
Առանց փաստաթուղթ ձեռքբերում
Արամ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ընդհանուր հարկման դաշտում աշխատող ՍՊԸ-ն կատարել է շուկայից ձեռքբերում՝ առանց փաստաթղթի, որի համար վճարել է 20 տոկոս եկամտային հարկ: Արդյո՞ք տվյալ ծախսը շահութահարկի հարկման բազայի որոշման ժամանակ կարելի է ներառել նվազեցնումների մեջ։

Մաքսային հայտարարագիր
Ալբերտ.
Ֆինանսատնտեսական ոլորտի, հարգելի մասնագետներ.
մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը կազմելու ՀՍՏԱԿ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ցավոք, գոյություն չունի: Առկա է, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳ, որը որոշակիորեն բացահայտում է էլեկտրոնային հայտարարագիր լրացնելու ձևը, սակայն ոչ ամբողջական և լիարժեք: Առկա են որոշակի տարբերություններ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԻ և Մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակի ձևի միջև, որը որոշակի անորոշություն է ստեղծում:
Կարո՞ղ եք օգնել մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակ կազմել:
Նույն խնդիրն առկա է ԲՏԱ Նախարարությունից կապի միջոցի ներմուծման համար անհրաժեշտ լիցենզիա ստանալու համար, հայտի էլեկտրոնային տարբերակի և այդ հայտի լրացման ուղեցույցում առկա տեղեկատվության միջև։

Ինչպե՞ս հաշվել աշխատավարձ
Աննա.
Բարև ձեզ։ Կասեք՝ ինչպե՞ս հաշվեմ աշխատավարձը, երկու երրորդով ապրիլի 1-ից մինչև 25-ը, իսկ 25-ից ամբողջ աշխատավարձը մինչև 30, այսինքն՝ 5 աշխատանքային օր աշխատավարձ, մնացածը 2/3-ով 67 200 աշխատավարձ։

Լիցենզիա ստանալու համար
Սամվել.
Բարև Ձեզ։ Ինչպե՞ս կարող եմ ստանալ բժշկական պարագաների համար լիցենզիա։

Ներմուծում ՌԴ-ից
Նարեկ.
Բարև ձեզ։ ՌԴ-ից փայտանյութ ներկրելու դեպքում՝ ինչպիսի՞ պայմաններով է կատարվում մաքսազերծումը։

Գործունեության դադարեցում
Հայկ.
Հարգելի կոլեգաներ, բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ն մեկ ամսից անորոշ ժամկետով դադարեցնում է իր գործունեությունը, բոլոր աշխատկիցներին, այդ թվում և տնօրենին պատրաստվում ենք ազատել աշխատանքից։ Ինչպե՞ս վարվենք մեր մեկ աշխատակցի դեպքում, եթե նա գտնվում է երեխայի խնամքի մասնակի վճարովի արձակուրդում, պատրաստվում է մայրանալ երկրորդ անգամ՝ ներկայացնելով 2022թ. նոյեմբերին նոր անաշխատունակության թերթիկ: Շնորհակալ կլինել կարդալ ձեր խորհուրդները կամ օրեսդրական կետեր, եթե այդպիսիք կան.... Կանխավ շնորհակալ եմ։
Հարգանքներով՝ Հայկ

Հարկային արտոնություններ
Դիանա.
Բարև Ձեզ: Նորամուծությունների իրականացման համար հարկային արտոնություններ կա՞ն, եթե այո, ապա որո՞նք են։

Շահութահարկի հաշվարկի 8-րդ աղյուսակ
Արուսիկ.
Արդյո՞ք պարտադիր է շահութահարկի հաշվարկում 8-րդ աղյուսակի լրացումը: Ի՞նչ հետևանքներ կլինեն չլրացման դեպքում:

Աշխատողի գրանցման հայտ
Քնարիկ.
Բարև ձեզ։ Խնդրում եմ խորհուրդ տվեք՝ աշխատողի գրանցման հայտում նշված է աշխատանքային պայմանագիր, բայց պետք է փոխել քաղիրավ, կարո՞ղ եմ հնի վրա փոխել ու ինչպե՞ս դա անեմ։ Շնորհակալություն։

Մայրության նպաստ ՔԻՊ դեպքում
Անգին.
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատելու դեպքում, գործատուն մայրության նպաստ վճարու՞մ է աշխատողին, թե՞ ոչ։

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Էմիլյա.
Կազմել գործառնությունների ձևակերպումները.
1. Հաշվարկվել է ֆինանսական վարձակալությամբ ստացված հիմնական միջոցների մաշվածությունը, որոնք օգտագործվում են վարչական նպատակով՝ 45 000 դրամ:
2. Մուտքագրվել է կազմակերպությունում ներստեղծված ոչ նյութական ակտիվը 450 000 դրամ:
3. Կատարել վարժության պահանջները, Կազմակերպությունը 2013թ. օգոստոսի սկզբին ձեռք է բերել տեղակայում պահանջող սարքավորում, վճարելով հաշվարկային հաշվից 550 000 դրամ, գումարած ԱԱՀ-ն: Տրանսպորտային կազմակերպության կողմից կատարվել է այդ սարքավորման տեղափոխման աշխատանքը, որի համար կազմակերպությունը պարտավորվել է վճարել 60 000 դրամ, ներառյալ՝ ԱԱՀ: Սարքավորման տեղակայումը կատարվել է տնտեսվարական եղանակով և տևել է 2 ամիս: Տեղակայման համար ծախսվել են նյութեր` 30 000 դրամի, հաշվարկվել է աշխատավարձ` 40 000 դրամի չափով: Սարքավորման օգտակար ծառայությունը սահմանվել է 5 տարի, իսկ մնացորդային արժեքը` 37 000 դրամ: Պահանջվում է ձևակերպել սարքավորման ձեռքբերման, տեղակայման և շահագործման հանձնման գործառնությունները, հաշվարկել դրա մաշվածությունը շահագործման առաջին տարվա համար՝ գծային եղանակով, և որոշել հաշվեկշռային արժեքը այդ տարվա վերջի դրությամբ:

Մայրության նպաստ փոխարինող աշխատողին
Նելի.
Բարև Ձեզ։ Արդյո՞ք փոխարինող աշխատողին հասնում է ֆիզարձակուրդ, և արդյո՞ք գործատուն իրավունք ունի ազատել տվյալ աշխատողին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի ավարտը։ Եվ ո՞ր օրենսգրքում կարող եմ տեղեկանալ այս մասին։

Վարչական տուգանք
Մարինե.
Բարև Ձեզ։ Աշխատանքի տեսչությունից վաղը ստուգում ունենք, մենք արձակուրդայինների հետ խնդիր ունենք, վարչական տուգանքի չափը կասե՞ք։

Աշխատաժամանակի հետ կապված
Էմի.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ ասեք՝ ատամնաբուժարանում կարո՞ղ եմ բժիշկ գրանցել օրը 2, բուժքույր՝ 1 ժամ աշխատաժամանակով, և այդ դեպքում ինչքա՞ն աշխատավարձով։

Արդյո՞ք գույքագրումը պարտադիր է
Սաթեն․
Խնդրում եմ պատասխանեք. արդյո՞ք բոլոր կազմակերպությունները պետք է յուրաքանչյուր տարի կատարեն գույքագրում։

Ամենամյա արձակուրդից դեկրետ
Անի.
Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցս գնացել է հերթական ամենամյա արձակուրդ և արձակուրդի ընթացքում ներկայացրել է ֆիզբյուլետեն, այդ ժամանակ ինչպե՞ս եմ վարվում։

Խոտանված արտադրանքի դուրսգրում
Անահիտ․
Հարց 1. Խոտանված արտադրանքի դուրս գրման համար ի՞նչ ձևակերպում պետք է տալ: Մի մասը խոտանվել է արտադրական պրոցեսի ընթացքում, մի մասը վերադարձվել է մատակարարումից հետո: Եվ այդ խոտանված արտադրանքը (քարե բլոկներ) օգտագործվել է արտադրական տարածքի վերանորոգման համար: Հարց 2 - Կհամարվի՞ արդյոք նվազեցվող ծախս շահութահարկի հաշվարկի ժամանակ:

Հերթափոխով աշխատող աշխատակցի աշխատավարձ
Գայանե։
Բարև Ձեզ։
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ ինչպե՞ս է հաշվարկվում հերթափոխային գրաֆիկով (օրը 24 ժամ) աշխատող աշխատակցի աշխատավարձը։

Արձակուրդի կուտակում
Էլինա.
Բարև Ձեզ։ Եթե չեմ սխալվում չվճարվող արձակուրդի ժամանակ աշխատողը վճարովի արձակուրդ չի կուտակում։ Իսկ եթե մարդը ամսվա ընթացքում վերցրել է 1 կամ 2 օր չվճարվող արձայուրդ, այդ դեպքում ինչպե՞ս է կուտակվում վճարողի արձակուրդը։

Շրջ․ հարկի նվազեցումներ
Ռոման․
Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և իրականցնում է հանրային սննդի գործունեություն:
Հարց 1․ Արդյո՞ք աշխատողների մասով կարող ենք և աշխատավարձ և աշխատավարձի մասով հաշվարկված հարկեր այդ թվում դրոշմանիշային վճար, ներառել ծախսերի մեջ և նվազեցնել հարկից:
Հարց 2․ Եթե բացարձակ չներառենք աշխատավարձի ծախսերը հարկերի մեջ, արդյո՞ք որևէ խնդիր կլինի։
Վերջին մեկնաբանություններ