Tag: աշխատաժամանակ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողները օրական 8 ժամից ավել են աշխատում

Արման. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. եթե աշխատողները աշխատում են հերթափոխով (3 օրը մեկ է կատարվում հերթափոխությունը` 2 աշխատողով), ընդ որում շաբաթական 40 ժամից ավել չեն աշխատում, ուղղակի օրական 8 ժամից շատ են աշխատում` 10 ժամ, ի՞նչ խնդիր կարող է առաջանալ, եթե 8 ժամից ավել են աշխատում, արդյո՞ք կրկնակի վճարման խնդիր է առաջանում: Կազմակերպությունը զբաղվում է առևտրով: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ժամավարձային աշխատավարձի դեպքում

Արման. Բարև ձեզ: Դա շատ շտապ է. աշխատողը ՍՊԸ աշխատում է 5 ժամ 5 օրյա աշխատանքային գրաֆիկով: Ես կարո՞ղ եմ պայմանագրում նշել ժամավճար 1ժ - 420 դրամ (420-24.4% = 317 դրամ առձեռն): Ես պարզապես լավ չեմ հասկացել օրենքի մեջ նշված հոդվածը: Ըստ այդ հոդվածի 25 ժ. աշխ. գրաֆիկով աշխատելու դեպքում նվազագույն ժամավճարը սահմանվում է 300 դրամ: Ես ճի՞շտ հասկացա: Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում` աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 270 դրամ. աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 300 դրամ. աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)` 450 դրամ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ոչ լրիվ աշխատաժամանակ

Lilit. Բարև ձեզ, ես ունեմ հարց` կապված ոչ լրիվ աշխատաժամանակի հետ: Հոդված 141: Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է` 3) հղի կնոջ և մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողի պահանջով: Հիմա կցանկանաի իանալ` ոչ լրիվը դա քանի՞ օր կամ ժամ է և հղիության ո՞ր ամսվանից է գործում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի լրացման հետ կապված

Ազնիվ. Եթե աշխատողը գրաֆիկով է, ու հունվարի 28-ը իր գրաֆիկով աշխատանքային օր է ընկել, բայց հունվարի 17-ից գնացել է արձակուրդ, հարցս հետևյալն է` ո՞նց լրացնեմ տաբելի մեջ, որ ճիշտ լինի` հունվարի 28-ը փակ դնեմ, թե՞ ուղղակի ա տառը գրեմ: Խնդրում եմ օգնեք` շատ շտապ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի լրացման հետ կապված

Ազնիվ. Հարցս տաբել լրացնելուն է վերաբերվում. եթե աշխատողը տոմսավաճառ է, ով գրաֆիկով է աշխատում, գնում է արձակուրդ, նրա պարտականությունները հրամանով վերապահել եմ գանձապահին և նշել եմ, որ գանձապահը աշխատի տոմսավաճառի գրաֆիկով մինչև աշխատակցի վերադառնալը տոմսավաճառը աշխատում է 10-ից 17-ը, իսկ գանձապահը 9-ից 17-ը, ես սովորաբար գանձապահին տաբելում դնում եմ 7 7 7 7 7 5, իսկ տոմսավաճառին 6 6 փակ փակ 6 6 փակ փակ 6 6 փակ փակ, այսպիսի հաջորդականությամբ, քանի որ տոմսավաճառը աշխատում է 2 օր և 2 օր հանգստանում, իսկ գանձապահը սովորական վեցօրյա է: Ես մտածում եմ գանձապահին տաբելում այդ ընթացքում դնեմ 7 7 1 1 7 7, այդպես ամեն շաբաթ մինչև աշխատակցի վերադառնալը: Խնդրում եմ պատասխանեք` այդպես ճի՞շտ կլինի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տոն օրերի համար հաշվարկ կատարելիս

Garik. Բարև Ձեզ: Հունվար ամսին տոն օրերին աշխատել են, աշխատանքը վեցօրյա է, տոն օրերի համար հաշվարկ կատարելիս քանի՞ օրվա պետք է բաժանվի` 20, թե՞ 20 + աշխատած տոն օրեր:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի մատյան վարելու վերաբերյալ

Դավիթ. Բարև ձեզ, խնդրում եմ ասեք` կա՞ արդյոք որևէ իրավական ակտ` աշխատաժամանկի մատյան վարելու վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով

Աստղիկ. Բարև Ձեզ, Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Արդյո՞ք տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, եթե նախօրյակը ուրբաթ օր է, իսկ տոնական կամ հիշատակի օրը` երկուշաբթի: Կանխավ շնորհակալ եմ, Աստղիկ
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը աշխատում է օրեկան 2 ժամ

Կարինե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել. Կազմակերպությունը ունի մաքրուհի, նա աշխատում է օրը 2 ժամ: Ինչպե՞ս պետք է նրան գրանցել և ինչքա՞ն աշխատավարձ պետք է վճարել: Եթե նվազագույն աշխատավարձի օրենքում նշված է 450 դրամ զուտ ախատավարձ (24 ժայմա շաբաթի դեպքում), այսինքն 600 դրամ ներառյալ հարկերը, կարո՞ղ եմ այդ 2 ժամը հաշվել 1 200 և համապատասխանաբար բազմապատկել ամսվա մեջ նրա աշխատած օրերով: Սակայն այդ դեպքում նրա ընդհանուր վարձատրությունը կազմում է ավելի քիչ, քան նվազագույն աշխատավարձը: Ինչպե՞ս անել: Կանխավ շնոհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի տեսչության կողմից իրականացվող ստուգումների վերաբերյալ

Gnel. Արդյո՞ք աշխատանքային տեսչության ստուգումների ակտում արձանագրվում են ներքո խախտումներից. ա) տաբելների սխալ լրացում; բ) աշխատանքային գրքույկի սխալ լրացում; գ) աշխատանքային պայմանագրերի լուծման ժամկետների խախտում:
Accountant.am
Գործընկերներ

Տաբելի լրացում ծրագրում

nara. Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք մի հարցով: Աշխատում եմ Հ/Ծ-ով, տաբելը հանելուց ամեն անգամ բերում է մնացած աշխատողներին, ովքեր չեն աշխատում, ինչպե՞ս անեմ, որ միայն աշխատողների անունները լինեն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակիցը ունի արտոնություններ

Անուշ. Բարև Ձեզ: Երեխայի հետծննդյան արձակուրդից հետո արդեն աշխատում եմ: Երեխան դեռևս կուրծք է ուտում: Աշխատավայրում աշխատաժամանակի առումով ունե՞մ արդյոք արտոնություններ, կարո՞ղ եմ շուտ տուն գնալ կամ ուշ գալ աշխատանքի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը անհարգելի բացակայել է 15 օր

N.. Եթե աշխատակիցը անհարգելի բացակայել է 15 օր, և վճարվում է ըստ հաճախելության և համապատասխանաբար հարկվում, հիմք հանդիսանու՞մ է լրացված տաբելը ըստ բացակայած օրերի տնօրենի ստորագրությամբ, թե՞ որոշակի այլ հիմքեր պետք է կցել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով

Արմինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Ըստ ՀՀ ԱՕ-ի 147-րդ հոդվածի ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների: Փաստորեն, եթե մարտի 8-ը տոնական օր է, ապա մարտի 7-ին տաբելում պետք է նշվի ոչ թե 8, այլ 7 ժամ, և եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ստացվում է, որ մարտ ամիսն ունի 20 աշխատանքային օր և 159 աշխատանքային ժամ, իսկ ապրիլ ամիսն ունի 21 աշխատանաքային օր և 167 աշխատանքային ժամ: Խնդրում եմ ինձ ասացեք` ես ճի՞շտ եմ ամեն ինչ հասկացել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տեղեկագիր վարելու վերաբերյալ

Հարություն. Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված աշխատաժամանակի տեղեկագիր` տաբել չվարելու համար: Եթե վարչական տուգանք, ապա արդյո՞ք հետո պարտադիր պետք է վերականգնվեն տաբելները: Տաբելի վարումը մեր կազմակերպության համար այնքան բարդ ու աշխատատար է և միևնույն ժամանակ` անիմաստ, քանի որ աշխատողները անհարգելի բացականեր չեն ունենում, անկախ ամեն ինչից` յուրաքանչյուր ամիս նույն աշխատավարձն են ստանում, որ համաձայն ենք վարչական տուգանք վճարել տաբել վարելու փոխարեն: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի վարման կարգը հերթափոխով աշխատելու ժամանակ

Արուսյակ. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ բացատրեք տաբելի վարման կարգը հերթափոխով աշխատելու ժամանակ: Օրինակ, աշխատում ենք 2 օր 12 ժամով ցերեկը, հետո 1 օր հանգիստ, այնուհետև` 2 օր 12 ժամով գիշերային հերթափոխ, մեկ օր` հանգիստ: Ինչպե՞ս ձևակերպել ամսվա վերջում գիշերային ժամերը և արտաժամերը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանքի ընդունում

Տիգրան. Բարև Ձեզ: Եթե աշխատող պետք է ընդունվի աշխատանքի համատեղության կարգով, ինչքա՞ն նվազագույն աշխատավարձ կարող ենք գրել և պայմանագրում աշխատանքային շաբաթվա մեջ քանի՞ ժամ կարող ենք գրել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դասախոսի աշխատաժամանակի վերաբերյալ

Լուիզա. Տաս տարի է, ինչ որպես դասախոս աշխատում եմ ԲՈՒՀ-ում, որը համարվում է իմ հիմնական աշխատավայրը: Միևնույն ժամանակ ԲՈՒՀ-ի և մշակույթի տան ղեկավարների գրավոր համաձայնությամբ համատեղության կարգով աշխատում եմ նաև որպես խմբակավար, շաբաթվա երկու օրերին երկուական խմբի հետ 14:30-ից մինչև 18:00-ն ըստ կազմված գրաֆիկի: Պարտավո՞ր եմ արդյոք բացի իմ պարապմունքների օրերից գտնվել մշակույթի տանը հաստիքային հիմնական աշխատողների նման: Արդյո՞ք ճիշտ է վերջիններիս պահանջը իմ հանդեպ` գտնվել մշակույթի տանը պարապմունք չունեցած օրերին: Նախապես շնորհակալություն պատասխանի համար: