Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճար

Սոֆյա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպության աշխատակցին /ով սկսել է աշխատել 17.05.22թ-ից/ մայիս ամսվա համար հաշվարկվել է 52 381դրամ կեղտոտ աշխատավարձ: Ասացեք խնդրեմ՝ դրոշմանիշային վճարը աշխատավարձից է պահվելու, թե՞ ոչ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ վարձակալության համար

Մաշա․ Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Երբ մանրածախ առևտրային գործունեություն իրականացնող սուպերմարկետը, որը գործում է հարկման ընդհանուր համակարգում, վարձակալությամբ է հանձնում տաղավարներ, ԱՁ համարվող կազմակերպությունների ( բանջարեղենի , առևտուր , դեղատուն ), ճի՞շտ եմ հասկանում, որ տվյալ դեպքում սուպերմարկետի կողմից պետք է դուրս գրվի հարկային հաշիվ և հարկվի 20% ԱԱՀ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առցանց առևտուր

Գայա․ Հարցս հետևյալն է․ եթե ֆիզ․ անձը օնլայն youtube էջից երգ է գնում և անձնագրային տվյալները չեն երևում, ապա ինչպե՞ս կարելի է հաշիվ ապրանքագիր գրել, և ասեմ՝ ֆիրման մանրածախ առևտրով չի զբախվում, որ ՀԴՄ կտրոն տրվի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի վճարման վերաբերյալ

Կիմա․ Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Ճի՞շտ է, որ համատեղությամբ աշխատողին մայրության նպաստը պետք է վճարի հիմնական աշխատավայրի գործատուն։ Ասեմ, որ հիմնական աշխատավայրում աշխատավարձը 88 000դրամ է, իսկ համատեղությամբ ստանում է 250 000դրամ։ Կարո՞ղ է նպաստը վճարել մյուս գործատուն, որտեղ աշխատավարձի չափը մեծ է։ Եվ ես մեկ հարց․ եթե աշխատակիցը եղել է երեխայի խնամքի արձակուրդում և պետք է վերադառնա աշխատանքի, ունի ամենամյա չօգտագործված արձակուրդային օրեր։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս լրացնեմ 12 ամիսները, ինչպե՞ս հաշվել արձակուրդայինը։ Շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է ունենալ POS տերմինալ

Արմինե․ Բարև Ձեզ։ Հուլիսի մեկից պոս /POS/ տերմինալի առկայությունը մարզերում պարտադի՞ր է (գեղեցկության սրահ, միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող)։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փոխտնօրենի ժամային դրույքաչափ

Ռուզաննա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատրաստել՝ արդյո՞ք փոխտնօրենը կարող է աշխատել կես դրույքաչափով, օրը 4 ժամ, համատեղության կարգով։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկի սահմանափակումներ

Հայկ․ Բարև Ձեզ։ Հարցս կանխիկի սահմանափակումներին է վերաբերում։ Կազմակերպությունը "Լվա ինքդ" ավտոլցացման կետից հասույթ է ստանում և 5 օրվա կտրվածքով մուտք է անում դրամարկղ։ Հուլիսի 1-ից հետո ինչպե՞ս պետք է վարվել։ Արդյո՞ք պարտադիր է բանկի հաշվին մուտք անել դրամարկղի գումարը, ախր այդպես հարմար չի լինի այդքան հաճախ բանկ գնալ, ծախսեր կատարել և այլն։ Ի՞նչ խորհուրդ կտաք։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստ փոխարինող աշխատակցին

Սոնա․ Հարգելիներս, ունենք մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ուսուցիչ, ում փոխարինող ուսուցիչը նույնպես ծննդաբերել է, նրան նույնպես ձևակերպե՞մ երեխայի խնամքի արձակուրդ, թե՞ ազատեմ աշխատանքից:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Անհուսալի պարտք

Արմինե․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք լուծել խնդիրը։ 2007թ․ հուլիսին ընկերության կասկածելի պարտքերի գծով պահուստը կազմում էր 65 000: 2008թ․ հուլիսի 30-ին ընկերության ղեկավարությունը կասկածելի պարտքերի պահուստի տարեվերջի մնացորդը սահմանել է 36 000: Որքա՞ն կլինի անհուսալի պարտքերի գումարները և պահուստին հատկացվող ծախսերը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային դրամարկղային գիրք

Նարեկ․ Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է․ եթե կազմակերպությունը գործունեության ընթացքում կատարել է կանխիկով գործառնություններ, դրամարկղի գիրքը թղթային է, հիմա լրացել է։ Ներկայումս կանխիկով գործառնություն չի իրականցնում, բայց հնարավոր է որ հետագայում իրականացնի՝ ի՞նչ խորհուրդ կտաք, էլեկտրոնային դրամարկղային գիրք գրանցել, թե՞ ոչ, և եթե դժվար չի նաև ի՞նչ որ ուղեցույց ուղարկեք, թե ինչպես վարել էլեկտրոնային դրամարկղային գիրքը։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հրաման լրավճարի դեպքում

Արմինե․ Բարև Ձեզ։ "Լրավճարի դեպքում հրաման չենք գրում, պարգևավճարի դեպքում է հրաման պետք պարտադիր" այս պնդումը իրակա՞ն է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ինչպե՞ս տալ լրավճար, եթե խնդրեմ barseghyanarmine555 շնիկ gmail.com կուղարկեք օրինակ։ Շաաաատ շնորհակալ կլինեմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծում 3-րդ երկրից

Ասյա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասացեք՝ Չինաստանից հագուստ ներմուծելու համար որպես ՍՊԸ մաքսազերծման համար ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, քանի որ այդ կայքը որտեղից որ գնում ենք իրականացնում՝ ԻՆՎՈՅՍ չի տրամադում։ Մաքսազերծումը առանց ԻՆՎՈՅՍԻ հնարավո՞ր է, այլ տարբերակներ կա՞ն, որպեսզի առանց հաշիվ-ապրանքագիր ներկայացնելու մաքսազերծում կատարվի, և ապրանքը այդ դեպքում ի՞նչ է լինում մաքսատանը, եթե ինվոյս չի լինում։ Նախապես շնորհակալ եմ։