
Տալ դրոշմանիշային վճարի կանխավճարի ձևակերպումները
Մելինե.
Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Կասեք խնդրեմ՝ ՍՊԸ-ի աշխատողների աշխատավարձից պահվող դրոշմանիշային վճարի ընդհանուր գումարը կազմել է 6 000, սակայն փոխանցվել է 8000: Ստացվում է 2 000 դրամ կանխավճար է, ո՞ր հաշվով ձևակերպել: Եվ աշխատավարձից պահվող սոց. վճարի հաշիվը 5251-ն է՞։ Շնորհակալություն։

Պարտքի մարում արտարժույթով
Ռիտա.
Բարև Ձեզ։ Գործընկերը իր կրեդիտորական պարտքը մարում է ռուբլիյով, սակայն պարտքը ձևավորվել է դոլարով։ Ինչպե՞ս ձևակերպել ծրագրում։

Կանոնադրական կապիտալի ավելացում
Արթուր.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. ուրեմն ՍՊԸ-ի գործադիր տնօրենը ցանկանում է ավելացնել կանոնադրական կապիտալը, ներդնելով շարժական գույք՝ մարդատար ավտոբուս: Հիմա հարցս. պետռեգիստրում գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվի և կա՞ն արդյոք այլ ընթացակարգեր այն կազմակերպելու համար։ Եվ ձևակերպումը ո՞նց է տրվում հաշվապահորեն։

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Հայկ.
Բարև Ձեզ: Ունենք աշխատակից, որի աշխատավարձից յուրաքանչյուր ամիս պահում եմ 30% հարկադիրի գումարը: Կասե՞ք՝ ինչպե՞ս տալ ձևակերպումները, որ ճիշտ լինի: Շնորհակալություն։

ՀԾ-ում ստացված հաշիվների ձևակերպում
Էլինա.
Հարգելի հաշվապահներ, սկսնակ եմ, խնդրում եմ օգնեք։ Նախապես ասեմ, դիմել եմ ՀԾ սպասարկում։ Հարցս հետևյալն է. ինչպե՞ս են ցույց տալիս ՀԾ-ում մատակարարի անունից դուրս գրված հաշիվները։ Ի՞նչ քայլեր պիտի անեմ, որ ծրագրում դուրս գրված հաշվի ԱԱՀ համընկնի ձև 260-ի հաշվարկի հետ։ Ես ստացած հաշիվներս նեմուծել եմ ինվոյսինգից և դրանց հիման վրա ձևավորել եմ "ստացած ծառայություն" և մատակարարի անունը, որը հաշիվը ներմուծելուց իմ կազմակերպության անունն է, փոխեցի մատակարարի անունով, բայց ԱԱՀ-ի հաշվարկը չի համընկնում։ Նկարագրած գործողությունը ձևավորում է 260-ի հաշվարկի դեբետները 18-րդ վանդակի։ Ինչպե՞ս ձևավորել 10 վանդակի կրեդիտները։ Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Էմիլյա.
Կազմել գործառնությունների ձևակերպումները.
1. Հաշվարկվել է ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածությունը, որոնք օգտագործվում են վարչական նպատակով՝ 45 000 դրամ:
2. Մուտքագրվել է կազմակերպությունում ներստեղծված ոչ նյութական ակտիվը 450 000 դրամ:
3. Կատարել վարժության պահանջները, Կազմակերպությունը 2013թ. օգոստոսի սկզբին ձեռք է բերել տեղակայում պահանջող սարքավորում, վճարելով հաշվարկային հաշվից 550 000 դրամ, գումարած ԱԱՀ-ն: Տրանսպորտային կազմակերպության կողմից կատարվել է այդ սարքավորման տեղափոխման աշխատանքը, որի համար կազմակերպությունը պարտավորվել է վճարել 60 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ: Սարքավորման տեղակայումը կատարվել է տնտեսվարական եղանակով և տևել է 2 ամիս: Տեղակայման համար ծախսվել են նյութեր` 30 000 դրամի, հաշվարկվել է աշխատավարձ` 40 000 դրամի չափով: Սարքավորման օգտակար ծառայությունը սահմանվել է 5 տարի, իսկ մնացորդային արժեքը` 37 000 դրամ: Պահանջվում է ձևակերպել սարքավորման ձեռքբերման, տեղակայման և շահագործման հանձնման գործառնությունները, հաշվարկել դրա մաշվածությունը շահագործման առաջին տարվա համար՝ գծային եղանակով, և որոշել հաշվեկշռային արժեքը այդ տարվա վերջի դրությամբ:

Սկսնակ հաշվապահի դասընթացներ
Աստղիկ․
Ողջույն բոլորին։
Ես սկսնակ հաշվապահ եմ, կարո՞ղ եք խորհուրդ տալ կազմակերպություն կամ անհատ, որտեղ կամ ում մոտ կարող եմ անցնել դասընաթացներ և պրակտիկ օրինակների վրա ավելի խորը ուսումնասիրել տարբեր ոլորտներին առնչվող հաշվապահական հարցեր, հատկապես հարկային օրենսգիրքը։ Անընդհատ կարդում եմ, բայց հասնում եմ մի կետի, որտեղ պետք է մասնագետի բացատրություն ու ուղղորդում, կանխավ շնորհակալ եմ խորհուրդների և հարցումս տեղադրելու համար։

Ձևակերպել ՀՄ լուծարման հետ կապված գործառնությունները
Աննա․
Կազմակերպությունը լուծարել է հոսքային գիծը, որը այլևս պիտանի չէ հետագա օգտագործման համար։ Հոսքային գծի սկզբնական արժեքը 2 800 000դրամ է, իսկ կուտակված մաշվածությունը 2 500 000դրամ։ Հոսքային գծի ապատեղակայումը կատարվել է այլ կազմակերպության կողմից, որից կատարած աշխատանքի համար ստացվել է հաշիվ 150 000 դրամ գումարով, ներառյալ՝ ԱԱՀ։ Լուծարքից ստացվել են պահեստամասեր 160 000դրամ արժեքով։ Պահանջվում է ձևակերպել հիմնական միջոցների լուծարման հետ կապված գործառնությունները և որոշել լուծարքից շահույթը կամ վնասը։

Հաշվարկել մաշվածությունը գծային եղանակով
Աննա․
Կազմակերպությունը 2013թ․ օգոստոսի սկզբին ձեռք է բերել տեղակայում պահանջող սարքավորում, վճարելով հաշվարկային հաշվից 550 000դրամ, գումարած ԱԱՀ։ Տրանսպորտային կազմակերպության կողմից կատարվել է այդ սարքավորման տեղափոխման աշխատանքը, որի համար կազմակերպությունը պարտավորվել է վճարել 60 000դրամ, ներառյալ՝ ԱԱՀ։ Սարքավորման տեղակայումը կատարվել է տնտեսավարման եղանակով և տևել է երկու ամիս։ Տեղակայման համար ծախսվել են նյութեր՝ 30 000դրամ, հաշվարկվել է աշխատավարձ 40 000 դրամի չափով։ Սարքավորման օգտակար ծառայությունը սահմանվել է հինգ տարի, իսկ մնացորդային արժեքը՝ 37 000դրամ։ Պահանջվում է ձևակերպել սարքավորման ձեռքբերման, տեղակայման և շահագործման հանձնման գործառնությունները, հաշվարկել դրա մաշվածությունը շահագործման առաջին տարվա համար գծային եղանակով, որոշել հաշվեկշռային արժեքը այդ տարվա վերջի դրությամբ։

Որոշել լուծարքից շահույթը/վնասը
Աննա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ տալ հետևյալ հաշվապահական ձևակերպումները․ 1. Լուծարվել է պահեստի շենքը, որի սկզբնական արժեքը 2 500 000դրամ է, իսկ կուտակված մաշվածությունը 1 800 000դրամ։ Շենքը քանդելու համար հաշվարկվել է աշխատավարձ բանվորներին՝ 90 000դրամ, օգտագործվել են նյութեր՝ 8 000դրամ։ Շենքի լուծարքից ստացված պիտանի շինանյութերը գնահատվել են 70 000դրամ և հանձնվել են պահեստ։ Պահանջվում է ձևակերպել շենքի լուծարքի հետ կապված գործառնությունները և որոշել լուծարքից շահույթ կամ վնաս։

ՍՊԸ ձեռք է բերել ՀՄ
Լիանա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել․ ՍՊԸ կազմակերպությունը հարկվում է ԱԱՀ-ով, 2022թ. հունվարի 5-ին ձեռք է բերել ջերմափչող սարք 50.000դր. արժողությամբ, իսկ հունվարի 27-ին ձեռք է բերել ևս մեկը նույն արժող.: Կարո՞ղ եմ 2-ը միասին ձևակերպել հիմնական միջոց, թե՞ ճանաչեմ ծախս:

Սինթետիկ և անալիտիկ հաշվետվություններ
ԼՈՒՍԻՆԵ․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ, ինձ կասեք՝ ինչպե՞ս կարելի է կազմել սինթետիկ և անալիտիկ հաշվետվություններ: Կանխավ շնորհակալություն:

Հաշվապահական ձևակերպումներ
Աննա․
Խնդրում եմ գրեք՝ տույժ ու տուգանքի և շահութահարկի ձևակերպման թղթակցությունները։

Պահանջվում է լուծարել հաստոցը հաշվեկշռային արժեքով
Գագիկ․
Կազմակերպությունը ձեռք է բերել հաստոց 250.000 դրամի չափով (առանց ԱԱՀ): Ձեռք բերված հաստոցը տեղակայելու համար պահեստից բաց են թողվել 20.000դրամի չափով նյութեր: Հաստոցը հանձնվել է շահագործման: Շահագործումից 6 ամիս անց հաստոցը շարքից դուրս է եկել և լուծարվել է: Հաստոցի տարեկան մաշվածությունը 80.000 դրամ է: Պահանջվում է լուծարել հաստոցը հաշվեկշռային արժեքով և տալ բոլոր ձևակերպումները:

Որքա՞ն կկազմի մաշվածության ծախսը
Գոռ․
01.01.2013թ. ընկերությունը ձեռք է բերել նոր սարքավորում $40,000-ով: Սարքավորման օգտակար ծառայության ժամկետը գնահատվել է 10 տարի, իսկ մնացորդային արժեքը $1000, մաշվածությունը հաշվարկվում է գծային եղանակով: 31.12.2013թ. վերանայվել է ակտիվի օգտագործման ժամկետը և գնահատվել է այդ ամսաթվից սկսած 5 տարի, առանց մնացորդային արժեքի:
Որքան կկազմի 2014թ. մաշվածության ծախսը։

Որոշել անհուսալի պարտքերի գծով ընդհանուր ծախսը
Գոռ․
2011թ. հունվարի 1-ին կազմակերպության դեբիտորական պարտքի հնարավոր կորուստների պահուստի մնացորդը 59,000 դրամ է: 2011թ․ դեկտեմբերի 31-ին կազմակերպության դեբիտորական պարտքի մնացորդը կազմել է 537,000 դրամ: Որոշվել է դուրս գրել 57,000 դրամի դեբիտորական պարտք և հնարավոր կորուստների պահուստը կարգավորել այնպես, որ այն կազմի դեբիտորական պարտքի մնացորդի 5% չափով: Որքան կլինի կազմակերպության Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ անհուսալի պարտքերի գծով ընդհանուր ծախսը։

Որոշել պաշարների մնացորդը
Գոռ․
Ընկերության հաշվետու տարին ավարտվում է հունիսի 30-ին: 2019թ. հուլիսի 2-ին կատարված գույքագրման արդյունքում ընկերության պաշարների արժեքը կազմել է 483,700 դրամ: Հուլիսի 1-ից 2-ը տեղի են ունեցել հետևյալ գործարքները.
• մատակարարներից ստացվել են 38,400 դրամ արժողությամբ պաշարներ
• 14,800 դրամ արժողությամբ պաշարներ վաճառվել են 20,000
• գնորդներից մեկը վերադարձրել է հունիսին գնված որոշ ապրանքներ՝ գրեթե անփոփոխ վիճակում: Այդ ապրանքների վաճառքի գինը կազմել էր 600 դրամ, իսկ դրանց ինքնարժեքն էր 400 դրամ
• ընկերությունը մատակարարին է վերադարձրել հունիսին գնված 1,800 դրամ արժողությամբ ապրանքներ:
Հաշվի առնելով վերոնշյալը, հաշվարկեք պաշարների մնացորդը ընկերության հաշվեկշռում 2019թ. հունիսի 30-ի դրությամբ:

Հաշվարկել պաշարների տարեվերջի ճշգրտված գումարը
Գոռ․
31.12.2016թ․ դրությամբ պաշարները կազմել են $254.500: Հայտնաբերվել է, որ պաշարների կազմում ներառված են $14.500 արժեքով վնասված պաշարներ: Վնասված պաշարները հնարավոր կլինի վաճառել $12.000–ով, եթե կատարվեն դրանց վերականգման ծախսումներ՝ $1․400-ի չափով: Հարկ կլինի նաև վճարել միջնորդավճար վաճառքի նկատմամբ 3 տոկոսի չափով: Պահանջվում է՝ հաշվարկել պաշարների տարեվերջի ճշգրտված գումարը։

Որքա՞ն կկազմի սկզբնական մնացորդը
Գոռ․
Եթե վաճառված ապրանքների ինքնարժեքը կազմում է 50,000 դրամ, գնումները՝ 40,000 դրամ, իսկ ապրանքների վերջնական մնացորդը՝ 7,000 դրամ, ապա որքա՞ն կկազմի սկզբնական մնացորդը։

Որքա՞ն կկազմի պաշարների մնացորդը
Գոռ․
10.01.2016թ. դրությամբ ընկերության պաշարների մնացորդը կազմել է $42.500:
01.01.2016թ - 10.01.2016թ. պաշարների վաճառքից հասույթը կազմել է $ 11.400, իսկ գնումները՝ $7.800: Վաճառքի գինը սահմանվում է, պաշարների ինքնարժեքի նկատմամբ կիրառելով 25 % հավելագին: Որքան է պաշարների մնացորդը 31.12.2015թ. դրությամբ։
Վերջին մեկնաբանություններ