NN.
Ի՞նչ չափի եվ արդյոք հասնում է տուգանք առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցմատյանում ջնջում կատարելու համար: Նախօրոք շնորհակալություն:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն
NN.
Ի՞նչ չափի եվ արդյոք հասնում է տուգանք առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցմատյանում ջնջում կատարելու համար: Նախօրոք շնորհակալություն:
Լևոն.
Հարցս մի քիչ երկար է կհնչի քանի որ մասնագետ չեմ: Խոսքը ինտերնետ խանութի եռամսյա պարզեցված վճարի չափի մասին է, ավելի ստույգ ինտերնետ խանութը հանդիսանում է մեկ այլ ռեալ խանութի միջնորդ վաճառող և վաճառված ցանկացած ապրանքից ունի կոնստանտ N տոկոս: Ինչքան պիտի մուծի եռամսյակում այդ խանութը հարկ, Կարդալ ավելին “Ինտերնետ խանութի վերաբերյալ” →
Մաքսային համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի` Հայսատան այցի շրջանակներում այսօր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ հանդիպաման ժամանակ քննարկվեցին վերջին տարում մեր երկրում իրականացված բարեփոխումները:
«Ամենակարևոր առաքելությունը, որ ՀՄԿ-ի հետ կատարվել է, «Կոլոմբոս» ծրագրին է, որը նպատակ ունի աշխարհի բոլոր երկրներում գրանցելու Կարդալ ավելին “Միջազգային չափորոշիչներին համապատասխան և պարզեցված մաքսային համակարգ` ի շնորհիվ “Կոլոմբոս”-ի” →
Գրիգոր.
Բարև բոլորին: Խնդրում եմ, ասեք՝ եկամտահարկի եռամսյակային հաշվետվության մեջ աշխատավարձի ո՞ր չափն է ճիշտ նշել: Մաքու՞ր, թե՞ մինչև պահումներ կատարելը, քանի որ հաշվետվության ձևի վրա նշված է վճարված եկամուտների գումարը, իսկ բացատրության մեջ ասվում է, որ սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված (աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների դեպքում`հաշվեգրված) եկամուտների հաշվարկային մեծությունը: Ես հաշվետվություններ հանձնում եմ մի քանի ՏՀՏ-ում, և տարբեր տեղեր պահանջում են տարբեր ձև: Խնդրում եմ, մասնակցեք քննարկությանը, որոշենք ճիշտ ձևը: Կանխավ շնորհակալ եմ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Ստանդարտների համաշխարհային օրվա կապակցությամբ այցելել է Ստանդարտների ազգային ինստիտուտ: ՀՀ կառավարության ղեկավարը շրջել է ինստիտուտի լաբորատորիայում և ծանոթացել է ինստիտուտի հնարավորություններին և աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է ինստիտուտի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ:
Ապա ՀՀ վարչապետը եղել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հաշվապահության ուսումնահրատարակչական կենտրոնում, որտեղ Կարդալ ավելին “Այսօր ստանդարտների համաշխարհային օրն է” →
ՀՀ ԿԱ ՊԵԿ շենքում` Խորենացի 7 հասցեում այսուհետ հարկ վճարողներին սպասում է էլեկտրոնային հաշվետվությունների ընդունման նորաստեղծ կենտրոն: Այդտեղ` օգտվելով մեկ պատուհանի սկզբունքից, հարկատուն կարող է ստանալ իր էլեկտրոնային ստորագրությունը հավատարմագրված հավաստագրման կենտրոնից և կնքել Կարդալ ավելին “Առաջնահերթ քայլ` բիզնեսին մատուցվող ծառայությունների ոլորտում” →
Կան չէ՞ հաշվապահներ, ովքեր մի քանի կազմակերպություն են սպասարկում, ունեն ազատ գրաֆիկ, աշխատանքի են ներկայանում “երբ ցանկանան, աշխատում են իրենց համար հարմար ժամանակ և բոլորից (ամենակարևորը` շեֆից) անկախ են”:
Սրան հակառակ` կան նաև հաշվապահներ, ովքեր աշխատում են որևէ մեկ կազմակերպությունում լրիվ աշխատանքային օր:
Հիմա հարց է ծագում` ո՞րն է ճիշտ: Մի կողմից, կարծես, ակնհայտ են Կարդալ ավելին “Ազատ գրաֆիկ, թե՞ լրիվ աշխատանքային օր” →
Meri.
Արտերկրից ներկրված հիմնական միջոցը հաշվեկշռում որ արժեքով պետք է ցույց տալ, մաքսային թե ինվոյսի: Ու եթե ինվոյսի, ապա խնդրում եմ ասեք ինչպես պետք է ձևակերպել մաքսային արժեքի և ինվոյսում նշված գումարի տարբերությունը:Այդ տարբերությունը բավականին մեծ գումար է կազմում մոտ 200000 դրամի չափով: Կանխավ շնորհակալություն
Adriana.
Եթե կազմակերպությունը ԱԱհ վճարող չի համարվում պետք Է՞ արդյոք տեղեկություն տալ ստացված հաշիվ ապրանքագրերի մասին:
NN.
