Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի ընկերության հարկեր

Շուշանիկ. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ եթե ՏՏ ոլորտի ընկերությունն ունի հավաստագիր, նա միայն վճարելու է 10 տոկոս եկամտային, թե՞ նաև հասույթից հարկեր էլ է վճարելու՝ շրջանառության հարկ կամ ԱԱՀ։ Կանխավ շնորհակալություն։
Գտնել աշխատանք

#գործկա Ալֆա-Ֆարմ ընկերությունում

Ընկերություն՝ Ալֆա-Ֆարմ ՓԲԸ Հասցե՝ ՀՀ ք.Երևան, Շիրակի 1/68 Հեռախոս՝ 374 11 700 500 Էլ․ փոստ՝ career շնիկ alfapharm.am Թափուր աշխատատեղ՝ Արտադրության հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ «Ալֆա-Ֆարմ» ընկերությունը փնտրում է հետևողական և ճշտապահ հաշվապահի, ով մասնակցելու է Ընկերության արտադրական գործընթացի հաշվապահական հաշվառման վարման աշխատանքներին: Աշխատանքային պարտականություններ․ • Հաշվարկել և ձևակերպել արտադրության ինքնարժեքը, • Վերահսկել արտադրական բուն պրոցեսը (արտադրական նորմաների փաստաթղթավորում, փաստացի ծախսումների, կորուստների և շեղումների վերլուծություն), • Հաշվառել ապրանքանյութական արժեքները և պատրաստի արտադրանքը, ինչպես նաև դրանց շարժի հետ կապված գործառնություններն արտացոլել հաշվապահական հաշվառման մեջ, • Մասնակցել ֆինանսական վերլուծություններին և արտադրական պլանավորման գործընթացին, վերահսկել արտադրական ծախսերը, • Մասնակցել Ընկերության գույքագրման աշխատանքներին, • Իրականացնել հիմնական միջոցների հաշվառում, ծախսերի ընթացիկ և կապիտալի դասակուգում, • Կազմել անհրաժեշտ հաշվետվություններ, • Իրականացնել այլ հաշվապահական գործառույթներ։ Պահանջներ․ • Հաշվապահական, ֆինանսական կամ մաթեմատիկական կրթություն, • Արտադրական ձեռնարկություններում մասնագիտական աշխատանքային փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն, • Հաշվապահական ստանդարտների իմացություն, • ՀԾ և 1C հաշվապահական ծրագրերի, Microsoft Office-ի իմացություն, • Հաղորդակցման հմտություններ և թիմային մտածելակերպ, • Համակարգվածություն, ուշադրություն և պատասխանատվություն, • Ժամանակի պլանավորման և վերջնաժամկետների պահպանման կարողություն։
ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` վճարային տերմինալների ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` վճարային տերմինալների ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով: Կից փաստաթղթեր․
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ

Սոնա․ Հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում և կառուցապատող է: Շինանարական կազմակերպության հետ ունի պայմանագիր, որպեսզի կատարի բոլոր շինարարական գործունեությունը։ Երբ կառուցապատողը վաճառի այդ շինությունը արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ 20%՝ համաձայն 150 հոդվածի 11 կետի։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու դիմումի ձև

Վաչագան. Բարև Ձեզ։ Ինձ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու մասին գործատուի տված տեղեկանքի ձև կարո՞ղ եք տրամադրել, խոսքը վերաբերում է ձեռքով էլեկտրաեռակցողի՝ 23200000-19906 ծածկագրի մասին։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի անվանում

Соня Бадикян․ Բարև Ձեզ։ Եթե նախորդ հաշվետու տարում շրջանառությունը գերազանցել է 58.3 մլն դրամը, ապա ապրանքի անվանումը ՀԴՄ կտրոնի վրա պարտադի՞ր պետք է գրվի, անկախ իրավական տեսակից։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկի պարտավորություն

Գայանե․ Բարև Ձեզ։ Կասե՞ք խնդրեմ՝ եթե ֆիզ․ անձը ծառայություն է մատուցել կազմակերպությանը, ինչքա՞ն եկամտային հարկ պետք է վճարվի, և եկամտային հաշվետվության 2-րդ բաժնում ո՞ր կոդի տակ պետք է լրացվի։ Կանխավ շնորհակալություն։
Գտնել աշխատանք

#գործկա Էլ Քոնսալթ ընկերությունում

Ընկերություն` Էլ Քոնսալթ ՍՊԸ Հասցե` Հրաչյա Քոչար 4 Հեռախոս` 094471217 Էլ․ փոստ` elizmarkaryan18 շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ -Հաշվապահական փաստաթղթերի պատրաստում -Հաշվապահական ձևակերպումների կատարում ՀԾ հաշվապահ ծրագրով -շինարարության ոլորտի հաշվապահական գործարքների և գործառնությունների իրականացում -բանկային փոխանցումների կատարում -հաշվապահական և հարկային հաշվետվությունների պատրաստում և ներկայացում Պահանջներ՝ հաշվապահի աշխատանքային փորձ (շինարարության ոլորտի փորձը կդիտվի որպես գերակա առավելութուն) կենտրոնանալու և հարցերին արագ լուծումներ տալու հմտություն աշխատանքային էթիկայի պահպանում Աշխատավարձ՝ 150 000 - 250 000 նախնական
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետի հետ կապված

Լուսինե. Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասել՝ եթե աշխատողը գտնվում է ֆիզ․ արձակուրդում և 2 տարին լրանում է, քանի՞ աշխատանքային/օրացույցային օր առաջ/հետո կարող է տեղյակ պահել տնօրենին վերդառնալու, ևս 1 տարի անվճար արձակուրդ վերցնելու կամ աշխատանքից դուրս գալու մասին։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Էլինա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. կազմակերպությունը ստացել է գովազդային ծառայություն ոչ ռեզիդենտից 3 000 դոլարի չափով։ Ծառայության արժեքը չի ներառել ոչ ռեզիդենտի շահութահարկը։ Այսպիսով 3 000 փոխանցվել է ծառայության դիմաց, իսկ ինքնահաշիվը դուրս է գրվել 3 600 *488,77փոխարժեք + ԱԱՀ։ Խնդրում եմ ուղղել/մեկնաբանել ձևակերպումները։ Ծառայության պարտքի ձևավորում Դտ 712- 1 759 572 դր Կտ 521- $3600 Վճարում Դտ 521 - $3000 Կտ- 253- $3000 ԱԱՀ Դտ 261- 351 914,4 դր Կտ 5243 - 351 914,4 դր Դտ 226- 351 914,4 դր Կտ 261- 351 914,4 դր Եվ հարցը՝ ինչպե՞ս նկարագրել ոչ ռեզիդենտի շահ. հարկը դտ 521- $ 600 կտ 5241 – $600* վճարման օրվա փոխարժեք, 521 -524 թղթակցությունը նկարագրված չէ հաշվային պլանում, բայց հանդիպում եմ այս կայքում՝ մեկնաբանություններերում, թե՞ դտ- 521- $ 600 կտ 542- $ 600 *վճարման օրվա փոխարժեք։ Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գրանցման հայտի փոփոխություն

Հայկ. Բարև Ձեզ: Եթե 01.04.2022թ-ից սկսած աշխատողի աշխատանքային գործառույթներին նոր գործառույթներ ենք ավելացրել, ըստ այդմ պաշտոնի անվանումը փոխվել է, ապա գրանցման հայտում ե՞րբ պետք է այդ փոփոխությունը կատարվեր: Արդյո՞ք խախտում կլինի, եթե հիմա անեմ նշված փոփոխությունը: Շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՀԴՄ կտրոնի վրա պետք է գրվի ապրանքի անունը

Մարիաննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ կասեք՝ նոր օրենք ընդունվե՞լ է, որ Ա/Ձ և ՍՊԸ ՀԴՄ բոլոր տպվող կտրոնների վրա պետք է գրի վաճառվող ապրանքի անունը։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման հետ կապված

Լիլիթ. Բարև ձեզ: Աշխատանքից ազատման դիմումը գրել եմ 10.05.2022-ին, ինձ ամբողջովին ազատել են աշխատանքային պարտականություններից, բայց գրանցումից հանելու են 10.06.2022-ին, հիմա ես փորձում եմ մեկ այլ տեղ աշխատանքի ընդունվել, բայց այդտեղի գրանցումը ինձ խանգարում է։ Դիմել եմ իրենց շուտ հեռացման համար, բայց ինձ մերժել են, ինչպե՞ս կարող եմ շահերս պաշտպանել։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դեկրետից վերադարձ

Էլեն. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատողը գտնվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, աշխատողը վերադարձել է արձակուրդից, taxservice-ում ավարտի ամսաթիվը նախապես նշված է եղել։ Ուզում եմ հասկանալ՝ հարկայինի կայքում որևէ՞ փոփոխություն արվում է, թե՞ ավարտի ամսաթիվը հիմք է հանդիսանում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գրանցման հայտի վերաբերյալ

Նարինե. Բարև Ձեզ: Տնօրենը օտարերկրացի է: Կազ-նը բացվել է 2021 թ. դեկտեմբերին: Տնօրենը արդեն ստացել է կացության կարգավիճակ /ապրիլին/: Ցանկանում եմ պարզել` 1. պե՞տք է ներկայացնելգրանցման հայտ։ 2. Ի՞նչ ամսաթվով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ազատման հրաման

Մարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե մարդ ընդունվել է աշխատանքի 2021 թվականի մարտի 25-ին: Աշխատանքից ազատվում է 2022թվականի մայիսի 16-ից: 25.03.2021-25.03.2022թթ. ընկած ժամանակահատվածի համար չի գնացել ամենամյա արձակուրդի: Աշխատանքից ազատվելիս՝հրամանի ձևակերպումը ո՞նց ճիշտ գրեմ՝ կատարել վերջնահաշվարկ 25.03.2021-25.03.2022թթ. ժամանակահատվածի համար՝ չօգտագործված ամենամյա արձակուրդի համար 20(քսան) աշխատանքային օրով և 25.03.2022թ.-ի ժամանակահատվածից մինչև 2022թվականի մայիսի 16-ն ընկած ժամանակահատվածի համար: Հրամաննի ձևակերպումը ճի՞շտ է, եթե սենց ձևակերպեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային ստաժ

Ամալի. Հարգելի մասնագետներ, Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցերին. 1. Կրտսեր երեխայիս երկուսը լրանալուց հետո մինչև երեք տարեկան ժամանակահատվածը արձակուրդում գտնվելը ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ։ Կրտսեր երեխայիս հետծննդյան արձակուրդից հետո վերադարձել եմ հիմնական աշխատանքիս, 1 տարի աշխատելուց հետո, երբ դեռ երկու տարեկանը չէր լրացել, նորից արձակուրդ եմ վերցրել մինչև երեխայիս 3 տարին լրանալը։ Տվյալ հաստատությունում հիմնական աշխատող եմ եղել 10+ տարվա ստաժով։ 2. Ասպիրանտուրայում սովորելու տարիները ստաժ համարվո՞ւմ են, եթե տվյալ ժամանակահատվածում որևէ տեղ գրանցված աշխատող չէ տվյալ անձը։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ինտերնետ ծառայություն է մատուցում ֆիզ. անձանց

Աննա. Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն ալիքների հեռարձակման կամ ինտերնետ ծառայություն է մատուցում ֆիզ. անձ բաժանորդների, իսկ վճարումներն ընդունում է թել-սել կամ այլ վճարային համակարգով, եկամուտը ե՞րբ և ի՞նչ փաստաթղթի հիման վրա պետք է ճանաչել։ Ու եթե մինչ այժմ վճարը ստացել ենք կանխիկ և միանգամից ճանաչել հասույթ (դտ 2511, կտ6114), արդյո՞ք դա սխալ չի։ Թե՞ պետք էր յուրաքանչյուր ամիս բաժանորդների քանակով դեբիտորական պարտք ձևակերպել, հետո նոր ցույց տալ վճարումը։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք։