Tag: Ա/Ձ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Մարիաննա. Բարև ձեզ, հարգելի հարշվապահներ: Եթե վարսավիրանոցը՝ Ա/Ձ, գտնվում է Երևանում, կարո՞ղ է աշխատել միկրոյով: Միկրոյով աշխատելու դեպքում, եթե ունի 3 աշխատող, պե՞տք է Ձև 189 հաշվետվությունը ամեն ամիս վճարի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային դիմում ներկայացնելու հետ կապված

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ բացվել է 2014 թվականից, բայց գործունեություն չի ձեռնարկվել, իսկ 01.08.2022թ. որոշել ենք աշխատենք, հիմա բացել ենք e-invoicing և օնլայն հաշվետվությունը, բայց չեմ կարողանում հայտարարություն տամ, որ աշխատելու ենք շրջհարկով և ՀԴՄ գրանցեն, ֆայլերը ակտիվ չեն: Կարո՞ղ եք ուղղություն ցույց տալ՝ ի՞նչ անեմ։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ հարկեր

Մարի. Հարգելիներս, հարցս հետևյալն է. շրջհարկով աշխատաող ԱՁ-ն, որը չունի գրանցված աշխատող, պետք է պարտադի՞ր վճարի ամսական/կամ տարեկան կտրվածքով 5 000դրամ եկ.հարկ և 5 000դրամ սոց վճար։ Եվ երկրորդ հարցս. այդ վճարները ո՞ր ձևի հաշվետվության մեջ պետք է ցույց տա ու ի՞նչ ժամկետներում: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազեցում շրջանառության հարկից

Ռոման. Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը զբաղվում է առևտրով՝ շրջանառության հարկի դաշտում: Ձեռքբերված ապրանքի մասով ունի ստացված ապրանքի հաշիվ և տվյալ ապրանքի բեռնափոխադրման հաշիվ: Արդյո՞ք Ա/Ձ-ն իրավունք ունի նվազեցվող գումարի մեջ ներառել բեռնափոխադրման ծախսը և պակասեցնել շրջանառության հարկից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ա/Ձ աշխատակցի մայրության նպաստ

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք. Ա/Ձ-ի աշխատակիցը գնում է ֆիզարձակուրդ, գրանցված է կես դրույքով ու գրանցված աշխատավարձը 50 000 է /հարկերը վճարում է գործատուն/, աշխատում է 12 ամիս, այլ վճարներ չունի։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս հաշվեմ արձակուրդայինը և ի՞նչ թղթեր են անհրաժեշտ ներկայացնել հարկային, որպեսզի պետությունը փոխանցի Ա/Ձ-ին։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Մայա. Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ՝ միկրոյի դաշտում գործունեություն իրականացնող Ա/Ձ-ի 2022թ-ին մայրացած վարձու աշխատողներին, մինչև երեխայի 2 տարին լրանալը 28 500 դրամ նպաստը տրամադրվու՞մ է, թե՞ ոչ:
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՄիկրոձեռնարկատիրություն

Ա/Ձ մայրության նպաստ

Ժաննա. Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը առևտուր է իրականացնում և աշխատում է միկրոյով, գրանցված աշխատող չունի։ Եթե գնալու է ֆիզ. արձակուրդ՝ դեկրետ, պե՞տք է դադարեցնի Ա/Ձ, որպեսզի ստանա ֆիզ. արձակուրդի գումարը, և կխնդրեի մոտովոր չափը ստանալիք գումարի:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործունեության դասակարգիչ

Վարդան. Դիզայներական և ինժեներական աշխատանքները ո՞ր դաշտում է ավելի հարմար իրականացնել, որպես Ա/Ձ, թե՞ որպես միկրոձեռնարկություն: Եվ եթե կարելի է, հուշեք կոդը (դասակարգիչը): Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկի սահմանափակումներ

Մելինե. Բարև ձեզ։ Ունենք Ա/Ձ մթերային խանութ, համաձայն հուլիսի մեկից մտած օրենքի, մատակարարներից ստացված բոլոր ապրանքների դիմաց վճարումը պետք է կատարեմ փոխանցումով չէ։ Այդ դեպքում ինչու՞ են բոլոր առաքիչ-մենեջերները զարմանում և ասում, որ առաջինն եմ, ումից նման բան են լսում: Հիմա ո՞րն է ճիշտը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

POS տերմինալով վճարում ընդունելու դեպքում

Կարմեն. Բարև Ձեզ: 1 հարց ունեմ` Որպես Ա/Ձ աշխատելու եմ շրջհարկով։ POS տերմինալով վճարում ընդունելու դեպքում կարո՞ղ եմ Ա/Ձ֊ի քարտին չփոխանցել, այլ գրանցել իմ անհատական քարտին։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի պարտք

Սյուզաննա․ Բարև Ձեզ, հարգելի ընկերներ։ Ա/Ձ հունվարից դադարեցում եմ տվել, ՀԴՄ դադարեցրել եմ, բայց հաշվետվությունների ներկայացման էլ․ համակարգի իմ էջում դրոշմանիշայն հարկ է երևում 96 000։ Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք դա այդպես պետք է լինի։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ավտոմեքենաների ներմուծում

Աննա․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կարո՞ղ եք ասել․ 1) եթե Աձ ն կամ կազմակերպությունը զբաղվում է մեքենաների ներմուծմամբ և վաճառքով, ներմուծման ժամանակ մաքսազերծումից և ԱԱՀ-ի վճարումից հետո իրականացվում է ավտոմեքենայի պետական գրանցումը։ Գույքահարկի վճարումը ե՞րբ է կատարվում՝ վաճառքի պահին կազմակերպությանը հասանելիք մասի չափո՞վ։ 2) ներմուծված ավտոմեքենաների վաճառքի ժամանակ, եթե տրամադրվում է երաշխիք, դա ինչպիսի՞ փաստաթղթով է կարատրվում։ Երաշխիքային սպասարկման ծախսերը շահութահարկով ծախս համարվու՞մ են, թե՞ նախօրոք դրանք պետք ներառվեն ավտոմեքենայի արժեքի մեջ։ Դրանք իրացմա՞ն ծախսեր են, թե՞ գործառնական այլ ծախսեր, և ծախսված նյութերի և մատուցված ծառայությունների ԱԱՀ-ն հաշվանցվու՞մ է, թե՞ սկզբից մտնում է ինքնարժեքի մեջ և բարձր գնով վաճառվում, իսկ սպասարկումը իրականացնելիս ճանաչում ծախս և հաշվանցում։ 3) Ավտոմեքենա ներկրող ԱՁ-ն կարո՞ղ է արդյոք աշխատել շրջհարկով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ ձեռքբերել

Ռաֆայել. ԱՁ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության դաշտում։ Արդյո՞ք պարտադիր է (խնդրում եմ՝ օրենքի հղումով) ձեռքբերել հդմ, եթե կատարած ծառայության դիմաց ԱՁ֊ն ֆիզ. անձանց տվյալներով գրում է հաշիվ վավերագիր, իսկ 300 հազար դրամը չգերազանցող գումարը ստանում է կանխիկ։