Եթե կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առեվտրով, եվ եթե գնորդը որոշ դեպքերում անհայտ է մնում, վաճառված ապրանքի դիմաց ստացված կանխիկ գումարը, եթե դրամարկղ մուտք է արվում ըստ առանձին չեկերի(ամեն մի չեկի համար գրվում է առանձին օրդեր) այդ դեպքում «ստացված է» բաժնում ում անունն է նշվում եվ ով է ստորագրում «վճարող»-ի մասում: Նախապես շնորհակալություն:
Արսեն.
Կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով, բայց նաև հաշիվ-ապրանքագիր ենք դուրս գրում, պարտադիր պետք է առաքման գիրք լրացնե՞նք: Շնորհակալ եմ պատասխանի համար:
Կայքում ավելացվել է նոր ենթաբաժին` “Ուսուցում”:
Ուսման կենտրոնները, ինչպես նաև անհատ մասնագետները կարող են հայտարարություններ տեղադրել իրենց կողմից կազմակերպվող հաշվապահական հաշվառման դասընթացների վերաբերյալ:
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) “Ֆինանսական ոլորտի զարգացման ծրագրի ղեկավար Մարտին Դինինգը ստորագրեցին արձանագրություն ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների պաշտոնական թարգմանության աշխատանքների ավարտման վերաբերյալ, որին հաջորդեց հայերեն թարգմանված ստանդարտների պաշտոնական հանձնման արարողությունը: Այդ մասին հաղորդում է Նախարարության մամլո ծառայությունը: Կարդալ ավելին “Ֆինանսական հաշվետվությունների միջազային չափանիշները թարգմանվել են հայերեն” →
Հաշվապահները ընկնում են պատուհանից տնօրենների խորհրդի ժողովից հետո, էս երկուսն էլ գրազ են գալիս, թե ով է լինելու հաջորդը…
Ձեզ մոտ այսպիսի դեպքեր չե՞ն պատահում 🙂
Արմեն.
Ֆիզիկական անձի հետ որոշակի աշխատանքներ կատարելու համար քաղաքացիաիրավական պայմանագրի կնքման դեպքում տրվող պայամանագրի գումարը որպես աշխատավարձ արդյոք հաշվարկվում է ինձպես աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում
“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով առևտրի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք առևտրի…
Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք խանութ. երկուսը դատարկ, մնի մեջ էլ ըսկի ապրանք չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անապրանք խանութում առևտուր են անում երեք հատ սպիտակ հագած վաճառողուհի…
Հադին առևտուր արավ, չկարաց. Հյուդին առևտուր արավ, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս առևտուր արեցի…
Առևտուր արեցի, վեր գցեցի, առևտուր մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուդին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, գնացինք Կարդալ ավելին “Սուտլիկ առևտրականը” →
Աննա.
Վերջնական հաշվապահական հաշվեկշռում կանոնադրական կապիտալը նշվու՞մ է, թե՞ ոչ, այսինքն՝ գրվու՞մ է արդյոք զրոյական:
Ի՞նչ գիտենք մեր ազգային արժույթի` դրամի մասին, որով ամեն օր տարբեր գործարքներ ենք իրականացնում և կատարում մեր հաշվապահական գրառումները:
Չնայած շուտով նշելու ենք հայկական դրամի արդեն 16-ամյակը, այն ունի ավելի վաղ պատմություն:
Գոյություն ունեցող փաստերի համաձայն` առաջին հայկական պետական դրամները թողարկվել են մ.թ.ա. 2 – րդ դարում, իսկ մեզ հասած նյութերը վկայում են, որ հայերեն տառերով առաջին հայկական դրամը թողարկվել է 11 – րդ դարի երկրորդ կեսում` Լոռու շրջանում իշխող Գուրգեն Բ (Կյուրիկե Բ, 1048 – 1089 թթ) թագավորի օրոք:
Այս դրամներից հինգը այժմ պահվում են Երևանի Պատմության թանգարանում:
Կարդալ ավելին “Հայկական դրամ” →Meri.
Եթե ձեռնարկության տնօրենին, որն ընդունվել է աշխատանքի 2005թ-ից չեն փոխանցել հրամանագրքից գրնցամատյան, բայց այդ ընթացքում նրա համար հաշվարկվել է աշխատավարձ և նրա ստորագրությունը կա բոլոր փաստաթղթերի տակ, իսկ նրա գրանցամատյանում չգրանցվելու փաստը հայտնի է դարձել միայն 2009թ-ին, ինչպես ուղղել այդ սխալը կարելի է արդյոք գրանցամատյանում խախտել ժամանակագրական կարգը
Ա/Ձ ԱԱՀ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ազատում անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առևտուր արձակուրդ արձակուրդային արտադրություն բյուլետեն գործկա դադարեցում դեկրետ դիմում եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն ծախսի հիմնավորում ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվապահ հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ շահութահարկ շրջանառության հարկ ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր քաղաքացիաիրավական ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