Tag: անհատ ձեռնարկատեր

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Միկրոյի հաշվետվություններ

Մարի․ Բարև Ձեզ, հարգելիներս: Ո՞վ կօգնի լրացնել ԱՁ միկրոձեռնարկատեր, տարեկան հաշվետվությունները: Աշխատող չունենք: Գիտեմ, որ 256, 257 ձևերն են, բայց առաջին անգամ եմ ուղարկելու: Պետ․ ռեգիստրի կողմից տրված քաղվածքում գործունեության տեսակը գրված է 47.65.0, խանութ է, որտեղ վաճառվում են ծննդյան օրվա պարագաներ, փուչիկներ, փայտից հուշանվերներ և այլ նմանատիպ ապրանքներ: Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ ստաժ

Նարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ունեմ ԱՁ, մինչ այս տարի ԱՁ-ն գործել է շրջանառության հարկով: 2022-ից ցանկանում եմ անցնել միկրոյի, բայց այդ դեպքում աշխատանքային ստաժ չի գրանցվում: Կցանկանայի ճշտել` կարո՞ղ եմ ես գրանցվել որպես վարորդ իմ ԱՁ-ում, որպեսզի ստաժի դադարում չլինի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցում

Գոհար. Բարև Ձեզ: ԱԱՀ-ով հարկվող ԱՁ-ի գործունեությունը անորոշ ժամանակով դադարեցված է մայիս ամսից, մինչև հունիսի 20-ը ներկայացրել եմ մայիս ամսվա ԱԱՀ-ի հաշվետվությունը, այլ հաշվետվություն ունե՞մ ներկայացնելու տարվա համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

256 ձև հաշվետվություն

ԱՆԻ. Բարև Ձեզ: ԱՁ զբաղվում է խմորեղենի արտադրությամբ, գործունեությունը սկսել է նոյեմբեր ամսին, շրջանառությունը` 50 000, 256 ձևի լրացման կարգը կհուշե՞ք, խնդրում եմ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Գործունեության դասակարգիչ

Քրիստինե. Բարև բոլորին։ Շնորհավորում եմ բոլորի նոր տարին։ Հարցս. Ա/Ձ-ն, որը միկրոձեռնարկատեր է, կարում է հագուստ, պայուսակ/կտորից/, պատրաստում է տարբեր տեսակի կտորից տիկնիկներ, արտադրած ապրանքի վրա ձեռքով նկարում է և ունի մուլտհերոսների ծառայություն։ Խնդրում եմ ասեք` ո՞ր տնտեսական գործունեության դասակարգիչները ընտրեմ։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Նորաբաց ԱՁ

Գևորգ․ Բարև ձեզ: ԱՁ գրանցելուց հետո ասեցին՝ պետք է գրանցվեմ հարկայինում, հարկային գնացի, ասեցին՝ օնլայն պետք է գրանցվեմ, taxservice կայքում, հիմա գտել եմ այդ տեղը, ուզում եմ հասկանամ՝ ճի՞շտ տեղն եմ, թե ոչ, և եթե այո, ապա ի՞նչ փաստաթուղթ է ուզում։ Նկարը կցել եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ԱԱՀ վճարող է

Նարինե․ Բարև Ձեզ, շնորհավոր նոր 2022 թվականը: Թող բարիք ու առողջություն բերի այս տարին մեր երկրին, կորուստներ ու հիվանդություններ չլինեն: Խնդրում եմ նկարագրել իմ քայլերի հաջորդականությունը այս տարի: Ի՞նչ պիտի լրացնեմ, մուծեմ և հայտարարեմ այս տարի, եթե Ա/Ձ եմ, մուծում եմ ԱԱՀ: Խնդրում եմ մանրամասն ասեք՝ ի՞նչ անելիքներ ունեմ, շնորհակալություն: Իմ հարկային պարտավորություններ բաժնում գրած է 12 000 դրամ դրոշմանիշային վճար, դա ո՞նց հասկանալ, մի՞թե չի ավելացել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկ

Դիանա. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ն իրացման շրջանառություն չունի, երկու ամիս է գործել, շահութահարկ վճարելու՞ է, և շահութահարկի հաշվարկում ցույց տալու՞ է շահութահարկը: Մի հարց էլ. եթե շրջհարկով աշխատող ԱՁ-ի գործունեությունը դադարեցված է, նրա համար 2022թ. շրջհարկի հայտարարություն պե՞տք է տալ, թե՞ երբ գործունեությունը սկսի այդ ժամանակ պիտի տալ: Շնորհակալ եմ և շնորհավորում եմ Նոր տարին, թող այն լինի բազում ձեռքբերումների տարի: