
ՀՈԱԿ-ի աշխատակիցը որպես ՍՊԸ տնօրեն
Գոհարիկ․
Բարև Ձեզ: ՀՈԱԿ-ում աշխատող տնօրենը իրավունք ունի՞ ունենալ ՍՊԸ և աշխատել որպես տնօրեն: Եթե իրավունք ունի, ո՞ր օրենքի ուժով։

Տուրիստական գործունեություն
Եվա․
Բարև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ տուրիստական գործունեություն ունեցող ԱՁ ի՞նչ առանձնահատկություններ ունի։ Հաշի՞վ է գրում ֆիզ անձանց միջնորդության ու վե՞րջ։

Գնումներ Wildberries հարթակից
Նիկա․
Բարև Ձեզ։Եթե Wildberries-ից կատարում ենք գնումներ, դա կարո՞ղ ենք ցույց տալ որպես ձեռբերում, բայց ոչ նվազեցում։ Եթե այո, ապա որտե՞ղ պետք է երևան այդ գնումները։

Ֆուրշետ ծառայություններ
Արշակ․
Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանալ՝ ֆուրշետ ծառայությունը (հարսանեկան միջոցառումների ժամանակ ֆուրշետի սեղանի մթերքի և ծաղկային ձևավորումները) միկրոձեռնարկատիրություն կարո՞ղ է համարվել:
Նախապես շնորհակալ եմ արձագանքի համար։

ԱՏԳ կոդ առաքման ծառայության համար
Էդգար․
Բարև Ձեզ։ Կոնստրուկտորների օնլայն վաճառքով ենք զբաղվում կայքի միջոցով, առաքումով։ Եթե հաճախորդը 10 000 դրամ արժողությամբ ապրանք է պատվիրում, արժեքին գումարվում է 900 դրամ առաքման համար, և նա վճարելու է առաքիչին 10 900 դրամ կանխիկ։ Մենք հաճախորդին պետք է տրամադրենք 10 900 դրամի կտրոն ՝ 10 000 դր ապրանքի կտրոն 9503 ԱՏԳ կոդով + կտրոն առաքման 900 դր վճարի համար։ Հիմա հարց․ ո՞ր ԱՏԳ կոդն է ճիշտ օգտագործել առաքման այդ 900 դրամի կտրոնը գեներացնելու համար։

Լիզինգի սուբսիդավորվող տոկոսագումարներ
Արեգա․
Հարգելի հաշվապահներ, այսպիս հարց.
- Շահութահարկի հաշվարկում լիզինգի սուբսիդավորվող տոկոսագումարները որպես եկամուտ ճանաչվու՞մ են, թե՞ ոչ
- Եթե այո, ապա ինչպիսի՞ եկամուտ (հաշվապահական ձևակերպում)
Կանխավ շնորհակալություն։

Ֆրիլանսերի գործունեություն
Գոռ․
Բարև ձեզ, եթե տանից աշխատում եմ որպես ֆրիլանսեր 3D մոդելավորող՝ ծառայություն մատուցելով արտասահմանյան կազմակերպությանը, կարո՞ղ եմ արդյոք գրացվել որպես ԱՁ և աշխատել միկրոյի դաշտում կամ շրջհարկով, ո՞ր տարբերակը խորհուրդ կտաք։ Որքա՞ն հարկ պետք է վճարեմ։

Տերմինալով հաշվի համալրում
Հարգելի հաշվապահներ, տերմինալով հաշվի համալրումը արդյո՞ք անկանխիկ է համարվում: ԱՁ, ով աշխատում է շրջհարկով, կարո՞ղ է օրվա վերջում դրամարկղում հավաքված գումարը, որն առաջացել է մանրածախ առևտրից, տերմինալի միջոոցով փոխանցի ԱՁ-ի բանկային հաշվին և հաշվից էլ փոխանցի մատակարարների հաշվին:

Ապրանքի անվանացանկը չի տպվել ՀԴՄ կտրոնի վրա
Աննա․
Բարև ձեզ։ Շրջհարկով աշխատող և ՀԴՄ ունեցող ԱՁ-ն 2023թ-ին գերազանցել է 24 մլն շրջանառությունը։ 2024թ-ին չի ներկիայացրել ապրանքների անվանացանք ՀԴՄ կտրոնի վրա։ Ի՞նչ վարչական տույժ է նախատեսվում տվյալ դեպքում։

Էլեկտրոնային ստորագրության ստացում
Անահիտ․
Ինչպե՞ս ստանալ էլեկտրոնային ստորագրություն վարձով տված բնակարանի եկամտային հարկի հաշվետվություն ներկայացնելու համար, եթե սեփականատերը Հայաստանում չի, ՀՎՀՀ ունի, e-request.am էջում ներկայացրել է հայտարարություն բնակարանի վարձով տալու մասին։

Փոխառության մարում գույքով
Սոնա․
Բարև Ձեզ։ Ընկերությունը հիմնադրին տրամադրել է փոխառություն, հնարավորություն կա՞ փոխառության գումարին համարժեք շարժական գույք տրամադրի, և փոխառությունը մարվի դրանով։ Պայմանագրին կից համաձայնագրի հիման վրա։ Շնորհակալություն։

Հաշվապահը որպես լիազոր անձ
Հայկ․
Բարև ձեզ։ ԱՁ եմ գրանցել, գնացի հարկային՝ ինձ տվեցին մուտքանուն և գաղտնաբառ, և խորհուրդ տվեցին դիմել հաշվապահի։ Հարցս հետևյալն է. եթե ես չունեմ ID, կարո՞ղ է հաշվապահը հանդես գալ որպես իմ լիազոր։

ՀՄ նվազագույն արժեք
Լիլիթ․
Բարև ձեզ։ Խնդրում եմ կասե՞ք՝ հիմնական միջոց համարվելու համար նվազագույնը ի՞նչ արժեք պետք է ունենա։

Վարձավճարի կանխիկ ստացում
Դիաննա․
Բարև Ձեզ: Տրանսպորտային միջոցների վարձակալությունից ստացված վարձավճարը շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է ստանալ կանխիկ և միայն հաշիվ գրել, քանի որ չունի ՀԴՄ:

Ֆակտորինգ
Դիաննա․
Ողջույն բոլորին։ Որ խնդրեմ կասե՞ք՝ ի՞նչ է հաշվապահական ֆակտորինգը, և որտեղի՞ց կարող եմ ինֆորմացիա կարդալ։

Վարձատուն և վարձակալն ամուսիններ են
Սոֆյա․
Ֆիզ. անձը վարձակալությամբ է տվել իր տարածքը ԱՁ-ին, վարձատուն և վարձակալը ամուսիններ են։ Հաշվի առնելով ամուսնության գրանցման ակտը՝ կարիք կա՞ արդյոք դիմել ՊԵԿ կամ կադաստրով գրանցել։ Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ
Աննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մեքենաների տեխզննման համար անհրաժե՞շտ է ՀԴՄ, եթե վճարումը կատարվում է տերմինալով, կանխավ շնորհակալ եմ։

Նկարչական գործունեություն
Շուշանիկ․
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ եթե ՌԴ-ում գրանցված ինքնազբաղված ԱՁ-ն, ով ՌԴ-ի քաղաքացի է (ИП на НПД), զբաղվում է նկարչությամբ և սեփական նկարած նկարների վաճառքով ցանկանում է ՀՀ -ում զբաղվել նույն գործունեությամբ, ի՞նչ կազմակերպաիրավական ձևով է նպատակահարմար իրականացնել գրանցումը ՀՀ-ում:

Շահաբաժնի հաշվարկ
Արեն․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում: Իրականացնում է մի քանի գործունեություն: Կազմակերպությունը տարվա ընթացքում ունեցել է այնպիսի եկամուտներ և ծախսեր, որոնք շահութահարկի հաշվարկի մեջ համապատասխանորեն չեն դիտարկու եկամուտ և ծախս: Հարցս հետևյալն է՝ շահաբաժինը հաշվարկելիս և վճարելիս վերը նշված եկամուտներն և ծախսերն պե՞տք է հաշվի առնել, թե՞ ոչ։

Համատիրության գործունեություն
Արթուր․
Հարգելի գործընկերներ, այսպիսի մի հարց ունեմ․ մենք ունենք համատիրություն: Ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստանում ենք փայավճարներ, որոնք հիմնված են անդամության վրա ըստ Համատիրությունների մասին օրենքի, և դա ֆիքսված է մեր կանոնադրությունում: Խնդրում եմ պարզաբանել՝ այս վճարները արդյո՞ք համարվում են անդամավճարներ, եթե այո, ապա 108 հոդվածի 11 մասով նվազեցվող եկամուտներ կլինեն, իսկ հոդված 410-ով քանի որ ձեռնարկատիրական չէ, հաշվարկային փաստաթղթի կարիք չկա: Արդյո՞ք այս մասով պետք է դուրս գրվեն հաշվարկային փաստաթղթեր, և կառաջանա՞ արդյոք վճարման ենթակա շահութահարկ: Եթե հնարավոր է՝ խնդրում եմ նշել օրենքի հղումներ:
Վերջին մեկնաբանություններ