Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մսի ձեռքբերում ֆիզ․ անձից

Մարիամ․

Բարև ձեզ, կխնդրեյի մի քանի հարցի պատասխաններ պարզաբանել․

1 ԱՁ–ն աշխատում է շրջ․ հարկով, վաճառում է միս։ Միսը ձեռք է բերվում ֆիզ․ անձանցից, որոնք տվյալ չեն տրամադրում երկկողմանի գնման ակտեր կազմելու համար, այս դեպքում վաճառողը հարկվելու՞ է 20%, գյուղ․ մթերքը ազատվա՞ծ չէ այս մասով։

2. Տարածքի վարձակալությունը նվազեցվու՞մ է, եթե կա պայմանագիր և հարկային հաշիվ, և ՀԴՄ սպասարման, POS տերմինալների սպասարկման վճարը։

Շնորհակալություն։

Գտնել աշխատանք

Հաշվապահի #գործկա Էկո Բիլդինգ ընկերությունում

Ընկերություն՝ Էկո Բիլդինգ ՍՊԸ
Հասցե՝ ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
Հեռախոս՝ 041554315
Էլ․ փոստ՝ hr.ecobuilding2025@gmail.com
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Էկո Բիլդինգ ՍՊԸ աշխատանքի է հրավիրում առնվազն 3 տարվա հենց հաշվապահի աշխատանքային փորձ ունեցող հաշվապահների, (նախընտրելի է, բայց ոչ պարտադիր, արտադրությունում, հատկապես շինարարության ոլորտում):

Աշխատանքային պարտականություններ՝

  • Վարել ընկերության հաշվապահական հաշվառումն, կազմել հաշվետվություններ և ժամանակին ներկայացնել համապատասխան մարմիններ
  • Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի, հիմնական միջոցների, եկամուտների և ծախսերի ճշգրիտ հաշվառում և վերլուծություն
  • Մուտքագրել ընթացիկ գործարքների վերաբերյալ համապատասխան գործառնությունները ծրագրային բազաներում
  • Ներկայացնել հարկային, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություններ /այդ թվում՝ ԱԱՀ և շահութահարկի հաշվարկ/ և կազմակերպել հարկերի վճարումները
  • Կազմել աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթեր և իրականացնել վճարում
  • Մշտապես հետևողական լինել հարկային, հաշվապահական և ֆինանսական օրենսդրության փոփոխություններին

    Անհրաժեշտ հմտություններ՝
  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
  • Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ արտադրությունում
  • ՀՀ հարկային օրենսդրության գերազանց իմացություն և կիրառման փորձ
  • ՀԾ ծրագրերի իմացություն,
  • MS office (մասնավորապես MS Excel) իմացություն
  • Առաջնահերթությունները գնահատելու կարողություն
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Ժամանակի ռացիոնալ կառավարման հմտություններ
  • Ուշադրություն մանրուքներին և ճշգրտությանը

Դիմելու համար ինքնակենսագրական ուղարկել hr.ecobuilding2025@gmail.com էլեկտրոնային հասցեին` "Թեմա" դաշտում նշելով "Հաշվապահ":
Հարցերի դեպքում զանգահարել 041554315:

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր որոշակի ժամկետով

Ժաննա․

Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է՝ եթե գործատուն քաղաքացիաիրավական պայմանագիր է կնքել քաղաքացու հետ որոշակի ժամկետով, ապա պե՞տք է արդյոք ժամկետի վերջում ինչ որ լրացուցիչ համաձայնագիր, թե՞ այն ինքնըստինքյան համարվելու է դադարեցված:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀՎՀՀ և VAT ID

Հարություն․

Բարև Ձեզ, ես ունեմ գրանցած ԱՁ, աշխատում եմ շրջանառության հարկով, գործունեության բնույթը առևտուր է, ապրանքները ցանկանում եմ գնել արտերկրից, մասնավորապես ԱՄՆ-ից և եվրոպական տարբեր երկրներից, որտեղ ցանկանում են նաև, որ լրացնեմ VAT ID, դա ՀՎՀՀ-ն է՞, և արդյո՞ք ճիշտ է դա լրացնելը՝ հաշվի առնելով, որ աշխատում եմ շրջհարկով, այլ ոչ է ԱԱՀ-ով։ Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արծաթյա զարդերի արտադրություն

Լիլիթ․

  1. Արծաթյա զարդերի արտադրությունը միկրոձեռնարկատիրության համակարգում կարո՞ղ է աշխատել, եթե տոնավաճառում է։
  2. Արդյո՞ք հումքի ձեռքբերման փաստաթուղթ չունենալու 20% եկամտային հարկի վճարելը վերաբերվում է նաև միկրոձեռնարկատիրության համակարգում գտնվողին։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

“Ֆինանսական հաշվառման հիմունքներ” և “Կառավարչական հաշվառում” առարկաների գծով գրականություն

Լիլիթ․

Բարև ձեզ, խնդրում եմ հուշել՝ ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել արդի գրականություն "Ֆինանսական հաշվառման հիմունքներ" և "Կառավարչական հաշվառում" առարկաների գծով որակավորման քննություններին պատրաստվելու համար: Խնդրում եմ caaa.am կայքին հղում չանել:

Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն փոխում է իր գործունեության հասցեն

Գոհար․

Բարի օր, հարգելիներս։ Հարցս էսպիսին է. Եթե գործատուն փոխում է իր գործունեության հասցեն մի քանի օրվա ընթացքում, ինչպե՞ս կարող է պահպանել ԱՕ 115-րդ հոդվածով սահմանված ծանուցման ժամկետները, եթե աշխատավայրը փոխելու որոշումը կայացվել է մի քանի օրում։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆրիլանս գործունեությունը որպես միկրոձեռնարկատիրություն

Սյուզաննա․

Բարև Ձեզ։ Անչափ շնրոհակալ կլինեմ, եթե պատասխանեք։ 2025թ-ին ֆրիլանս հարթակներից ամիսը մինչև 80 000 դրամ աշխատող ֆիզ․ անձը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ատրակցիոնի ներմուծում ՌԴ-ից

Հռիփսիմե․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն մանկական սրճարան է, որտեղ առկա են խաղային ատրակցիոններ, աշխատում է շրջհարկով և ցանկանում է Ռուսաստանից օգտագործված խաղային ատրակցիոն (մեծերի բոուլինգ) ներմուծել։ Կասե՞ք գործընթացը մաքսազերծման, և արդյո՞ք այդ ծախսը կարող ենք նվազեցնել։ Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հյուրանոցի համարը ամրագրել են Expedia հարթակի միջոցով

Գոռ․

Բարև ձեզ։ Կխնդրեմ օգնել։ Հյուրանոցի համարը ամրագրել են Expedia - ով, Expedia - ան շվեցարական կազմակերպություն է, Expediа - ն իր միջնորդական ծառայության գումարը պահում է, նոր փոխանցում հյուրանոցին։ Ես պե՞տք է հյուրի ամրագրած համարի գումարի չափով հաշիվ ապրանքագիր գրեմ հյուրի անունով, իսկ միջնորդական ծառայության համար ինքնահաշիվ։ Կազմակերպությունն ԱԱՀ ով է աշխատում։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Շոգու և էլեկտրաէներգիայի ինքնարժեքի հաշվարկ

Լիա․

Բարև ձեզ։

Կազմակերպությունում գործում է 2 օժանդակ արտադրամասեր` կաթսայատունը և էլեկտրակայանը։ Հաշվետու ամսում կաթսայատունը կատարել է 120 000 հազ դրամի ծախսեր` արտադրելով 220 տ շոգի, որից 20 տ հատկացրել է էլեկտրակայանին։ էլեկտրակայանը կատարել է 1 000 000 հազ դրամի ծախս, արտադրելով 5500 կվտ/ժամ էներգիա, որից 500 կվտ /ժամը հատկացրել է կաթսայատանը։ Հարկավոր է հաշվել 1 տ շոգու և 1 կվտ /ժամ էներգիայի ինքնարժեքը։

Դիտել այլ հաշվապահական խնդիրներ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտերկրում աշխատանքի տեղավորման ծառայություններ

Աննա․

Ողջույն բոլորին։ Աշխատում եմ ԱՁ-ով, զբաղվում եմ Work and Travel ծրագրի կազմակերպմամբ։ Ծրագրի մասնակիցները վճարում են ինձ, իսկ ես կազմակերպում եմ թղթաբանական բոլոր աշխատանքները արտերկրում աշխատանքի տեղավորման և վիզայի ստացման համար: Որտե՞ղ կարող եմ տեղեկանալ՝ արդյո՞ք շարունակելու եմ աշխատել որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ նոր օրենքով փոխվում է։

Հ.Գ տարեկան ֆինանսական շահույթն անգամ մոտ չի լինում միկրոյի շեմին: Նշեմ, որ դասակարգիչը նշված է N81.10.1, որը նույնպես սխալ է, ըստ դասակարգիչների ըստ իս ավելի համապատասխան է N78.1 -ը կամ S96.09- ը, խնդրում եմ ասեք նաև՝ ինչպե՞ս փոխել դա։

Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք ամուսինների միջև փոխանցումները պետք է ներառվեն հայտարարագրում

Զավեն․

Բարև Ձեզ, արյո՞ք ամուսինների միջև դրամական փոխանցումները պետք է ներառվեն տարեկան հայտարարագրում։ Նույնը նաև ծնող-զավակ փոխանցումների մասով։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առցանց դասընթացների կազմակերպում

Նարինե․

Բարև Ձեզ։ Եթե ես օնլայն հարթակով լեզվի ուսուցում եմ իրականացնում, ներառյալ՝ օտարերկրյա քաղաքացիներին, և վճարվում եմ այդ հարթակի միջոցով (որտեղից վճարս փոխանցում եմ իմ՝ հայկական բանկի քարտին)։ Այս դեպքում կարո՞ղ եմ գրանցվել որպես միկրոձեռնարկատեր։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նկարչական խմբակի գործունեություն

Քրիստինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նկարչուհին ուզում է բացել նկարչական խմբակ։ Ուզում եմ իմանալ` ի՞նչ պետք է անի` ԱՁ բացելու՞ է, ի՞նչ պայմանագիր պետք է կնքի, ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի ու ի՞նչ հարկեր պետք է վճարի։ Կխնդրեի մանրամասնել:

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիր շաբաթական 28 ժամ աշխատաժամանակով

Արև․

Կարո՞ղ է արդյոք ընկերությունն աշխատանքային պայմանագիր կնքել աշխատողի հետ շաբաթական 28 ժամ աշխատաժամանակով (աշխատակցի խնդրանքով), ժամավճարով և gրանցման հայտում 4.1.6 վանդակում գրել ոչ լրիվ աշխատաժամանակ, իսկ 4.1.7 վանդակում՝ 28՝ ժամային տարիֆային դրույքի չափը սահմանելով 500 դրամ: