղային գրքում գրառում արվու՞մ է, և եթե այո, ապա ինչպե՞ս կամ կարող եմ այդ գումարը գրել տարեկանի հաշվետվությունում որպես նվիրատվություն այդքան գումարի չափով: Նաև անհրաժե՞շտ է հանձնել 165. Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին ձևը, թե՞ այն այլ հաշվետվություն է: Նախապես շնորհակալություն։

Մայրության նպաստ

Շողեր.

Բարև ձեզ: Հարցս դեկրետային արձակուրդի գումարի հաշվարկին է վերաբերում: Ես 01.11.18 սկսել եմ աշխատել x կազմակերպությունում, որտեղից 23.03.19 անցել եմ ֆիզարձակուրդի: Այնուհետև 28.06.21-ից սկսել եմ աշխատել y կազմակերպությունում, որտեղից 19.11.21 անցել եմ 2-րդ ֆիզարձակուրդի: Խնդրում եմ նշել` ինչպե՞ս է հաշվարկվելու դեկրետային արձակուրդի տրամադրվող գումարը: Հ.գ – առաջին կազմակերպությունից ազատվել եմ աշխատանքից 23.09.21: Շնորհակալություն:

Վերջնահաշվարկ

Աննա.

Բարև Ձեզ: Աշխատակցի հիվանդության պատճառով, բացակայող աշխատողի փոխարեն որոշակի ժամկետով պայմանագիր ենք կնքել նոր աշխատողի հետ, որն աշխատել է ընդամենը 5 օր: Խնդրում եմ պատասխանեք` 5 օրվա համար նրան վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ:

Հաստիքային միավորի չափորոշիչներ

Աննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին՝ մեկ անձը նույն կազմակերպությունում որքա՞ն հաստիքային միավորով կարող է աշխատել, ավելին` կարո՞ղ է աշխատել 1,75 հաստիքային միավորով:

Մայրության նպաստի հաշվարկ

Շողեր.

Բարև ձեզ: Ըստ այս օրենքի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մաս.
9. Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:
Պետք է նոր աշխատանքի վայր ներկայացնել քաղվածք հարկային տեսչությունից, որտեղ նշված կլինի առաջին դեկրետային արձակուրդին նախորդող ամսվա աշխատավարձի չափը:
Լինելով առաջին երեխայի դեկրետային արձակուրդում, նոր աշխատանքի եմ անցել, որտեղ 4 ամիս աշխատելուց հետո նորից անցել եմ դեկրետի: Հարցը դեկրետային գումարը հաշվարկելու մասին է: Շնորհակալ եմ:

Վերջին աշխատանքային օր

Լաուրա.

Բարև Ձեզ: Աշխատակիցը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակորդում։ 29.11.2021թ-ին պետք է ներկայանա աշխատանքի, սակայն գրել է աշխատանքից ազատման դիմում։ Աշխատանքից ազատման հրամանի մեջ վերջին աշխատանքային օր ե՞րբ կարող եմ գրել:

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Անուշ.

Բարև ձեզ: Կասե՞ք, եթե աշխատողը այս տարվա նոյեմբերի 1-ին է ընդունվել աշխատանքի, աշխատել է 20 օր և ներկայացրել հիվանդության անաշխատունակության թերթիկ, ինչպե՞ս հաշվենք այն:

Արձակուրդի հրաման

Էմիլի․

Ինձ կարո՞ղ եք օգնել․ ամենամյա սովորական հնգորյա աշխատանքային օրերի դեպքում կասե՞ք՝ ԱՕ Հոդված 158 ամենամյա արձակուրդ հրամանը այս հոդվածով տա՞մ։

Ամենամյա արձակուրդ

Անուշ.

Բարև Ձեզ: Որ խնդրենք կասե՞ք, եթե աշխատողը օգտագործել է տվյալ տարվա հերթական ամենամյա արձակուրդը, կարո՞ղ է օգտվել հաջորդ տարվա արձակուրդից նախօրոք, եթե նման օրենք կա, կուղարկե՞ք: Օրինակ` ես օգտագործել եմ իմ 2021թ. ամենամյա արձակուրդը, բայց հիմա շատ անհրաժեշտ է արձակուրդ, բայց չունեմ, կարո՞ղ եմ օգտվել նախօրոք իմ 2022թ. ամենամյա արձակուրդը:
Եվս մեկ հարց. կասե՞ք` եթե օրինակ` մենք 2016թ. մանկապարտեզի վերանորոգման պատճառով տանն ենք եղել և վարձատրվել ենք պարապուրդ` ամբողջ տարի, այդ տարվա ամենամյա արձակուրդը կորու՞մ է, թե՞ վերջնահաշվարկի ժամանակ հաշվում ենք:

Բյուլետենի հաշվարկ

Էմիլի.

Բյուլետեն հաշվարկելիս 12 ամիսների ընդհանուր գումա՞րն է կեղտոտ աշխատավարձը հաշվարկվում, թե՞ բյուլետենի ժամանակ հաշվարկվում է նաև աշխատավարձին հավասարեցված վճարումները: